• Անի Զախարյան
  • Լուսավոր Հայաստան արտահայտությունը ինձանից գրագողություն անելուց հետո և կուսակցության անվանում ընտրելուց հետո, Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչախմբի խնամիական կապերի հովանավորությունը թաքցնելու նպատակով իր կազմակերպած դրամահավաքը բնութագրել է որպես նոր քաղաքական մշակույթ։ Որպես Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ, ով այդ արտահայտության մեջ լուրջ քաղաքական մշակումների ամբողջական գաղափարախոսություն է ներդրել, ստիպված եմ վիրավորել պատգամավորի անձը և ասել, որ պատգամավորին հարիր չի նոր քաղաքական մշակույթի մեջ ամփոփված գաղափարական-քաղաքական ամբողջությունը պրիմիտիվ դրամահավաքի մակարդակի իջեցնել։ Բնական է, բարձր չափանիշները գայթակղիչ են, բայց դրանք խորապես հասկանալ է պետք, որպեսզի ծիծաղի առարկա չդառնաս քո պրիմիտիվությամբ, Էդմոն Մարուքյան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/520532744797000 ...

    Կարդալ ավելին
  • Լևոն Զուրաբյանի 4+4+4+4 առաջարկը, որպես նոր ընտրական օրենսգրքի քննարկման ֆորմատ, ՀԱԿ-ի հերթական անհեթեթությունն է։ Ողջ հանրությունը կենտրոնացել է ընտրացուցակները հրապարակելու վրա, մինչդեռ նախագծում շատ ավելի վիճահարույց կետեր կան և հարկավոր է դրանք չեղյալ հայտարարել։ Խորհրդարանական լսումներին մասնակցեցին շուրջ 70 քաղաքացիական հասարակության ներկայացուցիրներ և արտախորհրդարանական ուժեր։ Ո"վ է թույլ տվել ՀԱԿ-ին հայտարարել, որ իրենց բանաձևը արտահայտում է հանրային ընդհանրական կարծիքը։ Եթե լսումներին բոլորը մասնակցել են, ուրեմն այդ բոլոր կազմակերպությունների առաջարկներն էլ պիտի ընդհանրական քննարկման դրվեն։ Ընտրական օրենսգիրքը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքին և ո"վ է ՀԱԿ-ին թույլ տվել սեփականաշնորհել այն։ ՀՆՔՄ կուսակցությունը դեմ է այս ձևաչափին, ավելին, գտնում է, որ ՀԱԿ-ը ապագա խորհրդարանում անելիք չունի, քանզի շուրջ 25 տարի միայն ջուր է ծեծում և ջուր պղտորում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=489046651278943&set=a.106693819514230.7658.100005208365629&type ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ընդդիմություն կոչվածը բուռն քննադատություններ է շաղ տալիս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերաբերյալ՝փորձելով հիմնավորել, որ ոչ մի իրական պատճառ չկա կոալիցիա կազմելու քաղաքականության մեջ, մինչդեռ ցանկացած լուրջ քաղաքական ուժ հասկանում է, որ որքան շատ ուժեր և մարդիկ լինեն իր կողքին, այնքան թույլ կլինի հակառակորդը և պետք է նախապես պատրաստ լինել քաղաքական պոտենցիալ կոալիցոն ուժերին սեփական քաղաքական շահին ծառայեցնելուն, ինչը ձեր նման տխմար ընդդիմությունը չհասկացավ և չիրականացրեց, քանզի դուք ուր, պետության պատասխանատվությունը ձեր վրա կրելն ուր" Դուք ընդամենը սեփական աթոռի համար հետույք խաղացնող պոռոտախոսներ եք և երբ ձեզ լուրջ առաջարկ են անում միավորվել, քանզի միայն միավորման դեպքում կարելի է քաղաքական արդյունք ունենալ, ձեր նմանները իբր զբաղված են կամ հետույք են խաղացնում։ Դե ուրեմն, այսուհետ չմեղադրեք, եթե կոնկրետ ցույց տամ ձեր տեղը, իսկ դա հաստատ լուրջ քաղաքականությունից շատ հեռու է լինելու։ Ոչ ասենք նախկին ընդդիմությանը, հայ ժողովրդին հարկավոր է նոր որակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=475850099265265&set=a.106693819514230.7658.100005208365629&t ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ հայրենակիցներ, բազմիցս եմ անդրադարձել այն հարցին, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը և իմ անձը՝ որպես նոր սերնդի քաղաքական գործիչ, գտնվում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ, այսինքն՝ մեր գործունեության ամենալուրջ միջոցառումներին անգամ ոչ մի հեռուստաընկերություն չի ներկայանում, քանզի այն գաղափարական առումով լուրջ վտանգ է ներկայացնում իշխանության համար, քանզի անկախ է իշխանությունից, բարձրացնում է հիմնախնդիրներ, որոնք լավագույնս ընդգծում են իշխանության վարած, մեղմ ասած, ներքին և արտաքին սխալ քաղաքականությունը և միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն։ Դրա փոխարեն հենց մեր կուսակցության և իմ անձի գործունեությունը, եթե անգամ ներկայացվում է որևէ հեռուստաընկերությամբ, ապա աղավաղված է, իսկ կարևոր տողերը՝ հանված։ Օրինակ՝ այս հաղորդման ընթացքում ես հստակ ՈՉ եմ ասում էքստրասենսների այն ասելիքին, որը վերաբերում է դպրոցում իմ վատ սովորելուն և իբր մանկության տարիներին հաց գողանալուն, իսկ այդ պահերը հանված են։ 1․ Դպրոցն ավարտել եմ գերազանց: 2․ Իմ ողջ կյանքի ընթացքում անգամ որևէ բառ չեմ գողացել ուրիշից, եթե օգտագործել եմ, ապա ցիտել եմ հեղինակին։ Հեռուստատեսությունը լուրջ գործիք է մեր իրականությունը փոխելու համար, ուստի հայ հասարակությունն ու հանրությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի վերջ դրվի հեռուստատեսային այս անբարոյականությանը։ Սա լոկ օրինակ է և հատկապես այս հաղորդմանը չի վերաբերում։ Կան հաղորդումներ, որտեղ ինձ հրավիրել են, և քանի որ անգամ նախապես նախապատրաստած ծուղակներից ես կարողացել եմ շահեկան դուրս գալ, եթեր չեն հեռարձակվել։ Սա արդեն մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է, սա արդեն հիմք է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ դատական հայց ներկայացնելու դատարանում։ Այնպես որ, կամ այս խնդիրը լուծում կստանա, և մեր գործունեությունը կլուսաբանվի հավուր պատշաճի, կամ խնդիրը կմտնի իրավական գործընթաց։ Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/462116973971911 ...

    Կարդալ ավելին
  • 1․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կգա հրապարակներում մի քանի օրում իշխանափոխության մասին ճառեր կկարդա, կառաջարկի իշխանությանը, ուշադրություն, կառաջարկի ինքնակամ հեռանալ և իշխանությունն ինքնակամ կհեռանա։ 2․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կհամբուրի Հայոց դրոշը և հայ ընտանիքները ձեռք կբերեն սոցիալական արդարություն և բարեկեցություն։ 3․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին Անդրեաս Ղուկասյանի հետ հացադուլ կհայտարարի և սահմանին այլևս զինվոր չի զոհվի։ 4․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին քաղաքական ուժերին միավորման կոչեր կանի, քանզի այդ պահին նա է կանգնած հրապարակում, իսկ մեկ այլ ժամանակ միավորման առաջարկներին նա կեղծ գործուղումներով կպատասխանի։ 5․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կփորձի ժողովուրդ հրավիրել, 180000 աշխատատեղեր ստեղծելու խոստումներ կտա, հետո ժողովրդին կհիասթափեցնի և տուն ուղարկի և ՀՀ քաղաքացիների բոլոր սոցիալական խնդիրները կլուծվեն, իսկ գործազրկությունը կվերանա։ 6․Ընտրությունից ընտրություն նա արդեն ձանձրալի հինը Նոր կկոչի և երկրում այլևս չի լինի աղքատություն։ 7․ Իսկ ընտրությունից-ընտրություն Զարուհի Փոստանջյանը ժամավաճառությամբ կզբաղվի, իշխանության նկատմամբ ժողովրդի կուտակված ատելության հաշվին կինքնահաստատվի և հայ ընտանիքների հայրերը այլևս չեն արտագաղթի։ Շարքը կարելի է անվերջ շարունակել․․․ պարզապես զարմանում ես, թե մարդ ինչպես կարող է ինքն իրեն այսքան չհարգել։ Հոգնել ենք դատարկ ճառերից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/454134231436852 ...

    Կարդալ ավելին
  • Րաֆֆի Հովհաննիսյանը Պարույր Հայրիկյանի ճկույթը չարժի, սա հասկանում է ցանկացած գիտակից մարդ և կարճ կլինեմ և մեկ նախադասությամբ կբնորոշեմ այս պահին Ազատության հրապարակում կատարվող խեղկատակությունը՝ Այ, նոր հայաստանյան «փրկիչներ», միակ բանից, որ այսօր պիտի ձգտեք փրկել ինքներդ ձեզ, դա խայտառակությունն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/452036008313341 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն