• Հայկ Զոհրաբյան
  • Ընկերս ուզում էր ամուսնանար մի աղջկա հետ, ում շատ սիրում էր և հարգում ու իմ կարծիքով դա փոխադարձ էր, բայց շահից ելնելով: Հարսանիքի օրը ընկերներով ու բարեկամներով գնում ենք աղջկա տուն, որ հետո գնանք եկեղեցի և հարսանյաց սրահ: Ճանապարհին հարցնում եմ իսկ որտեղից է այդ աղջիկը, ասում է մասիվից և ավելի ենք մոտենում մասիվին, խոսեցինք էլի հարցրեցի իսկ որ շենքից է կոնկրետ հասցեն չեմ նշի, մի խոսքով կոնկրետ հասցեով իմացանք ընկերներով ու բանը հասավ նրան, որ փոշմանեցինք մեր հարցրածից, պարզվեց որ այդ աղջիկը ժամանակին լավ ֆռացել է և հիմա էլ հավատացրել է մեր ընկերոջը, որ իբր լավ աղջիկ է ու ոչ մեկի հետ չի եղել: Մի խոսքով ասեցի կանգնեցրու մեքենան գամ ես վարեմ ու տեղերով փոխվեցինք ու ընկերներով ուղղակի փախցրեցինք մեր ընկերոջը, որ հարսանիք տեղի չունենա:Այսօր նա այնքան գոհ է մեզանից, որ չի փչացրել իր ապագան հանուն մի անաստված աղջկա, որ ուզում էր խափելով դառնալ հարս: Ցավն էնա, որ մեզ հավաստիացնում էր թե ոչ մեկի հետ չի եղել ու մաքուր աղջիկ է ու կարող ենք գնալ ու ստուգվել: Ընկերս համոզվելու համար տարավ ստուգել տվեց որ իբր մաքուր աղջիկ է, բայց փաստացի համ իրա հետի տղերքին տարանք այդ աղջկա մոտ և լավն այն էր որ այդ աղջկա հարբած ու լկտի վիդեոներից կար: Այդ աղջկա ծնողներն էլ մեզանից գոհ մնացին ասելով որ շնորհակալ են մեզանից մենք մեր տնից դուրս կշպրտենք նման զավակին: Եթե լավ աղջիկ լիներ հիմա էլ ժամանակ չէր անցկացնի ուրիշի հետ գիշերվա միլիոնին: Այնպես որ ինչ գիտությունը ու բժշկությունը զարգացավ, մարդկությունը լրիվ վերացավ: Մտածում են կարող են ֆռֆռալ մինչև ամուսնություն ու 100 դոլարով կսարքեն իրենց նորից աղջիկ ու ամեն բան կնգնի իր տեղը: Ասեմ նման անխելք աղջիկներին, որ երկիրը կլոր է ամեն բան շուտ իմացվում է: Ձեզ իսկական աղջկան վայել պահեք, ի վերջո, եթե մայր դառնաք չամաչեք որ ժամանակին նման բան եք արել ու հետո իմացվելու դեպքում չասեն, վայ էսի 《էն նրա》երեխան է... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.zohrabyan.79/posts/776444862519886 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին