• ԵԽԽՎ "Սարսանգի" տխրահռչակ և հակահայկական բանաձևը ընդունվեց, չնայած որ ադրբեջանական գովեստի հիմնական դհոլ-զուռնա հանդիսացող ԵԽԽՎ պատվիրակների մի մասը քվեարկությանը չեն մասնակցել, ինչն էականորեն ավելացնում էր մեր պատվիրակության ուժը: Հայրենասիրությունը Հայաստանի խորհրդարանում կամ տեղական մամուլում ալիևների հասցեին քֆուր անելը չէ, հայրենասիրությունը նման հարթակներում հաղթելու ունակությունն է: Բոլոր հնարավորությունները կային, որ բանաձևը տապալվեր, սակայն դա տեղի չունեցավ Հեղինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության անգործունակության պատճառով: Լավ է, որ պատվիրակության մեջ գրագետ մարդիկ էլ կան, թեչէ մյուս բանաձևը նույնպես կարող էր ընդունվել: Չնայած, իմ գնահատականով մյուս բանաձևը այնքան անհամաչափ և միակողմանի էր, որ ընդունվելու որևէ շանս չուներ. էստեղ էլ բախտներս բերում է, որ մեր հակառակորդները անգրագետ են: Մյուս կողմից տեսնում ենք, որ "Սարսանգի" դեպքում ԵԺԿ պատվիրակների մեծ մասը կողմ են քվեարկել, այն դեպքում երբ ՀՀԿ-ն արդեն միքանի տարի է ինչ ԵԺԿ անդամ է, իսկ Ադրբեջանից և նույնիսկ Թուրքիայից այնտեղ անդամ կուսակցություն չկա: Իդեպ, բանաձևի վտանգավորությունը էկոլոգիական խնդիրները չէ, այլ բառապաշարը, որը օգտագործվել է, իսկ մերոնք չկարողացան հայերի ֆիզիկական բնաջնջման վտանգը հակակշռել ադրբեջանցիների ջրային խնդիրներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/548632058619960 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան բանկերն այսօր՝ հունվարի 28-ին, դոլարը գնում են միջինը 487. 50 դրամով: Ըստ Rate.am-ի տվյալներով՝ մի քանի բանկեր դոլարը գնում են 486 դրամով: Հայաստանյան բանկերից դոլար կարելի է գնել ամենացածրը 490 դրամով՝ ԲՏԱ բանկում: Դոլարի վաճառքը միջինը 491 դրամ է: Եվրոյի առքն առավելագույնը կազմում է 528 դրամ, նվազագույնը՝ 524 դրամ: Եվրոն վաճառում են նվազագույնը 533 դրամով, իսկ ամենաբարձրը՝ 541 դրամով: Ռուբլու առքը միջինը 6,11 դրամ է, ամենաբարձրը այն գնում են 6, 20 դրամով, ամենացածրը՝ 6-ով: Ռուբլու վաճառքը միջինում 6, 43 է, նվազագույնը այն 6,32 է, առավելագույնը՝ 6, 60 դրամ: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանապետը շնորհավորեց հայոց բանակի ստեղծման 24-ամյակի առթիվ՝ հրաժարվելով, սակայն, պատասխանել լրագրողների այլ հարցերին: «Լսեք, դուք խաղաղության մեջ ապրեք, հլը բացեք դեմս, ձեր գործով զբաղվեք, դավայ»,-լրագրողների հարցին ի պատասխան ասած Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողներից Վլադիմիր Գասպարյանին փորձեց «ազատել» տարեց մի կին, որը հորդորեց նրանց «լռել եւ լսել էդ տղին»: «Հլը մի րոպե լռեք, ի՞նչ եք շրջապատել էս տղին: Խնդրում եմ, որ էս օրով ոչ մեկ ոչ մի վատ բանից չխոսի, էսօր շնորհավորում ենք մեր բանակի օրը մեր տղաների օրը»,-ասաց տարեց կինը, որը մեխակներ էր բերել այն զինվորների շիրիմներին դնելու համար, որոնց ծնողներն այլեւս ողջ չեն: Վլադիմիր Գասպարյանը տարեց տիկնոջը լսեց, ապա ասաց. «Արի, մեր ջան, արի գնանք»: ...

    Կարդալ ավելին
  • Հայերը ցեղասպանվել և հայրենազրկվել են բանակի և հանրային պաշտպանողական մեխանիզմների բացակայության արդյունքում, այլ ոչ թե թուրքերի մարդասպան և արնախում լինելու պատճառներով: Պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսությունները տեսականորեն և գործնականորեն միշտ էլ առկա են լինելու այս տարածաշրջանում և խնդիրն այն է, թե հայերը ինչպես կկարողանան դիմագրավել դրանց տարաբնույթ դրսևորումներին. Ողբ և դեմագոգիա, թե՞ ամուր պաշտպանություն և երկխոսելու պատրաստակամություն:  Հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք ևս.  Առաջին Հանրապետության ոչ պակաս մարտունակ և մեծաքանակ բանակը ժամանակին կազմաքանդվեց և ամենապատասխանատու պահին չկարողացավ դիմադրություն ցույց տալ հակառակորդներին: Խայտառակ մի իրողություն, որի առաջնային պատճառներն էին. Քաղաքական ղեկավարության անկարողությունը և հանրության երկրի պաշտպանությանը ներգրավված չլինելը:  Խնդիրներ, որոնք առկա են նաև այսօր. Նյութի աղբյուր`https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/949132138514148 ...

    Կարդալ ավելին
  • Մեր բանակը՝ մեր հպարտությունը, մեր արժանապատվությունը, մեր պետականության ամենամեծ ու անքննելի ձեռքբերումը, գուցե ինքը՝ մեր պետականությունը։ Մեր բանակը՝ մեր իրականության, բոլոր իմաստներով, ամենաուժեղ ու գեղեցիկ երեսը, մեր ուղիղ մեջքըչ. մի այլ վայրում հայ տղամարդն այդքան առնական,գեղեցիկ ու արդարացված չէ, որքան բանակում։ Մեր բանակը՝ մեր հավաքականության ու միասնականության ամենաեզակի աղբյուրը. հայ զինվորի ամեն մի հաղթանակ մեզ թևեր է տալիս, մեկ դարձնում բոլորիս երակներում հոսող արյունը, կապում մեզ մեր հողին ու հայրենիքին։ Մեր բանակը՝ մեր համազգային սերը. որևէ կոորդինատի վրա այդքան սևեռված, թրթիռով, գորովաքով ու այդքան փխրուն չենք սրտով, որքան բանակի նկատմամբ։  Մեր բանակը՝ մեր ամենազգայուն ու խոցելի հատվածը. ոչինչ մեզ այդքան չի ցավեցնում ու քանդում մեր ներսը, որքան բանակի վերքը։ …. Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/975071875902760 ...

    Կարդալ ավելին
  • Սովորաբար այսպիսի օրերին Եռաբլուր չեմ գնում: Եռաբլուր պիտի գնալ սովորական օրերին, որտեղ ամեն ինչ հանգիստ է. գիտես, որ այդ օրերին այդտեղ գտնվողներն իսկական հարազատներն են, իրական անկեղծ սգացողներն ու հպարտացողները: Սովորական օրերին այնքան հանգիստ է, որ մի պահ քեզ թվում է՝ սա նրանց վաստակած հավերժ հանգիստն է պատերազմյան պայթյուններից ու դժոխային աղմուկից հետո: Իսկ այս օրերին աղմուկ է, ահավոր աղմուկ, որտեղ գալիս են բոլորը՝ իրական հարազատները, հայրենասերները, սեփական գովազդով զբաղվող անձիք, քաղաքական դիվիդենտներ հավաքող երևույթներ, կեղծ հայրենասերներ, այդ ամենը լուսաբանող լրագրողներ, շոու փնտրող հետաքրքրասերներ, պրովոկացիաներ ստեղծող ստահակներ, քաղաքական գործիչներ, չինովնիկներ և անձնական հարցերը լուծելու համար չինովնիկներին տեսնելու առիթն օգտագործող մուրացկաններ: Չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ այս օրերին խանգարում են նրանց դրախտային անդորրը, և նրանք ժամ առաջ են ուզում ազատվել այս ամբոխից:  Ես երբեք այս օրերին չեմ գնացել, բայց այսօր գնալու եմ, երեկոյան կողմ, մի ազատամարտիկի մասին պիտի գրեմ՝ զինվորի իմ իդեալի, ու համոզված եմ՝ ոչ ոք այսօր նրա գերեզմանին չի այցելել: Նրա նկարը ոչ մի կայքում չգտա, ուզում եմ նկարով տեղադրել գրառումս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/962283490522671 ...

    Կարդալ ավելին
  • Միսը սովորականից մեծ էր, կարելի էր նույնիսկ երկու պատառով ուտել: Գարու մեջ այնքան յուղ էին լցրել, որ ուտելը գրեթե անհնար էր: Հրամանատարը ստուգող գնդապետի հետ շրջում էր ճաշարանում և հպարտ հայացքներ գցում յուղով լի գարու ամաններին: Էդ յուղը մեր մեկ շաբաթվա պաշարն էր, և զինվորներից ոչ մեկը հրամանատարի հպարտությունը չէր կիսում: Բայց սեղաններին միրգ կար, որը մեզ հիշեցրել էր քաղաքացիական կյանքը և մեղմեց հրամանատարի ու շարքայիների՝ ժամանակակից լեքսիկոնով ասած սոցիալական անհավասարությունը: Միրգը մեզ հիշեցրեց, որ մենք էլ ենք մարդ և մենք շնորհակալ էինք: Երեկոյան տոնական տողան էր: -Զինվորի հաց ուտողը բոզի տղա է,-նույն հպարտությամբ վերջում հայտարարեց հրամատարը: Իսկ տուն գնալուց, ավանդույթի համաձայն, զինվորները միսը և հնդկաձավարը բեռնեցին նրա վիլիսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/975108572559378 ...

    Կարդալ ավելին
  • 24 տարեկան մեր բանակ ախպերը կարողացել է նենց անել, որ մի ամբողջ հայ ժողովուրդ իրեն վստահի:  24 տարեկան բանակ ախպերը նենց է արել, որ հայ մայրը իր փոքրիկի նորածնի անվտանգությունը վստահի իրեն:  24 տարեկան բանակը այնպես է արել, որ իրեն ենք վստահել ամենակարևորը՝ մեր սահմանները:  24 տարեկան բանակը էնքան է վստահություն ներշնչել, որ մենք կարողանում ենք գլուխներ հանգիստ բարձին դնել ու վստահ լինել. որ պաշտպանված ենք, պաշտպանված մեր ախպոր՝ 24 տարեկան բանակի կողմից:  24 տարեկան բանակի մասին կարելի է շատ ասել, շատ խոսել ու անվերջ շնորհակալություն հայտնել, բայց ինքը հո ղզիկ չի: Մեր 24 տարեկան բանակը չէր լինի մեկ ամբողջականություն, եթե չլինեին նրա մասնիկները՝ զինվորները:  «Զինվոր» ասելով հասկանում ես ամեն ինչ՝ պաշտպան, սահման, հայրենիք, անվտանգություն, ուժ, կորով, հայրենասիրություն... Հարգելի զինվորներ, սպաներ, հրամանատարներ, մեր բանակի հարգելի մասնիկներ, ովքեր, միմիայնց հետ միաձուլվելով, դառնում են «Հայոց բանակ», շնորհավոր ձեր տոնը, լինեք առողջ, լինեք ուժեղ, լինեք աչալուրջ, լինեք բանիմաց ու մեր թշնամիներից միշտ 5 քայլ առաջ մտածեք ու 10 անգամ ավել գործեք...  Չկա երևի մի հայ, որ չասի. «Մեր բանակը ու մեր զինվորը, մեր հպարտությունն են» ու դա հենց նենց չի ասվում, դրան արժանացել եք դուք՝ ձեր 24 տարվա աշխատանքով, նվիրվածությամբ ու ապացուցել եք, որ դուք իրականում արժանի եք այդ խոսքերին: Զինվորի մայր քեզ ուժ կորով ու համբերություն... Հ.Գ. Մեր զինվորների հացը «լափող» յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի, որ զինվորի «բերանից կտրած» ամեն կտոր հացը թուլացնում է իր ընտանիքի անվտանգությունը!!!! Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vagrblogger/posts/795509647243656 ...

    Կարդալ ավելին
  •   Անկախ Հայաստան 24 տարեկան մեր բանակ ախպերը կարողացել է նենց անել, որ մի ամբողջ հայ ժողովուրդ իրեն վստահի:  24 տարեկան բանակ ախպերը նենց է արել, որ հայ մայրը իր փոքրիկի նորածնի անվտանգությունը վստահի իրեն:  24 տարեկան բանակը այնպես է արել, որ իրեն ենք վստահել ամենակարևորը՝ մեր սահմանները:  24 տարեկան բանակը էնքան է վստահություն ներշնչել, որ մենք կարողանում ենք գլուխներ հանգիստ բարձին դնել ու վստահ լինել. որ պաշտպանված ենք, պաշտպանված մեր ախպոր՝ 24 տարեկան բանակի կողմից:  24 տարեկան բանակի մասին կարելի է շատ ասել, շատ խոսել ու անվերջ շնորհակալություն հայտնել, բայց ինքը հո ղզիկ չի: Մեր 24 տարեկան բանակը չէր լինի մեկ ամբողջականություն, եթե չլինեին նրա մասնիկները՝ զինվորները:  «Զինվոր» ասելով հասկանում ես ամեն ինչ՝ պաշտպան, սահման, հայրենիք, անվտանգություն, ուժ, կորով, հայրենասիրություն... Հարգելի զինվորներ, սպաներ, հրամանատարներ, մեր բանակի հարգելի մասնիկներ, ովքեր, միմիայնց հետ միաձուլվելով, դառնում են «Հայոց բանակ», շնորհավոր ձեր տոնը, լինեք առողջ, լինեք ուժեղ, լինեք աչալուրջ, լինեք բանիմաց ու մեր թշնամիներից միշտ 5 քայլ առաջ մտածեք ու 10 անգամ ավել գործեք...  Չկա երևի մի հայ, որ չասի. «Մեր բանակը ու մեր զինվորը, մեր հպարտությունն են» ու դա հենց նենց չի ասվում, դրան արժանացել եք դուք՝ ձեր 24 տարվա աշխատանքով, նվիրվածությամբ ու ապացուցել եք, որ դուք իրականում արժանի եք այդ խոսքերին: Զինվորի մայր քեզ ուժ կորով ու համբերություն... Հ.Գ. Մեր զինվորների հացը «լափող» յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի, որ զինվորի «բերանից կտրած» ամեն կտոր հացը թուլացնում է իր ընտանիքի անվտանգությունը!!!!   Աշոտ Սարգսյան Տոնդ շնորհավոր Հայոց բանակ: Մենք ունենք այն բանակը որին կարելի է վստահել և հպարտանալ, փառք ու պատիվ բոլոր ծառայողներին: Գիշերը մենք հանգիստ կարող ենք քնել, քանի որ մեր սահմանին կանգնած է Հայ ընտանիքի Հայ Զինվորը, որը ամեն կտոր հողի համար մինջև արյան վերջին կաթիլը կպայքարի: Շնորհակալ եմ տղերք!   Զոհրապ Եգանյան Փաստ է, որ մեր բանակը տարեցրարի ավելի է կատարելագործվում ու դառնում է ավելի լավը, քան մեկ տարի առաջ էր։ Դրանում համոզվելու համար ընդամենը լսեք նույն զորամասում տարբեր տարիներին ծառայած մարդկանց, առաջընթացն ակնհայտ է։ Մեր ծառայության տարիներին ու հիմա էլ ես ինձ համարում եմ մասնակի զորացրված ու մինչև հիմա տանը պահել եմ զինվորական համաղգեստս, մարդ ես, մի օր պետք կգա))) Ես կարծում եմ, որ Իսրայելի ու Շվեյցարիայի նման մենք էլ պետք է ամեն տանը զինվորական համազգեստ ունենանք, ապրենք խաղաղ ու պատրաստվենք պատերազմի։ Իսկ բանակ չգնացածների համար էլ պետք է կազմակերպել 6 ամսյա խիտ ուսումնական մարզումներ, նրանք ևս պետք է ծառայեն, բոլորը պետք է ծառայեն ու արտոնյալներ չլինեն։ Մի խոսքով՝ տոնդ շնորհավոր հայոց բանակ   Էդգար Խաչատրյան Չլնեն Հայոց բանակն ու Հայ Զինվորը չի լինի Հայաստանը: Մեր խաղաղության խորհրդանիշը մեր տղերքն են: Շնորհավորում եմ, կապույտ երկինքը թող ուղեկցի մեր ազգին ու մեր տղերքին ամեն ուր, իսկ սերը թող լինի բոլորի սրտերում: Բարի Ծառայություն ՏՂԵՐՔԻՆ:   Գագիկ Մամուլյան Շնորհավորում եմ Հայոց Բանակի` Հայոց կուռ ու ամուր, պատվախնդիր ու անելիքն իմացող, ազնիվ գործի ու բարձր արժեքների բանակի տոնը: Թող Աստված տա մենք միշտ պատրաստ լինենք մարտի, քանզի դա ամենամեծ երաշխիքն է խաղաղության: Թող Հայոց բանակում ծառայելը միշտ պատիվ լինի ու ձգտում, անգամ երազանք:   Աշոտ Ավետիսյան Հայաստանի երրորդ Հանրապետության առանցքային և կարևորագույն հենասյուներից մեկը, անկասկած Հայոց ազգային բանակն է: Բանակ, որի ծնունդն ազդարարվեց Հայաստանի համար ամենադժվարին օրերին և այն իրապես ձևավորվեց սեփական ժողովրդի ծոցում, նրա անվտանգության երաշխավորի բարձր կոչմանը հավատարիմ, փառքով ու անձնվիրաբար ծառայելով սեփական Հայրենիքին: Շնորհակալություն Հայոց բանակին, շնորհակալություն մեր նախկին ու ներկա զինվորներին և սպաներին, ովքեր այս հրաշալի տոնը պարգևել ու պարգևում են մեր ողջ հայ ժողովրդին... Կեցցե՜ փառապանծ Հայոց բանակը:   Ալեն Ղևոնդյան ՇՆՈՐՀԱՎՈՐ մեր բանակի օրը... էս 25 տարվա մեջ մեր բանակի հիմքը խրամատում կանգնած զինվորն է: Ու քանի որ ինքը կա, ու էս ցրտին, թշնամու գյուլլի բերան էս պահին պոստում կանգնած է, այ հենց դրա համար ենք մենք էստեղ՝ թիկունքի քաղաքներում ու գյուղերում, Երևանում սենց դուխով խոսում ու ապրում առհասարակ: Ու մեզանից յուրաքանչյուրն իր տեղում, իր դիրքում պետք է էնպես անի, որ մեր զինվորը վստահ լինի, որ իր թիկունք էլ նույնքան ամուր է: Աստված պահապան հայ զինվորին ու իր ընտանիքին.... Հավերժ հիշատակ մեր անցավոր հերոսներին...   Կիլիկիա Հայաստան Հայոց Բանակի օրը ամեն օր է, ամեն օր էլ պարտավոր ենք հնչեցնել բարեմաղթանքներ զինվորի ու հրամանատարի համար: Այսօր թերևս մեր բանակի հիմնադրման օրն է, այն բանակի, որը տարավ հաղթանակ, որն աշխարհի ռազմական պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց: Աշխարհի պետությունների ռազմական դասագրքերում խոսվում է մեր բանակի ռազմական հնարքների մասին պատերազմի տարիներին և հետո...Զինվորիս ու Հրամանատարիս մաղթւմ եմ անփորձանք ծառայութնուն, իսկ մեզ՝ Հայերիս, ովքեր հավերժ զինվորն են այդ բանակի, բազմապատիկ ավելի սեր առ Հայոց Բանակը: Ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել այն ազգերի ներկայցուցիչներին, ովքեր ապրելով Հայաստանում, զինվոր են տալիս ,անգամ այդ զինվորը կյանքն է տալիս հանուն Հայաստանի...Շնորհավոր Հայոց հաղթական բանակ, շնորհավոր աշխարհասփյուռ Հայություն...   Նիկոլայ Եղիազարյան Տոնդ շնորհավոր, հայ զինվոր... թող երկինքդ կուտակված ամպ չունենա, թող զենքդ չգործածվի երբեք, թող չարցունքոտվեն ձեր մայրերի աչքերը, իսկ թե արցունքոտվեն, ապա` միայն ձեզ հետ հանդիպման ուրախությունից... Դուք պահում ու հսկում եք իմ ու բոլորիս անդորրը, ես խոնարհվում եմ ձեր առջև... Դուք եք մեր պետականության հիմքը...   Կոնստանտին Տեր-Նակալյան Շնորհավորում եմ բոլոր ծառայողներին, ծառայածներին ու նրանց, ովքեր ծառայելու են։ Ուզում եմ, որ աստիճանաբար մեզ մոտ լինի այն բանի գիտկացությունը, որ բանակում ծառայելը ժամանակի կորուստ չէ, «կարևորագույն դպրոց, որով պետք է անցնի տղամարդը, որ հերոսությություն չէ, այլ հայրենիքի նկատմամբ պարտք, որ ծառայելը հնարավորություն ու պատիվ է, ոչ թե միջոցներ չունենալու ու անճարության հետևանք։ Եվ իհարկե, թող մեր բոլոր տղաները անփորձանք վերադառնան իրենց օջախներ։   Արթուր Եղիազարյան Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության հիմնադրման օրն է, որով էլ՝ խորհրդանշական՝ Հայոց Բանակի օրը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս, որպես առաջի քայլ՝ մեկ րոպե մտքում աղոթենք բոլոր այն քաջորդիների սրբացած հոգիների համար, ովքեր Իմացյալ Մահով անմահացան Հայոց Փառքի երկնակամարում, սկսած Արցախյան Ազատամարտի առաջին օրերից՝ առ այսօր: Ողջունում եմ բոլոր այն հայորդիներին, ովքեր գիտակցում են, որ, անկախ երկրում առկա ամեն մի դժվարությունից ու սոցիալական անարդարությունից՝ գիտակցում են, որ իրենց տան դուռը սկսում է Հայոց Սահմանից և տղամարդուն վայել արժանապատվությամբ պաշտպանում ու պահպանում են իրենց հերթափոխին վստահված Հայոց Միասնական Տունը: Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և Արժանապատիվ վերադարձ իրենց սպասողներին:   Նարեկ Միրզոյան «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային: Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»: Սպարապետ Վազգեն Սարգսյան Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:  Մեծ պատասխանատվությամբ ու քաջ գիտակցությամբ այսօր արդեն կարելի է հպարտ ասել, որ ունենք միշազգային չափանիշներին համապատասխան բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում, կարող ենք հպարտորեն ասել, որ թեև Հայաստանը զինադադարի շրջան է ապրում եւ բավականին դժվար է անառիկ պահել սեփական տարածքները, այդուամենայնիվ մեր զինվորները կարողանում են անել յուրաքանչյուր հնարավորն ու անհնարինը՝ թշնամուն արժանի հակահարաված տալու համար։ Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր` մեր այսօրվա և վաղվա օրվա անխոնջ պաշտպան:   Նարեկ Մալյան Կարոտել եմ ծառայակից ընկերներիս, կարոտել եմ բոլոր այն զորամասերը, ուղեկալները որոնց զորանոցներում անց եմ կացրել կյանքիս լավագույն 4 տարիները, կարոտել եմ հրամանատարներիս (նրանցից հատկապես կառանձնացնեի գնդապետ Ալեքսան Մինասյանին), կարոտել եմ իմ АК 74 ինքնաձիգը և հատկապես СВД հրացանը, կարոտել եմ հաուպտվախտը (որտեղ անցկացրեցի 1999 թվականի ողջ ամառը), կարոտել եմ 1998-99 թվականի ամանորը որը դիմավորեցի հայ-թուրքական սահմանին՝ ծառայության մեջ, կարոտել եմ էն մի շիշ կոնյակը, որը պահել էի բաղնիքի հետևում՝ գերանների արանքում և ամեն շաբաթ օր (բանակային բաղնիքի օրն է) մի բաժակ կոնծում էի ու «զինվոր» ծխում, կարոտել եմ բանակային կռիվները, տուրուդմբոցները, կարոտել եմ կիրակի օրերի տեսակցությունները, կարոտել եմ սիրած աղջիկներին «հերոսական» նամակներ գրելը, կարոտել եմ նոր համազգեստի հոտը, կարոտել եմ սամավոլկաները, կարոտել եմ բանակային հումորը ու տենց լիքը բաներ եմ կարոտել: ...

    Կարդալ ավելին
  • Գերմանահայերի հանդիպումը Հայաստանի նախագահի հետ վերջ չունի: Ամենաքիչը Հայաստանի բնակչության չափ թուրքական համայնք ունեցող երկրում հայերը խոսելիք ունեն: 2010 թ.-ն է, Բեռլինում ենք:  Լրագրողները փակ դռների մատույցներում ձանձրանում են, ինչպես զինվորը զորանոցում, վճռական մարտի ուշացող հրամանից առաջ: Մերկելի ասուլիսի ռեպորտաժները անփորձանք Երեւան են հասել, նեմեցի ու հայի մասին պատերազմական անեկդոտները էլ ծիծաղելի չեն, սրա- նրա թաղի <<Ֆրիցի>> արկածները նույնպես: Հյուրանոցի շքասրահի դռները բացվում են. սկսվում է տեսախցիկների զորաշարժը` քսան վայրկյանանոց սինքրոն- <<ավարների>> հետեւից: Արթուր Աբրահամի ուղղությամբ առաջինն եմ գրոհում. հաջող սկիզբ է: Բերանս դեռ չբացած` Արթուրը մանկության ընկերոջ անմիջականությամբ սկսում է ինտերվյուն. - Արտակ, ինձ գիտես չէ՞: - Բոլորը քեզ գիտեն: Կարող ա՞ էս աշխարհից չեմ... - Չե՞ս հիշում: - Ո՞նց թե… աշխարհի ամենաուժեղ հայն ես չէ՞ ☺ - Էդ նկատի չունեմ. բանակ ենք գնացել միասին… - Ախր, ես բանակում էլ եմ լրագրող եղել, իսկ դու, հաստատ, լրագրող չես, ոչ էլ օպերատոր: - Չէ, մենք միասին գնացինք բանակ… էն ի՞նչ են ասում… - Սբոռնի պունկտի՞ց… - Հա, հա…  - Բոլորն էլ էնտեղից են գնում բանակ, Արթուր ջան: - Հիշու՞մ ես մի տղա, սեւ շորերով, ասեց` եկե’ք նկարվենք… - … Հիշեցի…. - Գիտե՞ս, տատիկիս ո~նց էր ուրախացել իրա <<Հայլուր>>-ի տղայի հետ էդ նկարի համար… ։) Շնորհավո’ր տոնդ, Արթուր Աբրահամի եւ մեր բոլոր ուժեղ տղաների բանակ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153840253647270&set=a.10152707423602270.1073741831.74509226 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն