• Սրբուհի Մարկոսյան
  • Երկրում քաղաքական լուրջ գործընթացներն են տեղի ունենում, մինչդեռ արձագանքում են ոչ բոլոր քաղաքական ուժերը: ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի թեմային, կարծես թե, արձագանքել է միայն ՀՀԿ-ն: Մինչդեռ երկրում կան էլի քաղաքական ուժեր, որոնք ունեն առկա և երբեմնի քաղաքական կապիտալ, ասել է թե՝ մարդկանց խումբ, ովքեր վստահության քվե են տվել: Վայ իրեն կայացած համարող էն քաղաքական ուժին, որն արձագանքում է իրադարձությունների հանգուցալուծումից հետո միայն՝ իրեն հարմար դիրքերից!! #Ծանոթիրավիճակ #ՆորՀայաստան_Հինավանդույթներ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1293030430830533 ...

    Կարդալ ավելին
  • Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե դեռ հարց է մեկ միլիոն սիրացիների Ասադն է սպանել, թե սիրիական խնդրին աջ և ձախ կողմից իրենց մասնակցություն ունեցող տարբեր երկրներն, այդ թվում՝ Թուրքիան, ուշադրության արժանի է այն, թե ով է նման հայտարարությամբ հանդես գալիս: Էրդողանը, մի երկրի ղեկավարը, որի իշխանական սերունդները հարյուր տարուց ավել մերժում են մեկ ու կես միլիոն հայերին ցեղասպանելու ակնհայտ փաստը, այսօր Ասադին մեղադրում է ահաբեկիչ լինելու մեջ: Էրդողանը, ում մեղքը բազմիցս ապացուցվել է աշխարհի համար մեկ ահաբեչկական կառույցին՝ ԻՊ-ին ֆինանսավորելու և աջակցելու մեջ, տալիս է Ասադի ահաբեկիչ լինելու գնատականը: Եթե Էրդողանն այդքան վստահ է, ուրեմն հաստատ մի բան գիտի, ասել է թե՝ ահաբեկիչը լավ կիմանա ահաբեկչի վարքագիծը:!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1137711143029130 ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում է՝ մեր հարևան սուլթանը կարծում է, որ Թրամփը Երոսաղեմի հարցով ՊԵՏՔ է խորհրդակցեր ԹՈՒՐՔԻԱՅԻ հետ: Դե "ՊԵՏՔ Է"-ն հասկանալի է՝ սուլթանին հարիր կարծիք է, բայց որ ԹՈՒՐՔԻԱՅԻ հետ, միի քիչ անհասկանալի: Ների՛ր Էրդողան: Երուսաղեմի կարգավիճակի հարցը իսրայելա-պաղեստինյան բավական երկար ժամանակ ընթացող կոնֆլիկտի խնրդո առարկան է, ուստի եթե անգամ խորհրդակցել, ապա ոչ Թուրքիայի հետ: Էրդողանն իր նման մոտեցումներով Թուրքիան դարձնում է համաշխարհային քաղաքականության քաղցկեղը՝ պատրաստ տարածվելու ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթի...! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1135893746544203 ...

    Կարդալ ավելին
  • Բրիտանական՝ զենքի համաշխարհային շարժով զբաղվող կազմակերպության զեկույցում նշվել է, որ հերթական անգամ Ադրբեջանի համար նախատեսված զենքը հայտնվել է ԻՊ զինյալների ձեռքում: Սա առաջին անգամը չէ, երբ անհերքելի ապացույցներ են հայտնվում առ այն, որ այդ երկիրը հովանավորում է ծայրահեղ իսլամիստներին: Խորը մտածելու պարագայում ավելի քան պարզորոշ է, որ բրիտանական զեկույցը բոլորին հայտնի փաստի միջազգային հերթական հաստատումն է: Հաստատում, որի տեղական՝ ադրբեջանական դրսևորումներն էին զինվորիներին և քաղաքացիական բնակչությանը անդամահատած ահաբեկիչներին պարգևատրումն ու քնած զինվորին կացնահարած շարքային վախկոտի կոչմներ շնորհելը  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1130289443771300 ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետական պատգամավորի անպատասխանատու և ոչ ծանրուկշիռ արած խոսքը պիտի պատժվի: Կողմ կլինեմ այդ անձի դեմ ցանկացած ակցիայի, բայց և՝ որպես երկրի իշխող կուսակցությունից, պատշաճ արձագանք եմ պահանջում նաև հենց ՀՀԿ-ից: Չեմ բացառում, որ պատգամավորը սխալ արտահայտված լինի, հնարավոր է՝ հնչել է այնպես, ինչպես, գուցե, այդ անձը չէր ցանկանում, բայց ի վերջո իշխող կուսակցությունը քաղաքական դաշտում գործողներից պետք է տարբերվի պատասխանատվության ու կատարված ամեն քայլի ու արտահայտած ամեն աևտահայտության խորը գիտակցությամբ:  Բացիթողե վիճակներից բխող ցանկացած սանձարձակություն պետք է կանխվի: Հակառակ պարագայում "իշխանություն" հասկացությունն է ամբողջապես խեղվում !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1125987477534830 ...

    Կարդալ ավելին
  • Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Արցախի ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանին ուղղված հարցերում առնվազն երկու անգամ տրված ձևակերպումները փաստում են՝ Իրանում Արցախն ընկալում են որպես կայացած, ինքնիշխան պետություն, որն ունի, մեջբերում եմ, «Իրանի հետ մոտավորապես 135 կմ ընդհանուր սահման», իսկ Արցախի արտգործնախարարը, կրկին մեջբերում եմ, «մի երկրի արտգործնախարար է, որը պաշտոնապես միջազգային ճանաչում չի ստացել», սակայն «իրանցիներին հետաքրքում է Արցախի վերաբերմունքն Իրանի նկատմամբ»: Էսպես որ շարունակվի, Ադրբեջանի հայտնի սև ցուցակում կսկեն երկրներ հայտնվել...  #Artsakh Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1124851080981803 ...

    Կարդալ ավելին
  • Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումներն ԱԺ-ում անթույլատրելի ձևակերպումների ու արտահայտությունների բազմաթիվ առիթներ ստեղծեցին: Զորօրինակ՝ Արփինե Հովհաննիսյանն այսօր ընտանեկան ավանդույթների մասին իր խոսքում նշեց, որ եթե մի ընտանիքում բռնության ենթարկված կինը չի ցանկանում ամուսնուն պատասխանատվության ենթարկել, ուրեմն՝ օրենքն այնտեղ անելիք չունի, և դա հայկական ընտանիքի ավանդական արժեքների դրսևորում է: Համաձայն եմ, որ օրենքն այդ դեպքում անելիք չունի, սակայն ոչ երբեք՝ բռնությունը հայկական ավանդույթների հետ նույնացնելուն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1124862130980698 ...

    Կարդալ ավելին
  • Միջազգային լրահոսի գլխագրերում այսօր Սահակաշվիլու հետ կապված ուկրաինական զարգացումներն են: Այդ մարդն իր հերթական ոչ ադեկվատ պահվածքով պատկերացում է տալիս ոչ միայն իր՝ որպես քաղաքական գործչի մասին, այլև՝ վրացական բարձրադիր ղեկավարության «պոտենցիալի» (երկրի առաջնորդն այդ երկրի դեմքն է ոչ միայն ղեկավարության օրոք), ուստի Վրաստանն ու վրաց ժողովուրդն այս ամենի կրողն է հավասարապես... Հետաքրքիր պատկեր է ստացվում. տարածաշրջանում ունենք Թուրքիա՝ ներկայիս բռնապետ ղեկավարով, ունենք Ադրբեջան՝ միջազգային մակարդակով խոստումներ տվող և ի կատար չածող ղեկավարով, ունենք նախագահի վարկաբեկված ինստիտուտով Վրաստան և ունենք Հայաստան՝ միջազգային հանրության համար ընկալելի ու ճանաչելի արժեքներ ու մոտեցում որդեգրած քաղաքական կուրսով... Հասկանալի է, չէ՞, ինչպես է ստացվում Իրան-ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակյա համագործակցության երեք բևեռները համատեղելը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1124350937698484 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ մի օր էինք հասցրել «վայելել» Թուրքիայից Հայաստան թռիչքների հնարավորության մասին լուրերն, ինչ շատ արագ եկավ պաշտոնական Անկարայի հերքումը, վերջինս էլ, ոչ ավել, ոչ պակաս, Բաքվում Թուրքիայի դեսպանի կողմից: Մի կողմ դնենք, իրականում դա հերքում էր, թե արդարացում կրտսեր եղբոր օջախում, սակայն Բաքվի դեսպանը հավաստիացրել է, որ հայտարարություն անող ավիաընկերության ղեկավարն արդեն իսկ հաստատել է, որ նման բան չի ասել: Հասկանալիորեն գործում է երկու սցենար. թուրքական ավիաընկերության ղեկավարը դրա մասին խոսել էր, սակայն նրան ստիպել են հրաժարվել, սա փաստ է: Սակայն փաստ է նաև, որ Թուրքիան, այնուամենայնիվ այն երկիրն է, որի քաղաքացիների համար սեփական շահերն ինչ որ պաթոսական եղբայրությունից բարձր են և դա շուտով կտեղափոխվի քաղաքական հարթություն: Այս պարագայում Ալիևների կլանին մնում է հիշեցնել, որ իրենց ավագ եղբայրները գենետիկորեն առևտրականներ են, վաշխառուներ, իսկ այդ դեպքում վտանգված է ցանկացած եղբայրություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1121872921279619 ...

    Կարդալ ավելին
  • ՄԽ համանախագահների ձևաչափի անօգտակարությունն ու անարդյունավետությունը թմբկարահող ու այդ գաղափարի էստաֆետան սահուն կերպով միմյանց փոխանցող եղբայրական Ադրբեջան-Թուրքիա տանդեմն ակնհայտորեն դիվանագիտական նոր սիրախաղ են սկսել այս անգամ ԵԱՀԿ ՄԽ հետ: Որքան էլ առաջին հայացքից թվա, թե Թուրքիան երգում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հայտնվելու իր հին երգը, խնդիրը եվրոպական թևում այդ պետության ունեցած անհաջողությունների ֆոնի վրա եմ տեսնում: Հավանաբար եվրոպական որևէ ձևաչափում դրական միտում ցույց տալուն է ուղղված, ինչը կբալանսավորի ԵՄ հետ Թուրքիայի և ԵԽ հետ ունեցած Ադրբեջանի տարաձայնությունների բացասական սալդոն: Մեր երկու հարևանները զգացել են՝ ադրբեջանաթուրքական հակաեվրոպականությունն անցել է բոլոր սահմանները Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1121452597988318 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն