• Վահե Էնֆիաջյան
  • Մայիսի 9-ը հայ ազգի համար եռատոն է: Այս օրը մեր ազգը նշում է 1945 թ. Խորհրդային ժողովուրդների, այդ թվում ` հայերի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ ՊԲ կազմավորման տոնը: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կազմում մարտնչել են 600 հազարից ավել հայորդիներ, որոնցից 70000-ը պարգևատրվել են մեդալներով և մարտական շքանշաններով: Հայ ազգը նաև տվել է չորս մարշալ: Մեր պապերի գործած սխրանքի շնորհիվ է , որ այսօր ունենք անկախ պետություն և ապրում ենք բոլորից անկախ: Ինձ համար պարտավորեցնող է և մեծ պատիվ է, որ այդ հայորդիների թվում նաև եղել է իմ պապը և իր սիրտն ու հոգին է դրել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կերտման ճանապարհին: Ցանկացած մարդ , ցանկացած ազգ և ցանկացած պետություն կերազեր լինել հաղթանակած նախնիների ժառանգ, այնպիսի ժառանգ ինչպիսին , որ մենք ենք ` հայերս: Այդ մեծ հաղթանակին հաջորդեց հերթական , ոչ պակաս կարևոր հաղթանակ : Արդեն մեր պապերին հաջորդած սերունդը ուղիղ 25 տարի առաջ այս օրը իրականացրեց անհնարին թվացող <<Հարսանիք լեռներում>> օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ և կախարդական Շուշին: Մեր ազգը հաղթանակած է և այդ հաղթանակները կերտողները միմիայն հերոսներ են: Մենք մեծ հպարտությամբ , համոզմունքով և սրտի ցավով պետք է նշենք , որ ոչ մի տարբերություն չկա մեր պապերի, հայրերի և ներկա սերնդի միջև, քանի որ մեր երիտասարդ սերունդն էլ ապացուցեց , որ Հայրենիքը իր համար կյանքից առավել է և ոչ ոք ի զորու չէ խարխլել մեր սահմանները: Մենք հպարտանում ենք մեր նախնիների սխրանքով և մի քանի անգամ ավել հպարտ ենք , որ ունենք այսպիսի երիտասարդ և հայրենասեր սերունդ: Շնորհավո՛ր Մայիսի 9, Շնորհավո՛ր Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակը, Շնո՛րհավոր Շուշիի ազատագրման 25 ամյակը, Շնո՛րհավոր ԼՂՀ ՊԲ կազմավորման օրը, որը վերը նշված հաղթանակների շնորհիվ է ձևավորվել: Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին այս հաղթական և հրաշալի օրվա կապակցությամբ: Հաղթանակը միայն կերտում են հերոսները… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1501035279966644 ...

    Կարդալ ավելին
  • Աղետալի երկրաշարժի հետևանքները չեն վերացել: Չնայած որ համայն հայությունն արդեն 28 տարի է՝ իր ուշադրության կենտրոնում է պահում Գյումրիի, Սպիտակի և Վանաձորի երկրաշարժի հետևանքները վերացնելու խնդիրը, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ, ցավոք, բայց դեռ շատ է անօթևանների թիվը, դեռ շատ են տնակներում բնակվողներն ու այն ոչ մարդկային պայմանները, որտեղ շարունակում են գոյատևել մեր հայրենակիցները: Այո՛, «աղետի գոտի» արտահայտությունը մենք արդեն չենք կիրառում պաշտոնական ձևաթղթերում, բայց այն առկա է հազարավոր մեր հայրենակիցների համար: Մարդիկ, որոնք դեռ ապրում են սարսափելի պայմաններում, երբ ձմռանն առերեսվում են սառնամանիքի հետ պայքարին... Դժվար է գտնել բառեր, մտքեր, որոնցով հնարավոր է սփոփել նրանց: Ազգային ժողովում պարբերաբար գործընկերներիս հետ բարձրաձայնում ենք վերոնշյալ խնդիրների մասին, շարունակել և շարունակելու ենք մեր առաջարկություններն ու հարցերին գործնական լուծումներ ներկայացնելու աշխատանքները, քանի դեռ, ցավոք, կա դրա անհրաժեշտությունը: Ինքս Ազգային ժողովում Բյուջե 2017թ-ի նախագծի քննարկումներին հնչեցրել եմ երկրաշարժի հետևաքների լուծման անհրաժեշտությունը: Ի վերջո, դեռ որքա՞ն պետք է մարդիկ ապրեն տնակներում: 1988թ.-ի հետևանքները երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից: Երկրաշարժը կոտրեց մեր սրտերը, բայց ոչ մեր ոգիները: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/enfiajyan/posts/1284717434931764 ...

    Կարդալ ավելին
  • Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր, թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը, ըստ երևույթին, ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք, որ սատարելու ենք միասնական թեկնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագանիների շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը, ինչպես որ նախկինում հայտարարել էինք քննարկումների արդյունքում, ԲՀԿ խմբակցության ավագանիներ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1221356701267838 ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա կապակցությամբ Մամուլի դերն ու նշանակությունը քաղաքական-հասարակական գործընթացներին չափազանց կարևոր է: 1794 թվականի այս օրը Մադրասում լույս տեսած «Ազդարար» պարբերականից մինչ օրս մեր մամուլն անդադար շարունակում է զարգանալ և իրականացնել իր թիվ մեկ առաքելությունը` տեղեկատվություն մատուցելը: Հայաստանի նորանկախ Հանրապետության առաջին իսկ շրջանից մամուլը, որպես ժողովրդավարության, տեղեկատվության և բազմակարծության դրոշը կրող առաջամարտիկ, գտնվում է բոլոր իրադարձությունների կենտրոնում:  Արցախյան պատերազմը հենց մարտի դաշտից լուսաբանելիս` մինչև հասարակական հնչեղություն ունեցող իրադարձություններ: Հայ մամուլի նվիրյալները մեծ կարևորությամբ են մոտենում իրենց առաքելությանը` հաճախ անձնական կյանքն ու ժամանակը մղելով երկրորդական պլան` քաջ գիտակցելով, որ հայկական մամուլը գտնվում է քաղաքացու ամենօրյա ուշադրության առանցքում: Կարևոր հանգամանք` բազմամյա փորձ ունեցող, իրենց գործի արհեստավարժներ հանդիսացող ավագ սերնդի լրագրողների կողքին շատ են բազմաշնորհ, նոր ու համարձակ հայացքներով առաջնորդվող երիտասարդ լրագրողները, որոնց չի կաշկանդում ավագների ստեղծած հնի վրա կառուցել սեփական նորը: Կրկին ու կրկին շնորհավորելով Հայ մամուլի օրվա կապակցությամբ`իմ գործընկերներին մաղթում եմ անաչառ լուսաբանում, տարակարծության և ժողովրդավարության սկզբունքներին համահունչ գործելաոճ, համարձակ և գրագետ լուսաբանում: Թող ձեզ երբեք չլքի այն գիտակցումը, որ հասարակությունը պետությանը կապող ամենակարևոր օղակներից եք: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան քարտուղար Վահե Էնֆիաջյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1220249138045261 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 2-ից հետո Վանաձորում քաղաքական նոր մշակույթ ձևավորվեց, սակայն քիչ առաջ համայնքի ղեկավար ընտրելու ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ բոլորն են գիտակցում իրենց ընձեռված պատիվն ու վստահությունը: Ափսոսանք եմ զգում, որ ավագանու որոշ անդամներ կարող են դրժել իրենց ստորագրությունն այն պահին, երբ իրենց հետ ժողովուրդը` համաքաղաքացին հույսեր է կապում: Իրավիճակը պետք է համակողմանի վերլուծել: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավատարիմ է ստորագրված հռչակագրի իր սկզբունքներին: Մենք մեր պարտավորվածությունն իրականացրել ենք հավուր պատշաճի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1213574732046035 ...

    Կարդալ ավելին
  • 34-րդ ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անորոշ ու անհասկանալի քվեարկությամբ, իբրև, որոշում կայացրեց: Օրենքով սահմանված նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող գյումրեցիները "ամոթ" և նմանատիպ այլ վանկարկումներով արձագանքեցին որոշմանը: Ժողովուրդը հակադարձվում է, որ մաթեմատիկական և իրավական տրամաբանությանը հակասող որոշմամբ Բալասանյան դաշինքին է տրվում 17 ավագանու մանդատ, որով արհեստական մեծամասնություն է ձևավորվում: Սահմանված իրավունքով հանձնաժողովից պահանջեցին ներկայացնել հանձնաժողովի բոլոր կայացրած արձանագրությունները, որոնք ընտրության ամբողջ գործընթացում ֆիքսվել էին: Գլխավոր զավեշը` ընտրություններին մասնակցել են 10 կուսակցություն և մեկ դաշինք, իսկ վերջնահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը գերազանցում է 6% շեմը, որը, ինչպես կարող էր վավեր քվեների տեսքով բաշխվեր մասնակից այլ կուսակցությունների միջև, այնպես էլ ` կարող էր անգամ մի քանի խմբակցություն ձևավորվեր: Այդ դեպքում վստահեցնում եմ, որ պատկերը լրիվ այլ էր լինելու Գյումրիում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1212521858817989 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այն ավելին է, քան մասնագիտություն կոչելը, ավելին է, քան առաքելություն անվանելը: Դժվար է բառեր գտնել այն մարդկանց համար, ովքեր տասնամյակներ են նվիրում սերունդների կրթմանը: Ուսուցիչն ակամայից պատասխանատու է դառնում այն մարդկանց կրթման համար, ովքեր ապագայում դառնալու են սեփական երկրի պատասխանատուները: Ինքս մանկավարժի և գիտաշխատողի ընտանիքում եմ մեծացել: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մայրս շուրջ 40-ամյա մանկավարժական աշխատանքային փորձ ունի, ում համար սերունդ կրթելը կյանքի կարևորագույն առաքելություններից է, որն անցնում է իմ աչքի առջև: Մեր երկրի ուսուցչի դեպքում դա առավել քան գերպատասխանատվություն է. մեր ուսուցիչները սերունդներ են կրթել բոլոր ժամանակներում՝ անկախ փորձություններից և դժվարություններից, անգամ Արցախյան ազատագրման տարիներին մեր ուսուցիչների տված գիտելիքները որակական փոփոխում չեն կրել, ավելին՝ այդ տարիների աշակերտներն են, որ ներկայումս հանդիսանում են մերօրյա հերոսները, որոնց մասին չենք դադարում գովասանքի խոսքեր ասել, քանի որ նրանք երիտասարդներ են, որոնք ունեն քաղաքացիական ակտիվ հասարակության մաս կազմող երիտասարդին բնորոշ բոլոր բարձր որակական հատկանիշները, իսկ դրա հիմքում, անշուշտ, մեծ է նաև ուսուցիչների տված գիտելիքներն ու դաստիարակությունը: Այո՛, դաստիարակություն, քանի որ ուսուցիչը ոչ միայն տալիս է մասնագիտական գիտելիքներ, այլ երեխայի մեջ է սերմանում որոշակի արժեհամակարգ, որով երեխան տարիների ընթացքում մեր երկրի լիարժեք քաղաքացին է դառնալու և իր մասնակցությունն է ունենալու պետության կառավարման բոլոր համակարգերում: Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով՝ նաև շնորհակալություն եմ հայտնում ձեր անձնվեր գործունեության և այն տարիների համար, որոնք դուք նվիրել եք սերունդներ կրթելուն: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1208258109244364 ...

    Կարդալ ավելին
  • Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել անդրադառնալու ՏԻՄ համակարգի նշանակությանը: Հասարակությունում որոշակի կարծիք կա, որ երկրի կառավարման հիմնական գործընթացները սահմանափակվում են նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության ինստիտուտներով, սակայն ՏԻՄ-ն ամենաանմիջական փոխկապակցվածությունն ունի հասարակությանը: ՏԻՄ-ն է, որ կարևորագույն ազդակներն է ուղարկում վերը թվարկված բոլոր երեք ինստիտուտներին, որոնք իրենց հերթին չեն կարող հաշվի չնստել ժողովրդական կարծիքի հետ: Եվ ուրեմն, ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում կարևորագույններից է: Ի՞նչ տվեցին արդեն ավարտված ընտրությունները, արդյոք հասարակական կարծիքը, մտահոգություններն ու նպատակներն ամբողջությամբ տեղ գտա՞ն քվեարկության վերջնական արդյունքում: Արդյոք ընտրված համայնքի ղեկավարները կլինե՞ն ղեկավար ինչպես իրենց քվեարկած, այդպես էլ իրենց ձայն չտված քաղաքացիների համար: Արդյոք քաղաքական այլ հայացքներ ունեցած անձինք, իրենց ազատ քվարկության իրավունքից օգտվելով, ստիպված չե՞ն լինի հատուցել դրա համար: Արդյոք նորընտիրները հետևողակա՞ն են լինելու ժողովրդին տրված խոստումներն իրականացնելիս: Օրինակները շատ են, երբ ընդգրկված համայնքի ղեկավարներն անտեսում են այն թաղամասերն ու փողոցները, որոնք մաս են կազմում այն ընտրատեղամասերին, որտեղ վերոնշյալ համայնքի ղեկավարները պարտվել են քվեարկության արդյունքում: Սրանք կարևորագույն հիմնահարցեր են, որոնք, ցավոք, հայկական քաղաքական մշակույթում դեռևս արատավոր բնույթ են կրում, իսկ արդյունքում մեր հայրենակիցներն են ստիպված լինում համակերպվել նման կամայական մոտեցումներին: Խնդիրն արմատական է։ Իրականում քաղաքացին չպետք է հաջորդ անգամ ձայն տա այն թեկնածուին, ով դադարում է աշխատել նրանց համար, ովքեր իր օգտին չեն քվեարկել: Նման մոտեցումը կարող է դառնալ նոր հիմք և նոր մշակույթ, որի հետ ցանկացած ՏԻՄ ղեկավար չի կարող հաշվի չնստել: Ժողովուրդն իրենից անգերազանցելի ուժ է ներկայացնում, և երբ այդ ուժը սկսի ամբողջապես հակադարձել չինովնիկին, ապա վստահեցնում եմ՝ մեր երկրում համակարգային փոփոխություններն ավելի դինամիկ բնույթ կկրեն: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1207330306003811 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրիում թեկնածու կա, որ շատերին է պարտք և որպեսզի պարտքատերն իրեն ձայն տա ասում է. -Ինձ ձայն տվեք, որ ձեր պարտքերը վերադարձնեմ ))) Հ.Գ. Քաղաքական տեխնոլոգիաները Գյումրիում նոր թափ են ստանում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1205433102860198 ...

    Կարդալ ավելին
  • Գիտելիքը հզոր զենք է, մեր երկրի համար ՝ առավել ևս: Գիտելիքահեն տնտեսության կառուցումն ու զարգացումը նպաստում են տնտեսության բոլոր ճյուղերի առաջընթացին անխտիր: Ոչ-ոք չի հերքում, որ մեր գիտությունը ցանկալի զարգացում չի ապրում, բայց, առավել քան վստահ եմ` մենք մեր գենետիկ տեսակով ու հմտություններով կարող ենք և պետք է ինտելեկտուալ մեթոդներով խնդիրները կարգավորելու առաջամարտիկի հմտություններ կիրառենք՝ ի բարօրություն սեփական տնտեսության ու պետության: Մենք միշտ ենք հպարտ եղել մեր տեսակով և անհրաժեշտ է ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի ընթացիկ խնդիրներն արագորեն հաղթահարվեն, իսկ ապագայում նման պատկերն այլևս չկրկնվի: Ելնելով տարածաշրջանային դիրքից և մեր հարևանների հետ ունեցած փոխհարաբերություններից, ակնհայտ է դառնում, որ մենք չունենք այլընտրանք, քան անդադար շարունակել գիտելիքի զարգացմանն ուղղված աշխատանքները: Դպրոցում դրվում է հիմքը, որի ճիշտ շարունակությունը հաղորդում է բուհական համակարգը: Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ արժևորեք գիտելիքը, քանի որ գալու է ժամանակը, երբ Ձեր ստացած գիտելիքներն անմիջական կիրառում են ստանալու և իրենց նպաստն են ունենալու Հայաստանի Հանրապետության հզորացման գործում: Հարգելի՛ մանկավարժներ, դասախոսներ անգնահատելի է նաև Ձեր դերը վերը նշված շրջապտույտում: Հենց Դուք եք, որ կրթում եք սերունդներ, ովքեր մեր այսօրվա և վաղվա օրվա պատասխանատուներն են, նախագահը, վարչապետը, պատգամավորն ու նախարարը, մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրելու վարվող քաղաքական ու տնտեսական կուրսի համար: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարտահրավերներն ու խնդիրներն օրեցօր փոփոխվում են, բարձրանում են պահանջներն ու նշաձողերը, որոնց մենք պետք է արագ արձագանքենք, լինենք մրցունակ և կարողանանք աշարհաքաղաքական այս մեծ զարգացումներում մեր կայուն և ուրույն տեղն ունենանք ու այն ընդլայնենք: Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1170989086304600 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն