• Ալլա Ղազանչյան
  • Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, և այս տարիների ընթացքում յուրաքանրյուր ՀԱՅ պարտավոր է գնալ Եղեռնի (այլ ոչ Ծիծեռնակաբերդ) հարգանքի տուրքը մատուցելու համար։ Գնում են էս տոնակատարաությանը* ու խեղկատակներին բնորոշ հռհռանքով, քյաբաբ-շաուրմով, մոռանալով ծաղիկները, կազմակերպում ընկերական ևս մեկ հանդիպում։ Հա, հեչ․․․ Կան մարդիկ, որ ռոբոտացված դեգենեռատների նման բարձրանում են համալիրը (ռուսերեն տառերով եմ ասում, իրենք հայրենասեր են), իրենց համար մեկ է՝ անձրև, հետո արև, թե՞ հակառակը, իրենց համար կապ չունի, թե որ մեկի հետևը կհայտնվի դեմքների մոտ (կարող ա՝ ձեռ ա տալիս էդ վիճակը), թքած ունեն՝ քայլելով կբարձրանան, թե՞ կսողան․․․ Հա, հասկացանք, միասնականություն ա պետք, որ նկարվի ու լրատվամիջոցների օգնությամբ փոխանցվի տարբեր երկրների, պետությունների, բայց ինչի՞ էս տարբերակով․․․ Անպայմա՞ն ա լացն ու ողբը, չենք կարող չէ՞ ուղղակի պայքարել, առանց խղճահարվելու։ Արդեն մի քանի տարի կլինի, ինչ սույն օրը չեմ այցելում ու ինձ վեհ ու ինչ-որ բան պահանջող հայուհու պես չեմ պահում (հա մտածեք ու ասեք, որ ես հայրենասեր չեմ), բայց տարի առ տարի համոզվում եմ, թե մենք ինչքան լսող ու ենթարկվող ազգ ենք, սերունդ ենք, չտես ենք։ Հիշում եմ՝ նախորդ հաճախածս տարիներից ոնց էր մի էրեխա մորը ման գալիս, իսկ կողքի աղջիկ լակոտուհիները բերանները մինչև ականջները բացած կայֆեր էին բռնում էդ տղա էրեխու վրա։  Հիշում եմ, թե ոնց էին 23-ին ու 24-ին մոտակա խանութները կախարդական գներ դնում ջրերին, սոկերին, մթերքին։ Հիշում եմ անվտանգության աշխատողների ծիտ* հայացքը, երբ մոտներով անցնում էր մի գեղեցկադեմ ու «հայեցի» աղջիկ։ Հարգողը մենակ էս օրը չի գնա Ծիծեռնակաբերդ, ու մտքին չի լինի, որ իրեն նկարեն ու TV-ով ցույց տան, չի նկարվի ու նկարը տեղադրի համացանցում գլխավոր նկար՝ օրվա հետ համահունչ, տեղ-մեղ չի պատռի ու գոռա «Աման-աման թուրքի մաման», «Ի՞նչ ենք ուտում, թուրքի գլուխ, ի՞նչ ենք խմում, թուրքի արյուն», գնալը դարձնեն PR․․․ Այ էս ամենը տեսնելով ու հասկանալով ես գնում եմ տարին 2-4 անգամ, բայց ուրիշ օր։ Չեմ մասնակցում ջահերով երթին, որի մասսան 13-16 տարեկաններն են, որի ընթացքում թույն ու սպանիչ կատակներ են անում (ծիպը մենք հզոր ենք ու ամենակարող), չեմ գնում 24-ին, որովհետև վերոնշյալին հավելեցի այն ամենը, ինչը հետ ա պահում ինձ ու շատ-շատերին: Եվ վերջում. աշխատեք էս օրերը չօգտագործել ու անվանակոչել հանգստյան օրեր կամ տոն օրեր, ուղղակի եղեք հայրենասեր, բայց ոչ մոլագար։ Հ․Գ․ Որ թռնեք էլ դեմքիս, մի հատ 1000 կմտածեք, նոր կարտահայտվեք։ Հ․Գ․Գ․ Անմոռուկները չմոռանաք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alla.ghazanchyan/posts/740519146126916 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն