• Հունան Հակոբյան
  • Ամանորյա հանգստյան այս օրերին լրատվական կայքերում ու սոցիալական ցանցերում 2 սկանդալային թեմաներ են շրջանառվում, որոնք, իմ կարծիքով, պետք է արժանանան պետական մարմինների ուշադրությանը և նրանց կողմից այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն: Նախ, մի քանի օր առաջ տխրահռչակ Ասյա Խաչատրյանը իր հերթական սկանդալային լուսանկարը հրապարակեց՝ այս անգամ լուսանկարված ադրբեջանական դրոշի ֆոնին: Նրա կողմից ազերի ընկերների հետ տարբեր շփումները, ադրբեջանական դրոշի հետ լուսանկարվելը, նույնիսկ ադրբեջանցի բառը մեծատառով գրելու, հայ-ադրբեջանական սիրո, բարեկամության ու ընկերության մասին խոսելու փաստերը անկասկած պետք է որ արժանացած լինեն ուժային կառույցների ուշադրությանը. նա այդքան էլ 18 տարեկան երեխա չէ շատ ուրիշների նման: Հետաքրքրական է, որ այս թեմային զուգահեռ սոցցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց ֆեյսբուքյան մի կեղծ լուր՝ «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ՝ ֆրանսիահայ , ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին» վերնագրով: Պարզ է, որ միտումնավոր կեղծված այդ լուրը շրջանառության մեջ է դրվել՝ նպատակ ունենալով սլաքները կրկին ուղղել դեպի Արցախ: Այն ավելի շատ ինֆորմացիոն դիվերսիա էր՝ ուղղված արցախահայության դեմ սադրանքներ հրահրելուն:  Հիմնականում օտար ֆինանսավորմամբ սնվող մի շարք կայքեր և սոցցանցերի օգտատերեր միտումնավոր մոլորության մեջ են գցում հասարակության որոշ մասին, արհեստական տարբերակում են մտցնում ՀՀ և Արցախի հայության միջև, փորձում «հայաստանցի-ղարաբաղցի» տերմինը կրկին շահարկել: Կարծում եմ՝ լուրջ ահազանգ է, որ Կապույտ մազերով աղջիկ «օպերացիայի ռեստարտի», ադրբեջանական դրոշի ֆոնին արված «հայ իրավապաշտպանի» լուսանկարով ենք սկսում 2019 թվականը…. Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/hunan.hakobyan.921/posts/591541627951895 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն