• Ինժեներական զորքերի ծառայությունն ամենավտանգավորներից է՝ հակառակորդի մշտական թիրախում, դա է պատճառը, որ տեխնիկայի վրա անընդհատ կարելի է տեսնել տարբեր փուլերում հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետքեր: Դե այլ ճանապարհ չունենք, անընդհատ պետք է ամրապնդեք մեր անվտանգությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1882518778480298 ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ արտագաղթում էին նախկին բոլոր կառավարությունների ժամանակ։ Նույն տեմպերով մարդիկ արտագաղթում են նաև այսօր, երբ բնակչության սոցիալական կյանքում բան չի փոխվել, բայց մարդիկ չեն բողոքում աշխատավարձերի, թոշակների ցածր և անբավարար լինելուց։ Նշանակում է, որ մարդիկ շատ բան չափազանցում էին, երբ բողոքում էին իրենց սոցիալական վիճակից, պետության սոցիալական քաղաքականությունից։ Սա նշանակում է միայն մի բան՝ ամբողջ հասարակությունը գաղափարապես ուղղորդվում է մի կետից և ասում կամ անում այն, ինչ նրան թելադրում են։ Այս պայմաններում խոսել անկախության մասին, մեղմ ասած, անիրական է։ Ոչ անկախությունը, ոչ էլ ազատությունը չեն տալիս կամ էլ ձեռք չեն բերում հեղափոխության կամ նման ցանկացած անմտության շնորհիվ։ Մարդիկ ապրում են ըստ իրենց արժանիքների։ Ամեն մարդ իր խառնվածքի, իր էության <<գերին>> է։ Եթե մարդ նյութամոլ է, ապա նա ցանկացած հասարակագի պայմաններում լինելու է իր այդ թերության գերին, այդպես էլ երբեք չգիտակցելով, թե ինչ է ազատությունը։ Մարդիկ միշտ ընտրում են։ Ազատությունը նույնպես ընտրություն է։ Ավելի անաչառ լինելու դեպքում հստակ է երևում, թե մեր ամբողջ պատմության ընթացքում որն է եղել մեր ընտրությունը․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/879832732226377 ...

    Կարդալ ավելին
  • Շատ մտահոգիչ բաներ են կատարվում Կապանում։ Մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր իր մոտ է կանչել Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանին ու պահանջել, որ նա աշխատանքից ազատման դիմում գրի։ Սա շատ ցավալի հանգամանք է ինձ համար, քանի որ մեր թիմի և իհարկե առաջին հերթին հենց պարոն Մելքոնյանի ծանր ու տևական ջանքերի շնորհիվ էր, որ խայտառակ վիճակում գտնվող բժշկական կենտրոնը, ուր միայն անճարությունից էին այցելում կապանցիները, դարձավ երկրում ամենալավ պետական բժշկական հաստատություններից մեկը բոլոր օբյեկտիվ ցուցանիշներով։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մարզպետը հերքում է, որ նման պահանջ է ներկայացրել, բայց չգիտես ինչու անձամբ չի ասում, որ նման բան չկա, այլ կարծես պախկվելով լրագրողներից ինչ-որ բաներ է ասում տեղակալի միջոցով։ Դե պատկերացրեք, մարդը աշխատում է իր համար 1,5 տարի, մեկ էլ մի օր հայտարարում է, ոի իր առջև աշխատանքից ազատման պահանջ են դրել։ Ի՞նչ է, հորինում է՞՞ ))))) Բա եթե հորինում է, լրագրողների հետ միասին մի հատ կանչեք, ասեք տղա ջան, քեզ ի՞նչ եղավ, ո՞վ է քեզ նման բան ասել, արի հասկանանք։ Իսկ ի՞նչ պիտի անի մարդ, ով ստում է, դե իհարկե պիտի հրաժարվի հանդիպել լրագրողների հետ ու միջնորդված հաղորդագրություն տա, թե իբր նման բան չի եղել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/2012989018714368 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում դատաբժշկական փորձաքնության բաժնի պետին սպանել են իր սենյակում․ Ադրբեջանի Բեյլագանի շրջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և պաթոլոգիական անատոմիայի բաժանմունքի պետ Ֆազիլ Բայրամովին սպանել են իր աշխատասենյակում։ Պաշտոնական հայտարարության մեջ գրված է, որ բաժանմունքի պետին սպանել է իր նախկին հիվանդներից մեկը։ Սակայն չի բացառվում, որ նշված բաժանմունքի պետին սպանելու հրամանը ավելի վերևներից եկած լինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1757018297680232 ...

    Կարդալ ավելին
  • «Խնդրում եմ տարածել նկարները, որպեսզի բոլորը տեսնեն ու ճանաչեն այս ստոր խաբեբաներին» Անի ծաղկի սրահ էջը ֆեյսբուքում հայտնում է. Խնդրում եմ տարածել նկարները որպիսզի բոլորը տեսնեն ու ճանաչեն այս ստոր խաբեբաներին, որոնք ճանապարհներին կանգնած փող են մուրում իբր թե զինվորի մոտից են գալիս ու մեքենայի գազը վերջացել ա ճանապարհին են մնացել ․․․ Այս մասին տեղեկացրել ենք նաև Վայոց ձորի ոստիկաններին….. ...

    Կարդալ ավելին
  • Իրավապաշտպանն իրավունք չունի հիշողություն չունենալու... Ստիպված հիշեցնեմ. ես էն մարդն եմ, որ դու, այ Սաքունց, 2002 թվականին Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-Ռուսական համալսարանում պետական քննությունը, որտեղ ես պետական քննական հանձնաժողովի նախագահն էի, «վաստակեցիր» անբավարար գնահատական «ՀՀ քրեական իրավունք» առարկայից, իսկ հետո մոտեցար խնդրեցիր, որ դա որպես Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար, քեզ կխայտառակի, ու աղերսեցիր դրական գնահատական, և ես քեզ ընդառաջեցի... Հիմա դիմել ես ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու համար՞… Ինչի՞ համար, այ տղա... Որ՞ հոդվածով, այ անճարակ... Այո, ես դեմ եմ համասեռամոլությանը, ինչ էլ գրել եմ լավ եմ արել... Գնա քրեական իրավունք ուսումնասիրի, ու հոգ տար էն ուղղությամբ, որ ազգանունդ որպես հայհոյանք չշրջանառվի գալիք սերունդների շուրթերին... Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=311377769429717&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  • Մենք հայրենիք ենք կորցնում ------------------------ Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պստասխանատվության ենթարկելու պահանջով... Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը... Բայց դա մի կողմ... Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում... Ուրիշ ոչինչ չունեմ ասելու)))… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=311215072779320&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  • Պարզաբանում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ-ն դեռևս 2017 թվականից, խախտելով բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու կարգը, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշումը,  բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գրասենյակ՝ խանգարելով շենքի (նաև անչափահաս) բնակիչների անդորրը։ Բնակվում եմ այդ շենքում և, բնականաբար, նրանց չէի կարող չհորդորել պահպանել կարգ ու կանոն, ինչն իրենց կողմից որակվեց որպես ոտնձգություն և սպառնալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ... Նրանց կողմից ներկայացված դիմումները երկու անգամ դատարանը վարույթ չի ընդունել փաստերի անբավարարության պատճառով: Հետևությունները թողնում եմ ձեզ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/naira.nahapetyan/posts/1926415104111936 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է: Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու:  Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին: Շնորհավոր ծնունդդ Հայ ազգի ՀԵՐՈՍ: Փառք մեր հերոսներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1884635968296220&set=a.956319814461178.1073741829.100002495068511&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Դեռ չեն մարել Ադրբեջանի իշխանության կրքերը ու նրանք դեռ դաժան հաշվեհարդար են տեսնում Գյանջա/Գանձակ քաղաքում իրականացված ցույցի մասնակիցների հանդեպ։ Նրանցից մի քանիսը արդեն սպանվել են, որոնց մասին արդեն պաշտոնակպես հայտարարվել էր , կան նաև անհայտ կորածներ, որոնք ամենայն հավանականությամբ կրկին սպանվել են ուղղակի նրանց մասին չի բարձրաձայնվում։ Այսօր արդեն ձերբակալվել է ցույցերին մասնակցած Իսմայիլ Իսմայիլովը։ Ցուցարարի նկատմամբ ԱԱԾ-ն հետախուզում էր հայտարարել, որից հետո Իսմայլիովը փորձել էր փախնել երկրից, սակայն նրան ձերբակալել էին սահմանակետում։ Այլ ցուցարարների և նրանց ընտանիքների նկատմամբ Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը բռնի ուժ են կիրառում, վախեցնում և սպառնում են բոլորին։ Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1752063078175754 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն