Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  • Բրազիլիայում ապրիլի 21-ից 25-ը տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 20-ի Ժապերիի (Ռիո դե Ժանեյրո նահանգ) քաղաքային խորհրդի լիագումար նիստում որոշում կայացվեց համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված համակարգային բնաջնջումը, որը հանգեցրեց ավելի քան 1,5 միլիոն զոհերի: Որոշման մեջ նշվում է նաև, որ Բրազիլիայում բնակվող շուրջ 100,000 հայկական ծագում ունեցող բրազիլացիները, որոնց նախնիները ցեղասպանությունից փրկվելու համար ստիպված էին լքել իրենց տները և ապաստան փնտրել Բրազիլիայում, մեծ նպաստ են բերել երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացմանը: Ապրիլի 24-ին Ժապերիի քաղաքապետ Կարլոս Մորայես Կոստան, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի որոշումը, ստորագրեց հրամանագիր, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ը հռչակվեց սգո և հիշատակի օր: Նույն օրը Սան Պաուլոյի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սրբոց նահատակաց պատարագ, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ: Նույն օրը երեկոյան, պատգամավոր Սելսո Ժիգլիոյի նախաձեռնությամբ, Սան Պաուլոյի նահանգի օրենսդիր մարմնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին նահանգային պատգամավորներ, դիվանագետներ և հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցական հարանվանությունների ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, պատգամավորներ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով ողջունելով ներկաներին, կարևորեց տվյալ միջոցառման նախաձեռնումն ու իրականացումը և վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ գրանցված այս մեծագույն ողբերգությունը խորը ըմբռնում է ստացել բրազիլական հասարակության լայն շրջանակներում: Նա ընդգծեց, որ կատարվածի մասին անհրաժեշտ է միշտ բարձրաձայնել և շարունակաբար պայքարել ժխտողականության դեմ` կանխելու հետագա հնարավոր ցեղասպանությունները: Ապրիլի 25-ին Սան Պաուլոյում տեղի ունեցավ նաև «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն, որին հրավիրված էին ԶԼՄ-ների, ՀԿ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:  ...

    Կարդալ ավելին
  • Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23-ին մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիա-Հայաստան ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:  Ապրիլի 23-ին Դոհայում անցկացվեց հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ: Ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ և Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ: Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և բազմաթիվ հյուրեր: 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված բարեխոսության կարգին հաջորդեց մոմավառություն և ծաղիկների զետեղում եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի առջև: Այնուհետև Սուրեն Կոժակյան սրահում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և Քուվեյթի Ազգային ճեմարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:  ...

    Կարդալ ավելին
  • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կայացան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ինչպես նաև երկրի տարբեր հայաշատ բնակավայրերում:  Ապրիլի 23-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Սոֆիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով և երկու հանրապետությունների` Բուլղարիայի և Հայաստանի դրոշներով ցուցարարները Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի մոտ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ելույթ ունացան Սոֆիայի համադրիչ խորհրդի ատենապետ և «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշիյանը, Նոր բուլղարական համալսարանի պատմաբան Աթանաս Բոյաջիևը, ասմունքով հանդես եկան բուլղարահայ համայնքի ներկայացուցիչները: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը կարդաց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի աղոթք, որից հետո ելույթներով հանդես եկան Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի ատենապետ Վարդանուշ Թոփաքբաշիյանը: Ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Բուլղարիայում ՀՀ դեսպանության, «Միացյալ հայրենասերներ» խորհրդարանական պատգամավորական խմբի, Սոֆիայի հայկական կազմակերպությունների, բուլղար մտավորականների և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:  Ապրիլի 21-ին Պլովդիվի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 23-ին Սուրբ պատարագ մատուցվեց Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, որից հետո ծաղկեպսակներ և ծաղկիկներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի մոտ: Ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցավ երթ դեպի Ռազմական ակումբ, որտեղ ելույթով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչներ և բուլղար հասարակական գործիչներ: Ընդունվեց Թուրքիայի իշխանություններին ուղղված հռչակագիր: Ապրիլի 23-ի երեկոյան Վառնա քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ դեպի քաղաքապետարանի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, ուր կայացած հավաքի ժամանակ ելույթներ ունեցան հայ համայնքի ներակայացուցիչներ: Ապրիլի 24-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց բարեխոսության կարգ: Ներկաներին իր օրհնությունը բերեց բուլղար ուղղափառ եկեղեցու Վառնայի և Մեծ Պրեսլավի թեմի առաջնորդ Յոհան արքեպիսկոպոսը: Հավաքվածները ցուցապաստառներով և դրոշներով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ Վառնայի քաղաքապետարանի, տարբեր հայկական և բուլղարական հասարակական կազմակերպությունների անունից, անհատներից: Միջոցառման ավարտին մի խումբ հայ երիտասարդներ ավտոերթով շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի հրապարակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդուն: Ապրիլի 24-ին Հայաստանի, Բուլղարիայի և Արցախի դրոշներով տեղի ունեցավ երթ դեպի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ նաև մոմավառություն: Ապրիլի 24-ի երեկոյան Սլիվեն քաղաքի հայությունը հավաքվեց վերջերս տեղադրված հայկական խաչքարի մոտ, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառություն: ...

    Կարդալ ավելին
  • Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոյան, քաղաքապետարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելալական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը, ինչպես նաև՝ Բասկերի Երկրում և Իսպանիայի այլ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներ: Դեսպան Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտնել քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության, Սան Սեբաստիանի հայ համայնքի նկատմամբ մշտական հոգատար մոտեցման, ինչպես նաև նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշման ընդունման համար: Քաղաքապետ Էնեկո Գոյան հավելեց, որ տեղադրված խաչքարը, բացի իր խորհրդից և մշակութային ժառանգության հոյակերտ օրինակ հանդիսանալուց, նաև երկու ժողովուրդների եղբայրության և բարեկամության առհավատչյան է։ Նա նշել է, որ ուրախ է ունենալ հայկական բազմադարյա մշակությի մի փոքրիկ ներկայություն իրենց քաղաքում:   ...

    Կարդալ ավելին
  • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:  Նույն օրը Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց հիշատակի համերգ, որին օրվա խորհրդին համահունչ երգաշարով հանդես եկավ երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Ապրիլի 23-ին Լոդոնի շրջանային պուրակում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիրանենու մոտ, Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցեցին Մեծ Լոնդոնի Իլինգի շրջանի քաղաքապետ դր. Պատրիշիա Ուոքըրը, ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ստիվըն Փաունդը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և հայ համայնքի անդամներ: Մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց միջազգային հանրության ջանքերի համադրումը ցեղասպանությունների, այլատյացության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում։ Ապրիլի 23-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցվեց բարեխոսական կարգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին: Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ՝ սոպրանո Թերեզա Գևորգյանի կատարմամբ և դաշնակարուհի Հաննա Քվինի նվագակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։ Միջացառմանը դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայից հրավիրված պատմաբան, դր. Ռայմոնդ Գևորգյանը, ով նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության նոր ուսումնասիրություններին։ ...

    Կարդալ ավելին
  • Չեխիայի Վիսոչինա երկրամասի վարչական կենտրոն Յիհլավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:  Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և հայ-չեխական «Ուրարտու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի առջև: Այնուհետև, «Սուրբ Հոգի» եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված բարեխոսության կարգ կատարեց, ինչից հետո ներկաների առջև ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Ապրիլի 24-ին Պրահայում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ դեսպանի և հոգևոր հովվի գլխավորությամբ ծաղիկներ զետեղեցին և մոմավառություն կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի տան մոտ: Ծաղիկներ տեղադրվեցին նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանի և Պրահայի հայկական խաչքարի առջև։ Այնուհետև, հարյուրավոր չեխահայեր և օտարերկրացիներ քայլերթով շարժվեցին դեպի «Սուրբ Հոգի» եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին Սրբոց նահատակաց տոնին նվիրված արարողությանը։ Արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համարեց ցեղասպանությունների կանխարգելման ազդեցիկ գործոն։ Նա անդրադարձավ ցեղասպանության պատճառած վնասներին, ինչպես նաև ընդգծեց չեխահայության և հատկապես հայ երիտասարդների խրոխտ ոգին։ Իր ելույթում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը դատապարտեց Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունն ու կոչ արեց առերեսվել սեփական պատմությանը։ Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Պրահայի Կարլի համալսարանի երգչախումբն ու չեխ երգեհոնահար Կարել Լոլան։ ...

    Կարդալ ավելին
  • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների ու զինվորների և հայ համայնքի կողմից: Սբ. Կատարինե Հայաստանյայց առաքելական եկեղեցում մատուցվեց բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողությանը հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հույների, հրեաների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթային գործիչներ: Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը շեշտեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է ժամանակին արժանի գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից՝ դրանով իսկ դնելով ապագայում նմանօրինակ գործողությունների կանխարգելման հիմքը: ՀՀ ներկայացուցիչը նշեց նաև, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանության առնչությամբ որդեգրած կույր ժխտողականության քաղաքականությանը զուգահեռ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բռնի ուժով լուծելու նկրտումները: Նույն օրը երեկոյան Սանկտ Պետերբուրգի Բելոսելսկի-Բելոզերսկի պալատի դահլիճում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որի ժամանակ Ալֆրեդ Շնիդկեի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի կառավարության Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հոգևորականներ, քաղաքի մտավորականներ: Ընթերցվեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի՝ հայ ժողովրդին հղած ուղերձը: ...

    Կարդալ ավելին
  • Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում 2017թ. ապրիլի 24-ին տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:  Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ 102 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայերի բնաջնջման ծրագիրն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր կրկին անկոտրում է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման համար: Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները:  ...

    Կարդալ ավելին
  • Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:  Չերնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Բուդվայի մերձակա Սբ. Աստվածամայր հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների: Արարողությանը ներկա էին ինչպես տեղի հայեր, այնպես էլ սերբեր, չեռնոգորացիներ, գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և չեչեններ: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին