• Էս միջադեպի մասին չեմ կարող չգրել։ Երեկ Արցախից տուն գալիս գրունտային ճանապարհին մեքենայիս անիվը տրաքեց։ Դե իջա, ամբարձիչով բարձրացրեցի, պահեստային անվադողը հանեցի, որ տեղադրեմ, պարզվեց՝ այդ անվահեծի վրա հեղույսները չեն համընկնում։ Շիվարած մնացի, չգիտեի ինչ անել։ Ուրեմն՝ մոտակա գյուղ գնացող հատուկենտ հանդիպող մեքենաները բոլորը կանգնեցին և օգնություն առաջարկեցին, ասացի՝ ինչ խնդիր է, սկսեցին փորձել օգնել, հերթով զանգահարում են իրենց ծանոթներին՝ ճշտելու ում մոտ կլինի։ Ուժեղ անձրև սկսվեց, մինչև գուլպաներս թրջվել եմ, մոտս կանգնած երկու մեքենայի վարորդները, որոնք ապրում էին մոտակա գյուղում, (մի 35 կմ հեռու) ինձ չլքեցին։ Վերջը չճարեցին գյուղում այդ հեղույսներից, առաջարկեցին՝ մոտինս վերցնեն, տանեն՝ կտրեն-եռակցեն, բերեն։ Ստիպված տվեցի։ Մեկը գնաց, մյուսը մնաց կողքս, մինչև նա վերադառնա։ Քիչ անց մի մեքենա հայտնվեց, կանգնեց իր մեքենայի ամեն անիվից մեկ-մեկ հատ հանեց, տվեց, ամրացրի, միմյանց ուղեկցելով հասանք մոտակա քաղաքը, որտեղ նոր անիվ գնեցի ու հեղույսներ։ Մինչև տուն հասնելս անընդհատ զանգում, հարցնում էին՝ ուր հասա։ Հիմա հարց՝ էդ ո՞նց է լինում՝ ուր գնում եմ, ինչ իրավիճակում հայտնվում եմ, ինձ ընդառաջում, օգնում են, անշահախնդիր, առանց ճանաչելու, ԼԳԲՏ-ներին, իրենց լեզվով ասած, այդ բիրտ գյուղացիները ծեծում են։ Հա, լավ ինչո՞ւ։  Հա, բայց Շուռնուխի դեպքում մի ուրիշ հետաքրքիր պահ կար՝ չնկատեցիք․ ԼԳԲՏ արական սեռի ներկայացուցիչներին ծեծել են կանայք ու չորրորդ դասարանի երեխաները։ Հասկանում եք, չէ՞, ոնց է իրենց քարոզին համահունչ։ Գենդերային հավասարություն էիք գոռում, ըհը, էս էլ ձեզ գենդերային հավասարություն, կանայք են ձեզ քոթակել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100002230866848/posts/1886770281407316/ ...

    Կարդալ ավելին
  • Շուռնուխի պահով ֆիքսենք մի բան։ Շուռնուխչիներից որևէ մեկը չի կարող լինել կամ համարվել հոմոֆոբ, ինչքան էլ որոշ ակտիվիստներ ու նրանց քսի տվող ֆոնդեր չփորձեն հետույքները ճղելով (կներեք տավտոլոգիայի համար) դա ապացուցել։ Շուռնուխում իր համար տարիներով հանգիստ ապրել է ԼԳԲՏ համայնքի Հայկը ու ծեծ չի կերել, հակառակ դեպքում վայնասունն ավելի շուտ կլիներ։ Վերջում ասեմ՝ երկար տարիների ուսումնասիրությունս ապացուցում է, որ գեյերի ու լեսբուհիների համար մեկ թշնամին իրենց իրավունքների համար պայքարը բիզնես սարքած բազմազան ակտիվիստներ ու ՀԿ-ներն են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100012906641219/posts/503964903377060/ ...

    Կարդալ ավելին
  • Հայ պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոս համարվող Ալլահվերդի Բագիրովի՝ Ակնայի (նախկինում Աղդամ) տարածքում նոր հուշաքարի (ոչ տապանաքարի) տեղադրումն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալը. 2018 թվականի մարտի վերջին խնդրանքով ինձ է դիմել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, տեղեկացնելով, որ պատրաստվում է ինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հարցազրույցներ անել, կրկնում եմ՝ հարցազրույցներ անել, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախյան շարժման մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ Ադրբեջանի հերոս Ալլահվերդի Բագիրովի մասին: Ես ասել եմ, որ նախկինում էլ նման հարցազրույցներ եղել են, այդ թեմայով չկան իրավական սահմանափակումներ և այդ հարցում ԱԱԾ-ն չի կարող որևէ սահմանափակում մտցնել, սակայն նշել եմ, որ այդպիսի նախաձեռնությունները կարող են բարոյական հարթությունում ոչ ճիշտ ընկալվել: Խանումյանի խնդրանքով խոսել եմ նաև Ռազմիկ Պետրոսյանի հետ և ասել, որ հարցազրույց տալու հետ կապված որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, առավել ևս, որ նախկինում ևս Պետրոսյանը նման հարցազրույցներ տվել է: Ինչ վերաբերում է այդ ծրագրի շրջանակներում տեղադրված հուշաքարին, ապա դրա մասին իմացել եմ օրեր առաջ, ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Օսիպյանի կողմից ցանցում շրջանառած տեսանյութից՝ պաշտոնիցս ազատվելուց երկու ամիս անց: Թեմայի շուրջ հետագա եզրակացությունները թողնում եմ ձեզ»: ...

    Կարդալ ավելին
  • Շուռնուխի թեման իրականում լուրջ ողբերգություն է։ Ու շատ գորիսեցիներ գիտեն, թե ինչպես եղավ, որ շուռնուխեցի հայրը «կորցրեց» իր տղային, որովհետեւ որդին իր պատանեկան տարիներին սկսեց շփվել Գորիսում բնակվող «Խաղաղության կորպուսի» կամավորի հետ, և այդ ընթացքում էլ քիչ֊քիչ նրա մոտ ի հայտ եկավ տարօրինակ վարքագիծ։ Հետո եղավ այն ինչ եղավ։ Տղան «կարճ» ժամանակում սովորական գյուղացուց դարձավ «առաջադեմ լգտբ ակտիվիստ»։ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=1760044470711922&set=a.367161870000196.75234.100001191571175&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան:  2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ:  2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ: Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/haikalumyan/posts/2369595746405178?_rdc=1&_rdr ...

    Կարդալ ավելին
  • Ու դեռ «ով ա է Հայաստանում ԼԳԲՏ-երին բան ասում վոոբշե» ու «հոմոֆոբիան կեղծ կատեգորիա ա» ասողներ կան։  Սենց ասողներին մաղթում եմ ԼԳԲՏ զավակ, ում նկատմամբ չնդռլու գյուղում կեղծ կատեգորիկ հոմոֆոբիա կցուցաբերվի… ա չէ, դուք միգուցե արժանի եք դրան, բայց դրա համար ձեր զավակները պատասխանատու չեն։ Մաղթում եմ ձեզնից հեռու մնան ուղղակի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001886521461/posts/2125579407514923/ ...

    Կարդալ ավելին
  • Շուռնուխում կատարվածի մասին... Ստուգապես այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ի՛նչ է տեղի ունեցել: Բացի այն, որ շուռնուխի մի խումբ բնակիչներ ծեծուջարդ են տվել նշված գյուղում հայտնված մի խումբ այլ անձանց, այլ հստակ տվյալներ չկան, իսկ եղած ու շրջանառվողներն էլ ենթակա են որոշակի ստուգման ու հիմնավորման:  Նախ, օրինակ, որքանո՞վ է հիմնավորված շրջանառվող ու հանրային ընկալման մեջ արդեն ամրագրված այն ձևակերպումը, թե նշված 9 հոգին բռնության են ենթարկվել հենց սեռական փոքրամասնություն լինելու պատճառով կամ միայն դրա համար:  Իսկ հնարավո՞ր է, որ Շուռնուխ գնացած այդ խումբը, մտածելով, որ «տալդա տեղ են», ինչ-որ (հազար ներողություն), «խուլ» գյուղում, աղմկել են մարդկանց հանգստի ժամին, կամ որևէ կերպ խախտել համակեցություն ընդունված նորմերը, ինչով էլ ուշադրություն են գրավել, հանրագումարում արժանանալով նման «ուշադրության»:  Ես ասում եմ՝ հնարավո՞ր է, որ այդպես է եղել, այսինքն՝ գիշերով աղմկելը եղած լինի շուռնուխցիների բորբոքվելու բուն պատճառը:  Սակայն ոչ մեկը, կամ գրեթե ոչ մեկը այդ տարբերակը չի էլ դիտարկում:  Ի՞նչն է կամ ինչի՞ց են շուռնուխի բնակիչները բորբոքվել: Նրանց ոչ ոք կարծես չի էլ ուզում հարցնել:  Դատելով այն տեղեկությունից, որ Շուռնուխի ավելի քան 10 բնակչուհի է տարվել ոստիկանություն, միջադեպին մասնակցել են շուռնուխցի կանայք: Տրամաբանական է ենթադրել, որ այնպիսի մի բան պետք է եղած լինի, որ սյունեցի կանանց, առհասարակ, հայ կնոջը այնպես հունից հանի, որ օտարականի կամ այսպես ասենք՝ հյուրի նկատմամբ նա որևէ բռնություն գործադրի:  Սրա՛ մասին էլի ոչ ոք չի խոսում: Միայն բռնության ենթարկվածների արյունալվիկ նկարներ՝ խղճահարություն հարուցելու նկատառմամբ հավանաբար, ինչ-որ վայրիվերո «դատողույթուններ» հետամնացության, վայրագության ու այլ զուգահեռ կլիշչեներով... Իսկ ո՞ր գյուղի մասին են խոսում: 1990-92 թվերին թշնամուն համախմբված դիմակայած (Մերգելյանի ջոկատը վկա) Շուռնուխի՛:  Ո՞ր նախանգի մասին են խոսում: Սյունիքի՛, թե բա վա՜յ, այստեղ վայրենիներ են, ԼԳՏԲ-ներին բռնում-տփում են... Կարո՞ղ է, գիտեք, թե Սյունիքի անվանումը հենց այնպես է՝ ՍՅՈՒՆԻՔ: Հազարամյակներով Սյունքիը Հայոց պատականության արմատը պահողն է եղել: Պետականության հիմքերն ամենից երկար պահպանած, ամենից ուշ կորցրած, ամենից արագ վերականգնած մարզը: Բա հո հենց այնպե՞ս չէ, որ Դավիթ Բեկի պայքարն էստեղ է ծավալվել, բա հո հենց այնպես չէ, որ Նժդեհը իր մեծագույն ծառայությունը հաջորդ սերունդներին հենց այստեղ է մատուցել: Բա հո հենց այնպես չէ, որ մեր ոխերիմ թշնամիները առաջին հերթին միշտ ձգտել են Սյունիքը «պոկել» մնացած Հայաստանից: Բա դե որ սյունը խարխլես, օճորքն էլ գլխներիս կիջնի... Թշնամին գիտի, հասկացել է: Մեր ներքին թշնամին, առնետի, սերմակեր մկան մնան սողոսկել ու փորձում է սյան հիմքը կրծել...  Իսկ հիմքում ի՞նչն է՝ ավանդապահ ընտանիքը, հավատարիմ՝ սերնդե-սերունդ փոխանցված արժեքներին՝ ընտանիք, բարոյականություն, հավատ, լեզու... Հենց ադ ամենն են առաջին հերթին ձգտում ապականել: Ուստի, թող գնան իրենց բազմագույն աստվածներին խոնարհվեն, որ դեռ ողջ են մնացել:  Այսքանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/2055274231213653 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա, ոչ ավել ոչ պակաս քննարկվումա դպրոցներում բջջային հեռախոսներ ու այլ կապի միջոցներ արգելելու հարցը: Էս խայտառակությունը քննարկելու փոխարեն մի գուցե քննարկվի ավելի արդիական դասապրոցես կազմակերպելը և պրոֆեսիոնալ ուսուցչական անձնակազմ ապահովելը, որպեսզի աշակերտի մոտ հետաքրքրություն լինի դասապրոցեսի նկատմամբ և ոչ թե նա դասապրոցեսի ժամանակ մտնի հեռախոսի մեջ: Հասկացանք պոպուլիզմ պոպուլիզմ, բայց հեռախոսներ արգելելով հարցին լուծում չի տրվում ու խնդիրը ավելի է խորանում, որովհետև աշակերտը ճնշվումա ու ավելի է հեռանում դասապրոցեսից: Ինչ տարբերություն աշակերտի համար անհետաքրքիր դասապրոցեսի ժամանակ ժամանակ նա հեռախոսի մեջ կլինի, թե պատուհանից դուրս կնայի` մտքերով լրիվ ուրիշ տեղ լինելով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1861263327256266 ...

    Կարդալ ավելին
  • Ասյա Խաչատրյանն Facebook-ի իր էջում գրել է. «Թքեմ էն ամենահետաքրքիր գենի վրա,որը փտած ա,նեխած ու վտանգավոր: Ձեր Հայու գենն էլ, կարելի-չկարելիներն էլ… Ինձ կարելի ա էն ամենն ինչն արգելված չի օրենքով:  Ամեն ինչ: Տառացիորեն` ամեն ինչ: Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ,որոնք դուք ինչ որ պահի կփորձեք փաթատել վզիս: Ես չեմ գնալու: Ես մնալու եմ ու դուք պարտավոր եք մինիմում համակերպվել իմ կապույտ կամ կանաչ մազերի, ծխելու,խմելու , Մետալ կամ ռաբիս լսելու,Կոելյո կամ Նիցշե կարդալու հետ:  Ես դա ձեզ կսովորեցնեմ,ուզեք, թե չուզեք, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ ու ոչ էլ փոխել իմ կոմֆորտ տարածքը»: ...

    Կարդալ ավելին
  • Պատմություն, որը իրոք վերածվել է առեղծվածի:Անցել է մոտ երկու ամիս, սակայն երեխայի մասին ոչ մի տեղեկություն ոչ մի լուր չկա, ոչ ոք չի կարող պատասխանել թե նա ուր է: * հունիսի 8 ին ժամը 17:00 14-ամյա Հայկ Հարությունյան դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղի տանից և չի վերադարձել, ավելացում ԱԻՆ-ին հաղորդում տրվել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: *հունիսի 12-ին երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, որոնողական աշխատանքներն անարդյունք: *հունիսի 22. երեխային տեսել են Աբովյան քաղաքում, որոնողական աշխատանքները կրկին անարդյունք * Երեխային տեսել են նաև Էջմիածնում և Երևանում, որոնողական աշխատանքները կրկին անարդյունք: Այստեղից հետևություն 14 ամյա Հայկի գտնվելու մասին գրեթե բոլոր լուրերը , եթե ոչ բոլորը սուտ են: «տեսել ենք ծառի տակ պառկած», «տեսել ենք ոնցա մեզ նայել ու ժպտացել» ու բոլորը զանգել են ԱԻՆ, ու չեն փորձել բռնել երեխային, թե բա փախելա: Հիշեցնեմ նաև, որ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): ՀԳ. հուսամ մի օր կիմանանք թե ինչ եղավ անմեղ երեխային: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1880254118734405&set=a.956319814461178.1073741829.100002495068511&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն