Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հայկ Կոնջորյան
  • Շմայսը Թևան Պողոսյանին ասում է՝ դու լավ գործ տվող կաշխատես: Սա էն բանի համար, որ Թևան Պողոսյանը Ազգային ժողովում պահանջում էր, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներին բացահայտեն: Բոլոր էն մարդիկ, ովքեր կարծում են, որ հանուն օրինականության հանցանքը մատնանշելը գործ տալ է, ուրեմն՝ Շմայս են, որովհետև Շմայսը մտածողության տեսակ է, հակապետական, ապօրինի և հակամարդկային տեսակի հավաքական կերպար: Զարմանալին այն է, որ այս մտածողությունը միավորում է ամեն արտաշնչելուց իշխանությանը քրֆող, անհաջողակ սոցիալական պառազիտ Գագասիկին, որը երրորդ երեխան ունեցել է պետությունից 1 միլիոն դրամ «պոկելու» համար, և սույն Գագասիկի միլիոնի վրա աչք դրած ստորաքարշ պետական ծառայողին, ով գարշահոտ քծնանքով ամեն օր հաճոյանում է իր արքունական ցմփոր շեֆերին: Սրանք բոլորը համարում են, որ օրենքի համար խոսալը գործ տալ է: Իսկ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են օրենքը, ովքեր մերժում են քուչի մակարդակի տհաս ճշմարտությունները և ցանկանում են մաքրել Հայաստանը էս Ավգյան ախոռներից, ուրեմն՝ գործ տվող են: Բայց եթե պետք է Հայաստանը խելքի բերել գործ տալով, ուրեմն՝ գործ տալը մեծագույն առաքինություն է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր բանական ու ազնիվ քաղաքացի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/971840199615240 ...

    Կարդալ ավելին
  • Մոռացե՛ք, որ ձեզ ծեծում են, Մոռացե՛ք, որ բանտարկում են ձեզ, Մոռացե՛ք, եթե նույնիսկ խցում եք, Մոռացե՛ք ու եղեք մի քիչ հեզ: Մոռացե՛ք կապտուկները ձեր, Մոռացե՛ք այրվածքները ձեր, Մոռացե՛ք կորցրած ձեր աչքը, Մոռացե՛ք տանջանքները ձեր: Մոռացե՛ք, որ գողանում են ձեր հարկերը, Մոռացե՛ք, որ գողանում են ձեր քվեն, Մոռացե՛ք, որ գողանում են ձեր ժամանակը, Մոռացե՛ք և բաշխեք ձեր կյանքը մեզ: Մոռացե՛ք, որ դուք իրավունք ունեք, Մոռացե՛ք, որ ունեք երազանք, Մոռացե՛ք, թե իշխանություն ունեք, Մոռացե՛ք, թե մենք այն ձեզ կտանք: Մոռացե՛ք դուք իմ խոստումները, Մոռացե՛ք ապահով Հայաստանը, Մոռացե՛ք բարեկեցիկ ապագան,  Մոռացե՛ք մատչելի բնակարանը: Մոռացե՛ք, որ դուք քաղաքացի եք, Մոռացե՛ք, որ պաշտոնյան ձեր ծառան է, Մոռացե՛ք, որ պետությունը ձեզ համար է, Մոռացե՛ք ընդհանրապես պետությունը: Մոռացե՛ք արդար դատարանը, Մոռացե՛ք ձեր ուզած խորհրդարանը, Մոռացե՛ք պարկեշտ ոստիկանությանը, Մոռացե՛ք ազատ, անկախ Հայաստանը: Մոռացե՛ք և ոչինչ չհիշեք, Մոռացե՛ք, որ անգամ մոռացել եք,  Մոռացե՛ք, որ դուք եք այս երկրի տերը, Մոռացե՛ք ինքներդ ձեզ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/879457618853499 ...

    Կարդալ ավելին
  • Մի կողմից իշխանություններն ասում են, որ պատրաստ են բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը Սասնա Ծռեր ջոկատի անդամների հետ, մյուս կողմից՝ ոստիկանությունը խաղաղ քաղաքացիների հետ չի կարողանում տարրական բանակցություններ վարել՝ նրանց նկատմամբ կիրառելով աննախադեպ բռնություն, դաժանաբար ծեծելով ու բերման ենթարկելով: Սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ չունեն տարրական հարգանք անզեն քաղաքացու հանդեպ և ստիպված են բանակցել նրա հետ, երբ նա զենք ունի: Սա բռնության մշակույթի դասական դրսևորում է: Հնարավոր չէ մի կողմից ասել, թե պատրաստ ենք խաղաղությամբ հանգուցալուծել այս իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ խորացնել այն բռնությունը, որի պատճառով ստեղծվել է այս իրավիճակը: Սա պարզագույն տրամաբանություն է: Մտածե՛ք, պարոնա՛յք, քանի դեռ խաղաղության ժամանակ կա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/870982349701026 ...

    Կարդալ ավելին
  • Եթե աշխարհը պատկերացնենք որպես մի մեծ դասարան, իսկ պետություններին՝ աշակերտներ, ապա Ռուսաստանը միջակ կարողություններով, բայց ֆիզիկապես հաղթանդամ մի տղա է, ով ցանկանալով ճնշել խելացիներին` ուժով իր կողմն է քաշում բոլոր ծույլիկներին: Նա չի ձգտում միանալ խելացիների ակումբին և դառնալ ավելի կիրթ, այլ ցանկանում է մրցակցել նրանց հետ, վերահսկել նրանց: Սա կոչվում է ջանք, ոչ ըստ խելքի կամ՝ сила есть, ума не надо: Բայց ամենավատը դա չէ: Ամենավատն այն է, որ Հայաստանը դարձել է այս ծույլիկների ակումբի անդամ՝ մնալով հաղթանդամ միջակության հույսին՝ իր բոլոր ծանր հետևանքներով: Ու սա մեր էլիտայի 25 տարվա ընտրությունն է՝ հեշտ միջակության ընտրությունը: Երբ քննարկվում էր ԵՏՄ-ին միանալու հարցը, մեր թամբալներն ասում էին՝ մեզ համար եվրոպական չափանիշները շատ բարդ են, իսկ ահա ռուսական շուկան մեզ ավելի հարմար է, չափանիշներն այդքան խիստ չեն: Ասել է թե՝ մենք ծույլ ենք ու վախկոտ, չենք ուզում զարգանալ ու կատարելագործվել, ուզում ենք անորակ կոշիկ արտահանել Ռուսաստան, իսկ Գերմանիան դա չի ընդունի: Մեր դպրոցական դասագրքերից մինչև բանակի մոդեռնիզացիա՝ այս թամբալ մտածողության արգասիքն են. մի՛ խախտեք մեր ծույլ անդորրը: Քանի դեռ Հայաստանում իշխում է այս մտածողությունը, մենք լինելու ենք ծույլիկների ակումբի անտեսված անդամ:  Հայաստանը պետք է արդիականացնել և փոխել մեր զարգացման տրամաբանությունը, իսկ դրա համար՝ նախ պետք է հաղթահարել այս թամբալ միջակությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/820218381444090 ...

    Կարդալ ավելին
  • Գիտե՞ք ոնց է լինում, որ մենք հաղթում ենք պատերազմում, բայց պարտվում՝ խաղաղությանը:  Մենք հերոսացնում ենք զինվորներին, կամավոր մեկնում ճակատ՝ մահվանն ընդառաջ: Համարում ենք, որ հայրենիքի համար զոհվելը սուրբ գործ է, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ կեղտոտ զբաղմունք: Բայց պատերազմի շարունակությունը քաղաքականությունն է, ու կռվի դաշտում արյան գնով նվաճած հաղթանակը պետք է ամրագրել քաղաքականության ու դիվանագիտության մեջ: Բայց քաղաքականությունը կեղտոտ բան է, դրա համար՝ մենք հեռու ենք մնում, որոշում մնալ մաքուր, և արյամբ նվաճած հաղթանակը թողնում ենք անտեր՝ քաղաքական դաշտում: Հետո գալիս են նրանք, ովքեր պատրաստ են կեղտոտվել ու ձեռք են գցում մեր մաքուր հաղթանակին, և դրա հետ անում են այն, ինչ արեցին՝ 1994 թվականից մինչև այսօր: Հետո սկսվում է մի նոր պատերազմ ու մենք նորից մեկնում ենք ճակատ, հերոսացնում ենք զինվորներին: Բայց չէ՞ որ հերոսների հիշատակը հարգելու ամենալավ ճանապարհը նրանց հաղթանակը շարունակելն է, ոչ թե այն անտեր թողելը՝ խաղաղության ռազմաճակատում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/818679584931303 ...

    Կարդալ ավելին
  • Էսօր մտքեր տեսա, թե իբր՝ պետք չի Վալենտինը նշել, որովհետև դուք չգիտեք դրա իսկական իմաստը, այ որ իմանաք չեք նշի և այլ: Էս մտքի հետ կապված՝ պատմություն պատմեմ. Մի պատմաբան ծանոթ ունեի, որ պատրաստվում էր Toefl-ի քննություն տալ՝ ասպիրանտուրա ընդունվելու համար: Քննության օրը, բոլոր բաժինները նորմալ գրում ա ու հասնում՝ reading-ին, որտեղ պետք ա արագ կարդալ տեքստը ու ճիշտ՝ ըստ տեքստի, պատասխանել հարցերին. ամեն վայրկյանը կարևոր ա: Սրան բաժին ա հասնում պատմության մասին մի տեքստ, սա էլ՝ կարդում ա ու մեջը բովանդակային սխալ «հայտնաբերում»: Էլի ա կարդում, զարմանում ա, կատաղում, թե բա ոնց կարելի ա՝ սա պատմության խեղաթյուրում է, չի կարելի և այլն: Ու մինչև ինքը գլուխ ա ջարդում տեքստը կազմողների պատմության գիտելիքների վրա, քննության ժամանակը սպառվում ա, ինքը չի հասցնում վերջացնել, կտրվում ա քննությունից ու չի ընդունվում ասպիրանտուրա: Ասել կուզեմ՝ կան իրավիճակներ, որ իմաստի մեջ պետք չի խորանալ. պետք ա գրել, պետք ա սիրել, անկախ նրանից՝ Սուրբ Սարգիս ա, թե Վալենտին: Կյանքը կարճ ա՝ քննության պես, նայեք՝ շատ չխորանաք «իմաստի» մեջ ու կտրվեք գլխավորից: Սիրե՛ք իրար՝ անընդհատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/787770238022238 ...

    Կարդալ ավելին
  • Մեր դպրոցներում երեխաներին պետք է սովորեցնել խոսել՝ վարժ ու անկաշկանդ, առանց վախենալու՝ սխալվելու իրավունք տալով: Հակառակ դեպքում, մենք ունենում ենք մեծահասակներ, որոնք ոչ միայն գրում, այլև մտածում ու խոսում են տրանսլիտով: Իսկ ամենավատը՝ այդ մեծահասակների մի մասը դառնում են դերասաններ, մեդիա դեմքեր ու քաղաքական գործիչներ՝ սղոցելով հասարակական գիտակցությունը ամենօրյա ռեժիմով: ՈՉ ՏՐԱՆՍԼԻՏՈՎ ԽՈՍԵԼՈՒՆ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/786297938169468 ...

    Կարդալ ավելին
  • Մարոկկոն գործարկել է աշխարհի ամենամեծ արևային էներգիայի կայանը, որը, 2018թ. արդեն կկարողանա էներգիայով ապահովել 1 միլիոն տուն: Իր էներգետիկ կարիքների 97%-ը Մարոկկոն այժմ ապահովում է ներկրվող վառելիքով: Այս ծրագրով, երկիրը դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ ռեսուրսները:  Վաղ թե ուշ, մենք էլ պետք ա լուրջ քայլեր կատարենք այս ուղղությամբ, բայց լավ կլինի՝ վաղ կատարենք, ոչ թե ուշ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/785141421618453 ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիական հեղափոխության ամենահայտնի կարգախոսներից մեկը բյուրեղացնում էր դասակարգային պայքարի ողջ էությունը՝ «պատերազմ պալատներին, խաղաղություն խրճիթներին»: Աղքատների և հարուստների միջև այս պայքարի ընթացքում, արյան մեջ խեղդվեց ֆրանսիական ազնվականության զգալի մասը: Դարերով կուտակված անարդարության զգացումը բորբոքում էր հեղափոխական տեռորը՝ իր մեջ կլանելով բոլոր նրանց, ովքեր մեղավոր էին ճնշվածների աղքատության համար: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նույնը կատարվեց Ռուսաստանում: Պրոլետարիատի դիկտատուրան ծնվում էր քաղաքացիական պատերազմի մսաղացի մեջ՝ ազնվականության բնաջնջմամբ և կուլակաթափով: Գաղափարը, որը ստիպում է աղքատներին ըմբոստանալ ընդդեմ հարուստների, սնուցվում է անարդարության խորը զգացումով, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, եւ մի օր՝ պայթում: Եվրոպական ազգերը սա շատ լավ հասկացան, և հեղափոխություններին հաջորդած հարյուրամյակների ընթացքում ստեղծեցին այնպիսի հասարակական կարգ, որտեղ հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունը հասցվեց նվազագույնի՝ շնորհիվ միջին խավի աճով, որը դարձավ եվրոպական պետություններում գերակշռող սոցիալական դասը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/775081335957795 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը քանդող ամենավտանգավոր գաղափարներից մեկը «տուն եմ պահում»-ն է: Տուն պահելը դարձել է համահայկական ալիբի բոլոր տեսակ հանցանքների համար: Կարելի է գողանալ, խաբել, քցել մարդկանց, իսկ հետո ասել` դե տուն եմ պահում, ախպեր ջան: Դոստոևսկին ասում էր` եթե աստված չկա, ամեն ինչ կարելի է: Մենք ասում ենք` եթե տուն ես պահում, ամեն ինչ կարելի է: Պետական ծառայողը կաշառք է վերցնում, որովհետև տուն է պահում, մրգավաճառը խաբում է ծիրանի կիլոյի մեջ, որովհետև տուն է պահում, տաքսու վարորդն առաջ է տալիս հաշվիչը, որովհետև տուն է պահում, դասախոսը փող է վերցնում ուսանողից, որովհետև տուն է պահում, ոստիկանը կաշառք է վերցնում, որովհետև տուն է պահում, նախարարն ատկատ է անում, որովհետև տուն է պահում, դպրոցի տնօրենը փողով ընդունում է անգրագետ ուսուցչի, որովհետև տուն է պահում, պաշտոնյան թալանում է բյուջեն, որովհետև տուն է պահում: Տունը սրբություն է: Իսկ ամենամեծ հանցանքները կատարվում են ամենասուրբ բաների անվան տակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/760066120792650 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ