• Լյուսի Քոչարյան
  • Ու դեռ «ով ա է Հայաստանում ԼԳԲՏ-երին բան ասում վոոբշե» ու «հոմոֆոբիան կեղծ կատեգորիա ա» ասողներ կան։  Սենց ասողներին մաղթում եմ ԼԳԲՏ զավակ, ում նկատմամբ չնդռլու գյուղում կեղծ կատեգորիկ հոմոֆոբիա կցուցաբերվի… ա չէ, դուք միգուցե արժանի եք դրան, բայց դրա համար ձեր զավակները պատասխանատու չեն։ Մաղթում եմ ձեզնից հեռու մնան ուղղակի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001886521461/posts/2125579407514923/ ...

    Կարդալ ավելին
  • Պետությունը որոշել ա, որ բոլոր հոգեբանական խնդիրներով ու հոգեկան խանգարումներով երեխաները պետք ա ուսուցում ստանան դպրոցներում։ Հոգեբանական խնդրով երեխաների հարցը, հլը-մլը, կարող ա էշը ցեխից հանեն։ Չնայած ներառական կրթությունը խիստ չկայացած եմ համարում ՀՀ-ում։ Բայց հոգեկան խանգարումներով երեխաների՞նը՝ պարտադիր ու դպրոցներո՞ւմ, տարատեսակ փսիխոզներով, շիզոֆրենիայի աստիճաններով և այլն։ Հետաքրքիր ա, էդ նախագիծ առաջարկողը երբևէ ռեալում փսիխոզով երեխա տեսե՞լ ա, 6-7 ժամ անցկացրե՞լ ա հետը։ Ողջ ՀՀ տարածքում գոյություն չունի մանկական հոգեբուժարան, ստացիոնար բուժման մանկական հոգեբուժական բաժին։ Գոյություն չունեն մանկական հոգեբույժներ։ Այս ֆոնին, փաստորեն, հոգեկան խանգարումներով երեխաները հույժ կարիք ունեն ուսուցման և այն էլ՝ հանրային դպրոցներում՝ առողջ երեխաների կողքին։ Ինչը տանջանք ա լինելու են թե՛ առողջ, թե՛ խանգարումով երեխաների համար, թե՛ երկուսի ծնողների, թե՛ մանկավարժների ու հոգեբանների համար։ Պետությունն ամեն նման երեխայի համար դպրոցի տնօրենին տալու ա, կարծեմ, 500.000 դրամ։ Հլը բերանով ասեք։ Էն դեպքում, որ էդ բոլոր գումարներով կարելի էր մանկական հոգեբուժական բաժանմունքներ ստեղծել այսպիսի երեխաների համար։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա ոչ թե ապրելու, այլ քռքաշ գոյատևելու, մի կերպ դիմանալու, անելանելի, հակաուտոպիստական երկիր ա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/1594127947326741 ...

    Կարդալ ավելին
  • Ով ու երբ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես չգիտեի, որ ցանկը բավականին մեծ է։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965թ.։ Կիպրոսի խորհրդարանը ճանաչեց 1982թ.։ Ռուսաստանի դուման 1995թ. պաշտոնապես քննադատեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Կանադայի սենատը 2002թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ցեղասպանությունը։ 2004թ. պառլամենտի Համայնքների պալատը ճանաչեց 1915թ. հայերի ցեղասպանությունը։ Լիբանանի Ազգային ժողովը 1997թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ու քննադատեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի Սենատը 1998թ. ճանաչեց և Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 2001թ. ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը։ Հունաստանի խորհրդարանը ճանաչեց 1996թ.։ Վատիկանը՝ 2000թ., ի դեմս Հռոմի պապ Յոհան Պավել II-ի՝ ճանաչեց ու քննադատեց ցեղասպանությունը։ Իտալիայի խորհրդարանը ճանաչեց 2000թ.։ Արգենտինայի Սենատը 2004թ. դեկլարացիայով հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության վերաբերյալ սոլիդարությունը։ Սլովակիայի խորհրդարանը 2004թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Նիդերլանդների ներկայացուցչական պալատը ճանաչեց 2004թ.։ Վենեսուելայի խորհրդարանը՝ 2005թ.։ Լեհաստանի խորհրդարանը ճանաչեց 2005թ.։ Լիտվան քննադատող ռեզոլյուցիա ընդունեց 2005թ.։ Չիլիի սենատը ցեղասպանությունը քննադատող որոշում ընդունեց 2007թ.։ Բոլիվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2014թ.։ Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց 2015թ.։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 2015թ. ռեզոլյուցիա ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։ Բրազիլիան ճանաչեց 2015թ.։ Պարագվայի Սենատը պաշտոնապես ճանաչեց 2015թ.։ Գերմանիայի Բունդեսթագը 2016թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը տեղային կառավարման մակարդակով ճանաչված է Ավստրալիայում, Արգենտինայում, Կանադայում, Շվեյցարիայում, Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված ու քննադատված է նաև որոշ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ և այլն։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ քաղաքագետ հակիրճ ու հոդաբաշխ գրի ստորև, թե ի վերջո ինչ կկատարվի, եթե պաշտոնական Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը։ Ի՞նչ քայլեր կհետևեն դրան։ ...

    Կարդալ ավելին
  • «Պուլս» գեյ ակումբի սարսափելի դեպքի ու հայերի համատարած «լավ ա արել սատկացրել ա» օրգազմատիկ օրգիայի համադրության ֆոնին էլի վաղուցվա տեսարանն աչքիս առաջ եկավ։ Խաչմերուկում կարմիրի տակ կանգնած եմ մեքենայով։ Մեկ էլ աչքս ընկավ կողքի գծի մի քիչ առաջ կանգնած երթուղայինի մեջ։ Ամենահետևը նստած են երկու 18-20ամյա քյառթուշ։ Սաքուլիկ ու Վզգուլիկ, քեփսլոք դեմքերով, մինչև աչքերը չոլկաներով, ծռոտ բերաններով, սևազգեստ, «գոմիկ վառող, փՌթող, խեղդող» ոսկե ինտելեկտի տեր կոնտինգենտի ներկայացուցիչներ։ Մի խոսքով, էն որ իրար հետ հեռախոսով խոսում են, մտածում ես մեգակրքոտ սիրուհու հետ են խոսում. «ազիզզզ, կյանքսսս, ջիգյար, սրտիդ մեռնեմ, մռութ»։  Մեկ էլ տեսնեմ մեկը թևը գցեց մյուսի ուսավզախառը, ու, համոզված եմ՚ բացարձակ չգիտակցված, սկսեց բութ մատով շատ նուրբ ու ի միջիայլոց շոյել կողքինի ծոծրակը, պարանոցի կողքը երկայնքով, մեկումեջ էլ ականջի բլթակը։ Էն որ էդքան ասում ենք լատենտ գեյ, լատենտ գեյ, էդ շարքից էլի։  Որ էդ քյառթուշին պարզապես հարցնես. «Լսի, էդ ընկերդ սիմպածիչնի ու սեքսուա՞լ ա քեզ համար, կարո՞ղ ա ուզում ես իրեն», տեղում կրակայրիչը կհանի, կվառի քեզ։ Բայց կարող ա ինքը, գիշերն էդ ընկերոջ մասնակցությամբ երազ ա տեսնում ու սառը քրտինքով վեր ա թռչում, ջուր ա խմում վախից։ Ողորմելի դիսոնանս ա, ըստ իս։ Ասածս ինչ ա, էդ 49 հոգին մահացան ուղղակի նրա համար, որ գեյ են։ Դա ծայրահեղ ողբերգությունների շարքից ա։ Ոնց որ տարիներ առաջ սևամորթները մահանում էին, որովհետև սև են։ Ուղղակի սև։ Մեկ էլ ասածս ինչ ա. մեկ-մեկ, ոգու կորով մարզելու համար, պատկերացրեք, որ ձեր, այ հենց ձեր հրաշք, խելացի, համովիկ, ձեր կյանքի գանձ, օրինակ 5 տարեկան տղան մեծացել ա ու փաստացի գեյ ա։ Ու ինչ-որ մեկը միայն դրա համար ուզում ա սպանի իրեն։ Հըլը իրապես զգացեք դա, գիտակցեք։ Ինչ զարհուրելի ա չէ՞։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/1131020176970856 ...

    Կարդալ ավելին
  • Միտք 1. Ցեղասպանությունն ու Ռուսաստանը։ «Ամեն տարի ապրիլի 20-ից սկսում եմ նորից կարդալ մեր պատմությունը։ Ուզում եմ հասկանալ, թե երբ ու ինչից սկսվեց մեզ ցեղասպանելը։  Թուրքերը միշտ էլ հնարավորություն ունեցել են տեղահանելու կամ վերացնելու մեզ, բայց դա նրանց պետք չի եղել իրապես։ Նրանք միշտ էլ հասկացել են, որ քրդերն ավելի վտանգավոր են, քան հայերը։ Որ քրդերի հակակշիռը հայն է:  Հայերը վտանգավոր դարձան ռուսների հայտնվելուց հետո, քանի որ հայ առաջնորդներն, ինչպես միշտ, (թոխմախի մհերի ասած) ծրագրեցին «թուրքի լուծը փոխել ռուսի լուծով»: 1890-ից սկսվեցին ռուսական հատուկ ծառայությունների ինտենսիվ գործողությունները Արևմտյան Հայաստանում, և հայերը դարձան ավելի ու ավելի վտանգավոր, անկառավարելի: Ռուսներն անհասկանալի պատճառով դարձան դարավոր բարեկամ (չնայած Ռուսաստանում հայերն անհամեմատ ավելի վատ վիճակում էին), իսկ թուրքերը դարձան դարավոր թշնամի: Մինչդեռ ռուսները չպաշտպանեցին հայերի պայքարը։ Հենց ռուսներին էր պետք Արևմտյան Հայաստանն առանց հայերի։ Ու եղավ այն ինչ եղավ։  Այսօր էլի ընկել ենք ռուսների խելքին։  Մնում է մեկ հարց. արդյո՞ք ցեղասպանությունն է մեր մեծագույն դժբախտությունը...»։  (անանուն) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/1093758674030340 ...

    Կարդալ ավելին
  • 1. ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ: Հաճախ թվում է՝ ամեն պահի անխնդիր կարելի է երեխա ունենալ: Իրականում պատրաստվել է պետք: Ձեզ անհրաժեշտ են հոգեկան, ֆիզիոլոգիական ու ֆինանսական հարմարավետ պայմաններ: Շատ բարդ է հղիություն անցկացնել ընտանեկան վատ մթնոլորտում. վեճեր, կռիվներ, տագնապներ՝ եթե այս ամենը մի կերպ տանելի են հիմա, ապա հղիության ժամանակ դրանք բառացիորեն արյուն են խմելու: Առողջ օրգանիզմ է պետք. ցանկալի է բժշկական նվազագույն ստուգումներ անցնել, նախապես դադարեցնել ծխելն ու ալկոհոլ օգտագործելը: Ֆինանսները պետք է հերիքեն բալանսավորված առողջ սննդի՝ մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնային քաղցրիկներ, թարմ մրգեր ու բանջարեղեն: 2.ԴԻՄԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ: Առաջին ամիսներն, առանց չափազանցնելու, դժոխք են այն մարդկանց համար, ովքեր հարմարավետ կյանքի են սովոր: Գիշեր-ցերեկ հասկացությունը վերանում է. գիշերը զարթնում եք 1-2 ժամը մեկ, իսկ ցերեկը երազում գիշերվա մասին: Հնարավոր չէ հասկանալ, թե որն է որից ավելի ծանր: Ծանոթանում եք ԿԿ-ի՝ աշխարհի ամենացավագին երևույթներից մեկի հետ: Չեք հասցնում սնվել, լոգանք ընդունել ու զուգարան գնալ: Անօգուտ է բացատրել, թե որքան բարդ են այս ամիսները, դա պետք է զգալ սեփական մաշկի վրա: Եթե դիմանաք այս ամենին, ապա կդիմանաք ամեն ինչի: Կարևորը՝ չընկնել հետծննդաբերական դեպրեսիայի թակարդը: 3.ՄԵԾ ԾԱԽՍԵՐ: Եթե նույնիսկ նախորդ երեխայից մնացած հիմնական իրերով (հագուստ, խնամքի պարագաներ, խաղալիքներ) ապահովված եք, ու ձեզ թվում է՝ պլանավորել եք բոլոր ծախսերը, ապա պետք է հիասթափեցնեմ: Ձեր ֆինանսական պլանները գրեթե երբեք չեն համընկնելու իրականության հետ: Տակդիրներ, թաց անձեռոցիկ, կերակրման ներդիրներ, մանկական յուղեր, քսուքներ, շամպուններ, «հանկարծահաս» դեղորայք, պատրաստի շիլաներ, եթե ԿԿ(կրծքով կերակրող) չեք, ապա՝ բավականին թանկարժեք ԿԽ(կաթնախառնուրդ): Այնուհետև գալիս է մանկապարտեզի ու դպրոցի հերթը, հատկապես եթե չեք վստահում պետական հաստատություններին ու մասնավորի եք դիմում: Երեխան մշտական, երբեք չդադարող, ոչ մի արդարացում չհանդուրժող ծախս է. սա չի կարելի մոռանալ: 4.ԵՐԵԽԱ VS ԿԱՐԻԵՐԱ: Չհավատաք հեքիաթներին, որ իբր կարելի է ակտիվ աշխատող մնալ, կարիերայով զբաղվել ու միաժամանակ երեխա մեծացնել մինչև մանկապարտեզ ուղարկելը: Կամ երեխան է լինելու կարիերայի հաշվին, կամ կարիերան երեխայի: Հավասարապես հասցնել ու փայլել այս երկու բնագավառներում անհնար է: Աշխատանքից չկտրվել հնարավոր է միայն տանից աշխատելու դեպքում: Դա էլ լինելու է ձեր հանգստի հաշվին. աշխատելու եք այն ժամերին, երբ երեխան քնած է: Մինչդեռ կարելի էր շունչ քաշել այդ ժամանակ: Բայց նախապատվությունը ձերն է: 5.ԴՈՒՔ ՁԵՐԸ ՉԵՔ: Դուք էլ երբեք չեք լինի առաջվանը: Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ՝ ռացիոնից, առօրյայից մինչև հետաքրքրություններ ու ժամանց, փոխվելու և հարմարեցվելու է երեխային՝ այդ մի քանի կգ-ոց հրաշքին: Փոխվելու են ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Դրանք կամ վատանալու են՝ չդիմանալով ամենօրյա սթրեսին (իզուր չէ, որ բաժանությունների մեծ մասը երեխա ունենալուց հետո է գրանցվում «զուգընկերս անճանաչելիորեն փոխվեց» պատճառաբանությամբ), կամ էլ ավելի են ամրապնդվելու՝ հանուն երեխային լավագույնս մեծացնելու: Դուք այլ վարք եք ցուցաբերելու դրսում՝ վերցնելով «ծնող» սոցիալական դերը. ամեն քայլին հաշվի եք առնելու երեխայի զգացումներն ու շահերը: Իսկ ձեր անձը, ձեր ցանկություններն ու ժամանակն այլևս ՄԻԱՅՆ ձեզ չեն պատկանելու: Այս ամենն այն նվազագույնն է, որ արժի հաշվի առնել երեխա ունենալուց առաջ, իսկ հաջորդ գրառմամբ կանդրադառնամ երեխա ունենալու 5 բերկրանքներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/1030283600377848 ...

    Կարդալ ավելին
  • Ես միշտ աղջիկների կողմից եմ։ Բայց եկեք իրատես լինենք։ Տարիքի հետ չամուսնացած աղջկա պահանջները տղամարդկանցից պետք ա գնալով նվազեն։ Կան բացառություններ։ Եթե աղջիկն ավելի շատ ֆիչըրներ (ընկերություն, ազատություն, փորձ, մտքի ճկունություն, սեքս, ինքնատիպություն, բարեկրթություն, հումոր, թեթևություն, ճաշակ և այլն) ունի իր արսենալում, քան իր տարեկիցների մեծ մասը, էդ դեպքում հա, կարելի ա և պլանկան բարձր պահել։  Բայց թարսի պես էդ ավելի շատ որակ տվողներն էլ, որպես կանոն, չամուսնացած չեն մնում։ Էնպես որ, էլի հետ ենք գալիս նույնին։ Եթե Դուք չամուսնացած եք ու շատ եք ուզում ամուսնանալ, յուրաքանչյուր հաջորդ տարի Ձեր պահանջներն ու ակնկալիքները պետք ա շոշափելիորեն նվազեն։ Թե չէ «կարևորը՝ վերջում չեք ամուսնանա»։ (Սա ինձ եկող նամակների հիման վրա մի կարճ պնդում և ականջին օղ։) ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն