• Մկրտիչ Իսրայելյան
  • Բայց զավեշտը գիտեք՝ որն է, որ երկրի բնության հերն անիծողները, խոզանոց սարքողները, անտառներն ու ընդերքը հոշոտողները, միկոյանանմանների արձանները տեղադրել ցանկացողները, Լենինի, Ստալինի նման գործիչների քաղաքականությունը բարձրաձայն կամ թաքուն արդարացնողները, մեծ հաղթանակի շնորհիվ շատ չնչին տարածքներ ազատագրած ու էդ տարածքների ձեռքը կրակն ընկած եւ ամեն գնով դրանք խուրդել ցանկացողները սեպտմբերի 21-ին դառնում են անկախությանը նվիրված ամենաբարձրաձայն կենաց, ճառ ասողներ ու ֆեյսում բաժակաճառային ստատուս գրողներ: Ու սա միայն պաշտոնատար անձնաց չի վերաբերում: Երկրի հանդեպ նման վերաբերմունք ունեն նաեւ շարքային քաղաքացիների եթե ոչ մեծ մասը, ապա առնվազն կեսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1624875414243966 ...

    Կարդալ ավելին
  • 1958թ. ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 օդանավն անկանխամտածված շեղվել էր ուղուց եւ Հայաստանի Սասնաշեն գյուղի մոտակայքում խոցվել էր սովետական կործանիչների կողմից: Միջադեպի հետեւանքով զոհվել էին ԱՄՆ Ռազմաօդային ուժերի բոլոր 17 զինծառայողները, բայց, համաձայն տեղի բնակչության վկայությունների, ԱՄՆ օդաչուները հերոսաբար ուղղորդել են օդանավն այնպես, որ խուսափեն գյուղի վրա ընկնելուց և ավելորդ զոհերից:  Հ.Գ. Աղբյուրը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1611588895572618 ...

    Կարդալ ավելին
  • Վարդերի հեղափոխությունից հետո, երբ Սաակաշվիլին եկել էր Հայաստան, իր տպավորությունների մասին խոսելիս ասել էր, որ անչափ տպավորված է Հայաստանի ճանապարհներով։ Էն ժամանակ Հայաստանի հիմնական ճանապարհները Քրքորյանի «Լինսի» հիմնադրամով վերանորգվել էին հիմնովին։ Սաակաշվիլին ասել էր, որ ամեն ինչ կանի՝ Վրաստանի ճանապարհներն իդեալական դարձնելու համար։ Սաակաշվիլին իր ղեկավարած տարիներին Վրաստանի ճանապարհները, այդ թվում եւ հայաշատ Ջավախքի, գրեթե իդեալականացրեց ու հիմա էլ Վրաստանում ճանապարհաշինությունը չի դադարում։ Էս տարիների ընթացքում Հայաստանում «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհներից Ճ տառն է մնացել, հյուսիս-հարավ ճանապարհն էլ էղավ մի դար բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով շինում են։ Մարդ չի հասկանում՝ էդ ճանապարհի հետ ի՞նչ են անում, ո՞նց են անում ու ե՞րբ կանեն, կվերջացնեն։ Փոխարենը թողնես առավոտից երեկո Սաակաշվիլու վրա ղժան ու քֆրտեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1604140676317440 ...

    Կարդալ ավելին
  • Տարիներ շարունակ, զինված ուժերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, սպաների եւ զինվորների միջեւ մի տեսակ անջրպետ էր ձեւավորվել: Վերջին տարիներին, ու հատկապես անցած տարվա ապրիլին, երբ բազմաթիվ սպաներ մարտերի ժամանակ զինվորներից առաջ ու նրանց կողքին եղան, այդ անջրպետը կարծես սկսեց կոտրվել: Այս օրերին, մեդիայի եւ հանրության ուշադրության կենտրում են ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, որոնք ծառայության են անցնելու հիմնականում առաջնագծում: Ամեն երիտասարդ չէ, որ կթողնի քաղաքացիական կյանքը ու շատ ցածր աշխատավարձով կյանքը կնվիրաբերի ոչ թե ուղղակի զինվորական, այլ գրեթե պատերազմական ծառայությանը: Ամեն երիտասարդ չէ, որ իր հարազատ քաղաքի լույսերը, սրճարանների, փաբերի աղմուկը, գյուղի լռությունն ու մաքուր օդը կփոխարինի դիրքերի փոշու, լիցքավորվող զենքի ձայնի եւ շակալների գիշերային ոռնոցի հետ: Մի տեսակ բարդ ընտրությունն են կատարել տղաները: Մեծ կամք պետք է ունենալ նման ընտրություն կատարելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1598955653502609 ...

    Կարդալ ավելին
  • Անտառային հրդեհների ժամանակ հասարակությունը պետական օղակներին շատ խիստ քննադատեց, բայց աչքաթող արվեցին բջջային օպերատորները: Նախ պարզվեց, որ այդ տարածքներում հեռախոսակապ գոյություն չունի, ինչը լուրջ բարդացնում էր փրկարարների աշխատանքը: Նման վայրերում, հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ, կապի միջոցների նշանակությունը շատ մեծ է: Ու սա առաջին դեպքը չէ, երբ բջջային օպերատորներն իրենց ադեկվատ չեն պահում արտակարգ իրավիճակներում: Հիշենք թեկուզ ապրիլյան պատերազմը, երբ օպերատորները միայն հասարակության բողոքից հետո հասկացան, որ պետք է Արցախի հետ ռոումինգը հանել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1597126267018881 ...

    Կարդալ ավելին
  • Հենց որևէ օտար երկրում, հիմնականում արևմտյան երկրներում, սպանություն է տեղի ունենում, Հայաստանում սկսվում է արևմտյան բարքերը քլնգելու մառազմը։ Երբ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում հայ տղամարդը 5 տարեկան որդուն սպանել էր՝ այդ օրերին լրահոսի մեկնաբանություններում հիմնականում գերակշռում էր այն միտքը՝ թե բա ո՞նց՝ ախր դա հայեցի չէ, հայը նման բան ինչի պիտի անի ու այդ կարգի բաներ։ Չհանդիպեցի մի գրառման, որտեղ նշվեր, որ դա ոչ թե հայեցի չէ, այլ մարդկային չէ։ Հիմա էդ դեպքից հետո Հայաստանում, «հայեցի» ապրող մարդկանց երկրում, մի քանի աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան՝ աղջիկը մորը խեղդեց, կինը ամուսնուն կացնահարեց ու որդու հետ դին կորցրեց, իսկ այսօր էլ մեկը սգո սրահում իսկական արմագեդոն սարքեց՝ լիքը զոհերով ու վիրավորներով։ Հիմա ասածս ինչ է՝ մարդուն բնորոշ ամեն քըխ բան մեր մեջ էլ կա, մենք ոչ մի ազգից առավել չենք, թարգե՛ք Ձեզ երևակայել։ Անասուններ բոլոր տեղերում էլ կան՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ։ Հլը որ բնակչության թվաքանակի տոկոսով հաշվենք կարողա զարմանանք, թե որտեղ են դրանք ավելի շատ։ Կարևորը մարդ լինելն է։ Մարդկային ապրելն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1573668832697958 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի զբոսաշրջային ամենագեղեցիկ ու ամենահաճելի առավելություններից մեկը գրեթե բոլոր բնակավայրերում ցայտաղբյուրների (պուլպուլակների) առկայությունն է։ Դրանք ոչ միայն յուրահատուկ գեղեցկություն եւ կոլորիտ են հաղորդում քաղաքներին, այլեւ իսկական փրկություն են էս տապին, թեպետ օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը պուլպուլակների կայֆը չի հասկանում եւ խուսափում է օգտվել ցայտաղբյուրներից։ Մի կողմից իրենց էլ կարելի է հասկանալ. իրենց հարազատ երկրներում աղբյուրի քաղցրահամ մաքուր ջուրը վաղուց մոռացված տիեզերական հաճույք է, եթե, իհարկե, ունեցել են էդպիսի հաճույքներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1557129234351918 ...

    Կարդալ ավելին
  • Մեր ֆուտբոլի վիճակը մեղմ ասած խայտառակություն է։ Պատճառները տարբեր են, բայց դրանցից մեկը նաեւ ֆուտբոլասերների ու ֆուտբոլի մասնագետների կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատումն է։ Եվրոպական ակումբային մրցաշարերում հայկական ֆուտբոլային թիմերի վերջին խաղերը՝ էլի մեղմ ասած խայտառակություն էին։ Խայտառակություն էր նաեւ, թեկուզ եւ առայժմ պարտություն չունեցած, մեր չեմպիոնի՝ Ալաշկերտի, խաղերը։ Ու հիմա վատն էն է, որ մեր ֆուտբոլասերների ու մասնագետների մեծ մասը Ալաշկերտին արդեն տեսնում են մրցաշարի հաջորդ փուլում։ Էն դեպքում, որ մեր թիմը էսօրվա արդյունքին հասել է ոչ թե իր խաղամակարդակի, այլ մրցակցի ինքնագոլի շնորհիվ։ Էնպես են ներկայացնում էդ ինքնագոլով քերած ոչ ոքին, որ գիտեցողն էլ գիտի, թե մեր թիմը եսիմ ինչ սուպեր խաղ է խաղաղացել ու պատասխան խաղն էլ, որը դեռ չի կայացել, արդեն հաղթել է ու հիմա արդեն կանխատեսումներ են արվում, թե մեր թիմը ոնց է խաղալու հաջորդ մրցակցի հետ։ Հենց էս պատահական հաղթանակների ոչ ճիշտ գնահատումն է նաեւ մեր ֆուտբոլի հերն անիծում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1555292064535635 ...

    Կարդալ ավելին
  • Անկեղծ ասած դժվարանում եմ ասել, լավ է, թե վատ, որ Արցախի ՊԲ որոշել է սահմանում տիրող վիճակի մասին հաղորդագրություն տալ ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ: Մի կողմից լավ է, հաշվի առնելով, որ կային լրատվամիջոցներ, որոնք այդ հաղորդագրություններն այնպիսի վերնագրերով էին ներկայացնում, որ թվում էր, թե արդեն լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Այնինչ, երբ ծանոթանում էիր կրակոցների վիճակագրությանը պարզվում էր, որ այդ կրակոցները առանձնապես շատ չեն եղել, կամ նախորդ տարիների համեմատ գրեթե անփոփոխ են եղել: Մյուս կողմից էլ ամենօրյա հաղորդագրությունները կարող էին օգտակար լինել հատկապես այս օրերին, երբ սահմանում Ադրբեջանը հերթական սադրանքն իրականացրեց, ու հիմա հասարակությունը ամեն օր սպասում է թարմ լուրերի առաջնագծից: Բացի այդ, ամենօրյա հաղորդագրությններն այս օրերին անհրաժեշտ կլինեին, քանի որ ադրբեջանում զորավարժություններ են սկսվել, իսկ մի քանի <փորձագետներ> ու լրատվականները սկսել են պատերազմի վերսկսման մասին վանգայոտ գուշակություներ անել ու լարել հասարակության նյարդերը: Հետեւաբար ճիշտ կլիներ գոն էս օրերին առաջնագծում տիրող վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունը սակավ չլիներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1525415687523273 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն անգամ նորմալ մարդու ուղեղը ցնցվում է զինվորների կորուստների մասին լուրը լսելուց։ Ամեն անգամ, երբ սահմանում միջադեպեր են գրանցվում, երբ զոհեր են լինում, հասարակության շրջանում աճում է պատերազմի վերսկսման մտավախությունը։ Իրականում այս պատերազմը 90 թվականից սկսած չի էլ ավարտվել։ Իրականում 1994թ-ին ոչ թե հրադադար է հաստատվել, այլ ընդամենը պատերազմի ձեւն է փոխվել։ 94-ից հետո կողմերն ուղղակի անցել են խաղաղության քողով ծածկված դիրքային, ավելի անորոշ, պատերազմի։ Պատերազմ որն արդեն 23 տարի շարունակ կյանքեր է խլում ու ցավոք դեռ կխլի։ Ցավոք, էս պատերազմի հանգուցալուծումը չի երեւում, որովհետեւ ունենք Ադրբեջանի պես ոչ ադեկվատ մտածող, սեփական քաղաքացու, զինվորի կյանքը չգնահատող իշխանություն ու հասարակություն ունեցող հարեւան երկիր, հակառակորդ երկիր, թշնամի երկիր։ Անփորձանք ու անկորուստ ծառայություն մեր բանակի զինվորներին ու սպաներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1523671554364353 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն