• Շատ կուզենամ, որպեսզի Հայաստանի դպրոցների աշակերտներն էքսկուրսիաներ գնան ոչ միայն Երևան, Գառնի, Տաթև և մյուս հայտնի վայրեր, այլ ուղղակի այցելեն տարբեր մարզերի համայնքներ, ճանաչողական փոքրիկ տուռերով: Երբ որ ասում եմ մեր երկիրը մենք չենք ճանաչում, շատերն ինձ հետ չեն համաձայնվում, բայց հենց չտեսնելուց է, որ մենք մեզ երբեմն փոքր ու թույլ ենք համարում: Օրինակ այսօր, ամաչելով եմ ասում, բայց առաջին անգամ եղա Ճամբարակ քաղաքում: Սահմանամերձ այս քաղաքն ու տարածարջանը իհարկե լավ վիճակում չեն, բայց ուրախացնող ու ոգևորող էր այն, որ պետությունը կոնկրետ ու խոշոր ծրագրեր է սկսել իրականացնել, որի արդյունքը հաստատ տեսանելի կլինի մոտակա տարիներին՝ մեր Հայրենիքի այս հատվածում մենք կտեսնենք ծնելիության, արտադրության ու զբոսաշրջության աճ: Կարևորը զարգացումներն են, որոնք դրական են: Կարևորը նաև այն է, որ նույնիսկ սկսնած ձեռնարկատերը տեսնում է իր բիզնեսը զարգացնելու հեռանկարը: Ամեն բան լավ է լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1471632846228026 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա ՈՒկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն ա (Դեռ վերջնական պարզ չի, թե սա Petya որ մոդիֆիկացիան ա, եւ միանշանակ դեռ դետեկտ չի արվում, իհարկե, ոնց հասկանում եմ, մուտացիաներ են գնում)։ Ասածս էն ա, որ մեր մոտ էլ ա լցվել։ Զգուշ եղեք։ Թարմացրեք Վինդոուզը, անտիվիրուսները հենց հիմա ձեռքով ապդեյթ տվեք ու բոլոր անծանոթներից նամակները քցեք մի կողմ առանց բացելու։ Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը   Permalink: https://www.facebook.com/photo.php?fbid=10155454906343781&set=a.10150325555318781.361989.566158780&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր:  Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/779805702181553 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքում մարդկանց վարքագծից մի քանի փաստ սեփական փորձից Միջին ամերիկացին նյութ է կարդում, դուր է գալիս գրում է - հալալ է Միջին ռուսը նյութ է կարդում, դուր է գալիս միանգամից կիսվում է Միջին հայը նյութ է կարդում, դուր է գալիս, բայց չի կիսվում, որ ընկերները չիմանան, միայն ինքն իմանա, չի կոմենթում, որ գործի տեղը չիմանան, թե ֆբ-ում է, չի էլ լայքում, քանի որ արա դե լավ է․․․ ----------------------------------------------------------------------------------------------- Միջին ամերիկացին նյութ է կարդում, դուրը չի գալիս, միանգամից խմբի տիրոջն է գրում, թե սրան հանեք խմբից, մեր հետաքրքրությունների հետ չի համընկնում, վատ նյութեր է տարածում ու միանգամից հանում են խմբից։ Միջին ռուսը նյութ է կարդում, դուրը չի գալիս միանգամից ռեփորթ է ուղարկում, կամ էլ սպամ։ Միջին հայը նյութ է կարդում, դուրը չի գալիս, տակը կոմենթ է գրում - Mtom es inc er vor gcel eq - "եթե տենց անկապ բան էր, չկարդայիր", հետո ոչ դիսլայք է տալիս էջին, ոչ ռեփորթ, ոչ մի բան ու իր պատին անընդհատ նույն ՀԻՄԱՐ ինֆորմացիան է գալիս, դե ֆբ-ն էլ ֆիլտրում է, ինչին շատ ես կլիկ անում, լայքում նման թեմաներ է բերում ))) Ի դեպ, սա բոլորին չի վերաբերվում, դրա համար գրել եմ միջին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1572002796185235 ...

    Կարդալ ավելին
  • Սա վերջնա։ Արցախի պաշտպանության բանակի կողմից վերջին օրերին իրականացրած թիրախային հարվածներից հետո ադրբեջանական А-Group ապահովագրական ընկերությունը Ադրբեջանի ասկյարների ապահովագրության համար 25% զեղչ է սահմանել։ Ակցիան գործելու է այսօրվանից մինչև հուլիսի 5-ը... Ով չի հասցրել ապահովագրվել, մեր բանակից թող չնեղանա: Նյութի աղբուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1374263189326624&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին. -Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։ Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն. -Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։ Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց. -Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։ Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։ (Ղուկասի ավետարան 7:1-10) Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։  (Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1759971767363261 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ ընկերներիս հետ կրկին այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թթ-ին կառուցված Մարմաշենի վանական համալիր: Պետք է նշեմ, որ այն ինչ տեսա և՛ ցավ, և՛ ամոթանք պատճառեց ինձ: Սարսափած եմ, թե որքան հայը կարող է ոչ թե չսիրել, այլ ԱՏԵԼ իր պատմությունը և կրոնը:  Զբոսաշրջությանն առաջնային տեղ հատկացնող հայաստանյան իշխանավորները տարրական անտեսում են Մարմաշենի վանքը: Զարմանալի է, որ բազմաթիվ զբոսաշրջիկների Գյումրի բերող մեր տուրիստական գործակալությունները չեն բարձրաձայնում Մարմաշենի վանական համալիրի ողբերգության մասին:  Լենգես ավանից Մարմաշենի վանք տանող 2,4 կիլոմոտրանոց ճանապարհը ավերված է: Այդ ճանապարհ կոչվածը խայտառակություն է: Բայց ամենազավեշտալին դեռ առջևում էր: Մարմաշենի շքեղ վանքը շրջապատված է սարսափելի անհրապույր «բեսեդկաներով», որոնք վարձակալությամբ են տրվում: Այսինքն, վանական համալիրի տարածքը հանգստյան գոտու է վերածված: Սեփականատերերն էլ տարբեր են: Բայց խնդիրը նրանում է, որ այդ «բեսեդկաներից» մի քանիսը գտնվում են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիներին 5-10 մետր հեռավորության վրա: Հանգստացողներն ամենքն իր ճաշակով երաժշտություն է միացնում, պարում, երգում, ուտում, խմում և այլն: Ու այդ ամենը եկեղեցիների և նրանց կողքին գտնվող միջնադարյան գերեզմանոցից մի քանի մետր հետավորության վրա: Գերեզմանոցը, որտեղ թաղված են Վահրամ Պահլավունու կինն ու մայրը խաղահրապարակ է երեխաների համար, որոնք մեր այցի ժամանակ ֆուտբոլ էին խաղում շիրմաքարերի վրա: Ոչ պակաս սարսափելի են վանական համալիրից մի փոքր՝ 50-80 մետրի վրա գտնվող «բեսեդկաները» ևս: Խորովածի, խաշլամի և այլ հոտերն ուղղակի վանում են մարդուն այդ տեղանքից: Պարելու և կիսամերկ շրջելու մասին էլ չեմ ասում: Ամոթից ուզում ես փախչել: Մինչդեռ, Մարմաշենի վանական համալիրը կարելի էր դարձնել Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Իրականացնողն էլ պետք է լինի կառավարությունը, որը պետք է կանգնի մեր եկեղեցու կողքին:  Տեղում պարզեցի, որ վանական համալիրի ողջ տարածքը պատկանում է Վահրամաբերդ գյուղին, որի ղեկավարությունն էլ այդ տարածքները 25 տարի ժամկետով վարձակալության է տվել ֆիզիկական անձանց, որոնք էլ վանական համալիրը դարձրել են զվարճանքի, խրախճանքի վայր: ՀԱԵ-ի Շիրակի թեմն անզոր է սեփականատիրոջ և վարձակալների առաջ: Այստեղ պետք է պետական մոտեցում: Եթե իշխանություններին անհարժեշտ էր օտարել Երևանի Արամի կամ Բյուզանդի փողոցների սեփականատերերի շինությունները և տները, ապա դա շատ օպերատիվ կերպով կազմակերպվեց: Նույնը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար պետական գերակա շահի անվան տակ օտարված հողերը: Հիմա հարցը Մարմաշենի վանական համալիրի փրկությանն է վերաբերվում: Կառավարությունը ՊԵՏՔ նույն մոտեցումը դրսևորի և գնի Վահրամաբերդի գյուղապետարանին պատկանող հողերը, այն տրամադրի Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմին, որը համոզված եմ, շատ արագ կմաքրի տարածքը բոլոր անճոռնի և ապօրինի շինություններից: Զբոսաշրջության մասին բարձրաձայնող կառավարության անդամներն էլ ՊԵՏՔ է վերանորոգեն վանք տանող 2, 4 կմ. ճանապարհը և այն դարձնեն Շիրակի մարզի զբոսաշրջային կենտրոն:  Համոզված եմ, որ Մարմաշենի վանական համալիրը ոչնչով չի զիջի Գառնիին, Տաթևին, Գեղարդին, Նորավանքին, Սանահինին, Գոշավանքին, Հաղարծինին և այլ հոգևոր և զբոսաշրջային կենտրոններին: Չմոռանամ նշեմ, որ վանքից ոչ հեռու է գտնվում նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը:  Զավեշտալին այն է, որ աթեիստական ԽՍՀՄ-ի տարիներին, վանքը «պահապանվել է պետության կողմից», որի մասին վկայում է եկեղեցու պատին ամրացված և դեռ պահպանված ցուցանակը: Բայց անկախ Հայասատանում այն վեարծվել է զվարճանքի վայրի:  Հ.Գ. Մի վտանգավոր տենդենց ևս նկատեցի: Վանքի գլխավոր եկեղեցուց 2-3 մետր հեռավորության վրա նորաթուխ հարուստներից մեկը խաչքար է բերել դրել, որը կարող է «շղթայական բնույթ ընդունել» իր բոլոր բացասական հետևանքներով:  Հուսով եմ, գրառումս տեղ կհասնի և համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն Մարմաշենի վանական համալիրին, որը որքան էլ փայլուն է, այնքան էլ ողբերգալի վիճակում է:  Մեղադրում ենք թուրքերին և մյուս որոշ հարևաններին մեր եկեղեցիները քանդելու և պղծելու մեջ: Բայց մեր Հայրենիքում գրեթե նույն բանով ենք զբաղված: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1406463312770947 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկիրը չենք ճանաչում, ամեն քայլափոխի մի հետաքրքիր նախաձեռնություն ու լավատեսություն ներշնչող բան կա։ Գնալով ավելի եմ համոզվում՝ մի քիչ լավատեսություն ու տքնաջան աշխատանք, և հզոր տնտեսություն ենք ունենալու։ Լավատեսության մասը շատ կարևոր է, ամեն ինչ սկսվում է դրանից։ Խնդիրն այն է, չգիտեմ որտեղից, բայց մեր մեջ մտել է վատի կանխավարկածը, որ չի ստացվելու, չենք կարող, թերահավատ ենք շատ։ Այս բարդույթը հաղթահարելու դեպքում մենք մեծ ձեռքբերումներ կունենաք, հեռավոր համայնքներում շատ հաճախ տեսնում եմ երկրից ավելի գոհ, իր հողին ավելի ամուր կպած մարդկանց, քան այդպիսին կարելի է գտնել, օրինակ, Հյուսիսային պողոտայում տուն ունեցող մարդկանց շրջանում։ Մենք պետք է ունենանք հզոր, առաջին հայացքից մի քիչ էլ խենթ գաղափարներ, կարևորը դրա իրականացմանը ձգտելն է, մնացածը կլինի, միտքն ու ցանկությունը հզոր բաներ են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1470434439681200 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ հուլիսը ուժեղ շոգերով է սկսվելու, տրամադրվեք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1502499629813281 ...

    Կարդալ ավելին
  • Դիրքերում ամեն ման էկող լրագրող ռազմական լրագրող չի ` Ձեր կողքը փուչ աղմուկ մի ստեղծեք ։ Հայաստանում և Արցախում բացակայում է ռազմական լրագրությունը ` հմուտ ու բանիմաց լրատվության տարածումը, հատկապես ռազմական՛ գործողությունների ժամանակ հավասարապես կարևոր է մեզ համար այնքան , որքան դիրքերում կանգնած պրոֆեսիոնալ զինվորը։Սա երկրի անվտանգության թիվ 1 խնդիրն է, ինչպես նաև խնդիրներից մեկն էլ դիվանագիտական դպրոցի զարգացումն է ։Սահմանին կանգնած զինվորը պիտի վստահ գործի ու իմանա որ իր արած գործողությունների լուսաբանումը ճիշտ կլրնի ու առաջին հերթին իրեն վնաս չի պատճառի ։ Ու գրածս չի նշանակում որ չունենք դաշտում հմուտ մասնագետներ,բայց իրական մասնագետները ինչպես միշտ համեստ ու լուռ են ։ Հգ. Ապրիլյան պատերազմի ժամանակ այսօրվա հարցազրույց տվողներից շատերը դիրքեր չգնացին ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areentsfais/posts/1918124011809456 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն