• Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ամբողջ օրը քննարկվեց ՀՀ -ում ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարությունն Արցախի մասով առ այն, որ առանց «գրավյալ տարածքները» հանձնելու կոնֆլիկտի կարգավորում չի լինելու: Սա, իհարկե, լուրջ հարց է, սակայն Միլսի հարցազրույցում կար շատ վտանգավոր այլ հայտարարություն, որն անուշադրության մատնվեց թե հայ հասարակության, թե ԱԳՆ-ի կողմից: Միլսն ասել է, որ Հայաստանից ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության մեջ ամուր դիրքերի հաստատում և պարտականությունների ստանձնում: Դիվանագետի խոսքերով, այդ պարտականությունները ներառում են այն, որ երբ միջազգային հանրության մեկ այլ անդամ «զբաղվում է ապակառուցողական վարքով, որը խախտում է միջազգային իրավունքը կամ վարքագծի նորմերը», ապա պետք է արձագանքել: Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ-ն կուզենար, որ ՀՀ-ն նույնպես ստանձներ պատասխանատվություն նման դեպքերում և քննադատեր միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների՝ այս դեպքում Իրանի կողմից. «Մենք հասկանում ենք, որ երբեմն դժվար է լինում, բայց դա այն է, ինչը մենք ակնկալելու ենք»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001805376369/posts/2215986161804875/ ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Հանրապետության հարավային շրջանում, Արաքսի ափամերձ հատվածով կառուցվելու է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային և ռազմավարական նշանակության ունեցող երրորդ մայրուղին:  Այս ճանապարհը ոչ միայն զարգացման նոր հնարավորություններ է բացելու Արցախի հարավային շրջանների՝ մասնավորապես Քաշաթաղի համար, այլև դառնալու է դեպի Սյունիք ձգվող ամենահուսալի և կարճ ուղին:  Մայրուղու կառուցման արդյունքում Արցախի բնակավայրերի և զորամասերի կապը Հայաստանի հետ ավելի կամրապնդվի, պայմաններ կստեղծվեն տուրիզմի և առևտի աշխուժացման համար: Իսկ ենթակառուցվածքների զարգացման առումով Արցախի հզորացումը բանակցային սեղանին հայկական կողմի դիրքերի ամրապնդման հիմքեր կստեղծի, ուստի Արցախի իշխանությունները պետք է ամեն ջանք ներդնեն այս ստրատեգիական ճանապարհը կարճաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու համար։ Այս նպատակին հասնելու ճանապարհին պետք է օգտագործել ողջ հայության միասնական ջանքերն ու ներուժը, ինչը կդառնա Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության ևս մեկ կարևոր գրավական։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1926411177472236&set=a.149784388468266&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։ «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», - լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։ ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար: «Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», - ասել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ըստ Քոչարյանի, որպես կուսակցություն ձևավորված չէ, և հասկանալի չէ, թե ինչպես է այդ կուսակցությունն իր վրա երկիրը կառավարելու բարձր պատասխանատվություն վերցնելու։ «Ակնհայտ է, որ նրանք իրենց մոտ չեն ներգրավում պրոֆեսիոնալների», - նշել է Քոչարյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 28-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա հարևաննների մոտ։ Վրաստանի նախագահի ընտրությունները հատկապես մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում, որտեղ համարում են, որ Վրաստանն ընդամենը Ադրբեջանին կից ինչ-որ միավոր է և բավական հիստերիկ և ջղաձգված մեկնաբանում են նախագահի այն թեկնածուների քարոզարշավները, որոնց ծրագրերը հակասում են թուրք-ադրբեջանական շահերին։  Այսպես՝ Վրաստանի գործող իշխանությունների կողմից հովանավորվող նախագահի թեկնածու, Վրաստանի նախկին ԱԳՆ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը՝ Սամցխե-Ջավախքում, մեծ հիստերիա է առաջացրել Բաքվում։ Ալիևյան կայքերը և Ալիևների ձեռքերից սնվող ծախու լրագրողները և վերլուծաբանները, տարրական էթիկան խախտելով, բացահայտ միջամտում են Վրաստանի ներքին գործերին և սպառնում վրացիներին, որ եթե վերջիններս համարձակվեն նախագահ ընտրել մեկին, ով դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին Վրաստանում, ապա վրացիների համար վատ է լինելու։  Ազերիների «հակազուրաբիշվիլիյան» քարոզչությունը սկսվեց այն բանից հետո, երբ Ջավախքում ունեցած երկու հանդիպումների ժամանակ Զուրաբիշվիլին խիստ քննադատության ենթարկեց Վրաստանի նախկին նախագահ, թրքասեր Միխայիլ Սաակաշվիլիին, ով, ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանի քաղաքացիություն տրամադրելով հարևան թուրքերին, անտեսել է տեղացի հայերի իրավունքները, ինչպես նաև անիմաստ կերպով Վրաստանի քաղաքացիություն է տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, որոնք որևէ կապ չեն ունեցել Վրաստանի հետ։ Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ալիևյան կայքերից մեկը որակել է որպես «ճակատագրական սխալ, որը թեկնածուն թույլ է տվել ռազմավարական գործընկերոջ հանդեպ»։  Ազերիները մեղադրում են Զուրաբիշվիլիին, որ վերջինս մոռացել է հայերի անջատողական նկրտումների մասին, ինչի վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացնում։ Սակայն զարմանալին այն է, որ նույն քոչվոր ադրբեջանցիները մոռանում են, թե ինչպես են իրենց դպրոցական գրքերում Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական հնագույն քաղաք, որը գրավվել է գյաուր վրացիների կողմից, ինչպես են վրացական Դավիթ Գարեջիի վանքը հռչակում որպես ադրբեջանցիների պատմական հուշարձան, ինչպես են վրացական և ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպումների ժամանակ հակավրացական կոչերով հանդես գալիս, ինչպես են ազերի պատմաբանները սեփականաշնորհում Վրաստանի տարածքները՝ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանն անվանելով Բորչալու, և այլ հակավրացական քայլեր։  Զուրաբիշվիլիին կարգի հրավիրելու համար Իլհամ բաբայի մանկլավիկ լրագրողներից մեկը խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին Բաքու հրավիրել և ճոխ հովանավորել Զուրաբիշվիլիին հովանավորող և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թիվ մեկ թշնամի Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին, ով պետք է, ըստ ազերիների, պատուհաս դառնա Թբիլիսիում իշխող վարչակարգի համար։  Բաքուն նաև բացահայտ սպառնում է Թբիլիսիին, եթե վերջինս դյուրին դարձնի Վրաստանում երկքաղաքացիության ընդունման հարցը։ Ալիևները դա դիտում են որպես, չզարմանաք, սպառնալիք Ադրբեջանին, քանի որ 2011 թ․-ից հետո Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված հարյուրհազարավոր վրացահայեր կվերականգնեն իրենց քաղաքացիությունը։ Բաքվի այս դիրքորոշումը պատահական չէ։ Ջավախահայերը Բաքվի և Անկարայի համար այն մեծ խոչընդոտն են, որոնք խանգարում են Վրաստանում իրականացնել Ալիևի և Էրդողանի պանթյուրքիստական և պանիսլամական ծրագրերը։ Այդ ծրագրի երեք կարևորագույն բաղադրիչներն իրականացվել են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Սակայն խնդիրն այն է, որ տարածաշրջանի համար կարևոր այս երեք ենթակառուցվածքային «արտերիաներն» անցնում են քրիստոնեաբնակ՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքով, որը սեպի նման մխրճված է վրացի մահմեդականներով բնակեցված Աջարիայի և ազերի-թուրքերով բնակեցված Քվեմո-Քարթլիի մեջտեղում՝ խանգարելով վերջիններիս միավորմանը։ Անկարան և Բաքուն տարիներ շարունակ ամեն ինչ անում են Ջավախքի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով և մեծ արդյունքների հասան հենց Սաակաշվիլիի կառավարման տարիներին, որի օրոք ոչ միայն կառուցվեցին վերը նշված նավթամուղը, գազամուղը և երկաթուղին, այլև հարյուրհազարավոր հայեր սուբյեկտիվ պատճառներով զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից, իսկ մեծ քանակությամբ թուրքեր և թուրք-մեսխեթներ ստացան Վրաստանի քաղաքացիություն, որոնց մեծ մասը ադրբեջանական և թուրքական իշխանությունների ֆինանսական հովանավորության շնորհիվ վերաբնակեցվեցին Ջավախքում և Աջարիայում։ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները և ջավախահայերին տրված խոստումները մեծ վտանգ են ներկայացնում Բաքվի և Անկարայի համար, որոնք վերջին 10 տարիներին մեծ ջանքեր էին գործադրում հարավային Վրաստանը մահմեդականացնելու ուղղությամբ, ինչը աղետալի հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար։ Բացի Սաակաշվիլիին հովանավորելու սպառնալիքներից՝ ալիևյան մանկլավիկ լրագրողները նաև խորհուրդ են տալիս իրենց տիրոջն ուշադրություն դարձնել Վրաստանի գործող իշխանություններին քննադատող մյուս ուժերի վրա ևս՝ հովանավորելով վերջիններիս։  Վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին հոդվածագիրներից Էյնուլլա Ֆաթուլաևը՝ Իլհամ բաբայի ամենահայտնի թուլաներից մեկը, անցնելով բոլոր սահմանները և միջամտելով Վրաստանի ներքին գործերին, բացահայտ սպառնում է Թբիլիսիին՝ խորհուրդ տալով փոխել և վերանայել շատ հարցերում «Վրացական երազանքի» սկզբունքները, քանի որ դրանց պահպանման դեպքում կտուժեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչից, ըստ Ալիևների սույն թանկագին գրչակի, ամենաշատը կտուժի Թբիլիսին։  ՀԳ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հռչակվել է որպես թշնամի, մեր վրացահայ հայրենակիցները նախընտրելի է, որ իրենց ձայնը տան հենց այս թեկնածուին, ով, ավելի շատ մտածելով իր հայրենիքի անվտանգության մասին, ակամայից կանգնած է նաև Վրաստանի հայերի կողքին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/277552449756441 ...

    Կարդալ ավելին
  • Մոտ ժամանակներս պարտադիր մի օրենք պիտի մտցվի ԱԺ: ՀՀ֊ում արգելեն բերրի, գյուղնշանակության հողերի վրա հիդրոպոնիկ ջերմոցներ հիմնել, լուրջ ափսոս են այդ հողերը, հիդրոպոնիկ ջերմոցի համար թող հատկացվեն միմիայն քարքարոտ , աղակալած ,անպիտան տարածքները, դրանից մեր տնտեսությունը կրկնակի կշահի։  Ախր ոչ մի լոգիկա չկա ,վերցնես լավ հողը , բույսն աճեցնես օդում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1979532838797726 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ընտրազանգվածը մեծացնելու և հասարակական հենարանն ընդլայնելու համար ընդդիմությունն առաջին հերթին պետք է բարձրացնի հասարակությանը հուզող առանցքային հարցերը, ցույց տա դրանց լուծման ճանապարհները: Իսկ ընտրական գործընթացների ժամանակ ընդդիմությունը, կենտրոնացնելով իր քաղաքական ռեսուրսները, կարող է ճանապարհ հարթել իշխանության գալու համար: Արցախում ընտրությունների անցկացմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն այն քաղաքացիները, որոնք սովորաբար համակրում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչներին, դեռևս չեն կողմնորոշվում, թե ում կարելի է սատարել, քանի որ «ընդդիմադիրների» դաշտում տիրապետում է հատվածականությունը, որն ավելի է ջլատում նրանց ուժերը: Իրենց դիրքերն ամրապնդելու և հաղթանակի հասնելու պայմաններ ստեղծելու համար ընդդիմադիրներն այլ ելք չունեն, քան միավորված ձևով հանդես գալն է։ Միավորումը կարող է տեղի ունենալ նրանցից ամենաազդեցիկի շուրջ, բայց դրան խանգարում են թեկնածուների ընկալումներն ու ամբիցիաները։ Խնդիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն պատկերացնում է առաջնորդողի և միավորողի դերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shiraz.khachatryan/posts/1918903721556315 ...

    Կարդալ ավելին
  • Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանելով ՀՔԾ հայտարարությանը՝ գրում է․   «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։ Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ ԶԼՄ-ների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։ Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։ Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216660083232632 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդը վախենում է Փաշինյանի հրաժարականից․ Երեկ օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ զրուցելու արդյունքում հասկացա, որ ժողովրդի մեծ մասը վախենում է ոչ թե տարբեր կուսակցությունների գործողություններից, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից։ Մարդիկ իրականում չեն հասկանում, թե ինչի՞ համար էր ԱԺ-ում հենց այս շրջանում նման քվեարկություն դրվում։ Պատգամավորները շատ լավ հասկանում էին, որ դրան դեմ է լինելու ժողովուրդը։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչը կարող էր ստիպել քաղաքական ուժերին նման անհեռանկար քայլի գնալուն։ Շատերը նույնիսկ կասկածում էին, որ այս ամենը ծրագրված է հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի նա հրաժարական տա ու դրանից հետո իրենք կարողանան այդ կերպ պայքարել Փաշինյանի կառավարության դեմ։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղով այլ տարբերակ կամ արդարացում չի անցնում։ Ժողովուրդն էլ իր հերթին վախենում է այդ հրաժարականից։ Ի՞նչ կլինի, եթե հրաժարականից հետո ամեն ինչ այլ սցենարով գնա։ Ոչ մեկ դրա պատասխանը չգիտի։ Կամ գիտեմ, բայց չեն ցանկանում անգամ դրա մասին մտածեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1829053697143358 ...

    Կարդալ ավելին
  • Չեմ ուզում հավատալ, որ վարչապետն ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216535500518142 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին