• Այն, որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:  Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի Հիդրոմետ ոչ մի ծառայություն նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1596148557115054 ...

    Կարդալ ավելին
  • Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների ժամանակ համերգին ներկա է եղել պոկերի արքա Դեն Բիլզերյանը   ...

    Կարդալ ավելին
  • Լեւոնն ու Արիանան մտերմացել են ավելի քան տասը տարի առաջ՝ 2006 թվականին Իտալիայում տեղի ունեցած մի միջադեպից հետո։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան մարզական պարբերականներից մեկի հեղինակը գրում է. «Թուրինում շարունակվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Խաղերի ավարտից հետո տարբեր երկրների ներկայացուցիչներ հյուրանոցի նախասրահում երեկույթներ էին կազմակերպում՝ խմիչքով ու պարերով։ Այդ օրը Արոնյանը, որն այն ժամանակ աշխարհի թիվ երեք շախմատիստն էր, պարի հրավիրեց Արիանային, որը հանդես էր գալիս Ավստրալիայի հավաքականի կազմում, ու նաեւ հայտնի էր նրանով, որ հրաշալի էր կատարում լատինաաերիկյան պարերը։ Եւ հանկարծ անսպասելի ու տհաճ բան տեղի ունեցավ՝ անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելին վեր կացավ տեղից ու բռունցքներով հարձակվեց Արոնյանի վրա, հրեց ու գետնին տապալեց նրան։ Թե ինչն էր պատճառը՝ այդպես էլ չիմացվեց՝ երեւի ուղղակի շատ էր խմել ու խանդել էր, որ գեղեցկուհի ֆիլիպինուհին Լեւոնին է նախընտրել»։ Հոդվածի հեղինակը շարունակում է՝ «Դեննին երեւի չգիտեր մի ճշմարտություն, որը հայտնի է ողջ աշխարհին՝ «Երբեք մի հարձակվիր հայի վրա, դա միշտ վատ ավարտ է ունենում»։ Արոնյանի թիմակիցներից մեկը անմիջապես նետվեց դեպի անգլիացին, նրանց հազիվ կարողացավ բաժանել Արնոլդ Շվարցենեգերի կազմվածքով մի թղթակից , որն աջ ձեռքով փորձում էր մի կերպ զսպել վրդովված հային, իսկ ձախով բռնեց Դեննիի օծիքից եւ դուրս հանեց նրան սրահից։ Բայց ավելի ուշ հայերն այնուամենայնիվ բռնացրեցին Դեննիին ու մի լավ դաս տվեցին նրան, ինչից հետո նա ստիպված էր վերադառնալ Անգլիա։ Իսկ Արոնյանը իր թիմի հետ շարունակեց խաղալ եւ Հայաստանի հավաքականնն ի վերջո ոսկե մեդալ նվաճեց Թուրինում»…   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1603792646349424&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Իրականությունն այն է, որ մեր երկիրն իր թույլ ռազմական, հոգեբանական և արտաքին քաղաքական պոտենցիալի պատճառով ինքը չի որոշում և փորձում ձեռք բերել ցանկալին։ Քսաներեք տարի առաջ պատմությունը ևս մեկ անգամ մեզ հնարավորություն տվեց լրջորեն ընդլայնելու մեր սահմանները մինչև Քուռ, սակայն մեր կառավարությանը հրահանգվեց կանգնել․․․ և կանգնեցին։ Տասնամյակներ շարունակ Իսրայելի իրականացրած արտաքին քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը ձգձգվելու է տարիներ։ Իրավիճակը շարունակ փոխվելու է, նոր կողմեր են հանդես գալու, նոր շահագրգռություններ, և բնականաբար, ինչպես եղել է միշտ, պատմությունը ևս մեկ հնարավորություն կտա մեր երկրի ղեկավարությանը ձեռք բերելու ցանկալին։ Սակայն եթե քսաներեք տարի առաջ մեր ջոկատներն ու երկրի ղեկավարությունը չհանդգնեցին ընդամենը առաջ շարժվել ու հասնել Քուռ, ճանապարհը լրիվ բաց էր, քանզի հարևանի ջոկատները լքել էին դիրքերը և շարժվում էին իրենց երկրի մայրաքաղաք՝ իշխանությունը վերցնելու նպատակով, ինչպես որ հավատացրել էին նրանց, ապա ինչպես կարող է մեր երկրի ղեկավարությունը հանդգնել հանդես գալ ավելի հզոր ու մարտունակ բանակներ ունեցող երկրների դեմ։ Այն հնարավոր պոտենցիալը, որն անհրաժեշտ էր խաղի մեջ մտնելու համար, մեր կառավարությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով լիովին սպառվել է։ Մեր կառավարության արտաքին քաղաքականությունը ենթադրում է մեկ թշնամի և վերջ։ Եթե նույնիսկ մի գերտերություն փորձի մեր երկրին խաղի մեջ ներքաշել, որովհետև դրա անհրաժեշտությունը հաստատ կառաջանա, ապա մեր կառավարությունը «փորձանքից» խուսափելու համար, քանզի նրանց համար գերագույն կայֆը բյուջեն յուրացնելն է, խաղի մեջ կնետի արդեն փորձված մեթոդը՝ ասելով. «Ով մեզ կռվեցնի քրդական կամ թրքական կամ արաբական ջոկատների կամ զորքի դեմ, մեր թշնամին է»։ Ուրեմն՝ ինչ-որ մի լավ կամ նոր բան սպասել հօգուտ մեր երկրի, անիրական է։ Կյանքն այսպես շարունակվելու է ևս մի քսան կամ երեսուն տարի, մինչև մեր երկրի բնակչության թիվը կնվազի մեկ միլիոնից, ինչպես որ սահմանվել է «համաշխարհային հանրության կողմից», և մեր կառավարությունը ոչ թե ինչ-որ բան է անում դրա դեմն առելու համար, այլ հենց ինքն է նպաստում բնակչության «տարհանմանը» այլ երկրներ։ Թե ինչ հեռահար նպատակներ ունի «էլիտան», սա բոլորովին այլ խնդիր է։  Եվ անհեթեթություն է համեմատվել Իսրայելի հետ. նրանք ոչ միայն ունեն միջուկային զենք, մարտունակ ու նորագույն զենքերով սպառազինված բանակ, այլև գործի մեջ են նետում միլիարդավոր դոլարներ՝ ունենալով և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ քաղաքական անհրաժեշտ պոտենցիալը։ Եվ գլխավորը՝ նրանք ունեն ամենատարածված հետախուզական ցանցը, որը պահանջում է միլիարդներ և ինքին արդեն ամենահզոր խաղաքարտն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/696950970514555 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի ապագա կինը Արիանա Կաոիլին է: Նա ավստրալուհի է և ունի շախմատի միջազգային վարպետի կոչում, մասնագիտությամբ տնտեսագետ է և 2 տարուց ավել է ինչ Հայաստանում անվճար հիմունքներով տպագրում է «Ճամփորդ» շաբաթաթերթը։ FBH.am-ը Ձեզ է ներկայացնում Արիանայի լուսանկարները՝   Հիշեցնենք, որ Լևոնի և Արիանայի հարսանիքը տեղի է ունենալը վաղը, իսկ հարսանիքի քավորը լինելու է ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունից կստանա մոտ 120․000 դոլար, քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը ադրբեջանական SOCAR ընկերությունն է։ Հիմա պատկերացրեք, որ Արոնյանը մրցանակային ամբողջ ֆոնդը ստանալուց հետո ամբողջը նվիրեր Հայաստանի բանակին։ Մեկ ամսվա ադրբեջանական հիստերիան ապահովված կլիներ։ Բայց, դե, մեր երկրի ղեկավարներն էլ պետք է Արոնյանին առանձին պարգևատրեն այդ քայլի համար։ Ինձ թվում է՝ պարզ է, թե ինչպես։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1417697454945653 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի և դրան հարակից տարածքների բնակիչներն օրեր առաջ խուճապի մեջ էին հայտնվել։ Երկնքում տարօրինակ թռչող օբյեկտ էր հայտնվել։ Բնակիչների մի մասը այն որպես այլմոլորակայինների թռչող սարք է ընդունել, բայց դա չի խանգարել մյուս մասին, որպեսզի նույնիսկ դրա մեջ հայերին մեղադրեն։ Սոցցանցերում որոշ օգտատերեր դա համարել են հայկական դիվերսիա, որոշ ավելի անուղեղներ՝ հայկական զինված ուժերի կողմից արձակած հրթիռ։ Դե, բնակիչների մտավախությունը հասկանալի է։ Սակայն սրանք չեն իմանում, որ մեր հրթիռները նախազգուշացնելով չեն ճախրելու երկնքում, այլ միանգամից հարվածելու են թիրախին և վերջ։ Երևի չեն էլ հասցնի նկարել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1418264041555661 ...

    Կարդալ ավելին
  • Գարիկից նենց սիրուն աղջիկ էր ստացվել, որ ես սկսել էի խանդել:)))))))))))))))))))   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1485705474875862&set=a.427530480693372.1073741826.100003092719004&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ո՞վ ինձ կբացատրի, բանկի,կամ վարկային կազմակերպության միջնորդավճարը ո՞րն է, եթե դիմել ենք իրենց, իրենք տրամադրում են , իրենք իրե՞նց են միջնորդում։ Վարկային կազմակերպությունը առաջարկում է վարկ 24% տարեկան և ամեն ամիս 1.9% միջնորդավճար։ Փաստացի տարեկան 45%֊ն անցնում է։ 21֊րդ դարում հայ վարկառուն տարին 45% վարկ է փակում, լավ բա ի՞նչ բիզնես դնի ,որ կարողանա էդ միջնորդավճարի դեմն առնի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1525205350897146 ...

    Կարդալ ավելին
  • «Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք Artyom’s ընկերության պատասխանը: Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության: Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի: Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyomsjewelry/photos/a.1484106355161058.1073741831.1481307818774245/1996203130618042/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն