• Մինչ Ազատության հրապարակում բազմատրիլիոնանոց հանրահավաքներ են ընթանում, իսկ հանրությունը ֆիքսվել է համացանցում տարածվող ընտրակեղծարարության տեսանյութերն ուսումնասիրելու ու խրոխտ մեկնաբանություններ գրելու վրա, կարծես թե ուշադրություններիցս վրիպում է մեկ խիստ կարևոր ու նույնիսկ բեկումնային արդյունք, որը գրանցվեց այս հանրաքվեի արդյունքում։ Իսկ այդ արդյունքը կայանում է ուղիղ նրանում, որ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իրեն ամբողջովին սպառել է ու միակ բանը, որ ապահովում է հանրապետական հեգեմոնիան՝ ադմինիստրատիվ ռեսուրսն է ու սենդվիչային քաղաքականությունը։ Նոր Սահմանադրությունը մի հսկայական ական է պարունակում նույն ՀՀԿ-ի համար՝ ստեղծված իրավիճակում։ Բանն այն է, որ եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցի մի ուժ, կամ էլ ուժեր, որոնք ի զոր լինեն չեզոքացնել ՀՀԿ-ի այդ ռեսուրսը, կամ էլ գոնե մինիմիզացնել դրանց դերակատարությունը, ապա ՀՀԿ-ն շռնդալից պարտություն կկրի։ Ու սա ինչ որ գիտաֆանտաստիկ սցենար չէ։ Դիցուկ՝ Քոչարյանը որոշում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն ու նոր կուսակցություն է հիմնում, կամ էլ հենվում է եղածներից մեկի պլատֆորմի վրա, կամ էլ նույն Արա Աբրահամյանն է անսպասելիորեն ստանում Ռուսաստանի լայնամասշտաբ դաբռոն՝ ընդհուպ մինչև ՀՀ գործող իշխանությունների վրա ճնշում գործադրելը, կամ էլ ինչ որ մի նոր դերակատար է հայտնվում՝ նույնանման հհնարավորություններով ու պոտենցիալով․․․ ի՞նչ է անելու ՀՀԿ-ն այդ ժամանակ։ Չէ՞ որ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այսօրվա ընկալումը հասարակ ժողովդրի մոտ նեգատիվի առումով արդեն տվել անցել է նույնիսկ այն ատելության սահմանը, որը կար ՀՀՇ-ի նկատմամվ՝ 1997-ին։ Ու հիմա, ըստ իս, եթե արմատական ռեֆորմներ չսկսվեն ու կտրուկ չբարելավեն հանրապետականների կազմն ու իմիջը, ապա հաջորդ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ին կջախջախի նույնիսկ Հայ բուսաբանների միությունը, եթե դրան առաջնորդի բավական խարիզմայով ու իշխանությունների հետ համադրելի ֆինանսական ու ազդեցիկության պոտենցիալ ունեցող անհատ։ Կարծում եմ, որ սա հասկանում են բոլորը ու չեմ զարմանա, որ արդեն մոտ ապագայում սկսվեն <<կապիտալ վերանորոգման>> աշխատանքներ, որոնք կմեկնարկեն մի շարք կարկառուն հարապետականների ցուցադրական <<մատաղից>> Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10207161653255758 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյլաներով, այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.1 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև դիզելային վառելիքի շուկայում, վերջինիս գինը նույն ժամանակահատվածում նվազելէ 1.7 տոկոսով: Ընդանուր առմամբ 2015թ. նոյեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատած հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 7.0 և 7.5 տոկոսով: Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա հետ, ապա կտեսնենք, որ գները համապատասխանաբար նվազել են 9.3 և 10.6 տոկոսով: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1529176114070204&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Հայ ծնողներիս երեխայապաշտությունը հասնում է հիվանդագին աստիճանի, այն ինչ մեր կարծիքով անում ենք մեր երեխաների համար, իրականում անում ենք ոչ այնքան նրանց, ինչքան ինքներս մեզ համար: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում ծնողների հետ, հիմանակն մասը պատրաստ է իր երեխայի փոխարեն քննություն տալ, դասի գնալ, փողոցում կռիվ անել, իսկ մամաները մի ուրիշ կարգի վերաբերմունք ունեն իրենց տղաների նկատմամբ, չեմ չափազանցնում, բայց եթե մեր իրականության մեջ լսեմ, որ տղու փոխարեն աղջկան մայր է մոտեցել և առաջարկել ընտրել իրենց տղային, չեմ զարմանա: Մյուս կողմից հայ ծնողներն ուղղակի բզկտում են մանկավարժներին, մի զարմացեք, բայց լուրջ խնդիր է դարձել մանկավարժների ձեռքին զանգելը օրվա բոլոր ժամերին, երկար բարակ խոսելը ու խեղճ մարդկանց անընդհատ լարված պահելը: Իսկ եթե հանկարծ խնդիր է լինում դպրոցում, ապա սկսվում են նույն մանկավարժներին ու դպրոցի հասցեին մեղմ ասած քննադատությունները, այստեղ-այնտեղ լավ ու վատ դպրոցի վարկանիշ ձևավորելը: Իսկ այս ամբողջ ընթացքում երեխաները մեծանում են շատ վատ հոգեվիճակում, որ պապան ու մաման իր տեղը իր հարցերը կլուծեն, ծանոթ-բարեկամ կխառնեն ու կարիք չունի սովորելու իր փոխարեն ամեն ինչ կանեն: Այս ամենի հետևանքը բոլորս լավ ենք պատկերացնում, երբ արդեն հասուն տարիքում հիմանկանում տղաները դառնում են ալարկոտ, դժգոհ ամեն ինչից, այսպես ասած՝ իրենց հարմար աշխատանք չգտնող: Հարգելի ծնողներ, թույլ տվեք, որ ձեր երեխաները նորմալ մեծանան, իրենց կյանք մտնեն ու մի խնդրանք ևս՝ գնահատեք մանկավարժներին:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1005396806184968 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ համացանցում տարածվեց մի նորություն ըստ որի Էրդողանը մահացել է և Ֆեյսբուքահայերի մի ստվար զանգված ուրախացավ,որ Էրդողանը մահացել է,բայց ի ուրախություն մեզ,դա այդպես չէր:Հիմա ասեմ թե ինչու ի ուրախություն մեզ: Ռուսական և եվրոպական մամուլի մատուցած կտերը մեզ չպետքա հետաքրքրի,մենք տեսնում ենք այն ինչ տեսնում ենք: ՀԱՅերիս համար ավելի ձեռնտու նախագահ քան Էրդողանն է,երբևէ չի եղել և չի էլ լինի:Էրդողանը 10 տարվա ընթացքում Թուրքիան հասցրեց ճգնաժամի գագաթնակետին,ներքին բախումները սրեց,մեզ համար ամենակարևորը՝Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4 մլն հայերը հենց Էրդողանի օրոք սկսեցին ազատ խոսել իրենց հայկական արմատների մասին: Էրդողանի հրամանով խփվեց ռուսական Су-24-ը և էլ ավելի վատթարացրեց Թուրքիայի տնտեսական վիճակը,այդ դեպքից հետո Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայում համատեղ ատոմակայանի կառուցումը,ինչպես նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները,ինչը բնական է վատ անդրադարձավ Թուրքիայի տնտեսության վրա: Հ.Գ.Ես ավելի քան վստահ եմ,որ Էրդողանից հետո եկող նախագահը կլինի հայատյաց ու ազգայնամոլ, որը բնական է վտանգ է ներկայացնելու Հայաստանի համար: Հ.Գ.Գ.Այնպես որ որքան երկար Թուրքիայում կառավարի Էրդողանը դա միայն մեր՝ ՀԱՅերիս շահերից է բխում: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1668906370061098 ...

    Կարդալ ավելին
  • 1946 թվականի դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96/1 որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ, առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր։ Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես՝ գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ։ Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/926726900747629 ...

    Կարդալ ավելին
  • Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր: Դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /55 արկ/, 82 /36 արկ/ միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 /84 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /1 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/627518737351047 ...

    Կարդալ ավելին
  • Բնության մեջ յուրաքանչյուր մարդ արարած իր ինքնզինքը պաշտպանում է որևէ հագուստով, այդ թվում կրում է ներքնաշորեր ընդհանրապես, տրուսիկ մասնավորապես: Ներքոնշյալ տրուսիկի երբեմնի բացակայությունը վերոհիշյալ մարդ արարածների մոտ տոտալ բնույթ չի կրում, ուստի մարդկության ծանրակշիռ մեծամասնությունը, այնուամենայնիվ, շարունակում է իր գենետիկ կոդը թաքցնել այդ լաթակտորի ներքո... Իհարկե, տրուսիկների էվոլյուցիոն փոփոխությունները ավելի տեսանելի են դարձրել մարդկության ունայնությունները, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում... Հիմա հարցի բուն էության մասին... Պարմաններ ու պարմանուհիներ, միջեր ու միջահասակներ, զառեր ու զառամյալներ ջան, մարդկության պատմությունը ֆիքսել է, որ այդ տրուսիկների տակ սարսափելի ոչինչ թաքնված չէ ու միշտ նույն բանն է՝ պլյուս մինուս մի շարք տարածաշրջանային առանձնահատկություններ՝ աֆրիկյան երկրներ, ԱՄՆ-ի աֆրոամերիկացիներ և այլն, բայց այդ լաթակտորները միշտ թաքցնում են ՆՈՒՅՆ ԲԱՆԸ, և եթե գեթ մեկ անգամ բախտ ենք ունեցել մեր սեփական աչքով նայել լաթակտորի տակ կամ բնական եղանակով ֆիքսել հակառակ սեռի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ պետք չի ֆեյսբուքում ամեն տրուսիկի ֆիքսմամբ վիդեո սեղմել՝ դառնալով վիրուսների տարածման և ձեր ֆեյսբուքյան ընկերներին տրուսիկախեղդ անելու պատճառ, ամեն անգամ, երբ մատը սեղմում եք մկնիկի համապատասխան կոճակին՝ միշտ հիշեք, որ տեսանյութում եթե անգամ ականատես լինեք տրուսիկակրի տրուսիկազերծմանը՝ մեկ է, նույն զիբիլն եք տեսնելու, ինչ մինչ այդ տեսել եք այլ լաթակտորների պաշտպանության տակ... Իսկ եթե այդ լինքերին սեղմողները առաջին անգամ են ԴԱ տեսնում ու իրանք այսքան շատ են մեր քաղաքում՝ պետք է անհապաղ արտագաղթել, որովհետև էդ ապասնի լակոտների երեսից մթնաժոռին քաղաք դուրս գալը արդեն վտանգավոր ա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/1046705305374164 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Թուրքիայում ինձ ոչ այդքան հետաքրքրեց թե որտեղ քանի մարդ է զոհվել , ի՞նչ առաջխաղաղցում են ունեցել թուրքերը կամ քրդերը, որքան այն փաստը, որ թերևս առաջին անգամ PKK-ն իրականացրել է ձերբակալություններ: PKK-ի զինյալները ձերբակալել են Ջիզրեյի նահանգապետ Ահմեդ Ադանուրուն, ով մեղավոր է Ջիզրեի անկաման համար և PKK-ի զինյալների սպանության համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1066824046701265 ...

    Կարդալ ավելին
  • Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան: Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով. -Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ: Հիսուս հետևյալ առակը ասաց նրանց. -Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի: Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն: Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»:  Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն: (Ղուկասի ավետարան 15:1-7) Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ հեռու մնաք ամեն մի հավատակից եղբորից, որ ծուլությամբ է ապրում և ոչ թե ըստ այն օրինակի, որ մենք տվեցինք ձեզ, որովհետև դուք լավ գիտեք, թե ինչպիսի օրինակ տվեցինք ձեզ, որպեսզի հետևեք դրան։ Երբեք ծուլությամբ չապրեցինք ձեզ մոտ և ոչ մեկի հացը ձրի չկերանք, այլ քրտինքով ու տքնությամբ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից ոչ մեկի վրա բեռ չլինելու համար։ Ոչ թե նրա համար, որ իրավունք չունեինք մեր սնունդն ու բնակարանը ձեզնից ստանալու, այլ ուզում էինք, որ մեր անձերն օրինակ դառնան ձեզ համար և հետևեիք մեր օրինակին։ Արդարև, ձեզ մոտ եղած ժամանակ էլ շարունակ պատրաստում էինք ձեզ՝ ասելով. «Չաշխատողը թող չուտի»։ Մինչդեռ հիմա լսում ենք, թե ձեզնից ոմանք ծուլությամբ են ապրում՝ առանց որևէ գործ անելու, ուրիշների գործին խառնվելը իրենց միակ գործը դարձրած։ Այդպիսիներին Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք և խնդրում, որ վերադառնան սովորական աշխատանքին և իրենց իսկ աշխատանքով վաստակեն իրենց հացը։ Սակայն դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։ Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այս նամակով մեր տված պատվերին, նկատի՛ ունեցեք նրան և բարեկամություն մի՛ արեք նրա հետ, որպեսզի ամաչի։ Բայց և այնպես նրան թշնամու տեղ մի՛ դրեք, այլ խրատեցե՛ք իբրև եղբոր։ (Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին 3:6-15) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1210864082274035 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն