• Արա Բաբլոյան
  • Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։ Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին… Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։ Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։ Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.Babloyan/posts/1355934891169033 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 31-ն աշխարհում նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր: Երբ կորցնում ես առողջությունդ, կորցնում ես ամեն ինչ: Իսկ ծխելն ու ծխախոտը առողջության մեծագույն թշնամին են: Մտածե՛նք մեր ընտանիքների, մեր գենոֆոնդի, մեր երկրի, մեր իսկ ապագայի մասին եւ ծխախոտի դեմ պայքարը սկսենք նախ յուրաքանչյուրս մեր մեջ` հոգեբանություն, մտածելակերպ ու կենսակերպ փոխելով:  Առողջ քաղաքացին առողջ պետության երաշխավորն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.Babloyan/posts/1338123539616835 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն