• Հետաքրքիր է, որ սահմանային բախումների, բանակցային գործընթացի և առհասարակ արցախյան հակամարտությանը վերաբերող դիսկուրսը Հայաստանում տարիներ շարունակ չի փոխվում: Լրագրողները մշտապես նույն հարցերն են բարձրացնում, փորձագետները նույն մեկնաբանությունները տալիս, քաղաքական գործիչները նույն հայտարարություններով հանդես գալիս: Ամեն անգամ հենց սահմանին մի բան է տեղի ունենում, սկսում ենք Ալիևի նման քայլի պատճառներ որոնել` մոռանալով, որ հիմնական պատճառը հայ-ադրբեջանական թշնամությունն է... Մի խոսքով, ոչինչ չի փոխվում ներհայկական քննարկումներում, ոչինչ չի փոխվում բանակցությունների սեղանին, բայց շատ բան է փոխվել սահմանում: Պետք է ետ չմնալ այդ իրականությունից: Ամենակարևորը հիմա դա է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10207810484239763 ...

    Կարդալ ավելին
  • Չարությունից ու ներքին թույնից տառապող ոմանք, ընտրակեղծիքների պահով մեղադրում են ՀՅԴ-ին ու անհարկի բացում արտաքնոց հիշեցնող բերանները (անկեղծ լինելու համար նշեմ, որ արտաքինից այդ բերանները սովորական են՝ ինչպես յուրաքանչյուր homo sapiensինը, ուղղակի գաղափարապես են արտաքնոց: Չէ, ավելի շուտ՝ գաղափարի բացակայությամբ): Ու հիմա օրինակ են բերում, որ տեսեք՝ շարքային դաշնակցական Իվանը ազնիվ է, բայց մնացածը՝ ոչ: Իսկ դուք լա՞վ եք ուսումնասիրել բոլոր՝ 1997 տեղամասերում դաշնակցական հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց: «Ոչ»-ի հաղթած տեղամասերում դաշնակցականներ չկայի՞ն:  Էնպես որ, հարգելիներս, երբեք ընդհանրական արտահայտություններ մի արեք:  Ինչ վերաբերում է մեր ընկեր Իվանին, ասեմ, որ նա քանի տարի ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ էր, այսինքն՝ Երևանի ՀՅԴ 12 կոմիտեությունների վերադաս մարմնի անդամ, կարճ ասած՝ Երևանի կառույցի ղեկավար: Թարգեք դաշնակցականներին մտածածին բաժանել շարքայինների ու վերադասի: Ամեն շարքային կարող է ընտրվել վերադաս ու միաժամանակ ամեն վերադաս մարմնի անդամ՝ իր կոմիտեության կազմի մեջ մտնող խմբի շարքային անդամ է: ՍԱ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒ՛Ն Է, մի շփոթեք 1 անձի պռոյեկտ-կուսակցությունների՝ թայֆայակցությունների հետ: Վերադառնամ մեր ազնիվ ընկեր Իվանին: Ապրի Իվանը, ով ազնվաբար գտնվեց իր՝ վստահված անձի դերում: Բայց մի պահ, որ հակադաշնակցական մաղձից մթագնած ուղեղը լուսավորեք՝ կտեսնեք, որ Իվանն ինքն իրեն չէր ստանձնել ընտրատեղամասում վստահված անձի կարգավիճակը: Նա նշանակվել էր կուսակցության կողմից: Ու ո՞նց եք պատկերացնում, նախապես գիտեր ընտրակեղծիքի մասին ու ստանձնե՞ց: Պարզ չի՞, որ նման կեղծարարություն ի սկզբանէ նրան հանձնարարված չէր: Ես էլ իմ 2 որդիներին, առաջին անգամ մասնակից դարձրեցի ընտրական գործընթացին՝ որպես հանձնաժողովի անդամ: Ի՞նչ եք կարծում, գիտեինք, որ կեղծարարություններ են լինելու ու զավակներիս վտանգեի՞: Անասուն պետք է լինի նման ծնողը: Իսկ այն անձիք (ուզում է իմ կուսակցական ընկերը լինի), ովքեր սեփական նախաձեռնությամբ իրենց պարտականություններն ըստ պատշաճի չեն արել, ավելին՝ արել են օրենքի խախտումով՝ ով ուզում է լինեն, թող օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության: Ես ոչ մի քաղաքական ուժի չմեղադրեցի կեղծիքների մեջ, երբ առկա էին ծախված ու իրենց վստահած ուժին վարկաբեկող գործողություններ անող անձիք: Մի քիչ զուսպ եղեք: Մի արեք տենց: Մեծ մարդ եք: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10208497087932769 ...

    Կարդալ ավելին
  • Էս ոչխարները, դրել են իմ քցած վիդեոն ու գրել որ խեղճ ազերիներին հայերը սպանում են ու դրանք էլ ստիպված տանկով են սկսել կրակել... Էս գիտե՞ք ինչից է, նրանից չի որ ազերիները էդպես են ասում, էդ մեր միջի «կեղտնա» էդպես ասում մեկնաբանություններում և այլուր; Ինձ լիներ ես առաջինը էդ «կեղտը» կմաքրեի...  https://www.funker530.com/armenian-drone-records-deadly-mortar-strike/ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/541965672639522 ...

    Կարդալ ավելին
  • Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք ամեն առիթի բոլեր խանութները (անխտիր ու հատկապես բռենադյիները) ունենում են մինչև 70 տոկոս զեղչ բոլոր ապրանքների վրա ու էս ամանորը բացառություն չէ. արդեն սկսելա զեղչատարափի գովազնդրը։ Ստեղ երկու տարբերակ կա. 1. Ոչ տոնային օրերը խանութները մինիմում 70 տոլոս թանկ են դնում գները ու գերշահույթ ստանում։ 2. Խաբում են ժողովրդին, թե իբր զեղչա ու ոչ մի զեղչ չկա։ 3. Բիզնեսմենը պատրաստա ժողովրդի եչջանիկ տոնի համար «տակ տալ»։ Առաջինի դեպքում, ինչի են բիզնեսմենրը մնացած օրերին գերշահույթ ստանում ու մենք ստիպված ենք թանկուկրակ առնեն ապրանքները ու ոչ մեկ չի պատժվում դրա համար։ Ու ինչի անխելքները չեն հասկանում,ո ր ավելի լավա քիչ թանկ դնելով շատ ապրանք ծախեն ու կստանան շատ փող, քանի հիմա՝ թանկ գնով ու քիչ ապրանք (ու ավելին առաջին դեպքում կստանան«էժան խանութ» անվանումը).... Երկրորդի դեպքում սա հանցագործություն է պիտի բոլորը պատժվեն խաբեություն համար ու սուտ ինֆորմացիա տրամադրելու համար։ Իսկ երրորդ դեպքը ուղղակի անլուրջ է. ոչ մի բիզնեսմեն տենց քայլի չի գնա։ Այ էսքանի հետո ուզում ես ասես. «Էս զեղչերով մեզ մի տեղ քցում են, բայց չիդեմ՝ որտեղ»։ Չասեք էլի՝ ուղղակի տոնական անակնկալա ու ամանորյա ստանդարտ քայլ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/771014213026533 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է արգելել բոլոր մահմեդականների մուտքը Ամերիկա` հաշվի առնելով ահաբեկչության վտանգը: Թրամփը և՛ ճիշտ է և՛ սխալ: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ իսլամը խաղաղության կրոն է, իսկ գլուխ կտրող տականքները հեռու են իրական հավատից: Հարյուրավոր տարիներ իսլամը ավեր է կատարել չորս կողմը, իսկ չարիքի հիմնական առանցքը, իհարկե, Օսմանյան կայսրությունն էր, որի շարունակողն այժմյան Թուրքիան է: Թրամփը սխալ է այն հարցում, որ այժմյան Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Իրաքում ընթացող քաոսի կնքահայրը պաշտոնական Վաշինգտոնն է` իր արբանյակներով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201268446511299 ...

    Կարդալ ավելին
  • Համացանցից վերցրած այս հազվագյուտ արխիվային լուսանկարում՝ հայոց բնօրրան Կարսում քեմալական Թուրքիայի զինուժի զորահանդեսն է՝ խորհրդային Կարմիր բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ զորահանդեսը կայացել էր թուրքերի կողմից Կարսի ռազմակալման մեկամյա «տարելիցի» առիթով, 1921 թ. հոկտեմբերի 30-ին՝ հայերից արդեն ի սպառ դատարկված քաղաքում, իսկ հրապարակի շինությունը՝ Ալեքսանդր Նևսկու ռուսական ուղղափառ եկեղեցին է, որը ներկայումս ամբողջությամբ վերափոխված է մզկիթի: Այդ վերը նշված իրադարձությունից ընդամենը երկու շաբաթ առաջ, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացման և Կարսի մարզի հայկական բնակչության էթնիկ զտման պայմաններում՝ ստորագրվել էր հայ ժողովրդի համար ստորացուցիչ Կարսի պայմանագիրը: Այդ դավադիր հանցագործության ծանր հետևանքները մեզ զգացնել է տալիս մինչ հիմա և դեռ կշարունակի մեզ վնասել՝ քանի այն չի չեղարկվել:  Պատմական բումերանգի օրենքին համապատասխան, այսօր արդեն ականատես դարձանք, թե ինչպես Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մեղադրեց Ռուսաստանին թուրքմենների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ՝ Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում: Դրան ի պատասխան ռուսական արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան կտրուկ հայտարարեց, որ Թուրքիան «բացարձակապես կորցրել է իրականության ընկալումը, իսկ նմանատիպի պնդումները՝ ուղղակի անհիմն են և անհեթեթ, և դրանք ավելի ու ավելի են թուրքերի կողմից Ռուսաստանի հանդեպ անթաքույց ատելության դրսևորումներ հիշեցնում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=902160856565114&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Չգիտես ինչու, երեկ երեկոյից սկսած հայկական ԶԼՄ-ներն ու հանրությունը ոգևորված են Թուրքիայի նախագահի իբրև թե մահվան լուրից: Իրար աչքալուսանք են տալիս և այլն: Նախ, ամեն հիմար տեղեկությանը չի կարելի լուրջ վերաբերվել, առավել ևս երբ դրանք գրում են ինչ-որ անհասկանալի կայքեր՝ թիթեռի կյանքով: Իսկ եթե մի պահ համարենք, որ այդ լուրը ճիշտ էր, ապա, ռուսամետ կամ չգիտես ինչամետ մտածելուց առաջ մերոնց առաջարկում եմ մի վայրկյան մտածել նաև հայամետ: Հայկական շահի համար Թուրքիայի ավելի ձեռնտու նախագահ, քան Էրդողանն է, երբևէ չի եղել: Այն, ինչ գրում են ռուսները կամ եվրոպական ժողովրդավար մամուլը, նրանց խնդիրն է, բայց փաստ է, որ Էրդողանը 10 տարվա ընթացքում Թուրքիան հասցրեց ճգնաժամի գագաթնակետի, ներքին բախումները սրեց, ամենակարևորը՝ Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4 մլն հայերը հենց Էրդողանի օրոք սկսեցին ազատ խոսել իրենց հայկական արմատների մասին: Մոռացել ե՞ք, թե 15-20 տարի առաջ ինչ էր կատարվում Թուրքիայում, մոռացել ե՞ք գորշ գայլերի MHP կամ քեմալականների CHP գործողությունները: Վստահ եմ, եթե Էրդողանը ասենք վաղը գնա, միանգամից իշխանության կգան սարսափելի հայատյաց ու ազգայնամոլ ուժեր, որոնք իրական վտանգ կներկայացնեն մեր ժողովրդի ու երկրի համար, իսկ ինչքան երկար Էրդողանը կառավարի Թուրքիայում, այնքան լավ առաջին հերթին Հայաստանի համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10153338054108831  ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ կառավարությունն իր ս.թ. դեկտեմբերի 10- ի նիստում քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյանի, Հ.Բիշարյանի, Լ.Դոխոլյանի, Ի.Խաչատրյանի և Մ.Շահգելդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորները նշված օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ օրենքի ընդունմամբ մեր երկրում կներդրվեն այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ և ծառայություն, որոնցով լուծում կտրվի մի շարք խնդիրների: Համամիտ լինելով նախագծի հեղինակների նպատակադրմանը, կառավարոիթյունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հաստատած ՀՀ իրավական և դատական բարեփոխման 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկին համապատասխան ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով դրվելու է շրջանառության մեջ: Օրինագիծը նախապատրաստելիս աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, սահմանվել են ՀՀ պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրները, հասկացությունները, ամրագրվել են պրոբացիայի սկզբունքները: Նշված օրենքի նախագծում` -նախատեսված է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը, լիազորությունները, -թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները և դասային կոչումները, պրոբացիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, -ամրագրված են պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը, -նախատեսված է պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար, -սահմանված են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի հարաբերությունները: Օրենքի նախագծի հիմքում դրված են Եվրոպայի խորհրդի ընդունած չափանիշները: Մինչդեռ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծում բացակայում են պրոբացիոն ծառայությանը վերաբերող դրույթները: ՀՀ կառավարությունում մշակվող օրենքի նախագիծը կարգավորում է առավել լայն և ընդգրկուն շրջանակի իրավահարաբերությունները: Համեմատելով երկու օրինագծերը, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների հեղինակած տարբերակին և նրանց առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նախագծի քննարկման ժամանակ: Կառավարությունը նաև տեղեկացրել է, որ ներկայացված օրինագիծն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528845757436573&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի ցամաքային ուժերի բրիգադի գեներալ Ահմեդ Ռըզա Պուրդեստանը հայտարարել է, որ հնարավոր է Իրանը ևս մասնակցի Սիրիայի տարածքում ԻՊ-ին օդային հարվածներ հասցնելու գործողություններին: Պուրդեստանը նշել է, որ Իրանն առայժմ խորհրդակցում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում կարող է թե՛ ցամաքային, թե՛ օդային աջակցություն բերել Սիրաիայի նախագահ Ասադին: Պուրդեստանը նշել է, նաև որ Իրանի և Ռուսաստանի ներկա քննակրման օրակարգում S-300 հրթիռներից հետո , T-90 տանկերի տեղափոխման հարցն է: Շուտով երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն և կլուծվի կազմակերպչական որոշ հարցեր ՝ կապված այդ տանկերի տեղափոխման հետ Սիրիա: ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիների շարիաթական կացինը... Պարզվում է՝ Ադրբեջանում պարտքը չվերադարձնելու դիմաց գործում է շատ պարզ, բայց դաժան պատիժ: Նկարում պատկերված Վուսալ Բաշիրովի ձեռքերը կտրել են պարտքը չվերադարձնելու պատճառով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=797287697060351&set=a.120810958041365.18769.100003373856655&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն