• ՀՀ Պաշտպանության նախարարություն
  • ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ: Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ: Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Սագանելիձեին և հույս հայտնել, որ նոր պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացման գործում: ...

    Կարդալ ավելին
  • Գրեթե երկու տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում` Քարվաճառում, մի վայրում, որի մասին մինչև ծառայության մեկնելը կցկտուր տեղեկություններ ունեի: Այսօր, սակայն, երբ արդեն մոտ է զորացրվելու օրը, վերհիշում և հպարտանում եմ այստեղ անցկացրած երբեմն դժվարին, բայց իմ կյանքում այդքան կարևոր օրերով: Ծառայության ընթացքում և առհասարակ քաղաքացիական կյանքում շատ եմ առիթ ունեցել զրուցել տարբեր զորամասերի զինվորների հետ, բայց այստեղ` Օմարի ցրտաշունչ լանջերին ես գիտակցում սահմանապահ (մեր դեպքում` լեռնապահ) զինվորի առաքելությունը: Այստեղ, ծովի մակարդակից հազարավոր մետր բարձրության վրա, մի աննկարագրելի զգացողություն է առաջանում, որը դժվար է արտահայտել բառերով: Այստեղ ես գիտակցում, թե որտեղից է սկսում Հայրենիքը, և նորովի ես գնահատում ու արժևորում սերունդների կողմից քեզ փոխանցված ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Այստեղ ես գիտակցում քո պարտքն ու հասկանում, որ ինքդ ես ծառայակից ընկերներիդ հետ միասին պարտավոր հսկել խաղաղ բնակչության անդորրը, պայքարել և հակառակորդի ոտնձգությունների, և կամակոր բնության արհավիրքների դեմ ու հաղթել: Զորացրվելուց հետո էլ չենք հեռանալու արդեն հարազատ դարձած մեր զորամասից ու մարտական դիրքերից: Օմարի արծիվները երբեք չեն լքում ժայռերում հյուսած իրենց բույնը: Միշտ պատրաստ ենք կենաց կռիվ տալու մեր հարազատների, մեր ժողովրդի, մեր պետության անվտանգության և անկախության համար: Պարզապես մեզ փոխարինելու են գալու նոր` դեռևս անփորձ արծիվներ, որ կոփվեն, ամրանան, հզորանան, պահպանեն հայրենիքի սահմանները:  Խաղաղ ծառայություն հայրենյաց պաշտպաններին:ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Դավիթ Խոջայան Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/ArmeniaMOD/photos/a.292116154305725.1073741830.206288832888458/510825342434804/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը: Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ:   ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն