Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը:  Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1372318729498039 ...

    Կարդալ ավելին
  • 1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին 21 հայ քաղաքական և ռազմական գործիչներ այդ թվում Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Ղորղանյանը և Համազասպը: Բոլշևիկներից Ավիս Նուրիջանյանը անձամբ էր կացնահարում բանտում պահվողներին: Ավիս Նուրիջանյան մեկն էր 5-րդ շարասյուն հանդիսացող այն բոլշևիկներից, ովքեր Սարգիս Կասյանի գլխավորությամբ Ռազմահեղափոխական Կոմիտեյի և ռուսական 11-րդ կարմիր բանակի հետ միասին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից մտան Հայաստան և վերջ տվեցին ՀՀ գոյությանը: Ի դեպ դասական կոլաբորացիոնիստ Առաջին Հանրապետության դահիճներից մեկի Սարգիս Կասյանի անունով ոչ ավել ոչ պակաս փողոց կա Երևանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1239078246141447 ...

    Կարդալ ավելին
  • Tatik&Papik. Winter style :) Stepanakert.Artsakh Photo by @Hasmik Tsatryan Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10212318994995399 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը փնտրում է ASALA-ի և «Արաբո» ջոկատի մարտիկներին. Այս մասին հայտարարել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի պետի տեղակալ Էլդար Սամեդովը: Արցախի ազատագրման ժամանակ, որպես անհյատ կորած պաշտոնապես հայտարարվել է 3868 ադրբեջանցու անուն-ազգանուն: Նրանցից 745-ը խաղաղ բնակիչներ, 3123-ը զինվորականներ: Մոտ 873 անհայտ կորածի մասին կա սահմանափակ տեղեկություն: Սամեդովը և իր երկրի ղեկավարությունը Խոջալուի կոտորածի մեջ մեղադրում են ASALA-ին և «Արաբո» ջոկատին: Սակայն, գրեթե բոլորի համար պարզ է, որ Խոջալուի կոտորածը ադրբեջանական իշխանության նախաձեռնած քայլն էր, բազում ապացույցներ կան, նկարներ, որոնք ներկայացնում են իբր Խոջալուի դեպքեր, սակայն իրականում այլ կայքերից գողացված նկարներ են: Ամեն տեսակի սուտ քարոզչություն անելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը դեռ չի հանգստացել և փորձ է կատարում հետապնդել ջոկատի մարտիկներին՝ միջազգային դատարանների օգնությամբ: Իրական ահաբեկիչների բանակ ունեցող երկրի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս չեղած և սուտ դեպքերի պատրվակով հայրենիքի համար կռված զինվորներին ահաբեկիչ որակել: Ու այս ամենը այն դեպքում , երբ մի քանի ամիս առաջ հենց այդ երկրի բանակի զինծառայողները խաղաղ բնակիչներին էին սպանում իրենց տան մեջ, գլուխներ էին կտրում ու դրա համար երկրի նախագահի կողմից պարգևներ էին ստանում: Ու այս ամենի համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1215691101812957 ...

    Կարդալ ավելին
  • Հիսուս ասում է. -Ինչ որ ուսուցանում եմ ձեզ, իմ վարդապետությունը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց: Ով ուզում է Աստծո կամքը կատարել, կհասկանա, թե Աստծո՞ւց է արդյոք այս վարդապետությունը, թե՞ իմ հեղինակությամբ եմ խոսում: Ով իր հեղինակությամբ է խոսում, իր անձի համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է իրեն ուղարկողի փառքը, նա ճշմարիտ է, և խաբեություն չկա նրա մեջ: (Հովհաննեսի ավետարան 7:16-18) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1610642008962905 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին ժամանակաշրջանում ՀՀ-ի և ԱՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանները հսկայածավալ աշխատանք են կատարում, որպեսզի միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնեն Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ և ԱՀ քաղաքացիների նկատմամբ: Անգամ Արցախի չճանաչված հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին Եվրոպայում ընդունել և լսել են որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ամեն ինչ անում է, որպեսզի Չինարի վրա հարձակումը ստանա իրավական գնահատական միջազգային կառույցների կողմից: Սակայն մենք՝ շարքային քաղաքացիներս, այս ամենից տեղեկանում ենք կա՛մ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից, կա՛մ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից: Կարծես թե մեր լրատվական դաշտին բացարձակ չի հետաքրքրում այս ամենը, մեզ անընդհատ սթրեսի մեջ պահող լուրերով են լցրել իրենց կայքերն ու թերթերի էջերը, այնինչ այդ պահին մարդիկ տքնաջան աշխատում են, որպեսզի Ադրբեջանի համար «զսպաշապիկ կարել տան Եվրոպայում»... Մեծագույն հարգանքս ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպաններին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/374500626263218 ...

    Կարդալ ավելին
  • Շահին Միրզոևը բանաստեղծություն է նվիրել հայ-թալիշական բարեկամությանը՝ «Հայաստանին». Hayastana! Lənkərana, Yerevana, Kaspimizə, göl Sevana, Həm Muğana, həm Şirvana, Avamlığı qoy bir yana, Qardaş de dost Hayastana! Tarixə bir nəzər salın, Tarixdən düz dərsi alın, Nə gündədir indi halın?, Qoydu səni yana- yana, Qardaş de dost Hayastana! Dostluğumuz əbədidir, Qardaşlığın məbədidir, Bu dostluq Xıdo vədidir, Türk kimdirki bunu dana?, Qardaş de dost Hayastana! Nağıl deyib aldatdılar, Südümüzə su qatdılar, Bir- birimizə qatdılar, Talış, tat, ləzgi can- cana, Qardaş de dost Hayastana! Yox deyək bu zülmü qıraq, Dostumuza arxa duraq, Qardaş olaq, ölkə quraq, Azad yaşayaq yan- yana, Qardaş de dost Hayastana! Düşmən qurub bizə tələ, Salıb araya vəlvələ, Belimizdə ağır şələ, Gərək bunu hamı sana, Qardaş de dost Hayastana! Ş.Mirzozadə Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1357717150933407 ...

    Կարդալ ավելին
  • Բաբակ Զանջանիի համար կայացվել է մահապատժի որոշում, բայց ԻԻՀ գլխավոր դատախազն ասել է, որ մինչև Բաբակը յուրացրած պետական փողերը չվերադարձնի, որոշումն ի կատար չի ածվելու )))) Այսինքն, ստացվում է, որ եթե Բաբակը վերադարձրեց փողերը, ոչ թե ենթարկվելու է մահապատժի, այլ փաստացի ինքնասպան է լինում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208924355046898 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի Հայեր ջան` «norutyunner.info» - կայքում տեղ գտած ու տարածում ստացած ինֆորմացիաները բացարձակ սուտ են !!! Մի կարդացեք և մի տարածեք !!! Այս կայքը գրանցված է Բուլղարիայի` Սոֆիա քաղաքում և ոչ մի կապ չունի Հայաստանի հետ !!! Ուշադիր եղեք ։) Տարածեք, թող բոլորը իմանան ու զերծ մնան ապատեղեկատվությունից !!! Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/1257651380988511 ...

    Կարդալ ավելին
  • Եթե հիշում եք, ապրիլյան մարտական գործողությունների նախօրեին՝ (հարձակումից 15 օր առաջ) 2016 մարտի 17-ին, Ադրբեջանի նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրով ազատ են արձակվել ազատազրկման ձևով պատիժ կրող 137 հանցագործներ (զինապարտ տարիքի, այդ թվում մեկ թուրքիայի քաղաքացի ), որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար։ Ըստ տեղեկությունների՝ Ալիևի հրամանով «ներված» հանցավոր տարրերից շատերին ՝ բանակի կազմում, գեներալ Զաքիր Հասանովը օգտագործել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։  Եթե այն ժամանակ ադրբեջանի նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել են մոտ 400 խնդրագիր և ազատ են արձակվել 137 դատապարտյալ, ապա այս անգամ քննարկվելու են 800-ից ավելի խնդրագրեր, որից մոտ 400 դատապարտյալ մարտ ամսին կազատվեն պատժի հետագա կրումից ։  Ամեն դեպքում Իլհամը հենց այնպես ոչ մեկին ներում չի շնորհելու։ Պատժից ազատված գող-ավազակները, մանկապիղծ տականքներն ու մարդասպանները կրկին կօգտագործվեն մեր դեմ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1242945519125059&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին