• Տարոն Պարսամյան
  • Ինձ համար քաղաքականությունը ռացիոնալ հաշվարկ ա, չոր իտոգն ա հետաքրքիր։ Հազարների հետ խոսելիս ցանկացած գործիչ պիտի մուտիտ էլ անի, պոպուլիզմ էլ շաղ տա, հմի էդքանին որ դնես բացատրես՝ որը որից հետոյա կդառնա բոլոլա... Ինձ չի կաշկանդում մեծամասնության կարծիքը, Փաշինյանը դեռ նենց ռեալ բան չի արել որպես իշխանություն, որ իրա համար գժվենք, բայց դրա համար ասոբը ժամանակ էլ չի ունեցել, էս ներքաղաքական բազառները պիտի կայունանա, որ պետական կառավարման վրա ավելի շատ ռեսուրս ծախսի. օրենք ա սա... Էդ կոռուպցիոն բազառներն էլ հստակ չի քաղաքական-ընտրողական են, թե պետական արդյունավետության բարձրացման խդիր են լուծում... Լեգիտիմ ա, գնդակն իրա դաշտում ա, խոստանում ա տնտեսական աճ, նոր ներդրումներ, օրինական դատական համակարգ, ջան ախպեր ջան, թող անի, լոլլներին ու պոպուլիզմին դեմ չենք թող անի, իտոգն էլ լավ լինի, անկեղծ սպասում եմ... Ես որպես բիզնեսի մարդ ոտս դնում եմ գազին ու չհանեմ, կենտրոնանամ ծավալվելու, ավելի շատ հարկ ու աշխատավարձ տալու վրա, ու էլի երկար ժամանակ անկեղծ սպասելու եմ... Իրար ուտելով, ցույցեր անելով, նախկին ու նոր քֆռտելով, բան չի փոխվելու, էդ ռեսուրսները պետական կառավարման մեջ ա պետք ծախսել, որը շատ շատ շատ դժվար բան ա ու դեռ երկար ժամանակ ա պետք հասկանալու համար՝ պետական կառավարման գործիք նորից կձևավորվի, թե քաղաքական քեֆ ու կենացի գիծը չենք անցնի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1805790519456961 ...

    Կարդալ ավելին
  • Եթե մարդը կոմիկ դերասան է, դրանից չի բխում, որ քաղաքապետի վատ հավակնորդ է։ Եթե մարդը բազմաթիվ ակցիաների ժամանակ պուպուշ հարցազրույցներ է տվել, դրանից էլ չի բխում, թե լավ հավակնորդ է։ Երբ հանրության մեծ մասն էսքանը չի հասկանում ու առաջնորդվում է իռացիոնալ սկզբունքով, բնական է, հեծանիվ հայտնագործել պետք չէ, կարդացեք ռացիոնալ ընտրության տեսություն, բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Էս ամենի պատասխանատուն իշխող ուժն է, լավ են արել առաջադրել են, եթե ընտրվեց պետք է սպասել ու չոր փաստեր արձանագրել, հիմա ներվ մի քայքայեք, էդ լոլոներով ոչ պետությանը, ոչ էլ Ձեզ օգուտ չեք տալիս։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1773545406014806 ...

    Կարդալ ավելին
  • Մենք ապրում ենք անսահմանափակ հասանելի գրականության, ինքնակրթության պարարտ հնարավորությունների գլոբալ դարաշրջանում։ Մարդիկ թվային խաղ վաճառելով միլիոնատեր են դառնում, միտք գեներացնելու համար մեծ գումարներ են վաստակում, աշխարհն են բացահայտում... Լավ, ամենասովորական թարգմանություն անելով երկրից երկիր գործ են անում, օրվա հացի փող են առնում... Տո ինչ ասես, չեն անում՝ նայած ճաշակի, ֆանտազիայի... Գիտական, մասնագիտական, ժամանցային, սպորտային և այլ տեսակի 100-ավոր օնլայն համայնքներ են ձևավորվել, որտեղ մարդիկ իրենց երազանքներն են ռեալիզացնում... Վերջին մի 15 տարին հանած, իր ամբողջ պատմության ընթացքում միջին վիճակագրական մարդը երբեք էսքան մեծ պոտենցիալ չի ունեցել գլոբալ կարիերա անելու համար... Կյանքը մեր սերնդին բինգոյա պաս տվել։ Թե ով ինչքանով կօգտվի, դա արդեն իրա պրոբլեմն ա)) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1551534834882532 ...

    Կարդալ ավելին
  • Բարսան երեկ վատ չէր խաղում, զուտ Ռեալի մակարդակից ցածր թիմ ա էսօր ու տրամաբանական պարտություն կրեց։ Մրցավարը եթե կոպիտ սխալներ չաներ, կարող ա 1-3-ի փոխարեն 0-4 կամ ավելի ցավոտ հաշիվ գրանցվեր, բայց իրականում սենց ավելի ցայտուն արտահայտվեց Ռեալի բնավորությունը։ Հ.Գ. Ի դեպ, ֆիքսենք, որ կարևոր երկու գոլերը խփեցին Զիդանի փոփոխությունները։ Հա ու մի բան էլ. Կովաչիչը, Իսկոն, Ասենսիոն, Լուկասը ջահել են ու խայտառակ տաղանդավոր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1414487255253958 ...

    Կարդալ ավելին
  • Առաջ էնքան ոգևորված էի Դարոն Աճեմօղլուի գործունեությամբ, որ ոչ մի հարցազրույց, հոդված, ինձ համար հասանելի գիրք փորձում էի բաց չթողնել: Էս ամենի ընթացքում իմ նվաստ դիտակետից էլ նույնիսկ նկտավեց Աճեմօղլուի պրոպագանդիստական ոճը: Իր շատ աշխատանքներում, գիտական տեքստերում աչք ծակող մակարդակի պրոպագադա է իրականացնում` հավասարապես չվերլուծելով ամերիկյան ու մնացյալ պետական կառավարման մոդելները: Դե հա, ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչ դարձել է քարոզչություն կամ հակաքարոզչություն, բան չասեցի: Այնուամենայնիվ, էսթետիկ մասը պետք է պահպանվի: Միգուցե անտեղյակ մարդու համար Աճեմօղլին փայլփլուն ու հնչեղ իմիջ ունի, բայց եկեք չմոռանանք, թե որ պետական կառավարման համակարգին ծառայող մեդիակրիչներն ու ինստիտուտներն են իրեն Աճեմօղլի դարձրել: Ես, իհարկե, խոնարհվում եմ իր կատարած ահռելի, տիտանական աշխատանքի առաջ, քանզի «Աճեմօղլի» երևույթը միայն վերոգրյալ հարթության վրա քննարկելը տգիտություն կլինի, բայց նույնիսկ որոշակի պրոպագանդիստական դրևորումները գիտնականին արդեն հեռու են տանում օբյեկտիվության դաշտից: Երբ գիտության մարդը դառնում է մեդիա կրիչ, արդեն համն ու հոտը վերանում է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1284718894897462 ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավոր ՀՀԿ-ին, այո՛, ՀՀԿ-ում իրոք ամենաշատը կան այնպիսի կերպարներ, որոնք իսկապես ներկայացնում եմ մեր մեծամասնությանը։ Էդ մեծամասնությունը որքանով է էսթետիկ խոսում, սիրուն է, գեշ է, կապ չունի, բայց մեր մեծամասնությունն է։ Շնորհավոր Ծառուկյանենց, ինքը հիմա որոշակի խմբի ընտրյալն է։ Դե հիմի քաղաքագիտորեն ով ինչ ուզում է, թող ասի, մեր իրականությունն է։ Շնորհավոր ԵԼՔ-ին, իրանք բոյ տվեցին, ապացուցեցին, որ իրենք իրենց վրա աշխատել գիտեն: Շատ էլ նորմալ, մեր հանրության իրական մեծամասնության կարծիքն արտահայտող արդյունք է։ Ով հակառակն է պնդում, կարծում եմ՝ մեր իրողություններից լավ հեռու է գտնվում։ Բոլոր հարթակների կիրթ, նպատակասլաց ու նորմալ նպատակներ ունեցող մարդկանց հատուկ ողջույն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1275081692527849 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական մարքեթինգն, իրականում, շատ հարցերի է պատասխանում... Մարդկության կողմից փչած մեծ փուչիկը, թե իբր ի տարբերություն բիզնեսի քաղաքական դաշտում սուբյեկտները պետք է սեփական շահը ստորդասեն, անբնական, անիրագործելի միֆ է... Բոլոր կայացած քաղաքական համակարգերն էլ ձևավորվել են առանձին սուբյեկտների շահադիտական պայքարների արդյունքում։ Քաղաքական դաշտի` որպես քաղաքական շուկայի ընկալումը, բարելավում է հանրության մոտիվացիոն ամպը։ Երբ պաթետիկ ու անիրագործելի ակնկալիքներ չես ունենում, զուր տեղը չես հիասթափվում։ Առաջընթացի համար հանրությունը (շուկան... նու գոնե մի զգալի մասը) պետք է պաթետիկ պրոդուկտների պահանջմունք չունենա, ռացիոնալ ակնկալիքներ ունենա, թե չէ միշտ կգտնվեն հիասթափեցնողներ։ Պրոբլեմները հիշելիս պաթետիկ բղավոցներ ու հուզական պոռթկումներ անելն, ինչ խոսք, ականջահաճո է, բայց, ցավոք, որևէ այլ օգտակարություն չի ստեղծում... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1213173508718668 ...

    Կարդալ ավելին
  • Մարդը հիասթափվում է, երբ ակնկալիքները չեն համապատասխանուն իրողություններին։ Քանի որ հասարակ մարդու համար քաղաքական դաշտն, օբյեկտիվորեն, համարվում է ակնկալիքների հարթակ, ապա այստեղ չհիասթափվելու համար կարևոր է իրատեսական պատկերացումներ ունենալը։ Քաղաքական դաշտի սուբյեկտները, ինչպես մենք բոլորս, սեփական հետաքրքրություններն են հետապնդում։ Կարևոր չէ, թե ինչ է գրված թղթերի վրա ու ինչ են խոսում պաշտոնյաները։ Որպեսզի թղթերի վրա գրվածներն աշխատեն ու խոսացողները զգոն լինեն, անհրաժեշտ է` հանրությունն ընդունի վերոգրյալ երևույթի գոյությունը, ձևակերպի իրատեսական ակնկալիքներ, շատ ստի փոխարեն պահանջի քիչ ճիշտ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1204859482883404 ...

    Կարդալ ավելին
  • Նորից բախվում ենք կուսակցական մարքեթինգի տոտալ դեֆիցիտի ու ընտրական մարքեթինգի «պերեդոզի» հետ: Կլոր տարի, առավոտից իրիկուն թիրախային լսարանի առաջ պետք է ծառայություն մատուցել: Շատ փող չունենալու դեպքում էլ գնալ մարդկանց հետ խոսել, շփվել, նույնիսկ չնչին հնարավորությունների սահմաններում որոշակի ծրագրեր իրականացնել: Լոլո չէ, պոպուլիզմ չէ, կոնկրետ ինչ-որ բան: Փոքր, քիչ, բայց իրոք օգտակար: Ընդհանրապես փող չունենալու դեպքում էլ պետք է գործունեության ոլորտը փոխել. ծակ ջեբով թիմը ընդհանրապես գործ պիտի չունենա էս ոլորտում: Մարդիկ տեսնում են, որ քաղաքական ուժերը արհեստական ակտիվանում են նախընտրական շրջանում: Այո, ամբողջ աշխարհում էլ նախընտրական շրջանն ակտիվ է, բայց անջրպետն այսքան մեծ չպիտի լինի: Ոչ թե վեհ կամ սուրբ լինելու հաշվին, այլ պարզ, ռացիոնալ մտածելակերպով պետք է հասկանալ, որ մարդկանց շարունակաբար ուշադրություն է պետք` առավոտից իրիկուն: Բացառություններ կան, իհարկե, բայց ընդհանուր խնդիրն ակտուալ է... Ակտուալ է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր բևեռներում… Մտածելակերպի, մշակույթի խնդիր կա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1175379689164717 ...

    Կարդալ ավելին
  • Մեր հանրության մի զանգվածի մոտ դեռ պահպանվում է ԽՍՀՄ-ից ժառանգած մտածելակերպը. զանգում ես կոմերցիոն ֆիրմա, իրենց պրոդուկտներից բան ես հարցնում, ալարում են պատասխանել, մունաթ են գալիս, երևի մտածում են «ադալժենի» են անում, որ ինֆո են տալիս: Կարելի է հանդիպել միևնույն շուկայում «խաղացող» բիզնեսների (խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների մասին չէ), որոնք ավելի շատ ղեկավարների ամբիցիաների դաշտում են մրցում, քան բուն շուկայական մասնաբաժնի: Շուկայի մի զգալի մասնաբաժին «խաղացողներից» ոչ մեկը նորմալ չի գրավել, կիսատ-պռատ ամեն մեկը մի քանի կտոր բան են վերցրել, ներդրումներ չեն անում մարքեթինգի մեջ, սպառողների հետ շփվելու ձև չիմացող աշխատակիցներ ունեն, բայց իրար վրա «բոչկա» գլորելու ջանք ու եռանդ չեն խնայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/1148466618522691 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն