• ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
  • Հայաստանում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ֆրանսիական պատվիրակության կազմում էին նաեւ գործակալության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը եւ Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին: Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձեւավորված համագործակցության արդյունավետ փորձը եւ հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների միջեւ գործակցությունը նոր թափ կստանա: «Գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է, վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապահովում, եւ սա այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումները միանշանակ արդարացված են: 2015 թվականի տվյալներով մենք արձանագրել ենք  11,7 տոկոս աճ ոլորոտում, եւ նոր ծրագրերի, ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորությունն ունենք զգալիորեն ավելացնել ծավալները»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս համատեքստում կողմերը  երկուստեք կարեւորել են Վեդու ջրամբարի կառուցման եւ ոռոգման համակարգի վերազինման ծրագիրը, որի վերաբերյալ ֆինանսավորման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին: Ծրագրի շրջանակում նախարարն առանձնակի կարեւորել է արդյունավետ ջրօգտագործման հարցը` հատկապես կաթիլային ոռոգման համակարգերի կիրառումը: Հանդիպման ընթացքում ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում  նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները: Նախարար Կարապետյանը նշել է, որ մեր երկրում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որի համար հիմք է ընդունվել ֆրանսիական մոդելը: Նախարարի խոսքով`   ոլորտի հիմնական խնդիրը կապված է արժեշղթաների հզորացման հետ, որը հնարավորություն կտա լուծել իրացման խնդիրները: Որպես հետագա համագործակցության  հնարավոր ուղղություն` նախարարը նշել է ցուցադրական համատեղ կոոպերատիվ գործարանի կառուցումը, որը կզբաղվի ֆրանսիական պանիրների արտադրությամբ, կարկտապաշտպան ցանցերի եւ ցրտահարությունների դեմ պայքարի նոր միջոցների կիրառումը, մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի, մասնավորապես կոմբայնների տրամադրումը, գինեգործական կոոպերատիվի հիմնումը եւ այլն: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:  Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել և շնորհակալություն հայտնել հայրենիքին մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի և արիության համար: « Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք, մենք հպարտության մեծ զգացումով եք լցվում, որ ունենք նման հզոր բանակ և Ձեզ պես քաջարի մարտիկներ: Մեր երկիրը կարող է զարգացում ապրել և առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի սահմաններն անառիկ են, և այդ առաքելությունը Դուք այսօր պատվով եք իրականացնում»,– զինվորների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զինվորներին մաղթել է բարձր տրամադրություն և մարտական ոգի, բարի ծառայություն՝ խաղաղ դիմավորելու նոր տարվա արշալույսները: Նախարարը զորամասի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել սպայական անձնակազմի հետ, ծանոթացել զիվորների կեցության պայմաններին: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/minagroam/posts/1001201433252258 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն