• Նարեկ Վանեսյան
  • Ավրորայի գաղափարը շատ լավն է, մարդասեր, անգնահատելի նշանակություն ունի, մի խոսքով քննադատման ենթակա չէ, միայն գովեստի է արժանի: Բայց այսօրվա պարգևատրումն ինձ քաղցր նախանձագին մտորումներ տվեց: Պատկերացնում եք մեր հանրապետության գյուղական համայնքներում, որոնք ոչ պակաս Նուբիայի պես հեռու են շատ դեպքերում քաղաքակրթությունից, որտեղ աշխատում են նվիրյալ ընտանեկան բժիշկներ, ինչ-որ մեկը պարգևատրեր, ասենք մեկ անգամ 1000 ԱՄՆ դոլլարի չափով, այդ մասնագետը ոչ միայն գնահատված կզգար իրեն այլ կաներ ավելին: Կասկածել պետք չէ, որ նրանք պակաս մարդասեր են կամ չեն անում այն ինչ իրենցից պահանջվում է: Բայց այսօր ցավոք բացում ես առողջապահության նախարարության կայքն ու թափուր հաստիքների բաժնում տեսնում մի գրառում, որը եթե չեմ սխալվում մի քանի տարի է տեղադրված է. հայտարարության տեքստում ասվում է, որ Լոռու մարզի գյուղական ամբուլատորիաներին անհրաժեշտ են ընտանեկան բժիշկներ: Ցավալի է... Գործարարներ, բարեգործներ և այլ հարգարժան մարդիկ, լավ կլինի մեր երկրում երբեմն շրջվել նաև դեպի տեղական մասնագետի դրվատմանն ու պարգևատրմանը, նրա համար հաճելի պայմանների ստեղծմանը: Որ գոնե բարձրագույն ղեկավարության կողմից պարգևատրման ժամանակ պարգևատրվողների մեջ մեկ-մեկ էլ լինեն նման տեղերում աշխատող բժիշկներ: Ասել է թե եթե համեմատենք բանակի հետ չպարգևատրենք միայն ասֆալտի վրայի ծառայողին, այլ առաջնագծի: Դատողությունները թողնում եմ կարդացողներին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Narek.Vanesyan/posts/1294303170683116 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն