• Արսեն Գուլբենկյան
  • Այս մեկ տարվա մեջ «Սասնա ծռերին» ինչ որակումներ ու բնորոշումներ ասես որ չի տրվել՝ ամենավատից մինչև ամենալավ, ահաբեկիչներից մինչև հերոսացում ու ազգի պարծանք: Հանրություն է տարբեր անհատներից, անձերից բաղկացած, բնական է՝ մեկին գոհացնում է «Ծռերի» գործողությունը, և հակառակը՝ խոցում է մյուսի բարոյական նյարդաթելերը, սակայն իրականում ունենք փաստեր, որոնց հետ հաշվի չնստել ուղղակի հնարավոր չէ: «Սասնա ծռեր» խմբի տղաները ու իրենց համակիրները գրավեցին ՊՊԾ գունդը, շուրջ մեկ ամիս տագնապի մեջ պահելով ողջ հասարակությանը, արդյունքում եղան զոհեր և վիրավորներ, իսկ այն ինչի համար արվել էր այդ քայլը իր ցանկալի արդյունքը չունեցավ, իշխանափոխություն տեղի չունեցավ: Իշխանությունը սահուն կերպով ու խաղաղ ճանապարհով վերարտադրվեց: Արդյունքում ինչ ստացվեց, խմբավորման անդամները խորտակեցին ոչ միայն իրենց այլ նաև մի քանի ընտանիքների կյանք: Իրենք գնացին «բերդերում կյանք մաշելու» ճանապարհով, իսկ իշխանությունը ինչպես մինչ ՊՊԾ գրավումը այնպես էլ հիմա իր գործին է: Արդյունքում ոչ մեկ ոչինչ այս ամենից չշահեց բացի կորցնելուց: Շատ եմ ափսոսում նրանց համար, քանի որ իրենց կյանքի մեծ ժամանակահատվածը բանտերում են անցկացնելու, իսկ այդ գործողության արդյունքում զոհված տղաների ընտանիքները զրկվեցին իրենց սիրելիից, որդուց ու եղբորից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.gulbenkian/posts/1229671050478453 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն