• Հանրաքվեի հետ կապված մի բան էլ ասեմ: Նախնական տվյալներով (եթե չեմ սխալվում) 53 000 մարդ անվավերա սարքել իրա քվեաթերթիկը: 53 000 Կառռռլ: Ոնց ասեմ որ հասկանաք` դա ինչքանա՞ եթե մի դասարանում սովորում են 53 մարդ, ապա հազար դասարան գնացելա հասելա ընտրատեղամաս, պասպորտը հանել, էդքան տանջվել ու հետո անվավերա հանել իր քվաթերթիկը:  Լավ հասկացանք էտ 53 հազարից մեկը Րաֆֆին էր, էտ 52999-ից էլ թող 5000 հոգին էլ ինադու արած լինեն, որ ՖԲ-ում նկար քցելու ունենան ու մարդիկ լայքեն՝ ջան ասեն ջան լսեն ու ուրախանան, բա 47999 հոգի ոնցա գնացել անվավեր արել՞ Ինչա մտածել էտ պահին էլի՞ Ոնց կարաս գնաս հասնես տեղ ու ասես անվավեր...  47 999 հոգին դա ՀՀ մի եերեք քաղաքա, կամ մի քանի տասնյակ գյուղ, ու էդքանը գնացել անվավեր են սարքել:  Մեկա չեմ կարում հասկանամ՝ ոնց... Խի, իմաաաաաաաստը՞՞՞ Կարողա մտածել են. «Այ սենց ես իշխանություների հախից կգամ, դե գնացեք նախանձեք, ես անվավեր եմ արել իմ քվեաթեթրիկը»՞՞՞ Կարա լինի, եսիմ...  Էհ՜ ինչ ասեմ՜՜ Աստված ձեր հետ ereXeeeQ!!!! ԱՄԵՆ!!! Էսքանի հետո էտ 53 000 մեջ մարդիկ կլինեն, որ կասեն. «Մենք են տերը մեր երկրի», տնաշեններ դուք սկի ձեր քվեաթերթիկին չեք կարում տեր լինեք, ինչ մնաց մեր երկրին տեր դառնաք: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vagrblogger/posts/769642616497026 ...

    Կարդալ ավելին
  • Մանկապարտեզում էի, երբ ցնցումները սկսվեցին, հիշում եմ, որ առաստաղից թափվում էր սպիտակ փաթիլների հիշեցնող ներկը, դայակները սկսեցին մեզ դուրս բերել շենքից ու մոտ երկու ժամ սպասում էինք, որ մեր ծնողները գան ու մեզ տուն տանեն: 4 տարեկան երեխա էի, բայց հիշում եմ, որ մեծերը խոսում էին, որ Գյումրին ու Սպիտակը ավերված են, հետո սովորական դարձավ այն, որ ծնողներս անքուն գիշերում էին անցկացնում մեր կողքին, քանի որ բոլորը վախենում էին, որ երկրաշարժը կկրկնվի: Հետո Գյումրիից ու Սպիտակից երեխաներ էին բերում, նույնիսկ անուններն եմ հիշում մի քանիսի: Երանի մեզ, որ փոքր ենք եղել ու շատ բաներ չենք հասկացել, Հայաստանի հյուսիսը դժոխքի էր վերածվել: ...

    Կարդալ ավելին
  •   Տ. Մուկուչյանի տրանսֆերային արժեքը մեծացել է 603 անգամ: Արդեն նրա ընտրություն կեղծելու հմտությամբ հետաքրքրվում են անգամ զարգացած պետությունները: Էն Սևանում իր հարսանիքից փախած աղջիկը Ոչ է ասել կրկին, այս անգամ արդեն սահմանադրությանը: Ոստիկանությունը իր աշխատակիցներին, լարված ու ֆորսմաժորային աշխատանքային ամսվա համար, որպես խրախուսանք, անց կկացնի «Կանեփ-կակաչ» արտահերթ միջոցառում: Տ. Մուկուչյանը հրավիրվել է բլից-նկարչության միջազգային մրցույթին որպես ժյուրիի անպատիվ նախակա: Ինչպես հաղորդում է ՏԱՍս գործակալությունները, հանրաքվեն իրենց համար նաև մոնիթորինգ էր, որի արդյունքում նրանք ընտրել են իրենց համար մոտ 10000 ջահել ՏԱՍովշիկ: Արարատցիք Դայաղ են արել Հովիկ Աբրահամյանին: Ոչը հաղթել է Արարատում: Արշալույսում արշալույսները խաղաղ չեն: Մամվել Գրիգորյանի թեկնածուն պարտվել է, Ոչը` հաղթել: «Թամամ-2015» ամենամյա մրցանակաբաշխությանը գավաթը այս անգամ, ինչպես անցյալ բոլոր տարիներին կստանա Սուրիկ Խաչատրյանը: Նոր կյանք գյուղում հիասթափված են: Այո-ն պարտություն է կրել, իր հետ տանելով նրանց նոր կյանք սկսելու երազանքը: Հայպետհիդրոմետը տեղեկացնում է որ ՀՀԿ-ականները տաք հագնվեն: Իրենց թամամի տարածքներում, որոըմ Այոն պարտվել է, մառոզ է սպասվում, թաց ու հոտավետ տեղումների ուղեկցությամբ: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/gagmamulyan/posts/1058661874173643 ...

    Կարդալ ավելին
  • 27 տարի առաջ այս օրն աշխարհը ցնցվել էր Հայաստանից ստացվող լուրերից: Հայաստանի հյուսիսում դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին գրանցված երկրաշարժը մի քանի վայրկյանում հողին էր հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր` փլատակների տակ թողնելով հարյուր հազարավոր մարդկանց: Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ(Նալբանդ) գյուղներ: Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով` աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել էին` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել էր մոտ 350 գյուղ, որից 58-ն ավերվել էր ամբողջությամբ: Այդ օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք էր մեկնել ամբողջ աշխարհը: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/924814050938914?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • 1988թ. դեկտեմբերի 7... Դպրոցի ճաշարանում էի, մեկ էլ անսովոր բան զգացի ու դասղեկներից մեկը գոռաց . ժաժք է, ժաժք է... Հետո մերոնք եկան դպրոց մեր հետևից, մայրս անդադար լացում էր...Հայրս ու հարևան մի քանի տղամարդ գնացին Սպիտակ՝ մորաքրոջս տուն, հետո պիտի իմանայի , որ մեկ օր առաջ Համլետիկին մի վերջին անգամ էի տեսնելու, որ երեք եղբոր տղաները միասին մնացել են դպրոցի նույն պանելի տակ ... Վերքը սպիացած է, բայց մրսելու կամ նրան կպնելու դեպքում ահավոր ցավում է...Խնկարկում ու հավերժ փառք ձեզ 88-ի անմեղ զոհեր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1064301843620152 ...

    Կարդալ ավելին
  • Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք…  Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում:   Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, եթե նրա սերն սփոփում է, եթե Սուրբ Հոգին մարդկանց հաղորդակից է անում միմյանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով, ապա կատարյալ արեք իմ ուրախությունը՝ միաբանվելով, միմյանց հանդեպ նույն սերն ունենալով և համերաշխ ու համախոհ ապրելով: Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի: (Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 1:27-2:3) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1208809139146196?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Չզարմանաք, որ Ոչ-ը պարտվի,քանի-որ դրել էին ու ֆիլտրած ցույց էին տալիս մենակ էն ընտրատեղամասերը, որտեղ Ոչ-ը հաղթել ա: Նորից եմ ասում էդ հաղթանակն էլ Անդրեասի ու Ժիրոյի հետ առհասարակ կապ չունի ժողովուրդն ա հաղթել էդ ընտրատեղամասերում, միայնակ առանց որևէ ապիկար ընդդիմության: Նյութի աղբյուրը՝https://www.facebook.com/kh.edgar/posts/755761774529173 ...

    Կարդալ ավելին
  •  ԿԸՀ-ն ամփոփում է մարզկենտրոնների տվյալները Երևան՝ 388.506 կամ 45.9% Աշտարակ 7875 կամ 41.2% Արարատ 9961 կամ 72.6% Արտաշատ 12928 կամ 60.1% Արմավիր 13078 կամ 44.7% Մեծամոր 5564 կամ 60% Վաղարշապատ 36.016 կամ 71.5% Սևան 12.601 կամ 64.1% Վարդենիս 4394 կամ 43.2% Ալավերդի 6847 կամ 47.3% Սպիտակ 7981 կամ 60.2% Ստեփանավան 8419 կամ 58.8% Աբովյան 17.958 կամ 46% Հրազդան 19.352 կամ 43.9% Արթիկ 8458 կամ 55.5% Գյումրի 45.550 կամ 35.1% Կապան 16.093 կամ 52% Սիսիան 7083 կամ 56.4% Եղեգնաձոր 3154 կամ 41.8% Դիլիջան 5896 կամ 39.6% Իջևան 5657 կամ 39.6% ՀՀ-ում քվեարկությանը մասնակցել է 1.296.368 քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը ...

    Կարդալ ավելին
  • Ես հուսով եմ էս մի քանի տարվա ընթացքում «ընտրություն» ասված չարիքը ընդանրապես կհանվի մեր մոտից: Դա մեզ համար չի! Դա խորթ մի երևույթա որի իրավունքը չունենք!!! Հայաստանը ցավոք սրտի ընդանրապես կապ չունի ժողովրդավարության հետ! Այսպիսի դեգրետացում դժվար է պատկերացնել: Ցավում եմ, որ իմ հայրենակիցները նման վարք են դրսեվորում և մի քանի կոպեկի համար էտ մի բուռ հողի ապագան վտանգում են և պատիվնել գետնով տալիս! Հանուն ինչի կամ ում????? Ես այսքանը տեսնելուց հետո 10 անգամ կմտածեմ, որևիցե մի երկրի քաղաքացու և ղեկավարության հասցեին քննադատություն հնչեցնել: Չէի պատկերացնում, որ իմ երկրում ապրող իմ հայրենակիցները նման ցածր վարք կդրսեվորեն! Ափսոսում եմ միայն այն մարդկանց համար ովքեր իրոք պայքարում են և ուզում են ինչ որ բան փոխել… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10205788103561334 ...

    Կարդալ ավելին
  • now in opera   Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=794234027370322&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն