Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սա է թշնամու քարոզչամեքենայի կողմից փիառված Զաքիր Հասանովի իրական պատկերը։ Սաղավարտը գլուխը քաշած ու զրահաբաճկոնի մեջ փաթաթված ,,զորավարը,, փոքրիկ անցքով դիտարկում է կատարում մեր զորքերի ուղղությամբ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1251188708300740&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Բանակում հետախուզության պետը տիրապետում է իրեն վստահված հատվածում հակառակորդ ամեն քայլին ու հնարավորությանը։ Ծառայած տղեքը կհասկանան, թե ինչ եմ ասում ու նման դեպքում մերոնք հարձակվող ադրբեջանցիների հետախուզության պետին խփում են, տեղակալին խփում են, վաշտի անձնակազմից էլի մի քանիսին են։ Դեմք են մերոնք, զգացվում է, որ լուրջ փոփոխություններ են կատարվել առաջնագծում, կեցցեք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1347325968658715 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիք խոդի են տվել մի վագոն ֆեյքեր ՝ հայկական անուն-ազգանուներով: Գրում են հայերենով ու ռուսերենով: Ինչպես իրենց տարբերել այստեղ չեմ ասի, բայց յուրաքանչյուր գրագետ հայի համար դա խնդիր չէ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10212388582735049 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն անգամ, երբ սահմանին լարված իրավիճակ է, ավելի քան երբևէ կարևոր է գիտակցել, որ ստեղից-ընդեղից լսած ամեն բան համացանցում գրել չի կարելի։ Որ չի կարելի զինծառայող բարեկամներից հեռախոսով տեղեկություններ ճշտել իրավիճակի, զորամասում կամ դիրքերում տեղի ունեցողի մասին ու առավել ևս դա, մի բան էլ ճոխացնելով հրապարակել համացանցում։ Այս օրերին ակտիվանում են հայերի անուններով ազերական ֆեյք պրոֆիլները, որոնց նպատակն ապատեղեկատվություն և խուճապ տարածելն է։  Չի կարելի դրանց կողմից տարածվող նյութերն ու ապատեղեկատվությունը տարածել։  20-րդ դարում թռուցիկներ էին գցում թշնամու տարածքում՝ խուճապ առաջացնելու համար։ Ինֆորմացիոն պատերազմն իր ազդեցությունն է ունենում պատերազմի ընթացքի վրա։ Սահմանին կանգնած տղերքի թիկունքը պետք ա ամուր լինի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10155015563523416 ...

    Կարդալ ավելին
  • Մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev), Շաքիի շրջանի Քիշ գյուղից (Şəkinin Kiş kəndindən): Տեղեկությունը հայտնում է Շաքիի շրջանի սոցցանցային խմբերից մեկը:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572.36647.106246626152345/1165050203605310 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի օգտատեր. «Օյինբազությունը, ստախոսությունը և թալանը ժողովրդին հասցրել են մի վիճակի, երբ տունը վառվում է, ոչ ոք չի հավատում: Ասում են, որ թշնամին խախտել է հրադադարը, հավատացող չկա: Ասում են, թե մեծ թվով զինվորներ են զոհվել, հավատացող չկա: Ասում են առաջնագծում թեժ մարտեր են գնում, էլի հավատացող չկա: Հայտնի խոսքը հիշեցի, որ ասում է` սուտ խոսողի տունը կրակ է ընկնում, ոչ-ոք չի հավատում: Հիմա մեղավորն ո՞վ է: Պարզ է` մեղավորը երկրում տիրող համատարած սուտն է»: Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի տրամադրությունների մեջ են մեր հարևաններն այս պահին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208994094630344 ...

    Կարդալ ավելին
  • Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arcrun/posts/1284792744889664 ...

    Կարդալ ավելին
  • Թշնամու երեկվա կատարածը այն նույն ձեռագիրն ունի ինչ 2016թ.ի վերջում կատարեց Բաղանսիում: Արցախում, Թալիշ գյուղը արկոծեց, արկոծում էր հենց գյուղը, ոչ թե մարտական դիրքերը: Թշնամին մեր համբերությունն էր փորձում սպառել, փորձում էր անել այնպես, որ գլխներին իսկական «խոջալու» բերեինք, բայց դե մենք գիտենք անելիքներս, չենք տրվում սադրանքներին: Թշնամին փորձում է մի քանի արկով Արցախի հանրապետության իշխանության արածը ի չիք դարձնել Թալիշի հաշվով, բայց պետք է հիասթափեցնեմ այդ ոչխարներին, որ դա այդքան էլ այդպես չէ: Այսօր մարդիկ ցանկություն ունեն վերադառնալու Թալիշ հնեց նրա համար, որ թշնամուն ցույց տան Մինգիչաուրի ջրամբարի տեղը... Դպրոց, բնակելի տուն ու ճանապարհ արկոծելով նենգ ու դավադիր թշնամին ավելի է մոտեցնում ՄԵՐ հաղթանակի օրը...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/kilkiahayastan/posts/378288902551057 ...

    Կարդալ ավելին
  • «Ինչպես ես միշտ ասել եմ նման դեպքերում, ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները... Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը։ Սիրելի ընկերներ, ես գիշերը վերադարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ։ Մի բան պարզ է, որ թշնամին խուճապի մեջ է իրենք իրենց շողքից վախեցած, երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ-պատրաստ, ուրախ, ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում:   Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն խիստ պատժվում է։ Որպես օրինակ՝ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն: Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը, որից ականակոծվում էին մեր դիրքերը:   Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին... Ես ականատես եղա մոտ 20 հարվածի, որից 18-ը՝ ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները, գերազանց աշխատանք: Հիշեցնեմ՝ սա այս գիշերվա գործողությունը չէ, այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարելու իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, թշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել...»,- գրել է Զաքարյանը:    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/758910804278340 ...

    Կարդալ ավելին
  • Ժամեր առաջ թշնամին կրակ է բացել Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Թշնամու գնդակից կովեր են վիրավորվել: Արոտավայրերը միջպետական ճանապարհի երկայնքով են, և անգամ այդ փաստը չի հետաքրքրում շնացած ազերուն: Ճանապարհի ուղղությամբ կրակ բացելով՝ նրանք վտանգում են նաև Վրաստան ելք ու մուտք անող օտարազգի վարորդների կյանքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1824290691177129 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին