• Լենա Նազարյան
  • Այսօր ոստիկանությունից ստացա Հայաստանում հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Ի՞նչ մտքեր կան ու ի՞նչ անել: 2007թ.-ին 1943 ՃՏՊ, զոհվել է 371, վիրավորվել՝ 2720-ը,  2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407, վիրավորվել՝ 3125-ը,  2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը,  2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է 294, վիրավորվել՝ 2670-ը,  2011թ.-ին` 2319 ՃՏՊ, զոհվել է 327, վիրավորվել՝ 3354-ը,  2012թ.-ին` 2602 ՃՏՊ, զոհվել է 311, վիրավորվել՝ 3739-ը,  2013թ.-ին` 2824 ՃՏՊ, զոհվել է 316, վիրավորվել՝ 3994-ը,  2014թ.-ին՝ 3156 ՃՏՊ, զոհվել է 297, վիրավորվել՝ 4479-ը,  2015թ.-ին՝ 3399 ՃՏՊ, զոհվել է 346, վիրավորվել՝ 4738-ը,  2016թ.-ին՝ 3203 ՃՏՊ, զոհվել է 267, վիրավորվել՝ 4451-ը, 2017թ. 10 ամիս՝ 2938 ՃՏՊ, զոհվել է 229, վիրավորվել՝ 4353-ը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/1724151337616093 ...

    Կարդալ ավելին
  • Կարևոր տեղեկություն Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից: Այսինքն՝ սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, վճարելով 3.600.000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան: 2019թ.-ից հետո կմնա երկու ճանապարհ՝ կա՛մ ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե վաղեմության ժամկետը չի անցել, կա՛մ չվերադառնալ Հայաստան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/1722985157732711 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրի, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին՝ լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1901 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար, երբ լճի ջրի մակարդակը կբարձրանա: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր, իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի կողմից ներկայացված նույնիսկ ամենավստահելի տվյալները և հիմնավորումները չեն կարող որևէ հավատ ներշնչել: Այն ժամանակ ոչ մի կերպ չխոստովանեց, որ իրենն է, թեև ապացուցված էր (տես ներքևի հղումը): Բայց այսօր ասաց, որ ընդամենը թեթև կոնստրուկցիաներով շինություն է, որը կարելի է տեղափոխել: Դե, կարևորը վերջապես խոստովանեց, իսկ թե ինչքանով է կոնստրուկցիան թեթև, տեսե՛ք լուսանկարներում: Հ.Գ. Շահերի բախման հրաշալի օրինակ: Ու քվեարկեց: Կողմ: ...

    Կարդալ ավելին
  • Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը: Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից: Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից: Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կարսնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար: Հիմա ոմանք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, օրենք չեն խախտում, իտդ, իտպ, բայց իմ ասածն այն է, որ երեկվա որոշմամբ մենք ավելի ենք սահմանափակում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար: Արդյունքում` ստեղի արտահանողները` փոքր ու միջին հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Էս հարցին պետք է շտապ լուծում տալ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/1559387214092507 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն