• Արցախուհի Սիմոնյան
  • Հայ երիտասարդն լրագրողների մեջ նոր տենդենց է ձևավորվում, որ լրագրողը պիտի պարտադիր լինի ընդդիմադիր՝ իր ընդգծված քաղաքական հայցքներն ու ունեցող ու արտահայտող, նա իրավունք ունի դիմացինի հետ ոնց ուզումա խոսի, ինչ ուզումա ասի, իսկ դիմացինն էլ պարտավորա լուռ հանդուրժի, որ ԶԼՄ-ների ազատությունները չսահմանափակվեն․․․ Դե կներեք էլի․․․․ Լրագրողը տեղեկատվություն, հետաքրքիր նյութ մշակող, ստեղծող ու մատուցողա, մարդ, ով պիտի կարևոր հարցեր բարձրացնի, դրանք կարողանա քաղաքակիրթ և հետաքրքիր ձևակերպի ու ընձեռնելի հետաքրքիր նյութեր գրի։  Լրագրությունը լաչառությունը չի, լրագրությունն էլ ամենաթողություն չի։ Ի վերջո, պետք չի մոռանալ կուլտուրայի, դաստիարակության, հարգանքի ու էթիկայի մասին․․․ "Ում վրա ինչ ուզեմ կգրեմ"-ը լրագրություն չի․․․ Լրագրությունը լուրջ գիտելիքներ, լուրջ մոտեցում ու ներքին կրթվածությունա պահանջում․․․ Պատահական չի, որ նույն այդ լրագրողը բավական կիրթ մարդուց ապտակ ստացավ, հիմա էլ մամուլի խոսնակների հետ սենց սկանդալի մեջ հայտնվեց։ Մամուլը պիտի ազատ լինի, բայց միշտ կոռեկտ ու կրթող, ոչ թե աղբ արտադրող Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsaxuhi.simonyan/posts/1884374665161037 ...

    Կարդալ ավելին
  •   Թուրքական մեջլիսում նոր օրինագիծ է առաջարկվել, որով նախատեսում է տուգանք սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մեջլիսում կօգտագործեն «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը:  Սա ՆԱՏՕ-ի անդամ, դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու, G20-ի անդամ երկիր ա... Ուրիշ հարց, որ բռնությունն ու սահմանափակումներն արդեն զարմանք չեն առաջացնում, երբ խոսքը գնումա Թուրքիայի մասին, բայց երևի ամեն ինչին սահման կա: Ուրախացնում է միայն այն, որ Եվրոպան դադարել է աչք փակել Թուրքիայում տեղի ունեցողի վրա ու դիմում է կոշտ միջոցների: Տեսնենք՝ մինչև երբ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsaxuhi.simonyan/posts/1876891062576064 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին ամենահետաքրքիր հարթակներից մեկը ԵԽԽՎ-ն ա՝ մեր համար զարմանալիորեն դրական ու ձեռնտու զարգացումներով: Հարցն այնքան այն չի, որ ադրբեջանական լոբբիստ, կոռումպացված Ագրամունտի հախից գալու մեխանիզմներա ձևավորվում, այլ այն, որ եվրոպական այդ կառույցը դարձել էր Ադրբեջանի գործիք, իսկ այսօր Բաքուն այդ գործիքից զրկվումա:  Այսքան աղմուկից հետո որևէ եվրոպացի պատգամավոր հաստատ լավ կմտածի Բաքվից կիլոներով սև իկրա տուն տանելիս: Եվրոպան, ամեն դեպքում, ինչ էլ ասենք, մի քիչ այլ արժեքների վրայա կառուցվում: Ու դժվար թե որևէ պատգամավոր իրա կարիերան ու հեղինակությունը հարցականի տակ դնի Ադրբեջանի փողերի խաթր: Կամ առնվազն այդ ծառայությունները շատ ավելի թանկ կարժենան, ինչը մեզ էլի ձեռնտուա, քանի որ ինչքան շատ փող գնա կաշառքներին, այդքան կպակասի նոր զենք առնելու փողերից... Մի խոսքով՝ Բաքվի համար ծանր օրեր են... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsaxuhi.simonyan/posts/1870421803222990 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից բոլորս փորձում ենք հասկանալ՝ ով է այդ «դիվերսանտը», որին Ադրբեջանն իբրև թե բռնել է: Հասկանալի է մի բան, որ դա առողջական և մտավոր խնդիրներ ունեցող մարդ է, ով միանշանակ ունակ չէ որևէ ռազմական հատուկ հանձնարարություն կատարել: Բայց էականը նույնիսկ դա չէ, այլ այն, որ Ադրբեջանը վերջին օրերին հետևողականորեն սադրանքների է դիմում սահմաններին: Ու դա անումա հենց միջնորդների տարածաշրջանային այցի ժամանակ՝ ցույց տալով, որ հայտարարություններն իր վրա չեն ազդում... Ուստի բոլորս մտածելու տեղ ունենք՝ հասկանալու, թե ինչ քայլերը մեր կողմից ճիշտ կլինեն:  Իսկ միջնորդները պիտի մտածեն, որ հստակ քայլերի պիտի դիմեն, եթե իրոք առաջընթաց են ուզում հարցի կարգավորման մեջ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsaxuhi.simonyan/posts/1866059796992524 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն