• Նարինե Մնացականյան
  • Երգիչ Մհերը օրերս հայտարարել է, որ նա չունի մրցակից Եվրատեսիլ 2018-ի Հայաստանյան լսումների ժամանակ և որ հենց նա է հաղթելու, իսկ անհաջողության դեպքում կհիասթափվի ժյուրիից։ Տեսանյութում վառ արտահայտված է Մհերի ինքնավստահության պատճառը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=394675117628891&id=100012592183440 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար էր ներկայացրել, որին կից գրել էր հետևյալը. «Նույն խուճապն ամեն ելույթից առաջ: Բեմ մտնելուց առաջ ամենափոքր ականջօղ դնելու պրոցեսն անգամ մեծ դժվարություն է թվում» : Հատկանշականն այն է, որ երգչուհին սկզբում «ականջօղ» բառը գրել էր հետևյալ ձևով` «ականջող» , սակայն, հավանաբար, հետևելով մեկնաբանություններին` ուղղել էր սխալը: Ըստ մեկնաբանողների` երգչուհին այն աստիճանի խուճապի մեջ է, որ բառերը սխալ է գրում: Իհարկե, ուրախալի է, որ Լիլիթն իրեն ուղղել է, սակայն նույնքան տխուր է, որ մեծ մասսայականություն վայելող, շատ դեռահասների կուռք և ընդօրինակման առարկա հանդիսացող երգչուհին մայրենի լեզվի ուղղագրությանը լավ չի տիրապետում: ...

    Կարդալ ավելին
  • Եթե չեն կարողանում աղքատները ապրել, թող չապրեն․ Հակոբ Հակոբյանը զզվում է աղքատներից ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, հանդես է եկել հերթական «թևավոր» հայտարարությամբ. «Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում. աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից»: Ասեմ, որ Հակոբյանը սովոր է նման «հիմնավորված» արտահայտություններ անելուն, որոնք ներկայացնում եմ ստորև. 1. Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին: 2. Պետության խնդիրն աղքատի մասին մտածելը չէ: 3. Երբ էժանացում է, մարդիկ չեն արտահայտվում, ասում են` լավ է, երբ թանկացում է լինում՝ մարդիկ միանգամից արտահայտվում են: 4. Բայց էդ ու՞մ գումարի հաշվին պետք է 50 աշխատողի փոխարեն 55 աշխատող այդ գործն անի: Էդ ո՞ւմ գումարի հաշվին պետք է աշխատեն, հետևաբար, ինչքան քիչ աշխատող՝ այնքան լավ: 5. Հողի մարդը պիտի զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրողը պիտի կրթություն ստանա այնքան, որ զբաղվի ՓՄՁ-ով: 6. Աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են: Ստացվում է, որ Հակոբ Հակոբյանի համար տարեց տարի խորացող աղքատությունը՝ կամ թվացյալ է, կամ էլ աղքատներն են մեղավոր, որ հայտնվել են այդ կացության մեջ և ամենևին էլ անհարժշտ չէ, որ աղքատները օգտվեն հետևյալ մթերքներից՝ տավարի և հորթի միսը 10 ամսվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում թանկացել է 9%-ով, խոզի միսը՝ 41.6%-ով, գառան ու ոչխարի միսը՝ 24.3%-ով, ձուկը՝ 27.8%-ով, կարագը՝ 33.3%-ով և այս ամենը օր-օրի նոր թափ է ստանում, որի շարունակությունը լինելու է 2018 թ.-ի հունվարից: Հ․Գ․ Չի բացառվում, որ նման մոտեցումներ ունեցող մարդը, որոշ ժամանակ հետո հանդես գա մեկ այլ հայտարարությամբ, ասելով, որ «եթե չեն կարողանում աղքատները ապրել ուրեմն թող չապրեն»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=390947628001640&id=100012592183440 ...

    Կարդալ ավելին
  • -մեջտեղում տեղ կա, հլը խտացեք -քո հաշվին կանգնի -ձե՜ռքդ քաշի ես էլ բռնվեմ -տվեք պահեմ -չէ, հարմար ա -էկեք նստեք -չէ, շնորհակալություն -պատուհանը կփակե՞ք -մի քիչ բացեք էլի, օդ չկա -ցուրտ ա փակեք -վարպետ, դուռը մի բաց էլի -կանգառում իջնող կա՞ -կանգառում կպահեք -կփոխանցե՞ք -1 հատ ստացեք -Հետևի դուռն էլ բաց -ճանապարհ տվեք իջնողներին -վայ բարև, բա էս ո՞ւր -գործի -Դե կիջնես մուծած ա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=372071353222601&set=a.156921634737575.1073741828.100012592183440&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Տուրիստին ստիպում ենք 2 ժամ ծռված գնալ մեր տոթ գազելների մեջ, իսկ հետո զարմանում թե ինչու տուրիզմը չի զարգանում։ Պատկան մարմինների վատ աշխատանքը մի կողմ դրած, իսկ քաղաքացիներից մեկը չէր կարող իր տեղը զիջել այդ զբոսաշրջիկին, որ իր երկիր վերադառնալուց հետո ընկերներին չասի գիտեք ինչ վատ երկիր ա, բա բնակիչները ինչ վատ են վերաբերվում զբոսաշրջիկների հետ՝ երբեք չգնաք։ ԹԵ ԲԱ ՀԱՅԵՐԸ ՀՅՈՒՐԱՍԵՐ ԱԶԳ ԵՆ: Կից նյութը՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=335985296831207&id=100012592183440 ...

    Կարդալ ավելին
  • Մանչեսթերի ահաբեկչությունը ցավալի է իհարկե, բայց... Ով կիմանար 20-ից ավել զոհերի և 100-ից ավել վիրավորների մասին, եթե ահաբեկչությունը տեղի ունենար ոչ թե քաղաքակիրթ Եվրոպայի ամենաքաղաքակիրթ ու կայացած երկրներից մեկում՝մեծն Մեծ Բրիտանիայում, այլ Ասիական, Հարավ-ամերիկյան կամ Աֆրիկական երկրներից որևէ մեկում: Պատկերացնո՞ւմ եք, թե օրական քանի պայթյուններ են լինում Սիրիայում, Աֆղանստանում, Պաղեստինում: Չէ, պարտադիր պետք է քաղաքակիրթ երկրի քաղաքացի զոհվի, որ ամբողջ աշխարհը ցավակցական նամակներ ուղարկի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=309371929492544&id=100012592183440 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն