• Արտաշես Խալաթյան
  • Այսօր տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումը պետք է փնտրել ՀՀ Սահմանադրությունում: Այսպես` ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: ՀՀ ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կայուն խորհրդարանական մեծամասնություն է համարվում պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վերոնշյալից կարելի է անել հետևյալ հետևությունները` ա. Խորհրդարանում վարչապետի թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները. բ. վարչապետ է դառնում խորհրդարանում կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը. գ. վարչապետի թեկնածուի անձի հետ կապված առանձնահատուկ պահանջներ չկան, բացի պատգամավորին ներկայացվող ընդհանուր պահանջներից, այն է` լինել առնվազն 25 տարեկան, վերջին 4 տարում լինել ՀՀ քաղաքացի և վերջին 4 տարին մեծապես բնակվել ՀՀ-ում: 2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն Ազգային -ողովում ձևավորել է կայուն մեծամասնություն և միանգամայն լիազորված և նույնիսկ պարտավորված է ձևավորել կառավարություն` վարչապետի գլխավորությամբ: ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել նշված պահանջներին բավարարող ցանկացած անձի, այդ թվում ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ սահմանադրական կամ օրենսդրական արգելք այս հարցում գոյություն չունի: Հաջորդը. եթե ցուցարարների կողմից նախաձեռնված գործողություններն ստեղծեն այնպիսի վիճակ, որ հնարավոր չլինի Ազգային ժողովում վաղը նիստ անել և կազմակերպել վարչապետի նշանակման գործընթացը: Ավելի կոնկրետ. կարող է Ազգային ժողովն արտագնա նիստ անել:  Պատասխանն է. այո': ՀՀ Սահմանադրությունը և Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքը չեն սահմանում Ազգային ժողովի կոնկրետ գտնվելու վայրը` հասցեն, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ Ազգային ժողովի գործառույթների իրականացման շենքային պայմանները, այդ թվում հասցեն կարող են փոփոխվել: Այս նույն տրամաբանության ներքո տեղի ունեցավ ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն Ազգային ժողովի հատուկ նիստում` Մարզահամերգային համալիրում: Ոսւտի` սխալ է այն տեսակետը, որ եթե Ազգային ժողովի նիստը գումարվի այլուր, դա կխախտի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.khalatyan/posts/1679025012162703 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր Համաձայնագրի կնքումը մեծ իրադարձություն է ՀՀ-ի համար: Սրանով ֆորմալ բնույթ ստացավ և և-ի քաղաքականությունը, քանի որ այսօր մենք մի կողմից ԵԱՏՄ-ի անդամ ենք, իսկ մյուս կողմից ամենաբարձր մակարդակով կնքեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-ի հետ, որը, հավատացե՛ք, իր յուրահատուկ իրավաբանական ձևակերպումներով և ուղղվածությամբ, մեծ ներուժ է պարունակում իրապես խորացնելու և ինստիտուցիոնալիզացնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Մի խոսքով, ՀՀ-ի համար շատ բարենպաստ արտաքին-քաղաքական իրադրություն է, որը հայրենի դիվանագիտության հաղթանակ կարելի է անվանել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.khalatyan/posts/1536831533048719 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն