• Արման Ալավերդյան
  • Ելք-ի «թերզը» ջրվում է Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական, և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Ելք դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դիրքորոշման վերաբերյալ առկա էին բազմաթիվ հակասական կարծիքներ։ Եթե մտովի հետ գնանք, ապա կհիշենք, որ ամեն ինչ սկսվեց Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հակասական հայտարարություններից հետո։ Եվ ահա, տրամաբանական էր, որ դաշինքից եկած այս տեսակ «ավետիսից» հետո, Ելք-ի ֆեյսբուքյան ակտիվը ստանալու է լուրջ «կոզր» սոցիալական ցանցերում խաղացնելու համար։ Այնուամենայնիվ կա մի փոքրիկ նրբություն։  ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում Ելք-ի նոր նախագծի թեմայի վերաբերյալ նշել է․ «Բա ասում էին, թե Ելք-ում Կոնսեսուս չկա, թե ԵԼՔ֊ի քաղաքական ուժերը տարբեր աշխարհաքաղաքական մոտեցում ունեն, և ԵԼՔ֊ը էսօր, վաղը պառակտվելու է...»։ Այս արտահայտությունը չի դիմանում անգամ ամենապրիմիտիվ քննադատության։ Այն, որ Ելք-ը նախագիծ է ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, դա իրականում էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Ոչ վաղ անցյալում, նույն պարոն Արամ Սարգսյանը կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, որ Ելք-ը նման ռեսուրս չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար, հավելելով, որ նպատակահարմար չի դաշինքի համար 8 հոգով ԱԺ-ում գործընթաց սկսել։ Այսօր արդեն Արամ Սարգսյանը պարծենում է, թե տեսա՞ք կոնսեսուս կա, Ելք-ում էլ բոլորը նույն հայացքներն ունեն։ Իրականում սա նոր խնդիր է դնում Սարգսյանի առջև․ պետք է հիմնավորել, ի՞նչ փոխվեց այս կարճ ժամանակահատվածում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացն իր և դաշինքի համար իրատեսական ու շոշափելի է դարձել։ Կարծեմ՝ Ելք-ի թիվը խորհրդարանում չի ավելացել։ Միակ տարբերությունն այն է, որ արձակուրդից վերադարձել է Փաշինյանը։ Այս պարագայում կարող ենք գործ ունենալ երկու տարբերակի հետ․  1․ Արամ Սարգսյանը խոսում է նոր մտածում։ 2․ Դաշինքում «իտոգ» տալիս է Փաշինյանը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Արամ Սարգսյանի և ընդհանրապես Ելք-ի մի քանի հակասական հայտարարություններն ու նման վերջաբանը, կարելի է փաստել, որ այս թեմայի վերաբերյալ Ելք-ը շատ ու շատ հարցեր է անպատասխան թողել։ Պետք է չափազանց ուշադիր գործեն, հակառակ դեպքում կարող է ջրվել Ելք-ի շուքով ներկայացրած այս «թերզը»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1761575477476442&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը ժամանակ առ ժամանակ «խափանվում է» տարբեր կառույցների կողմից հայտարարություններով։ Առայժմ չեն նշմարվում որևէ կտրուկ գործողությունների ռիսկեր, սակայն որոշակիորեն պարզաջրվում է ՀՀ աշնանային քաղաքական կոնյուկտուրան։ Խնդիրն այն է, որ խորհրդարանական կառույցներից ոմանք արդեն սկսել են շոշափել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման, սակայն այս հարցը կդառնա ընդդիմադիր բևեռի համար օրակարգային խնդիր, թե կմնա հայտարարությունների մակարդակում, ցույց կտա ժամանակը։ ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունների թեման կրկին թեժացնելու փորձեր են անում ԵԼՔ դաշինքի անդամները։ Երեկ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է․ «Ես հասկանում եմ, որ Հանրապետական կուսակցությունը չի գալու ու կողմ քվեարկի ԵՏՄ-ից դուրս գալուն, բայց դա չի նշանակում, որ «Ելք» դաշինքը չպիտի նախաձեռնի ու նման խնդրով հանդես գա: Ընդամենը 2, 3 օր առաջ Սարգսյանը հարցական նշան էր դնում ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգի վրա։ Վերջինս հիշեցրել էր, որ խորհրդարանում իրենց կառույցն ունեն 9 պատգամավոր, և հարց էր բարձրացրել, թե որքանով է օրակարգի առաջ քաշելն իրատեսական և ի՞նչ կտա դա ԵԼՔ-ին։ Մինչ այդ էլ, Սարգսյանը հրապարակայնորեն պաշտպանել էր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անձնական կարծիքը։ Արդյո՞ք այս 2 օրվա մեջ Հայաստանում այնպիսի փոփոխություններ եղան, որոնք Սարգսյանի համար հստակեցրին իր հարցերի պատասխանները, թե՞ պարզապես ԵԼՔ-ի պատգամավորի կարծիքը համառ դիմադրության է արժանացել կառույցի ներսում։ Մյուս կողմից էլ նկատենք, որ այս թեմայի շուրջ դեռևս կարծիք չի հայտնել ԵԼՔ-ի երրորդ առաջամարտիկը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես պտտվում ենք, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգ ձևավորելու վերաբերյալ ԵԼՔ-ում բացակայում է կոնսեսուսը, հաճախակի հնչում են հակասական կարծիքներ ու չկա հստակություն։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված այն, որ թեմայի շուրջ հայտարարությունները շատ հաճախ ԵԼՔ-ի անդամների կողմից ներկայացվում են որպես անձնական կարծիք։ Այս պարագայում էլ, սակայն, նորմալ չէ, որ արևմտյան արժեքներ որդեգրած կառույցը 5 օրում 13 հակասական թեզ է նետում հանրային դաշտ, որոնք մի օր ներկայացվում են որպես ԵԼՔ-ի օրակարգ, հաջորդ օրը՝ անձնական կարծիք։ Հիմք ունենք կարծելու, որ Սարգսյանը նախքան հայատարարություն անելը խնդիրը խորքային չի ուսումնասիրում։ Այս պարագայում, սակայն, մտածելու տեղ ունեն հենց ԵԼՔ դաշինքի անդամները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1750558358578154&id=100008720195696&pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ բավականին մեծ քայլեր են ձեռնարկվում պետական մասշտաբով։ Վրաստանի հետ հարաբերությունների պահպանումը, ինչպես գիտենք, ունի նաև ստրատեգիական նշանակություն։ Թբիլիսիում անցկացված «Արևելյան գործընկերության հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովում քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը պետք է բխի երկու երկրների շահերից, որը կախված չի լինի արտաքին ազդակներից։ Գիտաժողովի ընթացքում այս թեմաներին անդրադարձել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։ Չնայած նրան, որ Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական կուրսերը միմյանցից տարբերվում են, դա չպետք է տաբուներ առաջացնի երկու երկրների միջև։ Հայաստանը այսօր հարմար հարթակ է նաև Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ շուկա հասնելու տեսանկյունից։ Մի շարք վերլուծություններ փաստում են այն մասին, որ այս պահին վրացական ապրանքները Հայաստանի շնորհիվ հայտնվում են ԵՏՄ շուկաներում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1733001520333838&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքացիական հասարակությունը շեղվում է «4+4+4»-ի ճանապարհից Ընդդիմադիր և իշխանական ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «4+4+4» ձևաչափով ծավալված երկարատև և բարդ քննարկումների արդյունքում համաձայնության հասան, ըստ որի՝ սահմանվում են ընտրական պրոցեսը վերահսկելու գործուն մեխանիզմներ: Ձեռք բերված համաձայնությունը աջակցություն գտավ նաև օտարերկրյա դոնորների կողմից, և նրանք խոստացան ֆինանսավորել: Ընտրական պրոցեսի վերահսկողությունը ապահովելու նպատակով ստեղծվելու են հանձնաժողովներ, որոնք կազմակերպելու են ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու են էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը: Այս հանձնաժողովները կազմված են լինելու ԱԺ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, սակայն որքան էլ տարօրինակ է, ՀԿ-ների ներկայացուցիչները օրերս հայտարարեցին, թե հրաժարվում են հանձնաժողովների կազմում ընդգրկվելուց: Ի՞նչն է պատճառը, որ ՀԿ-ները ընտրությունների վերահսկողության պրոցեսից իրենց դուրս են դնում, միգուցե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չե՞ն կարողացել համաձայնության գալ՝ որպես բանակցային ձևաչափի կողմ համատեղ ստորագրությամբ թեկնածուներ առաջադրելու հարցում: Եթե ոչ, հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում նրանք գործնականում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1646058832361441&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում Հայաստանի կառավարման համակարգում տեղի են ունենում առանցքային փոփոխություններ, որի ընթացքում էլ բազմաթիվ անձինք, ովքեր երկար ժամանակ զբաղեցում էին պետական բարձր պաշտոններ, հեռացան: Կառավարության անդամների մոտ 50 տոկոսը փոխվեցին, և նրանց փոխարեն նշանակվեցին հիմնականում քաղաքական պրոցեսներից հեռու գտնվող անձինք: Փոփոխությունների գործընթացը սրանով չավարտվեց, պաշտոնանկություններ տեղի ունեցան նաև կառավարման համակարգի միջին օղակներում: Իրենց պաշտոնները լքեցին մի շարք փոխնախարարներ, պաշտոնից ազատվեց անգամ քննադատության թիրախ դարձած Սյունիքի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը: Այս փոփոխութունների պրոցեսը քաղաքացիների մոտ սպասումներ է առաջացրել, նրանք ակնկալում են, որ արդյունքում փոխվելու է նաև կառավարման համակարգի գործունեության տրամաբանությունը: Իսկ ինչ վերաբերում է սկսված գործընթացի վերաբերյալ ընդդիմության ներկայացուցիչների արձագանքին, ապա դրանք իրարամերժ են: Նրանց առավել ռադիկալ մասը չի հավատում, որ կառավարման համակարգի բարեփոխումն իրականություն է դառնում: Այս գործիչների թվին է պատկանում նաև Զարուհի Փոստանջյանը, ով ամեն հարմար առիթի դեպքում նշում է, թե կառավարման համակարգում տեղի ուենցող գործընթացները հասարակությանը մանիպուլացնելու նպատակ են հետապնդում: Փոստանջյանը փորձում է ժողովրդահաճո հայտարարություններ անել, մինչդեռ ակնհայտ է, որ նրա քննադատությունները փաստերի վրա հիմնված չեն: Նա պարզապես փորձում է արդարացնել այս ողջ ընթացքում ռադիկալ ընդդիմադիրների կողմից տարվող քաղաքական գիծը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1617405685226756&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • ՏԻՄ ընտրություններից անցել է մի քանի օր, իսկ ՀՀ գլխավոր քաղաքներից մեկի` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վերջնական կարգավիճակի հարցը դեռևս անհասկանալի է: Պետք է նշել, որ Վանաձորում իշխանությունները փաստացի պարտվել են, քանի որ ՀՀԿ-ն ստացել է 13 մանդատ, ՀՅԴ-ն` 2, միասին՝ 15 մանդատ: Ոչ իշխանական ուժերից «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, ՀՎ-ՕԵԿ-ը՝ 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3 մանդատ: Միավորման ու կոալիցիա կազմելու դեպքում այս երեք ուժերն ունենում են 18 մանդատ և ստանում քաղաքապետ ընտրելու իրավունք: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել էր մյուս երկու կուսակցություններին՝ կոչ անելով միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու՝ բնականաբար, որպես թեկնածու նկատի ունենալով «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանին, քանի որ այս կուսակցությունն առավել շատ քվեներ է ստացել, և սա ինչ-որ տեղ տրամաբանված քայլ է: ՀՎ-ՕԵԿ-ը հակընդդեմ առաջարկ է արել՝ հայտարարելով, որ պատրաստ է աջակցել Է. Մարուքյանի առաջարկին, եթե ԼՀ-ն առաջիկա համապետական ընտրություններում ՀՎԿ-ին հնարավորություն տա ձևավորելու առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Նաև առաջարկել էր Վանաձորում ևս միանալ իրենց, ինչն առավել քան անտրամաբանական է: Մարուքյանը բացառել է այս տարբերակը: ԲՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է միանալու առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստան» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համաձայնության գան, քանի որ ամեն ինչ կախված է այդ երկու կուսակցությունների դիրքորոշումից: ԲՀԿ-ի՝ առանձին ԼՀ-ին կամ ՀՎ-ին միանալը հարց չի լուծի: Փաստորեն, եթե Վանաձորում տապալվի ոչ իշխանական ուժերի՝ կոալիցիա կազմելու ու քաղաքապետ ընտրելու գործը, դրա հիմնական պատասխանատուն կլինի ՀՎ-ՕԵԿ-ը: Այս քայլն ինձ ակամայից հիշեցրեց Արթուր Բաղդասարյանի՝ 2008 թվականի նախագահական ընտրություններում ունեցած դերակատարությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1616961558604502 ...

    Կարդալ ավելին
  • ՏԻՄ ընտրությունները փորձաշրջանի դեր կատարեցին հայաստանյան քաղաքական ուժերի համար: Ընտրությունների արդյունքներն ի ցույց դրեցին կուսակցությունների աշխատանքի արդյունքները: Ըստ այդմ՝ կուսակցությունների մի մասը գոհ է իրենց գրանցած արդյունքներից, իսկ մյուս մասը` դժգոհ: Սպասվածից ցածր արդյունքներ գրանցեցին մասնավորապես ՀԱԿ-ը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Բանն այն է, որ այս կուսակցություները Գյումրիում չհաղթահարցեին անգամ 2 տոկոսի շեմը: Այս առումով ՀԱԿ-ը և ՔՊ-ն խորհելու առիթ ունեն, սակայն պետք է հաշվի առնեն, որ քիչ ժամանակ է մնացել իրենց տակտիկան փոխելու և գործունեության թիրախային ուղղությունները որոշելու համար, քանի որ ընդամենը մի քանի ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ե՛վ ՔՊ-ի, և՛ ՀԱԿ-ի համար նոր էտապ է սկսվում, որի մասին է վկայում ՔՊ-ի վարչության կազմի հրաժարականի մասին որոշումը և ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը, թե իրենք պետք է անհրաժեշտ հետևություններ անենք` կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ: Կկարողանա՞ն ՀԱԿ-ը և ՔՊ-ն մինչև խորհրդարանական ընտրություններ քաղաքացիների վստահությանն արժանանալու համար ժամանակը օգտագործել իրենց օգտին: Սա է գլխավոր հարցը, թերևս հնարավորություն դեռ կա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1616210565346268&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են՝ ՕԵԿ-ը երեկ Գյումրիում բազմամարդ հանրահավաք է անցկացրել: Հանրահավաքին ներկա են եղել մոտ 1000 մարդ, ինչն ամեն դեպքում Գյումրիի համար փոքր թիվ չէ: Եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ-ն առհասարակ 0-ական ռեյտինգ ունի ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ այս քաղաքում, նշված թվի արժեքն է՛լ ավելի է բարձրանում: Չնայած ՕԵԿ-ականները մասնակիցների ավելի մեծ թվերի մասին են խոսում, բայց իրականում հավաքվածների թիվը 1000-ը չի անցել, այն էլ Երևանից ու մարզերից ավտոբուսներով հարյուրավոր մարդկանց Գյումրի տեղափոխելուց հետո: Հիմա լուրեր են տարածվում նաև, որ այս առիթով Հանրապետական կուսակցությունում Բալասանյանից դժգոհ են: Բայց եթե նրա այլընտրանքը լինելու է Հովհաննես Մարգարյանը, ում բովանդակային առումով թույլ ու պաթոսային ելույթները բազմիցս լսել ենք ԱԺ-ում, ապա՝ շնորհակալություն, մեզ այդպիսի փոփոխությունը հարկավոր չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1614649732169018&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 2-ին Հայաստանի բազմաթիվ համայքններում տեղի կունենան հերթական ՏԻՄ ընտրությունները: Թե իշխող կուսակցությունը և թե ընդդիմադիր նտարբեր տրամաչափի կուսակցություններ ներգրավված են ընտրապայքարի հորձանուտի մեջ: Ընտրարշավը հատկապես թեժ ընթացք է ստացել Վանաձորում և Գյումրիում, որտեղ թեկնածուներ են առաջադրել նույնիսկ նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունները` «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը», «Լուսավոր Հայաստանը», ԳԱԼԱ կուսակցությունը: Ամեն դեպքում զարմանալին այն է, որ «Ժառանգությունը», լինելով այն քաղաքական ուժը, որը 2013թ-ին նախագահական ընտրություններում մեծ հավակնություններ ուներ, պասիվ է ՏԻՄ ընտրությունների հարցում, այլ կերպ ասած փորձում է զերծ մնալ ընտրապայքարի գործընթացի մեջ ներգրավվելուց: Այս մասին է վկայում նաև այն, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիկրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պաշտոնապես հայտարարում է, որ «Ժառանգությունը» հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին որևէ կուսակցության և թեկնածուի չի պաշտպանում»: Ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով և չաջակցելո մյուս ընդդիմադիր ուժերին «Ժառանգությունը» որոշակի առումով իրեն քաղաքական ակտիվ զարգացումներից դուրս է դնում: Ինչպե՞ս է պատրաստվում այս կուսակցությունը մասնակցել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, երբ այս տարիների ընթացքում իր ունեցած քաղաքական ռեսուրսները փոշիացնում է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1614600955507229&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 18-ին տեղի 5 մարզի 317 համայններում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին: Ընտրապայքարը թեժ ընթացք է ստացել հատկապես Գյումրիում և Վանաձորում: Ընթացող ՏԻՄ ընտրությունները առանձնահատուկ են նրանով, որ համայնքների բնակչության վստահության քվեին արժանանալու համար պայքար է ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջև: Չնայած ընդդիմադիր կուսակցություններին մեծ հաշվով չհաջողվեց մեկ-երկու համայնքներում հաղթանակ տոնելուց բացի այլ արդյունքի հասնել, սակայն կարևոր էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը նախկինի պես կրավորական դեր չստանձնեցին և որոշեցին մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Համայնքային ընտրություններին մասնակցության շրջանակներում իր գործելակերպը փոխել է նաև իշխող կուսակցությունը: ՀՀԿ-ն որոշել է չսատարել չարչրկված և «մաշված» դեմքերին` չնայած այն հանգամանքին, որ տարբեր ժամանակներում այդ մարդիկ ծառայություններ են մատուցել կուսակցությանը: Ասվածի վառ օրինակ է, որ ՀՀԿ-ն հրաժարվեց Սևանում տարբեր պատմություններում հայտնի Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին աջակցելուց: Երևի թե իշխող կուսակցությունում հասկացել են, որ այդպիսի մարդկանց պաշտոնավարումը շատ թանկ է նստում թե՛ համայնքների վրա և թե՛ կուսակցության իմիջի վրա, քանի որ համայնքները չեն զարգանում, իսկ համայնքների բյուջեն անխնա թալանվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1612546409046017&id=100008720195696 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն