Գովազդի համար զանգահարել 099 999 409
    Загрузка...
  • Օրենք պետք է ընդունել, որով բոլոր տեսակի թեկնածուներին կարգելվի նախընտրական խոստումներ տալը: Թեկնածուն ոչ թե պետք է խոսի ապագայում կատարվելիք աշխատանքների մասին, այլ այն մասին, թե ինչ է արել ինքը մինչև տվյալ պահը: Հա, բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց անցած ճանապարհը ու ժողովուրդը պետքա ըստ այդմ որոշի այդ մարդը հետագայում ինչ-որ բան կարող է անել, թե ոչ: Թե չէ հիմա ինչի՞ նման է: Հազար տարվա պատգամավորներ և քաղաքական այլ գործիչներ ժողովրդին հասցրել են այս օրը, հիմա էլ եկել են, թե բա՝ մեզ ընտրեք, որ լավ լինի: Եղբայր, այսքան տարի քաղաքականության մեջ ես, արդեն վաղուց լավ պետք է լիներ, եթե մինչև հիմա լավ չի եղել, ապա ռադդ քաշիր, չերևաս մեր աչքին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1241291792586221 ...

    Կարդալ ավելին
  • Terex 33-19 «Titan». Աշխարհի ամենամեծ բեռնատար մեքենաներից մեկը: Սեփական քաշը 235 տոննա, բեռնատարողունակությունը 350 տոննա: Երկարությունը 20 մետր, բարձրությունը՝ 6.9 մետր (17,1 մետր բարձրացված բեռնային ռեզերվուարի հետ): Էս հսկային կառուցել են 1974 թվին, աշխարհում միակ է, ու հիմա ծառայում է, որպես թանգարանային նմուշ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.gasparyan.16/posts/1142820529181029 ...

    Կարդալ ավելին
  • Երկակի ստանդարտներ Հաց թափողը ակցիա է անում «Հաց բերողի» համար։ Ձեր ու «Հաց բերողի» տարբերությունը սա է, հացն իր համար բացարձակ արժեք էր, ձեզ համար՝ հարաբերական իր` երբեմն ուտելու, իսկ դիվիդենտ շահելու համար՝ նույնիսկ շպրտելու։ Դուք, հերիք չէ, կեղծ եք, դրան գումարած՝ անգրագետ կեղծ եք, ձեր անգրագիտության պատճառով էլ ձեր արտահայտած կեղծ հույզերը վեր են ածվում ռաբիս ու գռեհիկ ներկայացման։ Այդպես էլ ձեզ չտվեցիք մի սովորական հարց` ինչո՞ւ են գերակշիռ մեծամասնությունը սիրում Արթուրին, իսկ ձեզ՝ ոչ, ինչու՞ ձեր հետևից չեն գալիս։ Ինչու՞։ Պատասխանն ակնհայտ է. Արթուրը պարզ, անկեղծ, ստեղծող ու կիրթ տղա էր, իսկ դո՞ւք, նայեք ձեզ կողքից։ Օրենքի գերակայությունից ու օրինապաշտությունից խոսողները գոռում են` «սպանեցի՛ք Հաց բերողին»` խախտելով պարզագույն անմեղության կանխավարկած հասկացողությունը։ Նույնիսկ մեղադրելուց գրագետ չեք, կարող էիք, չէ՞, այդ արտահայտության դիմաց գոնե գրել «իմ սեփական կարծիքով» կամ «ըստ իս» կամ լավ գոնե կիրառեիք «ձեր պատճառով մահացավ» արտահայտությունը։ Չկա պատասխանատվության հասարակ գիտակցություն, ազատությունն ամեն ինչ ասելը չէ, ազատությունն ամեն ինչ ասել ու ասածին պատասխան տալն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1309196895831327&set=a.386109994806693.95103 ...

    Կարդալ ավելին
  • Իրականում ադրբեջանական բանակում քաոտիկ իրավիճակ է, զորամասի «լավ տղերքը» ծեծելով սպանել են զինծառայողին: Այնուհետև փաստը որպեսզի հնարավոր լինի տեղավորել ու այլ խնդիրներից խուսափել, ռազմաքարոզչական «ուղեղները» որոշում են, որ այդ զինվորը իբր «զոհվել է հայկական ագրեսիան հետ մղելու մարտերի ժամանակ» ու որպեսզի առանց այն էլ եղած դժգոհությունը ավելի շատ չխորանա, զոհված զինվորի հարազատներին ադրբեջանական իշխանությունները բնակարան են նվիրում: Երկու օր առաջ Ադրբեջանի՝ կինոռեժիսորի համբավ ունեցող պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ և բարձրացնում է արդեն կնճռոտված բանակի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցը: Զորամասերի հրամանատարներին և դաստիարակչական գծով տեղակալներին հրահանգում է, որ բարձր մակարդակի վրա պահեն զինվորների կրթական և դաստիարակչական խնդիրները: Ուրեմն՝ բարոյահոգեբանական վիճակ ասվածը, միշտ էլ եղել է լոկալ խնդիր իր լոկալ լուծման մեթոդաբանությամբ: Եվ եթե ռեժիսոր-նախարարը գլոբալ խնդիր է համարում ու ընդհանուր բոլորին հրահանգում է առավելագույն ուշադրություն դարձնել խնդրին, ապա նշանակում է, որ բանակի անձնակազմի մեջ ահագնացող խնդիր է հասունանում: Երեք օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաթաթա էր տալիս, թե իբր լրատվականները առանց պաշտպանության նախարարության հետ ճշտել ու հրապարակել են բանակում ինքնասպան եղած զինվորի մասին տեղեկություն: Այսինքն՝ գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներին մեղադրական նախազգուշացումներ է անում ոչ թե նրա համար, որ վերջիններս չճշտված ու սխալ տեղեկություններ են հայտնում, այլ մեղադրում է, որ ընդհանրապես նման ինֆորմացիա են շրջանառում: Այսինքն՝ այստեղ նախարարության հետ ճշտումը հստակորեն մեկ բան է նշանակում՝ լուսաբանե՞լ, թե՞ չլուսաբանել, տեղեկացնե՞լ հանրությանը, թե՞ չտեղեկացնել այդ դեպքի ու դրա հետ կապված մանրամասների մասին: Այս երեք փաստերը խոսում են մեկ բանի մասին, որ Ադրբեջանի բանակում, կոպիտ ասած, «ԲԱՐԴԱԿ» է տիրում: Սա լա՞վ է, անշուշտ այո: Ադրբեջանը, շարունակ մեծացնելով ռազմական բյուջեն, ավելացնելով սպառազինությունը, անտեսել և շարունակում է անտեսել մեկ կարևոր հանգամանք՝ զինվորին ու այդ սպառազինությունն օգտագործողին: Սպառազինություն ձեռք բերելը միգուցե տեխնիկական խնդիր է ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, բայց միայն սպառազինությամբ ասել, որ բանակը մարտունակ է, մոլորություն է: Համենայն դեպս, Ադրբեջանում հավատում են դրան, ու դա շատ լավ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1592776437429457 ...

    Կարդալ ավելին
  • Էն, որ որոշ քաղաքական ուժեր հայտարարել են, թե քարոզչությունը դադարեցնում են, դա ընտրակաշառք բաժանելու ու մարդկանց ցուցակագրելու գործին էլ է վերաբերո՞ւմ։ Այսօր թաղերում ոնց որ թե այնքան էլ դադարեցված չէր, թաղի ծանոթ տղերքը տասովկեքի մեջ էին... Դա Ֆեյսբուքին էլ է վերաբերո՞ւմ։ Բա ինչո՞ւ գովազդային նյութերն այստեղ էլ չեք հանում։ Ամբողջ պատս քարոզչական գովազդային նյութեր են... Ձևիստներ ու պակազուշնիկներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/576237519248418 ...

    Կարդալ ավելին
  • Արթուր Սարգսյանի` Հաց բերողի անժամանակ և ողբերգական վախճանի կապակցությամբ հայտնում եմ իմ խորը ցավակցությունը Արթուրի հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Բայց, միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել մի քանի հանգամանք. 1. Իրավական Անհրաժեշտ է քննություն իրականացնել՝ պարզելու համար կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը և կալանքի կիրառման և անձի կյանքից զրկվելու պատճառա-հետևանքային կապը։ 2. Քաղաքական Արթուրի անժամանակ մահը քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով շահարկելը անթույլատրելի է` անկախ մինչ այդ քաղաքական ուժերի կողմից Արթուրի անձի նկատմամբ ունեցած դիրքորոշումից։ 3. Չի կարելի նույնացնել Սասնա ծռերին և Արթուրին` վերջինիս դարձնելով խմբի մաս կամ գործողության մասնակից: Արթուրը` իր տեսակին և բնույթին համապատասխան, ուղղակի սնունդ է հասցրել սոված մնացած մարդկանց և ես, դատելով Արցախյան հերոսամարտի ժամանակ նրա կողմից կատարած նույնատիպ արարքներից, համոզված եմ, որ Սասնա ծռերի կողմից կատարված գործողության հետ համաձայնությունն ու աջակցությունը պարտադիր պայման չէին նրանց սնունդ հասցնելու գործում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10206511727712137 ...

    Կարդալ ավելին
  • Կան մարդիկ ովքեր տեղ չունեն մեր աշխարհում, նրանցից էր նաև Արթուր Սարգսյանը: Այսօր շատերը կհիշեն նրան, բայց կհիշեն սեփական շահն իրացնելու համար: Նրա տեսակը նյութապաշտ չէր, իսկ նրան հիշողներից շատերը պատրաստ են լավ մեքենայի կամ լավ մանդատի համար մոռանալ նրան: Արթուրը վերջերս իր բացասական կարծիքն էր հայտնել ՕՐՕ-ի մասին ու հաց էր տարել «Ծռերին»: Այսօր .«Ծռերը» ՕՐՕ-ին աջակցություն են հայտնում, իսկ Արթուրը չկա: Ամեն կուսակցություն ու ուժ իր դարդին ինչպես Ուռին ու Բարդին: «Հաց Բերողի» համար կար մարդ ով կարիքի մեջ էր, ոչ թե քաղաքական ուժ ու կապ չունի այդ մարդն իշխանական էր, թե ընդդիմադիր: Այսօր, շատերը կհիշեն նրան, վաղը մոռանալու մեկ էլ մեկ տարի հետո հիշելու պայմանով: «Հաց Բերողը» նրա կոչումն էր, նրա ոչ նյութապաշտ հոգու վիճակը: Նա չխոսեց, այլ արեց, նա հացադուլ հայտարարեց, որն իրական էր ոչ թե ազատության հրապարակի ծոմապահությունն էր կամ քրեակատարողական հիմնարկների հացադուլը, մարդիկ կան այդ հացադուլից օրը երեք անգամ են պահում ու իրար մեջ նամակ են գրում .«Վերջ տուր եղբայր, մեր պայքարն անմահ է» ու այս մի ծայրում նստածը .«այո եղբայր» Իշխանության բացն էլ է ակնհայտ: Մեր համակարգն այդպես էլ չսովորեց, մարդկանց կալանքի չենթարկելու արվեստը: ՔԿՀ-ներում տեղ չկա, իսկ մենք պեչենի գողացողին ու .«Հաց Բերողին» կալանավորում ենք: Ոչ ոք չէր ասում կարճեք գործը, կարելի էր ընդամենը չկալանավորել: Այսօր Ռուպռիստները դուրս կգան ասպարեզ, ոստիկանին կբրդեն, ոստիկանն իրենց կբրդի, կհայտարարեն բռնությունների մասին, ոստիկանները կհայտարարեն .«ոստիկանի պահանջին չենթարկվելու» մասին, կհնչեն ավանդական կոչեր, դե ապրիլի երկուս կա մանդատ է պետք: Հ.Գ. «Հաց Բերող»-ի տեսակի մասին դեռ շատ կգրեմ, բայց Արթուրի թեման ինձ համար փակ է, նա Արթուրը չէր նա ՀԱՑ ԲԵՐՈՂՆ ԷՐ: Նա իր մարդկությունն արեց միայնակ, իր ազատությունը վաստակեց միայնակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1077248675713813 ...

    Կարդալ ավելին
  • Տեսնենք՝ որ մի ուժն է ավելի անբարոյական լինելու ու օգտագործելու Հաց բերողի անունն իր ընտրական պայքարում, քաղաքական կեղտոտ խաղերի մեջ։ Արթուրը նախ քաղաքական այդ տեսակ պրոցեսներից հեռու էր մնում, մերժում էր ընտրությունները։ Բայց դա մի կողմ։ Ամենավերջին լկտիությունն ու անբարոյականությունն է ձայներ հավաքելու համար Հաց բերողի անունը օգտագործելը։ Արդար քննության, բժշկական փորձաքննության, մեղավորներին պատժելու պահանջին սատարելը լավ է, նույնիսկ անհրաժեշտ, բայց դրանից ավելին՝ ոչ։ Մի անցեք բոլոր սահմանները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1203965679701606 ...

    Կարդալ ավելին
  • Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքել են, որ իրենց համայնքի ընտրողների ցուցակներում մահացած անձանց տվյալներ կան: Իսկ բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ իր փեսան 5 տարի առաջ մահացել է Ֆրանսիայում, սակայն տվյալները ցուցակներում է: Տիկին Բախշյանը տեղում կապ է հաստատել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ և փոխանցել տվյալներ: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տվյալներից ոչ մեկը առկա չի եղել ընտրողների ռեգիստրում: Նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե անձի մահը վրա է հասել այլ պետությունում և ՀՀ իրավասու մարմնում այն գրանցված չէ, ՀՀ ոստիկանությանն օրենսդրությամբ սահմանված կարգով հասու չի լինում մահացածի տվյալները:  Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում իրականացնում է հսկայածավալ աշխատանք՝ փորձելով հայտնաբերել վերը նշված տվյալները:  Այս պահի դրությամբ հավաքագրվել է մոտ 1.700 մահացած անձի տվյալներ, որոնք ընտրական ցուցկաներում չեն լինի: Վերոնշյալ խնդրի կապակցությամբ ես նույնպես կապ եմ հաստատել տիկին Բախշյանի հետ, փոխանցել իմ հեռախոսահամարը և պատրաստակամություն հայտնել ընտրողների ցուցակներին վերաբերող ցանկացած հաղորդում ստանալու դեպքում տալ պարզաբանում: Ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպելիս ակնկալում ենք նաև քաղաքացիների աջակցությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/726352624193528 ...

    Կարդալ ավելին
  • Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության:   Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1426090780745836&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/zMqM3lr1rC2oWDepVTki.jpg

    Ավելի լավ է լինել ,,պաթոսը գլխին տված,, հայրենասեր, քան՝մանկուրտ, ազգուրաց, Շիրվանզադեի «Կոսմոպոլիտ» կամ  «Նոր Դիոգենես» ՝որ ասում էր․ «Ես․․․ես հայ եմ եւ մնացյալն եւայլն» ,քան՝ադրբեջանամետ, թրքամետ, օտարամոլ, թշնամական ուժերին ծառայություններ մատուցող․․․Էդ որ հեռուստաեթերից մեծապետական ժեստիկուլյացիայով հայտարարում եք, թե «Մենք այլեւս Արցախի ստատուսը պահելու ռեսուրս չունենք», Արցախի կարծիքը հարցրել ե՞ք» ։Սա առնվազն ազգային դավաճանություն է, ազգային արժեքների ձեւախեղում, որի հեռահար նպատակը, թերեւս, այն է, որ Ռուսաստանն  «ափալ-թափալ»՝ Ադրբեջանին էլ մտցնի Եվրասիականի մեջ՝Արցախի հարցն ի վնաս հայ ժողովրդի ու Արցախի լուծելու հաշվին։Բելառուսի չափ էլ չկանք, որի նախագահը խիստ տոնով պարբերաբար ռուսաստանի երեսին նետում է,թե թույլ չեն տա, որ իրենց ազգային ինքնասիրությունը ոտնահարվի, իսկ քաղաքական որոշ ուժեր սեփական ազգային ինքնասիրությունն ու ողջ ազգինն էլ վրադիր՝ուզում են դարձնեն ,,շեմքի շոր,, ու Ադրբեջանին էլ հրավիրում են ոտքերը վրան սրբելու։Էլի էնքան գժվեցին, որ նորից բացահայտ ,,զիջում,,են քարոզում, ոչ թե՝ փոխզիջում,․այսինքն՝,,մենք ունենք միայն տալու,, ՝մեր գրավյալներից եւ ,,չունենք վերցնելու,,՝նրանց գրավյալներից։ ․․․ Վայ մեր օրին, վա՜յ․․․2008 եւ 2012 թվերին էս ինչ ,,մեծ ղալաթ,, արեցինք, էս ո՞ւմ շուրջն էինք ազգի գիտակից սերուցքով համախմբել՝,,ընդդեմ ավազակապետության,,։Որովհետեւ էն ժամանակ Արցախի խնդիր չէին դրել քարոզարշավի հիմքում, այլ միան՝,,ավազակապետության դեմ պայքար,,․բա ու՞ր կորավ․մարեց-գնա՞ց։ ․․․Ամենամեծ ,,պաթոսը գլխին տված,, հայենասերը մեծն Չարենցն էր, որ իր երկիր Նաիրին կորցրեց ու հենց այդ պաթոսի հետեւանքով հայտնվեց ու մեռավ ստալինյան բանտում, որովհետեւ պահպանեց մարդու իր տեսակը՝ազնիվ ու հայենասեր տեսակը, որ համախոհներ երեւի թե այնքան չհավաքեց, որ նման մարդիկ կարողանային բռունցքվել ու պայքարել ու կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ չտային։Գոնե Չարենցի հիշատակը հարգեք՝ նախքան եթերից հայրենասիրական ուժերի հասցեին արհամարհական արտահայտություններ նետելն ու մարդկանց մոլորեցնելը, թե իբր ձեզ հետ ազգովի համամիտ են, բացի՝,,մի քանի,, ,,պաթոսը գլխին խփածներ,,։Բա ձեր գլխի՞ն ով է ,,կտտցրել,,՝որ ապազգային հայտարարություններ եք անում ու հեգնում, թե իբր ,,կեղծ հայրենասերներին,, մարդիկ չեն արձագանքում՝գլուխ չդնելու ցանկություն չունենալով,մինչդեռ հենց ձեր հետ չեն ուզում գլուխ դնեն ու արդեն զզված՝հեռուստաալիքը փոխում են, եթե իհարկե որեւէ անոնսով պատահաբար մի միտք չի թռչում եթերից ու մարդկանց հունից հանում, ստիպելով գրիչ վերցնել։ ․․․Հիշեցնենք, որ Արցախի ստատուսը 1989թվի ՀՀ Գերագույն խորհրդով/որ ավելի ազգային էր, քան՝ ներկայիս ,,Ազգային ժողովը,,/ արդեն որոշվել է․այն է՝ Արցախը վերամիավորել մայր- Հայաստանին՝ Արցախի ժողովրդի կամքով։Եվ, չնայած այդ որոշումը թղթի վրա մնաց, սակայն արդեն 28 տարի է՝Արցախի ստատուսն էլ, անկախությունն էլ պահպանվում է՝շնորհիվ Արցախի ժողովրդի անկոտրում կամքի եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության։Հայրենասիրական ուժերին ,,պաթոսը գլխին տված,, համարողները թքում են ազգի հերոսների ու ազգի մեծերի հիշատակի վրա, ոտնահարում Չարենցի, Տերյանի, Իսահակյանի հիշատակը՝նման ապազգային հայտարարություններով։Ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն՝չի նշանակում ազգայինի ոչնչացում։Ու Արցախն էլ ֆեյսբուքի էջ չի, որ վրան ինչ ստատուս ուզենան՝գրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1

    Կարդալ ավելին

Քաղաքականություն