Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրու ծննդատուն։ Նախարարը ծանոթացել է բուժհաստատության առկա հնարավորություններին, հագեցվածությանը, իրականացվող ծառայություններին, զրուցել բուժաշխատողների հետ։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ներկայացրել է կուտակված պարտքերի մարման, թերծանրաբեռնվածության և այլ խնդիրների հաղթահարման իրենց մոտեցումները։ Նախարար Լևոն Ալթունյանը տնօրենին առաջարկել է ներկայացնել իրավիճակի բարելավման ծրագիր, որի մանրամասն քննարկման արդյունքում մոտ երեք ամսվա ընթացքում նախարարության կողմից կառաջարկվեն խնդիրների լուծման դեղատոմսեր։  «Հանրապետության առողջապահության բյուջեի ամենամեծ չափաբաժինը՝ 4 մլրդ դրամ, տրվում է Շիրակի մարզին։ Իմ այցի նպատակն այն է, որ համատեղ արված վերլուծության հիման վրա այդ միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսելու ճանապարհներ գտնենք»,­ասել է նախարարը՝ կարևորելով մարզում առկա առողջապահական խնդիրներին համակարգված լուծումներ տալու անհրաժեշտությունը։ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում նախարարին և նրան ուղեկցողներին հաղորդել են, որ իրականացվող գրեթե բոլոր ծառայությունների, այդ թվում՝ ծննդօգնության ծավալները տարեցտարի աճել են։ Տնօրեն Աշոտ Կուրղինյանի ներկայացրած շնորհանդեսում ներկայացված էին հիվանդանոցի հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նոր ծառայությունների կազմակերպում, ավստրիական գործընկերների հետ նախանշվող նոր ծրագրեր։   Լևոն Ալթունյանը նաև շրջայց է կատարել հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով։ Այնուհետև նախարարը և մարզպետը  ծանոթացել են հարևանությամբ գտնվող Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին։ 2016թ. այստեղ 400 հիվանդ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով պետական պատվերի շրջանակում ստենտավորվել է։ Նախարարին ներկայացրել են, որ կենտրոնը հանրապետությունում  առաջինն է իջեցրել ստենտավորման գները՝ հաշվի առնելով մարզի բնակչության սոցիալական վիճակը և փորձելով  հիվանդներին ետ պահել այդ նպատակով Վրաստան մեկնելուց։ Այնուհետև հիվանդանոցի ղեկավարության և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են մի շարք ծառայությունների ընդլայնմանը, գնումների միասնական հարթակի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր։ Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունում գործող աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրություններ է կատարում։ Դրանց և էլեկտրոնային առողջապահության համակարգում ստեղծված հավաստի տեղեկատվական բազաների հիման վրա կատարված վերլուծությունների արդյունքում մոտ 3 ամսվա ընթացքում մարզի առողջապահական խնդիրների լուծման ուղիներ կառաջարկվեն։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018թ.) և Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կեղծ են: «Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից», - պարզաբանեց Հակոբ Թոփչյանը: Այսպիսով` ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող և չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 դեղը` տարբեր դեղաչափերով և քանակներով: Բանախոսները հորդորեցին կասկածելի փաթեթավորմամբ կամ մակնշմամբ դեղեր չգնել և անմիջապես ահազանգել առողջապահության նախարարություն: Նշենք, որ կեղծ դեղերի շրջանառությանը վերաբերող հարցերը գտնվում են իրավապահ մարմինների իրավասության դաշտում, որի կապակցությամբ գործի հետ կապված բոլոր նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են համապատասխան կառույցներ հետագա ընթացքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով: ...

    Կարդալ ավելին
  • Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն:  Կարևոր է դպրոցականների տանը և դպրոցում նստարանի առջև ոչ  ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին: Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք  աշակերտական նստարանի   մոտ: Բացի այդ  սովորողներին պետք է ցույց տալ ոչ ճիշտ նստելու դեպքում  կեցվածքի շեղումները ցուցադրող աղյուսակներ: Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝ 1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն, 2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն, 3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին,  4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ,  5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա, 6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին: Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը:  Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների: Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։ Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը:  Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել: Երեխաների առողջության համար կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց և մանկաբույժի մասնագիտացում ձեռք բերելուց հետո 1970-1972թթ․եղել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի կրտսեր, իսկ 1972-1983թթ․ ավագ գիտաշխատող։ 1983թ․ եղել է ԵՊԲՀ №2 ամբիոնի դոցենտ։ 1975-1988թթ. զբաղեցրել է Հայաստանի գլխավոր մանկաբույժի, իսկ 1989-1991թթ․ առողջապահության նախարարի մանկության և վերարտադրության հարցերով տեղակալի պաշտոնը։ Նշանակալի է Թևոսյանի ներդումը Սպիտակի երկրաշարժի տարիներին երեխաների բուժօգնության կազմակերպման գործում։ Հմուտ մանկաբույժը մի շարք համամիութենական գիտաժողովների մասնակից էր, մասնագիտական հեղինակավոր միավորումների անդամ։ 2012թ․ Մանկական բժիշկների ասոցիացիայի գործադիր տնօրենն էր։ Մանկաբույժ-խորհրդատու էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Առաջատար բժիշկը տարբեր տարիների կտրվածքով արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հրատարակել է ավելի քան 140 աշխատանք, որոնք նվիրված են առողջապահության կազմակերպմանը, Հայաստանի մանկական բնակչության առողջության պահպանմանը, այլ մասնագիտական թեմաների։ ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցությունն է հայտնում Վադիմ Թևոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1782784931962628&id=1455050464736078 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ: Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։ Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։ Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական տեսահոլովակ գրիպից և սուր շնչառական վարակների դեպքում վարվելակարգի կանոնների մասին ...

    Կարդալ ավելին
  • Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է ստեղծել, պահպանել և անհրաժեշտության դեպքում վերականգնել: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1691974864376969&id=1455050464736078 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին