• Ազերբարանները տեսանյութ են տարածել՝ իբր անօդաչու սարքերից մեր դիրքերի ռմբահարման ու ոչնչացման վերաբերյալ, ինչպես նաև գնդապետ Ջալալ Հարությունյանի զոհվելու մասին։ Այս ոչխարները ուրիշ ելք չունեն, քան ինքնախաբությամբ իրենց մխիթարելը։ Տարածած տեսանյութը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Թուրքն իր ամենաֆանտաստիկ երազում նույնիսկ չի կարող մեր դիրքերը ոչնչացնել, ինչ վերաբերում է զորամասի շտաբի պետ, նախկին հրամանատար, բոլորին քաջ հայտնի Ջալալին, ապա նա միայնակ կարող է թուրքի ամբողջ գումարտակը ոչնչացնել... Իսկ իրավիճակը սահմանին նորմալ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1169827856379953 ...

    Կարդալ ավելին
  • Աչքներս լույս.... ու իրականում էս էն դեպքնա, որ էս բառը գրում եմ առանց չակերտի ու առանց հեգնանքի։ Հիմք ընդունելով այս սերիալի առաջին սերիան (դե կարողա ինչպես միշտ հարամ անեն էլի)՝ կարող ենք հստակ ասել, որ էս սերիալը մեծ հպարտությամբ ու արժանի եկել Է գրավել «Բանակում» սերիալի ոչ պակաս հայտնի տեղը։ Միգուցե այ սերիալը մեր ամենախոցելի թեմայի՝ բանակի, զինվորի ու առաջնագծի մասին է դրա համար այն ավելի սուբյեկտիվ «աչքով է» նայվում, բայց շատ լավ է նկարահանված, շատ հետաքրիր է, ցավոք իրական բանակային կյանքի որոշակի հատվածներ էլ կան իրոք, դերասանական խաղը դեռ լավ է, ըմկղմված նայում ես... Ավելին ասեմ՝ արդեն լսել եմ, որ ,ի դեմս քրոջս, մի երկու աղջիկ նայելուց հուզվել են։ Ասածս ինչա՝ Աստված տա, որ մեր որակով ու անորակ հեռուստատեսային հաղորդումների ու սերիալների փոխարինելու կան «Առաջնագծում» սերիալի նման որակով սերիալներ ու կարողանա «զբաղեցնել» բրազիալական սերիալների տեղը. գնահատեք մերը, նայենք՝ մերը։ Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/vagrblogger/posts/768958889898732 ...

    Կարդալ ավելին
  • Շատ վատ է, որ մինչև հիմա տարբեր վարչական շրջանների ղեկավարներ դեկտեմբերի 3-ին նվերներ են բաժանում հաշմանդամություն ունեցող անձանց: Ամեն տարի ասել եմ ու շարունակելու եմ ասել, որ հաշմանդամություն ունեցող անձին հումանիտար օգնություն պետք չի լինի, եթե նրա համար ապահովեն համայնքում ապրելու, աշխատելու, հարկեր վճարելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություններ: Ամեն տարի հուշում եմ՝ ինչ է պետք անել: Բայց ես էլի կկրկնեմ, հոգնողներից չեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.batoyan/posts/10208727814732408 ...

    Կարդալ ավելին
  • Զինվորի կորուստը, անկախ նրանից թե մեկ օր էր մնացել ծառայության ավարտին թե մեկ տարի անտանելի ցավալի է, նման «հավելումներով» մի փորձեք այն ավելի ողբալի դարձնել, դրանով դուք հենց այդ զինվորի հիշատակն եք անարգում... Նախ դեպքի հաջորդ օրը իրոք այդ զինվորի ծառայության մեկնելու ամսաթիվն էր, բայց դա չի նշանակում որ նրա զորացրվելու օրն էր: Նա կարող էր զորացրվել մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` ցանկացած օր: Նրա դիրք բարձրանալու հերթափոխը կարող է համընկած լինել նրա ծառայությունից ազատվելու օրերի հետ և որպես կանոն զինվորները իրենք են դիմում որպեսզի վերջին օրերը անցկացնեն իրենց մարտական ընկերների հետ հենց պոստերում, միշտ էլ լավ տղերքը` բառիս բուն իմաստով լավ տղաները, ոչ թե չինծու «լավ տղերքը» գերադասում են պոստերից զորացրվելը, այսինքն մինչև վերջին օրերն էլ իրենց մարտական ընկերների հետ լինել իրենց համար երկրորդ տուն ու ընտանիք դարձած դիրքում ընկերների հետ: Նույնիսկ զորացրված տղերքից շատերն են հաճախ վերադառնում և թույլատրություն հարցնում հրամանատարներից այցելել ու մի քանի օր մնալ իրենց սիրելի ընկերների հետ պոստում` ինչը որպես կանոն չի թույլատրվում: Միայն իսկապես ծառայած տղերքը կհասկանան ասածս իսկ «դիվանագետ-ռազմագետները» իհարկե նման առիթ են սպասում շահարկելու: Ոչ մեկ չէր կարող կռահել որ հենց այդ օրը հենց այդ դիրքում կլինի նման դիվերսիոն հարձակում, և մենք զոհ կունենանք, եթե այդ քաջ հայորդու փոխարեն լիներ նրան արդեն փոխարինելու բարձրացած 6 ամսվա ծառայողը արդյո՞ք դա պակաս ցավալի էր լինելու: Ուղղակի նողկալի է նման «դիշովի» շահարկումները և լրատվականների և սաքունցների կողմից, ուղղակի նողկալի: Շատ դեպքում զոհված հայորդու ծնողները ավելի պատվով են իրենց որդու մահը տանում քան այդ առիթավորված պանիկյոռները, ովքեր իրականում ոչ թե ցավում են այլ ուրախանում նման դեպքերից քանզի իրենց նողկալի գոյության մասին հիշեցնելու առիթ են տեսնում դրա մեջ: Աստված մեր սիրելի որդու պայծառ հոգին լուսավորի և թող ների մեզ հենց ինքը զինվորը որ իր հերոսական քաջարի դրսևորումը շահարկվում է անարժանների կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/540292716140151 ...

    Կարդալ ավելին
  • Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները:  Մի օր էլ երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. "Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին": Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` "Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի", փոխարնեը ասում էին. "Մարդ պետք է մի քիչ Ավո լինի":     Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1011879015525688 ...

    Կարդալ ավելին
  • Դեղձը սթրեսի, իսկ ելակը` տոնուսի համար Պարզվում է, որ մթերքների օգտակար հատկությունները մեծ մասամբ պայմանավորված են դրանց գույնով: Ահա այդ գունավոր մենյուն. կարմիր մթերքները (բազուկ, բուլղարական տաքդեղ, ելակ, լոլիկ) խթանում են նյութափոխանակությունը, բարելավում արյան շրջանառությունը, բարձրացնում աշխատունակությունը: Սակայն դրա ավելցուկը կարող է գերգրգռվածություն ու քնի խնդիրներ առաջացնել: Նարնջագույն մթերքները (արմավ, դեղձ, ծիրան, դդում, նարինջ, մանդարին, գազար) օգնում է նյարդային բջիջների վերականգնմանը, մկանային հյուսվածքի թարմացմանը, խթանում են միզասեռական ուղին, բարձրացնում տրամադրությունը, նպաստում հոգնածության ու անկումային տրամադրության հաղթահարմանը, հանգստացնում գլխացավը: Դեղինը` (կիտրոն, արքայախնձոր, խնձոր, բանան, եգիպտացորեն, դեղնուց, պանիրներ) խթանում են մարսողությունը, բարելավում ախորժակը, էներգիա հաղորդում ու նպաստում արյան մաքրմանը: Սպիտակը (կաթ, կաթնամթերք, կաթնաշոռ, բրինձ, սխտոր, ծաղկակաղամբ) հանգստացնում են, նյարդայնությունը վերացնում ու օրգանիզմից դուրս բերում թույները: Կանաչը (բրոքոլի, կանաչ ոլոռ) սնուցում է ուղեղը, բարձրացնում ակտիվությունը, թուլացնում լարվածությունը: Քլորոֆիլը, որ կա կանաչ պտուղ-բանջարեղենում, խթանում է էրիթրոցիտների մշակումը (արյան կարմիր մարմնիկներ), ակտիվացնում իմունային համակարգը: Կապույտը (մուգ խաղող, հաղարջ, սալոր, կարտոֆիլի մուգ-մանուշակագույն տեսակը) կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում` անտոցիաններ, որոնք արյունատար անոթներն ու տեսողությունն են պաշտպանում: Տորոնտոյի համալսարանի գիտնականները մի զվարճալի փորձ են կատարել. կամավորների խմբին նստեցրել են շքեղ սպասքով ու ախորժալի ուտելիքներով լցված սեղանի շուրջ: Ու երբ մարդիկ սկսել են ախորժակով ուտել, հանկարծ սովորական լույսի փոխարեն միացրել են կանաչ, կապույտ ու կարմիր լամպերը, որոնցից մթերքներն անճանաչելիորեն փոխել են գույնը: Հետևանքը եղավ այն, որ կամավորների մեծ մասը պարզապես չկարողացավ մի պատառ անգամ ուտել. քաղցրն անհամ էր թվում, թթուն` դառը: Ահա դրանից էլ հանգեցին այն եզրակացության, որ համային ռեցեպտորներն աշխատում են տեսողության հետ սերտ փոխազդեցությամբ, ու գույնը, փաստորեն, նույնքան կարևոր է, որքան համը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/819160061539448 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր հիշարժան օր է Երևանի ու երևանցիների համար, քանի որ Երևանում բացվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը: Կառույց, որը նպաստելու է հազարավոր երեխաների ինքնաարտահայնմանն ու կոփմանը, մեր պատանիների ներկայանալի կերպին, մարզական կեցվածքին և, վստա՛հ եմ, նաև մեր մարզիկների առաջիկա նվաճումներին: Երևանը, անշուշտ, հարուստ է տեսարժան վայրերով:Եվ այս համալիրն իր հերթին երևանյան մարզական, ինչու չէ, նաև մշակութային մթնոլորտին նոր երանգ կհաղորդի՝ հնարավորություն ընձեռելով տեսնելու և լիարժեք վայելելու գեղեցիկը: Վստա՛հ եմ, որ մեր մարզադպրոցի սաները հպարտությամբ են կրելու Իրինա Ռոդնինայի մարզադպրոցի սանը լինելու պատիվը: Ու, համոզվա՛ծ եմ, որ զարգացնելով սիրված այս մարզաձևը, ոչ ուշ ապագայում Հայաստանն աշխարհին կներկայանա մրցունակ մարզիկներով:  Շնորհավորում եմ մարզադպրոցի սաներին, մարզիկներին ու մարզիչներին և, ընդհանրապես, բոլորիս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=983465258365920&set=a.108502979195490.4452.100001073663265&ty ...

    Կարդալ ավելին
  • Ազերբառանները տեսանյութ են տարածել իբր անօդաչու սարքերից մեր դիրքերի ռմբահարման ու ոչնչացման վերաբերյալ, ինչպես նաև գնդապետ Ջալալ Հարությունյանի զոհվելու մասին։ Այս ոչխարներն ուրիշ ելք չունեն, քան ինքնախաբությամբ իրենց մխիթարելը: Տարածած տեսանյութը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։   Թուրքն իր ամենաֆանտաստիկ երազում նույնիսկ չի կարող մեր դիրքերը ոչնչացնել։ Ինչ վերաբերում է զորամասի շտաբի պետ, նախկին հրամանատար բոլորին քաջ հայտնի Ջալալին, ապա նա միայնակ կարող է թուրքի ամբողջ գումարտակը ոչնչացնել... ...

    Կարդալ ավելին
  • Ես միշտ աղջիկների կողմից եմ։ Բայց եկեք իրատես լինենք։ Տարիքի հետ չամուսնացած աղջկա պահանջները տղամարդկանցից պետք ա գնալով նվազեն։ Կան բացառություններ։ Եթե աղջիկն ավելի շատ ֆիչըրներ (ընկերություն, ազատություն, փորձ, մտքի ճկունություն, սեքս, ինքնատիպություն, բարեկրթություն, հումոր, թեթևություն, ճաշակ և այլն) ունի իր արսենալում, քան իր տարեկիցների մեծ մասը, էդ դեպքում հա, կարելի ա և պլանկան բարձր պահել։  Բայց թարսի պես էդ ավելի շատ որակ տվողներն էլ, որպես կանոն, չամուսնացած չեն մնում։ Էնպես որ, էլի հետ ենք գալիս նույնին։ Եթե Դուք չամուսնացած եք ու շատ եք ուզում ամուսնանալ, յուրաքանչյուր հաջորդ տարի Ձեր պահանջներն ու ակնկալիքները պետք ա շոշափելիորեն նվազեն։ Թե չէ «կարևորը՝ վերջում չեք ամուսնանա»։ (Սա ինձ եկող նամակների հիման վրա մի կարճ պնդում և ականջին օղ։) ...

    Կարդալ ավելին
  • Հայկական Վանի ինքնավարությունը 1915-ին... Փաստ է, որ ներկա պահին ռուս-թուրքական հարաբերություները ծայրաստիճան լարված են, բայց պարզ է նաև, որ դա թերևս անտեսանելի դիվանագիտական մեծ խաղի մի մասն է, որտեղ իրոք շատ բարձր են խաղադրույքները, բայց որի ընթացքում կարող են տուժել փոքր պետություններն ու ազգերը` ինչպես դա եղավ 1915 թվականին հայերի հետ Վանում: Այս տարվա Մայիսի 7-ին լրացավ մի ուշագրավ պատմական իրադարձության հոբելյան, որը թերևս արժանի էր ավելի լայն հիշատակման՝ Վանի հայկական ինքնավար նահանգի հռչակման 100-ամյակը: Այս փաստը շատ կարևոր նշանակություն ունի մեր նորագույն պատմության մեջ: Հարյուրամյակների անկախության կորստից հետո՝ հայերը զինված պայքարի արդյունքում կարողացան ստեղծել իրենց առաջին ինքնիշխան նահանգը Արևմտյան Հայաստանում: 1915-ի մայիսի 7-ին Վան մտած ռուսական բանակի Վանի զորախմբի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայևի հրամանագրով` նույն օրը Վանի նահանգի կառավարիչ նշանակվեց Վանի հերոսամարտի ղեկավար Արամ Մանուկյանը (նկարում. Արամը` հայ և ռուս հրամանատարների հետ Վանում): Արամ Մանուկյանը, արդեն որպես Վանի նահանգապետ, հաջորդ օրը մայիսի 8-ին իր թիվ 1 հրամանագրում նշում էր. «Ներկա պատմական պատասխանատու օրերին հայ ժողովուրդը միայն մեկ նշանաբան պիտի ունենա` համախմբվել ամբողջ եռանդով կառավարության շուրջը, վերակազմակերպելու համար կյանքը քաղաքի ու շրջանի մեջ... Ռուս գեներալը մեր այս հույսերի լիակատար գիտակցությամբ էր, որ հայ ժողովրդի և իմ հանդեպ ցույց տվեց այդ մեծ վստահությունը»: Իր հերթին գեներալ Նիկոլաևը Վանից պաշտոնական հեռագիր է ուղարկում Թիֆլիս` Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովին, որտեղ տեղեկացնում է իր որոշման մասին` Արամ Մանուկյանին Վանի նահանգի կառավարիչ նշանակելու մասին: Որից հետո ստացվում է Վորոնցով-Դաշկովի պատասխան պաշտոնական հեռագիրը Թիֆլիսից. «Գեներալ Նիկոլաևին, Վան, 15 մայիսի, 1915: Սույնով հաստատում եմ Արամ Մանուկյանին որպես Վանի և շրջանի գուբերնատոր (նահանգապետ) Ձեր կողմից նշանակումը: Նրան (Արամ Մանուկյանին) վերապահեք բոլոր պաշտոնների նշանակումը` բացառապես միայն հայերից: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկով»: Այսպիսով, Վանի հայկական ինքնավար մարզի գոյությունը արդեն անբեկանելի փաստ էր 1915-ի մայիսին` ռուսական կողմից պաշտոնապես ճանաչված և հրամանագրված: Սակայն Վանի ինքնավարությունը գոյատևեց ընդամենը 70 օր՝ քանի որ շատ արագ դա անհամատեղելի դարձավ իմպերիալիստական մեծ պատերազմի մեջ մտած Ռուսական կայսրության հեռահար ռազմավարական նպատակների հետ: Ռուսական զորքը անսպասելիորեն և ռազմական առումով բացարձակապես չպատճառաբանված ետ քաշվեց Վանից` սառնասրտորեն զոհաբերելով արևտահայության այդ վերջին հույսը: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն