Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ,  1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ:  Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ:  Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաև ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել ենք միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել ենք մեր զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:  Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:  Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերևս չեմ հասցրել ասել Ձեզ: Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը և կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար:  Շնորհակալություն Ձեր մարդկային բարի և գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության և նվիրումի համար:  Համոզված եմ, որ այսուհետև ևս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում և շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում:  Շնորհակալությամբ` Ընդմիշտ Ձեր  Արմեն Ամիրյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=891585657576849&set=a.473483212720431.1073741825.100001762699880&type=3&permPage=1 ...

    Կարդալ ավելին
  • Լավ լուր ազգիս համար:Իգդիրում անհայտ անձիք գիշերը հրկիզել են ազերիներին պատկանող մի շարք խանութներ ...

    Կարդալ ավելին
  • Հիսուսը, շրջակա գյուղերը շրջելով, ուսուցանում էր։ Նա, իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին, սկսեց զույգ-զույգ ուղարկել նրանց՝ չար ոգիների վրա իշխանություն տալով, ու պատվիրեց. -Ճանապարհի համար, բացի գավազանից, ձեզ հետ ոչ մի բան չվերցնեք. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ ձեր գոտիների մեջ, այլ հագեք հողաթափեր և ավելորդ հագուստ մի՛ վերցրեք։ Ապա ավելացրեց. -Ո՛ր տունը որ մտնեք, և ձեզ ընդունեն, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից։ Իսկ երբ դուրս ելնեք որևէ տեղից, որի բնակիչները ձեզ չեն լսի ու չեն ընդունի, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ իբրև վկայություն նրանց դեմ։ Աշակերտները գնացին և սկսեցին քարոզել ժողովրդին, որ ԱՊԱՇԽԱՐԵՆ։ Նրանք բազում չար ոգիներ էին հանում, շատ հիվանդների օծում էին յուղով և նրանց բժշկում։ (Մարկոսի ավետարան 6:6-13) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1209339795759797 ...

    Կարդալ ավելին
  • Կամա, թե ակամա՝ բոլորս այսօր արթնացանք նոր Հայաստանում՝ նոր Մայր օրենքով, զարգացման նոր տեսլականով ու հեռանկարներով, բազմաբովանդակ ու քրտնաջան աշխատանքի անհետաձգելի հրամայականով:  Այո, ոմանք հիասթափված են, շատերը՝ ոգևորված, մի մասը՝ մեծ սպասելիքներով, ոմանք էլ պարզապես անտարբեր ու անհավատ. զգացողությունները տարբեր են, ճիշտ այնչափ, որչափ տարբեր էին մոտեցումները՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ կապված: Եվ այսուհանդերձ, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այս ողջ թոհուբոհի վերջնահանգրվանին ցանկանում եմ խորը երախտիքի խոսքս հղել նախ մասնագետների այն ողջ խմբին, ովքեր, հիրավի, մեծ աշխատանք են տարել՝ նոր սահմանադրության նախապատրաստման գործում, այն փորձագետներին ու մասնագետներին, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքների ողջ խորությամբ հասարակությանը հասու են դարձրել նոր Մայր օրենքի առավելություններն ու թերությունները, քաղաքական գործիչներին՝ գործընթացին կողմ, թե ընդդիմադիր, ովքեր իրենց պարբերական բանավեճերի միջոցով ողջամիտ կերպով մղել են ընտրողին՝ մտածելու, համեմատելու կշռադատելու... Անշուշտ, շնորհակալությունս եմ ուզում հայտնել հատկապես վերջին շաբաթվա ընթացքում Ազատության հրապարակում բոլորիս համար պայքարած ու պահանջատեր հայրենակիցներիս, ովքեր, չնայած հայաստանյան ձմռան անողոք ցրտին, չընկճվեցին, պայքարեցին՝ փորձելով հասու դարձնել իրենց տեսակետերն, առավել մեծ ծավալի պատասխանատվություն պահանջելով հանրաքվեի կազմակերպման պատասխանատուներից: Շնորհակալ եմ բոլոր այն լրագրողներին, ընտրական գործընթացի մասնակիցներին, ովքեր բացահայտեցին, հնարավորինս վեր հանեցին գործընթացի ընթացքում արձանագրված իրական թերություններն ու ապօրինությունները, որոնք, հուսամ, համարժեքորեն կպատժվեն իրավապահ մարմինների կողմից: Ուզենք, թե ոչ, բայց հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ հետայսու յուրաքանչյուրս պարտավոր ենք հետևելու նոր սահմանադրությանը, իսկ քաղաքական դաշտի դերակատարները՝ գործելու նոր խաղի կանոններով: Ուզում եմ հավատալ, որ և՛ սահմանադրական գործընթացի նախաձեռնողները, և՛ դրա բոլոր սուբյեկտները ամենայն խորությամբ գիտակցում են իրենց վրա դրված պատասխանատվության լրջագույն չափաբաժինը՝ նաև մայր օրենքի ընձեռած հնարավորություններով ու լծակներով զտելու մերօրյա իրականությունում առկա արատավոր երևույթները, և ամենակարևորը՝ երկրում իրականացվելիք բարեփոխումների ողջ շղթան հնարավորինս շոշափելի դարձնելու շարքային քաղաքացու առօրյայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/944768352227046?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ ջան, ազգն (Էն էլ գոնե հասարակությունը չէ, հենց ազգը) «անասուն, ստրուկ, ծախված և 5000 դրամանոց» անվանելուց առաջ գոնե հիշեք, որ ցանկացած ընտրությունից, հանրաքվեից հետո շարունակելու եք ապրել էս հասարակությունում, դուրս գալ փողոց, բարձրանալ տրանսպորտ, իրար աչքերի մեջ նայել ու բարև տալ մարդկանց ու էդ ազգի գյուղացու աճեցրածն ուտել... Ձեզ կա՞յֆ ա «անասուն, ստրուկ» ազգի գենոֆոնդի կրող լինելը։ Գոնե ասեք՝ քաղաքական ցածր մշակույթ ունեցող հասարակություն, էլի հասկանալի ա.... Ու... բանը... 270 լայքանոց ստատուս գրելը դեռ քաղաքական կարիերայի սկիզբ չի, ի գիտություն որոշ «քաղաքական գործիչների», ու ռեալ պոլիտիկ գործընթացի հետ առհասարակ ոչ մի կապ չունի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/881802558584661 ...

    Կարդալ ավելին
  • Հանրաքվեի հետ կապված մի բան էլ ասեմ: Նախնական տվյալներով (եթե չեմ սխալվում) 53 000 մարդ անվավերա սարքել իրա քվեաթերթիկը: 53 000 Կառռռլ: Ոնց ասեմ որ հասկանաք` դա ինչքանա՞ եթե մի դասարանում սովորում են 53 մարդ, ապա հազար դասարան գնացելա հասելա ընտրատեղամաս, պասպորտը հանել, էդքան տանջվել ու հետո անվավերա հանել իր քվաթերթիկը:  Լավ հասկացանք էտ 53 հազարից մեկը Րաֆֆին էր, էտ 52999-ից էլ թող 5000 հոգին էլ ինադու արած լինեն, որ ՖԲ-ում նկար քցելու ունենան ու մարդիկ լայքեն՝ ջան ասեն ջան լսեն ու ուրախանան, բա 47999 հոգի ոնցա գնացել անվավեր արել՞ Ինչա մտածել էտ պահին էլի՞ Ոնց կարաս գնաս հասնես տեղ ու ասես անվավեր...  47 999 հոգին դա ՀՀ մի եերեք քաղաքա, կամ մի քանի տասնյակ գյուղ, ու էդքանը գնացել անվավեր են սարքել:  Մեկա չեմ կարում հասկանամ՝ ոնց... Խի, իմաաաաաաաստը՞՞՞ Կարողա մտածել են. «Այ սենց ես իշխանություների հախից կգամ, դե գնացեք նախանձեք, ես անվավեր եմ արել իմ քվեաթեթրիկը»՞՞՞ Կարա լինի, եսիմ...  Էհ՜ ինչ ասեմ՜՜ Աստված ձեր հետ ereXeeeQ!!!! ԱՄԵՆ!!! Էսքանի հետո էտ 53 000 մեջ մարդիկ կլինեն, որ կասեն. «Մենք են տերը մեր երկրի», տնաշեններ դուք սկի ձեր քվեաթերթիկին չեք կարում տեր լինեք, ինչ մնաց մեր երկրին տեր դառնաք: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vagrblogger/posts/769642616497026 ...

    Կարդալ ավելին
  • Մանկապարտեզում էի, երբ ցնցումները սկսվեցին, հիշում եմ, որ առաստաղից թափվում էր սպիտակ փաթիլների հիշեցնող ներկը, դայակները սկսեցին մեզ դուրս բերել շենքից ու մոտ երկու ժամ սպասում էինք, որ մեր ծնողները գան ու մեզ տուն տանեն: 4 տարեկան երեխա էի, բայց հիշում եմ, որ մեծերը խոսում էին, որ Գյումրին ու Սպիտակը ավերված են, հետո սովորական դարձավ այն, որ ծնողներս անքուն գիշերում էին անցկացնում մեր կողքին, քանի որ բոլորը վախենում էին, որ երկրաշարժը կկրկնվի: Հետո Գյումրիից ու Սպիտակից երեխաներ էին բերում, նույնիսկ անուններն եմ հիշում մի քանիսի: Երանի մեզ, որ փոքր ենք եղել ու շատ բաներ չենք հասկացել, Հայաստանի հյուսիսը դժոխքի էր վերածվել: ...

    Կարդալ ավելին
  •   Տ. Մուկուչյանի տրանսֆերային արժեքը մեծացել է 603 անգամ: Արդեն նրա ընտրություն կեղծելու հմտությամբ հետաքրքրվում են անգամ զարգացած պետությունները: Էն Սևանում իր հարսանիքից փախած աղջիկը Ոչ է ասել կրկին, այս անգամ արդեն սահմանադրությանը: Ոստիկանությունը իր աշխատակիցներին, լարված ու ֆորսմաժորային աշխատանքային ամսվա համար, որպես խրախուսանք, անց կկացնի «Կանեփ-կակաչ» արտահերթ միջոցառում: Տ. Մուկուչյանը հրավիրվել է բլից-նկարչության միջազգային մրցույթին որպես ժյուրիի անպատիվ նախակա: Ինչպես հաղորդում է ՏԱՍս գործակալությունները, հանրաքվեն իրենց համար նաև մոնիթորինգ էր, որի արդյունքում նրանք ընտրել են իրենց համար մոտ 10000 ջահել ՏԱՍովշիկ: Արարատցիք Դայաղ են արել Հովիկ Աբրահամյանին: Ոչը հաղթել է Արարատում: Արշալույսում արշալույսները խաղաղ չեն: Մամվել Գրիգորյանի թեկնածուն պարտվել է, Ոչը` հաղթել: «Թամամ-2015» ամենամյա մրցանակաբաշխությանը գավաթը այս անգամ, ինչպես անցյալ բոլոր տարիներին կստանա Սուրիկ Խաչատրյանը: Նոր կյանք գյուղում հիասթափված են: Այո-ն պարտություն է կրել, իր հետ տանելով նրանց նոր կյանք սկսելու երազանքը: Հայպետհիդրոմետը տեղեկացնում է որ ՀՀԿ-ականները տաք հագնվեն: Իրենց թամամի տարածքներում, որոըմ Այոն պարտվել է, մառոզ է սպասվում, թաց ու հոտավետ տեղումների ուղեկցությամբ: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/gagmamulyan/posts/1058661874173643 ...

    Կարդալ ավելին
  • 27 տարի առաջ այս օրն աշխարհը ցնցվել էր Հայաստանից ստացվող լուրերից: Հայաստանի հյուսիսում դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին գրանցված երկրաշարժը մի քանի վայրկյանում հողին էր հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր` փլատակների տակ թողնելով հարյուր հազարավոր մարդկանց: Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ(Նալբանդ) գյուղներ: Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով` աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել էին` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել էր մոտ 350 գյուղ, որից 58-ն ավերվել էր ամբողջությամբ: Այդ օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք էր մեկնել ամբողջ աշխարհը: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/924814050938914?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • 1988թ. դեկտեմբերի 7... Դպրոցի ճաշարանում էի, մեկ էլ անսովոր բան զգացի ու դասղեկներից մեկը գոռաց . ժաժք է, ժաժք է... Հետո մերոնք եկան դպրոց մեր հետևից, մայրս անդադար լացում էր...Հայրս ու հարևան մի քանի տղամարդ գնացին Սպիտակ՝ մորաքրոջս տուն, հետո պիտի իմանայի , որ մեկ օր առաջ Համլետիկին մի վերջին անգամ էի տեսնելու, որ երեք եղբոր տղաները միասին մնացել են դպրոցի նույն պանելի տակ ... Վերքը սպիացած է, բայց մրսելու կամ նրան կպնելու դեպքում ահավոր ցավում է...Խնկարկում ու հավերժ փառք ձեզ 88-ի անմեղ զոհեր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1064301843620152 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն