• Անկեղծ ասած՝ բնավ չեմ ցանկանում ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժի վերադարձը, ավելին՝ կարծում եմ՝ նման սցենարը մեր պետությունը միայն հետ կտանի։ Եվ վստահ եմ՝ բացառված է նման սցենար։ Բայց լսում էի Փաշինյանի մեկնաբանությունը։ Վերջինս հարցնում ա մեզ՝ ո՞վ ա ձայնագրել և ինչի՞ համար։ Կներեք, մենք ի՞նչ իմանանք, մենք կարող ենք ենթադրել, իսկ պարզելը, իմանալը ձեր պարտականությունն ա։ Ենթադրենք՝ ռուսներն են արել Քոչարյանի համար, բայց, կներեք, ո՞վ ա նման առիթ տվել նրանց։ Հետո՝ ամենակարևորը իմ համար՝ ԱԱԾ պետն ասում է՝ դատավորը զանգեց, ասեցի՝ գնա, նայի, կզանգես կզեկուցես, ուզես-չուզես՝ կալանավորելու ես։ Նորմա՞լ ա։ Խաչատուրովի պահով ասում ա՝ գնամ ճշտվեմ՝ վարչապետի հետ կալանքը ոնց։ Ես մտածում էի՝ դատարանն ա որոշում։ Հետո ասում էիք՝ Ռուսաստանի հետ խնդիրները լուծվել են։ Իրո՞ք։ Համաձայմ եմ՝ օրենք ոտնահարածները պետք է նստեն, և ճիշտ եք անում, որ կոմպրոմիսի չեք գնում։ ԲՈԼՈՐԸ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/2149382108465346 ...

    Կարդալ ավելին
  • Ծանոթացեք, Վահե Գրիգորյանն է։ Վահեն բավականին հեղինակավոր փաստաբան էր, երբ իշխանության կողմից հրահանգով հարցազրույց տվող «լավ փորձագետ» չէր: Հիմա պարզվեց, որ Վահեն ՀՔԾ պետի կողմից ուղղակի ՀՐԱՀԱՆԳՈՎ կամ, այլ կերպ ասած (իրենց սիրած բառապաշարով ասած), «ՊԱՏՎԵՐՈՎ» հարցազրույց տվող փաստաբան է: Վահե Գրիգորյանին, ըստ ՀՔԾ պետի, ասել են, որ ասի այն, ինչը «պետք չէր», որ ասի ՀՔԾ պետը: Ես իմ դրական վերաբերմունքը Վահեի մասին կտրուկ փոխել եմ, իսկ դուք` մի հատ ԴԸՄՓ, ԴԸՄՓ, ՀՈՒ։ ՀԳ. Վահեի նման, վստահաբար, շատերն են այսօր «պատվերով» հարցազրույցներ տալիս ու գրառումներ անում Ֆեյսբուքում և, ինչու չէ, նաև իրենց բազմահազարանոց լսարաններ ունեցող ԶԼՄ-ներով: Բայց խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ Նոր Հայաստանը անգամ լավ մասնագետների հետ է նման ձևով վարվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2021262677936880&set=a.138639816199185&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո երկար ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր նրան ներկայացնել, որպես Արցախից հող հանձնող ղեկավարի, ում տրամադրվածությունը տարբերվում էր նախորդ իշխանություններից։ Սակայն Մոսկվա քաղաքում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ինքը Ապագայում Արցախը պատկերացնում եմ որպես Հայաստանի մաս։ Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հասկացնելով, որ տարածքներ զիջելու մասին խոսակցությունները անիմաստ են, քանի որ ըստ Փաշինյանի «տարածքների համատեքստում ցանկացած զիջում կդիտարկվի, որպես թուլություն»։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը փորձեց պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը, քանի որ իրենց թեթև ձեռքով է նաև տարածվել Փաշինյանի մասին նման հոդվածները։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում գրված է․ «Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղը, որպես Հայաստանի տարածք համարելը անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդավորված բանակցային գործընթացին»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1803197563062305 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 22-ից թաքցված մարտական կորուստ ունեն։  Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են տարածվել, որ սույն թվականի հուլիսի 22-ին,Բեյլագանի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում, հայկական զինված ուժերի կողմից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի պայմանագրային զինծառայող, հետախույզ-դիպուկահար, ավագ սերժանտ Ֆերիդ Ակիֆ օղլու Շաբանովը ( Sabanov Ferid Akif oglu ):  Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտական առաջադրանք կատարելու նպատակով տեղափոխվել են առաջնագիծ։ Դրա վառ ապացույցն օգոստոսի 17-ին թշնամու 15 հոգանոց խմբի կողմից Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող հարձակման փորձն է: Բեյլագանը սահմանակցում է Արցախի Մարտունու շրջանին (հարավարևելյան սահման) և ակնհայտ է, որ այդ խմբերի ներգրավմամբ թշնամին գործողություններ էր նախապատրաստում նաև այդ ուղղությամբ։ Հ.Գ. Շաբանովի թաղման արարողության կադրերն այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների  աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների, մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։  Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։ Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/1909984675703798 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն մեկ ամսից ավել է ինչ «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի: Հայտնի իրադարձություններից հետո նախկին տնօրերնն ազատվեց պաշտոնից: Իսկ երեկ արդեն այդ նույն բժշկական կենտրոնում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել․ գողացել են մահացած 22-ամյա Վալերիա Սորոկինայի նշանադրության մատանին․․․Անմարդկային քայլ, որը ոչ մի արդարացում չունի: Ներկայիս տնօրենը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի նախկին բժիշկներից է, ով կառավարման ոլորտում անփորձ է, ու փաստորեն չի կարողանում գործից գլուխ հանել: Ինչպես նախկինում, այսօր էլ հիվանդանոցներում մարդիկ են մահանում, ուզենք, թե ոչ, բայց այն, ինչ կատարվել է այսօր, նախկինում երբևէ չենք լսել, անգամ չենք էլ պատկերացրել: Բայց փաստը մնում է փաստ: Մահացածը ՌԴ քաղաքացի երիտասարդ աղջիկ էր, ով այստեղ էր նշանածի հետ, որպեսզի ընտանեկան միությունը Զագսով վավերացնեին Հայաստանում: Ու նման զարհուրելի միջադեպ․․․ Այս ողջ ընթացքում բացի պոպուլիստական հայտարարություններից, անհիմն մեղադրանքներից ու բաժակաճառերից բացի ոչ մի ռեալ քայլ չի արվել ոլորտի բարեփոխման, կատարելագործման համար: Փոխարենը որքան հնարավոր է այն ավելի խոր անդունդն են նետել: Ինչ չէինք տեսել՝ տեսանք, ինչ չէինք լսել՝ լսեցինք: Ցավակցություններս հարազատներին ու ներեք մեզ, թե կարող եք: Նկարում Վալերիան է ու այն մատանին, որը նրանից գողացել են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=158214068415249&set=a.118632732373383&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Տավուշի կրակոցների պատասխանը չուշացավ․ Օրեր առաջ ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը ու այս անգամ կրակ էր բացել Տավուշի գյուղի և բնակիչների ուղությամբ։ Հայկական կողմը րոպեներ անց լռեցրեց թշնամու սադրիչ գործողությունները։ Սակայն արդեն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արդեն ադրբեջանական բանակը տարածում է տեղեկությունը, որ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ և ճնշել են նրանց ակտիվությունը։ Փաստորեն Տավուշցիների նկատմամբ կատարված հանցագործությունը ադրբեջանական բանակը չկարողացավ հեշտությամբ մարսել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1800766653305396 ...

    Կարդալ ավելին
  • Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին, ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է: Բնականաբար, ծանոթանում են: Պարզվում է՝ սևամորթի պապը հայ է: Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում: Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն: Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը: Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է): Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից, և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․ - Կներեք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում։ Արսենի պատմությունը #Հայկականէսքիզներ Վան, 2018 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում սկսել են անհանգստանալ այն փաստից, որ իրենց երկրում հարազատները կարողանում են ամուսնանալ միմյանց հետ։ Դեռ վաղ անցյալում Ադրբեջանում ընդունված էր, որ քույր և եղբայր կարող են ամուսնանալ միմյանց հետ, քանի որ նրանց ծնողները կարծում էին, թե իրենց որդին կամ աղջիկը արժանի է ամենալավ զուգընկերոջը, իսկ ո՞վ կարող է լինել հարազատ և արյունակցից լավ։ Իրենց կարծիքով ոչ մեկ և այդպես ամուսնանում էին հորեղբոր կամ մորաքրոջ երեխաները միմյանց հետ, շատ դեպքերում ստիպողաբար։ Տարիներ անց այս ավանդույթը գրեթե վերացավ, սակայն դեռ Ադրբեջանում կան նմանատիպ զույգեր, ովքեր այդ կերպ ամուսնանում են։ Դրա հետևանքով Ադրբեջանում մի շարք կանանց մոտ ընդհատվում է հղիությունը կամ ծնվում են հիվանդ երեխաներ։ Այս հարցը մեծ անհանգստություն է առաջացրել որոշ մասնագետների մոտ և նրանք պահանջում են՝ կամ արգելել արյունակիցների միջև ամուսնությունը, կամ մինչև ամուսնանալը նրանց անցակցնել հատուկ բժշկական ստուգման, որպեսզի պարզեն, թե նրանց ամուսնությունից հետո կարող է առողջ երեխա ծնվել։ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1797660006949394 ...

    Կարդալ ավելին
  • Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվել, որ երեկ երեկոյան, Թարթառի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինժառայող, Աստարայի շրջանի Փելիքեշ գյուղի բնակիչ, 2000թ ծնված Քենան Հասրաթ օղլու Դադաշովը (Kənan Həsrət oğlu Dadaşov): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=256868658491377&set=a.118577808987130&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն