• Նարեկ Սարգսյան
  • Հայ-թուրքական միջադեպ ԵԽԽՎ կոնֆերանսի ընթացքում Սեպտեմբերի 7-ին Լիսաբոնում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի առաջին խորհրդարանական կոնֆերանսը` նվիրված Սփյուռքի հետ տարվող քաղաքականությանը։ Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Կոնֆերանսի ընթացքում հետաքրքիր միջադեպ էր տեղի ունեցել: Երբ Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել էր Ցեղասպանության թեմային, Թուրքիայի ներկայացուցիչը բացասական էր արձագանքել այդ փաստին, որին էլ հաջորդել էր Աշոտյանի պատասխանը, որտեղ նա նշել էր, որ եթե թուրքերի համար Ցեղասպանությունը քաղաքական թեմա է, ապա իր համար դա ընտանիքի պատմությունն է: Իհարկե նման միջոցառումների ժամանակ խոսքերով աստղեր չես իջեցնի երկնքից, բայց այս հարթակները շատ կարևոր են ևս մեկ անգամ մեր դիրքորոշումն ընդգծելու համար: Նաև այս ամենը շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, որտեղ շատ կարևոր է դիպլոմատիկ կեցվածքն ու ցանկացած հարցի շուրջ հավուր պատշաճի պատասխան ունենալը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1767983153502171&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպվելու է համաժողով՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը։ Չնայած նրան, որ համաժողովը տեղի է ունենալու Բաքվում` դրան մասնակցելու են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր գործիչներ փորձել են նման հարթակները օգտագործել հակահայկական քարոզ իրականացնելու համար և իրենց հողում անցկացվող այս համաժողովը լավ առիթ կլիներ նման քաղաքականությունը առաջ տանելու, սակայն այս դեպքում մեր պատվիրակության ներկայությունը կզսպի նրանց: Հակառակ դեպքում կարող ենք հանգիստ լինել, որ մեր պատվիրակության կողմից սուր ելույթների ու պատասխանների պակաս չի լինելու` հատկապես հաշվի առնելով մեր պատվիրակության ղեկավարի վերջին կոշտ ելույթներն ուղղված Ադրբեջանին: Permalink: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1767155353584951 ...

    Կարդալ ավելին
  • Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում վերլուծությունների թիվ ու հաշիվ չկար։ Հնչում էր երկու թեզ՝ «Սամվել Բաբայանը մեղավոր է», «Սամվել Բաբայանը մեղավոր չէ»։ Որքան խորանում ես այս թեմայի մեջ, այնքան ավելի ու ավելի ես խճճվում։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։ Ինչևէ, քննարկումները՝ թեմայի վերաբերյալ, դեռ մինչև այսօր էլ կան, թեպետ ակտիվությունը նվազել է։ Երեկ այս թեմային անդրադարձել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Վերջինս գրառում էր կատարել, որում մասնավորապես նշվում էր․ «Սամվել Բաբայանի նկատմամբ հարուցված գործը շինծու է, անհիմն է, հանդիսանում է ակնհայտ քաղաքական հետապնդում և նա քաղաքական բանտարկյալ է»: Բաբայանի մասնակցությամբ սա միակ աղմկահարույց դեպքը չէ։ Նա աչքի է ընկել անցյալում մի շարք սպանություններով, մահափորձով և նմանատիպ մի շարք քրեորեն պատժելի արարքներով, որոնք թերևս շատերին են հայտնի, և շատերն են հիշում։ Բաբայանի գործողություններից շատ մարդիկ են տուժել, և հարց է, թե ինչքան մարդ դեռ կտուժեր, եթե «Իգլան» բարեհաջող հասներ տիրոջը։ Իգլա զենիթահրթիռային համալիր բերողը չի կարող համարվել քաղբանտարկյալ, ինչպես նրան անվանում է Արթուր Սաքունցը։ Դժվարանում եմ պատասխանել՝ ծանո՞թ է արդյոք գործի մանրամասներին, թե ոչ, արդյո՞ք գիտակցում է, թե ում մասին է խոսում և ո՞ւմ է համարում քաղբանտարկյալ, սակայն Սաքունցի այստեսակ հանրային պահելաձևն այնքան էլ զարմանալի չէ։ Այս մարդը հաճախ է հայտնվել հանրային քննադատության կիզակետում հակապետական գործողության համար։ Նա պատրաստ է բոլոր հնարավոր ապապետական թեմաներում ներքաշվել, ակտիվանալ, որ իր արևմտյան ֆինանսավորողներին կարողանա ապացուցել՝ արդյունավետ կերպով խարխլում է պետականության հիմքերը։ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ տեղեկանում ենք, որ Երկիր Ծիրանի կուսակցությունը Երևանի ավագանու խմբակցության երկու անդամի՝ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի նկատմամբ անվստահություն է հայտնել և նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ որոշման համաձայն՝ անվստահության հիմք է ընդունվել Պետրոսյանի և Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը: Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչ է նշանակում «երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասել» և ինչ հակասություններ է մասնավորապես եղել կուսակցության ծրագրերի և վերջիններիս իրականացրած գործունեության միջև։ Սա չափազանց կարևոր նրբություն է, քանի որ այս կերպ փաստացի Փոստանջյանն ու իր թիմը անկեղծ չեն նախ և առաջ իրենց ընտրողների առջև։ Հեռացվածներից թե՛ մեկը, և թե՛ մյուսը արժանացել էր ընտրող քաղաքացիների X հատվածի հավանությանը, ովքեր սակայն այս պահին անհայտ պատճառներով, կրկնում եմ, անհայտ պատճառներով չեն ներկայացնում տվյալ ընտրողների շահերը Երևանի քաղաքապետարանում։ Այդ քաղաքացիներին, կարծում եմ կհետաքրքրեր իմանալ նաև, թե կուսակցության ծրագրի որ կետերն են խախտել իրենց ընտրած թեկանծուները։ Հ․Գ Այս տեմպերով Փոստանջյանի կուսակցությունը թվաքանակով նմանվում է ծնողկոմիտեի։ Հիմա երևում է, թե Ժառանգության ճակատագրում որքան էր Զարուհու ավանդը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1736487679985052&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
  • Փոստանջյանը փորձում է ընդգծել ընդդիմադիր կեցվածքը Երևանի ավագանու նիստերը վերածվել են շիլաշփոթի: Այն ինչ անում է Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանում, մեղմ ասած ծիծաղելի է: Այսօր էլ քաղաքապետարանում արտահերթ նիստ էր գումարվել, որի ժամանակ Փոստանջյանն ու թիմակիցները հարց էին բարձրացրել, թե ինչու չի աշխատում իրենց բարձրախոսները, չէ՛ որ գումար են վճարել, որից հետո սկսվել է նիստի օրակարգից դուրս դիալոգ: Այսինքն ամեն նիստի ընթացքում Փոստանջյանի կողմից օրակարգը խանգարելն արդեն դառնում է խրոնիկ երևույթ: Այս կերպ վերջինս նմանվել է մի հասարակ աշխուժակի, ով փորձում է իր ընդդիմադիր կեցվածքն ընդգծել մարդկային տրամաբանությունից դուրս պահելաձևով: Բայց այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ ով բարձր հայհոյում է իշխանություններին, առաջինն ինքն է դառնում իշխանության գործընկեր: Այնպես որ ղժալն ու ճչալը դեռ ընդդիմություն լինելու գրավական չեն: Քանի կար Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի գրավումն էր սկսել: Եթե «գրավել» ասելով նկատի ուներ ոչ կոռեկտ պահելաձև դրսևորելը, ապա ինքը վաղուց գրավել է ոչ միայն քաղաքապետարանը, այլ ամբողջ տարածաշրջանը, քանի որ ամբողջ Կովկասում Փոստանջյանի պես անադեկվատ կերպար դժվար թե գտնվի: Մնում է միայն հիշեցնել, որ նման փողոցային պահվածքով, դժվար թե լուրջ հաջողություններ կարողանան գրանցել Երևանի քաղաքապետարանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1735303790103441&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
  • Խորհրդարանական ընտրություններին մասնակցած և պարտված ուժերից ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել արձանագրված արդյունքների հետ: Հայկական վերածնունդ կուսակցությունը ապրիլի 2-ից մինչ օրս իր խոսափողներով ցեխ է շպրտում գրեթե բոլորի, այդ թվում նաև` ընդդիմադիր ուժերի վրա: Կուսակցության այդտեսակ գործելաոճից տուժել է իրենց խոսքի բովանդակային մասը: Ինչևէ, Արթուր Բաղադասարյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է պետական աջակցության թեմային: Ներկաներից մեկը հարց է հնչեցրել, որ այժմ շատ ընտանիքներ հրաժարվում են մեծ թվով երեխաներ ունենալու գաղափարից, քանի որ սոցիալական պայմանները շատ վատ են: Բաղդասարյանն էլ նշել է, թե «կոպիտ ասած՝ պետությունը պետք է փող տա, որ երիտասարդներն ամուսնանան»: Ի՜նչ հեշտ է, փաստորեն, երկիր կառավարելը:  Բաղդասարյանը կարծում է, որ պետությունը պետք է փող տա, որ ամուսնանան: Այնպիսի գյուտեր են անում պետական կառավարման վերաբերյալ, կարծես իրենք մաս չեն եղել իշխանության: Այն ժամանակ խանգարո՞ւմ էր արդյոք ինչ-որ մեկը, որ ծրագիր իրականացնեին ու երիտասարդներին ամուսնության փող տային: Խնդիրն այն է, որ Բաղդասարյանն ինքն էլ քաջ գիտակցում է, որ դա անհնար է իրագործել, սակայն հանուն մի քանի ծափահարության զբաղվում է պոպուլիզմով: ՀՎԿ անդամները բավականին արհեստավարժ թելադրում են, որ հարկավոր է անվճար դարձնել սա, անվճար դարձնել նա, ամուսնացողին փող տալ, երեխա ունեցողին փող տալ, իսկ թե ինչպես ու ինչ գործիքակազմով, ցավոք, ոչ ոք չգիտի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1725990961034724 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետի ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Չարբախում քարոզարշավ իրականացնելու ընթացքում լեզվակռվի մեջ էր մտել ոստիկանության աշխատակցուհու հետ՝ օգտագործելով «Էնկոմ գնացեք հըլը, ոնց չես տալի, էս ովա էղել, փորձանքա..» արտահայտությունները: Այս խոսքերը ընթերցողը առաջին հերթին կպատկերացներ տարրական դաստիրակություն չունեցող, նյարդային համակարգի հետ լուրջ խնդիրներ ունեցող և հակառակ սեռին չհարգող մի կերպարի: Երևանի քաղաքապետի թեկնածուն իրեն տրված փաստաթուղթը երևի շփոթել է «նառուշիլովկայիի» հետ: Եթե այսօր վերջինս այդպես է խոսում իրավապահ մարմինների ներկայացուցչի հետ, ապա պատկերացնել կարելի է, թե ի՞նչ լեքսիկոնով վերջինս կշփվի մարդկանց հետ, եթե դառնա քաղաքապետ: Կարծում եմ առաջին հերթին Փաշինյանը պետք է գնա էթիկայի դասընթացների, հաղթահարի քաղաքացիների վրա ինքնահաստատվելու իր ցանկությունը և միայն դրանից հետո ինչ-որ կառույց ղեկավարելու հայտ ներկայացնի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1719772404989913&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ աչքովս ընկավ «Առավոտ» թերթի հոդվածը, որտեղ ասվում էր, որ Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասել են, որ միակ ընդդիմադիրը իրենք են: Հոդվածում նաև ներկայացվում էին «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կարծիքները միևնույն թեմայի շուրջ: Պատասխաններից ամենազավեշտալին Էդմոն Մարուքյանի խոսքն էր, որտեղ հիմնական միտքն այն էր, որ իրենք ընդդիմություն լինելու համար չեն պայքարում և միակ ընդդիմադիր լինելու գաղափարն իրենց համար խորթ է: Առաջին հայացքից բավականին նորմալ թվացող այս մտքի զավեշտն այն է, որ դեռ մի ամիս հազիվ է անցել ԱԺ ընտրություններից, որի նախընտրական քարոզարշավում «ԵԼՔ» դաշինքի անդամները ամեն պատեհ-անպատեհ առիթով նշում էին, թե իրենք են միակ ընդիմադիր ուժը և եկել են, որ փրկեն բոլորին: Հ.Գ. Իհարկե առաջին անգամ չէ, որ Էդմոնը կամ Նիկոլը մոռանում են իրենց անցյալը: Երևի «ԵԼՔ»-ը մոռանալն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1716234055343748&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
  • Ներկայումս Արցախի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և էներգետիկան: Վերջինի վերաբերյալ լուրջ աշխատանքներ են տարվում՝ էներգետիկ անկախությունը ապահովելու նպատակով: Արցախում գործում է ավելի քան 13 ՀԷԿ, ինչն ավելի քան 6 անգամ մեծացրել է էլեկտրաէներգիայի ծավալները: Այսքանով, սակայն, արցախցիները չեն պատրաստվում սահմանափակվել: Արցախի իշխանությունները նախաձեռնել են զարգացնել արևային էներգետիկան: Այստեղ առկա է մեծ հետաքրքրություն ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև արտաքին շուկաների գործարար միջավայրից: Արցախի առաջին գործնական քայլերից մեկը կարելի է համարել արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով համապատասխան հետազոտությունների իրականացումը:  Հատկանշական է, որ նոր կառուցվող բնակարաններում տաք ջրի մատակարարման համար արևային սարքավորումներ կտեղադրվեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1695642124069608 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրեցին նախընտրական ցուցակները: Այսպիսով՝ ընտրություններին կմասնակցի 4 դաշինք, 5 կուսակցություն: Որքան էլ որ դաշինքների ստեղծման գործընթացը առաջին հայացքից թվում է, թե հասավ իր տրամաբանական ավարտին, եւ 4 դաշինք կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնուհանդերձ, կան դաշինքներ, որոնց ստեղծումը բավական արհեստական էր: Օրինակ՝ շատերի համար այդպես էլ մշուշոտ մնաց այն հարցը, թե այդ ինչ հրաշքով արեւմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգությունով» հաջողացրեց ամենավերջին պահին «խցկվել» ռուսամետ Օհանյան-Օսկանյան դաշինքում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է նրանց հաջողվելու կոնսենսուսի գալ այնպիսի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ Ռուսաստանն ու Արեւմուտքը միանգամայն տարբեր վերաբերմունք ունեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, «Ժառանգությունը» մինչեւ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալը ինտենսիվ քննարկումներ եւ բանակցություններ էր վարում արեւմտամետ «Ելք» դաշինքի հետ: Իսկ թե ինչու «Ժառանգության» եւ «Ելքի» համատեղ դաշինքը չկայացավ, այդպես էլ ստույգ պատասխան չհնչեց. մի երկու կցկտուր, ոչինչ չասող մեկնաբանություն եղավ: Ինչեւէ, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի գործունեությանը հետեւելիս կարելի է հանգել այն եզրակացության, որ այն զերծ է գաղափարական հենքից, հիմնված է առանձին անձերի, նրանց շահերի սպասարկման վրա: Քաղաքականության մեջ նման միավորումները, որպես կանոն, միահամուռ չեն լինում, ինչի արդյունքում նրանց համար բավական դժվար է դառնում հասնել հաջողության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1685276828439471&id=100008715094328 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն