• Սուրեն Արեենց
  • Բաց նամակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի քաղաքապետ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների բողոքին արդեն երկար ժամանակ է՝ տեղի ղեկավարությունը չի արձագանքում: Խնդրում եմ ծանոթանալ խնդրին և տալ համապատասխան հանձնարարական: Տեղի բնակիչները պնդում են, որ տեղի իշխանությունները միտումնավոր ջրազրկում են այգին: Նշեմ, որ այգին ամբողջությամբ ջրատար խողովակներ ունի: Ստորև Ձեզ եմ ներկայացնում բնակիչների կողմից ուղարկված նամակը Հարգելի քաղաքապետ, Ձեզ են դիմում Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ա. Տիգրանյան 5 շենքի և հարակից մի շարք այլ շենքերում և սեփական տներում բնակվող բնակիչներ: Տիգրանյան 5 շենքի առջև մի գեղեցիկ անտառ-պուրակ կա, որը հարյուրավոր մարդկանց և մանուկների ամենօրյա հանգիստն անցկացնելու վայրն է: Սակայն այժմ այն գտնվում է չորացման և ոչնչացման եզրին: Ինչո՞ւ։ Պատճառը համայնքի պատասխանատուների անբարեխիղճ և անտարբեր աշխատանքն է: Պուրակը զրկված է ոռոգման ջրից և սանիտարական մաքրումներից: 2013-ին ոռոգման խողովակներ քաշվեցին պուրակում, և որոշ ժամանակ այն ոռոգվում էր: Սակայն անցավ ավագանու նախընտրական և ընտրական քարոզարշավը, և այգին մատնվեց բախտի քմահաճույքին: Բնակիչները բազմիցս դիմել են թաղապետարան, թեժ գիժ, բայց ապարդյուն: Դեռևս 90-ականերին այս կանաչ դրախտը բնակիչների հոգատարության և աչալրջության շնորհիվ կանգուն ու զերծ մնաց հատումներից: Այժմ էլ այն պահպանվում է միայն բնակիչների շնորհիվ: Սակայն ջրի բացակայության պատճառով այգին այժմ չորացել է, և եթե այսպես շարունակվի, այն պարզապես չի պահպանի իր գոյությունը: Բոլորս բնակիչներս խնդրում և, ինչու ոչ, պահանջում ենք հնարավորինս արագ լուծում տալ այս խնդրին և կյանք պարգևել առանց այդ էլ սակավ դարձած այս կանաչ տարածքին: Ակնկալում ենք Ձեր արձագանքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areentsfais/posts/1945198855768638 ...

    Կարդալ ավելին
  • Դիրքերում ամեն ման էկող լրագրող ռազմական լրագրող չի ` Ձեր կողքը փուչ աղմուկ մի ստեղծեք ։ Հայաստանում և Արցախում բացակայում է ռազմական լրագրությունը ` հմուտ ու բանիմաց լրատվության տարածումը, հատկապես ռազմական՛ գործողությունների ժամանակ հավասարապես կարևոր է մեզ համար այնքան , որքան դիրքերում կանգնած պրոֆեսիոնալ զինվորը։Սա երկրի անվտանգության թիվ 1 խնդիրն է, ինչպես նաև խնդիրներից մեկն էլ դիվանագիտական դպրոցի զարգացումն է ։Սահմանին կանգնած զինվորը պիտի վստահ գործի ու իմանա որ իր արած գործողությունների լուսաբանումը ճիշտ կլրնի ու առաջին հերթին իրեն վնաս չի պատճառի ։ Ու գրածս չի նշանակում որ չունենք դաշտում հմուտ մասնագետներ,բայց իրական մասնագետները ինչպես միշտ համեստ ու լուռ են ։ Հգ. Ապրիլյան պատերազմի ժամանակ այսօրվա հարցազրույց տվողներից շատերը դիրքեր չգնացին ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areentsfais/posts/1918124011809456 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն