• Չզարմանաք, որ Ոչ-ը պարտվի,քանի-որ դրել էին ու ֆիլտրած ցույց էին տալիս մենակ էն ընտրատեղամասերը, որտեղ Ոչ-ը հաղթել ա: Նորից եմ ասում էդ հաղթանակն էլ Անդրեասի ու Ժիրոյի հետ առհասարակ կապ չունի ժողովուրդն ա հաղթել էդ ընտրատեղամասերում, միայնակ առանց որևէ ապիկար ընդդիմության: Նյութի աղբյուրը՝https://www.facebook.com/kh.edgar/posts/755761774529173 ...

    Կարդալ ավելին
  •  ԿԸՀ-ն ամփոփում է մարզկենտրոնների տվյալները Երևան՝ 388.506 կամ 45.9% Աշտարակ 7875 կամ 41.2% Արարատ 9961 կամ 72.6% Արտաշատ 12928 կամ 60.1% Արմավիր 13078 կամ 44.7% Մեծամոր 5564 կամ 60% Վաղարշապատ 36.016 կամ 71.5% Սևան 12.601 կամ 64.1% Վարդենիս 4394 կամ 43.2% Ալավերդի 6847 կամ 47.3% Սպիտակ 7981 կամ 60.2% Ստեփանավան 8419 կամ 58.8% Աբովյան 17.958 կամ 46% Հրազդան 19.352 կամ 43.9% Արթիկ 8458 կամ 55.5% Գյումրի 45.550 կամ 35.1% Կապան 16.093 կամ 52% Սիսիան 7083 կամ 56.4% Եղեգնաձոր 3154 կամ 41.8% Դիլիջան 5896 կամ 39.6% Իջևան 5657 կամ 39.6% ՀՀ-ում քվեարկությանը մասնակցել է 1.296.368 քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը ...

    Կարդալ ավելին
  • Ես հուսով եմ էս մի քանի տարվա ընթացքում «ընտրություն» ասված չարիքը ընդանրապես կհանվի մեր մոտից: Դա մեզ համար չի! Դա խորթ մի երևույթա որի իրավունքը չունենք!!! Հայաստանը ցավոք սրտի ընդանրապես կապ չունի ժողովրդավարության հետ! Այսպիսի դեգրետացում դժվար է պատկերացնել: Ցավում եմ, որ իմ հայրենակիցները նման վարք են դրսեվորում և մի քանի կոպեկի համար էտ մի բուռ հողի ապագան վտանգում են և պատիվնել գետնով տալիս! Հանուն ինչի կամ ում????? Ես այսքանը տեսնելուց հետո 10 անգամ կմտածեմ, որևիցե մի երկրի քաղաքացու և ղեկավարության հասցեին քննադատություն հնչեցնել: Չէի պատկերացնում, որ իմ երկրում ապրող իմ հայրենակիցները նման ցածր վարք կդրսեվորեն! Ափսոսում եմ միայն այն մարդկանց համար ովքեր իրոք պայքարում են և ուզում են ինչ որ բան փոխել… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10205788103561334 ...

    Կարդալ ավելին
  • now in opera   Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=794234027370322&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • «Հանուն Հայաստանի» գոռալով «Ժառանգության» ղեկավարներն այսօր նոր «բարձրունքներ» նվաճեցին։ Մեկը ճղեց և մի կողմ շպրտեց երկրի ապագայի հանդեպ իր պատասխանատվության զգացումը, մյուսը շամանի պես կրակ է վառել ու կողքը կապիկություն անում, երրորդը՝ անիմաստ շահարկումներով զբաղվում և այլն։ Ընդամենը մի քանի տարի առաջ մեր իրականության ամենահեռանկարային կուսակցությունն այսօր վերածվել է իսկական ոչնչության։ Նրանք մսխեցին ոչ միայն իրենց քաղաքական, այլև մարդկային ու բարոյական բոլոր ռեսուրսները։   Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/HrantBek/posts/10207781030863447 ...

    Կարդալ ավելին
  • Դատելով քվեաթերթիկները փչացնելու «Ոչ»֊ի կողմնակիցների անհասկանալի մոլուցքից՝ կարելի է եզրակացնել, որ «Այո»֊ի կողմնակիցների հիմնական խնդիրը մարդկանց ընտրատեղամաս բերելն է միայն։ Դե իսկ եթե Լ. Տեր֊Պետրոսյանի պես մի երկու ընդդիմադիր էլ կոչ անեն քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել քվեարկությանը, ապա կարելի կլինի ասել, որ «Այո»֊ի բախտը լուրջ բերել է)))))։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10207779714350535?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Լինելով նեյտրալ էս հանրաքվեի մասով, ամեն դեպքում տհաճ ա Ոչ-ի կողմնակիցների յաս աստիճան ագրեսիվությունը, հայհոյախառնությունը և աղմուկը: Այնպիսի տպավորություն ա, որ Ոչ-ի հաղթանակի դեպքում իրենց ատած ռեժիմը վաղը հրաժարական կտա, դատախազությունը կկերպարանափոխվի, օլիգարխներին կբռնեն, թալանածը կվերադարձնեն, մեծամասնականով էլ արևմտյան կրթություն ստացած իրավաբաններ և տնտեսագետներ կընտրվեն : Ռեալիստ ու պրագմատիկ եղեք: Չկա տենց բան : Ձեր ասած Ռեժիմը լավ էլ դեռ երեք տարի կգլորի, հետո խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով օլիգարխ-լավ տղա կանցկացնի, հետո էլի մի բան կմտածի մի տաս տարով : Դրա համար անձամբ ինձ համար այս հանրաքվեն հարցի լուծում չի տալիս, ոչ Այոկանների սատարողներին, ոչ էլ Ոչականների: Այսինքն գլոբալ առումով հանրաքվեով ոչ մի բան չի փոխվելու, քաղաքական նաղդի ու նիսյայի բազառն ա ուղղակի գնում և վերջ: Ուղղակի այլ կարծիք ունեցող մարդկանց ՈՉխար անվանելով դուք ձեզ եք վիրավորում` դառնալով սովորական ՈՉնչություն :  Եվ հակառակը: Կյանքում չէի մտածի որ Նիկոլի հետ որևէ հարցի շուրջ համաձայն կլինեմ, բայց սա իրականում հարց չլուծող օրակարգ ա:   Սիրեք զմիմիանս, հայեր ջան : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10208360029943747?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա:Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1155958701098683?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Հաճախ լսում ես, չեմ գնալու ընտրության, մեկա կանցկացնեն իրանց ուզածը: Բնականա, եթե դու չնտրես քո փոխարեն հնարավորա ընտրեն արտագաղթածները, մահացածները, կամ քո դիմացի շենքից շոպլիկները: Բաց մի թող ընտրելու քո իրավունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1012076988839224?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Հիսուսը տեսնելով, թե ինչպես հրավիրվածները պատվավոր տեղերն էին փնտրում, նրանց հետևյալ առակն ասաց. -Երբ մեկը քեզ հարսանիքի կամ խնջույքի հրավիրի, սեղանի գլուխը մի՛ նստիր, որովհետև կարող է պատահել, որ քեզնից ավելի հարգարժան մեկն էլ հրավիրված լինի։ Այն ժամանակ քեզ և նրան հրավիրողը կգա և քեզ կասի. «Տեղդ նրա՛ն տուր»։ Եվ դու, խայտառակ լինելով, կնստես ամենավերջին աթոռին։ Ընդհակառակը, երբ հրավիրվես, գնա՛ և նստի՛ր վերջին աթոռին, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա, ասի քեզ. «Բարեկա՛մ, ավելի վե՛ր բարձրացիր»։ Այն ժամանակ դու հրավիրվածների մոտ պատվի արժանացած կլինես. որովհետև ով իր անձը բարձրացնի, պիտի խոնարհվի, իսկ ով իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանա։ Ապա Հիսուսն ասաց տանտիրոջը. -Երբ ճաշի կամ ընթրիքի հրավեր տաս, մի՛ կանչիր բարեկամներիդ կամ եղբայրներիդ, ազգականներիդ և հարուստ հարևաններիդ, որպեսզի չլինի թե նրանք էլ քո հրավերի փոխարեն քեզ հրավիրեն և այդ ձևով հատուցում արած լինեն քեզ։ Ընդհակառակը, երբ ճաշկերույթ տաս, կանչի՛ր աղքատներին և խեղանդամներին, կաղերին ու կույրերին և այն ժամանակ երանելի կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և իմացի՛ր, որ դու քո հատուցումը կստանաս արդարների հարության ժամանակ։ Երբ սեղանակիցներից մեկը լսեց այս խոսքերը, ասաց Հիսուսին. -Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ։ Հիսուսը հետևյալ առակը պատմեց. -Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։ Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։ Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։ (Ղուկասի ավետարան 14:7-24) Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1208235045870272 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն