• Արա Արայան
  • Երևան-Սևան մայրուղին տեղից անվտանգ չէր, բայց արդեն քանի օր է ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել ու այդ հատվածները վերածվել են 'ռուսական ռուլետկայի' նման մի բանի, հատկապես գիշերով: Ոչ անվտանգության կանոններ կան, ոչ նորմալ լուսային ազդանշաններ, միլիցեքն էլ իրենց գռդոնով են զբաղված, անվտանգությունը նրանց չի հետաքրքրում: Անլույս ու կիսաջարդ ավտոներ, ֆուռեր, հարբած տավարներ(դալնիով քշող), ովքեր էտ նեղ ճամփին, դուրս են գալիս հանդիպակած գոտի, և էս ամենը, միջպետական մայրուղու վրա:  Դե ընդհանրապես, 'հայկական' երթևեկությունն ուրիշ է, տպավորություն է, որ ազգը 10 տարի առաջ ա սելից իջել ու նստել ինքնաշարժ: Էս համատարած փնթիությունը դարձել ա ազգային մենթալիտետ, բոլորը բոլորի վրա թքած ունեն, ոչ մարդն արժեք ունի, ոչ էլ էտ արժեքի մասին հեչ մտածում ա: Ցավն են է, երբ սենց բաներ էս նկատում, շատերը նույնիսկ զարմանում են, իբր ինչի՞ հետևից ես ընկել, տո քեզ պետք ա՞, նորմալ ա էլի... Իրոք, որ նորմալ ա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10208042413813160 ...

    Կարդալ ավելին
  • Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ամբիոնից, մեկ էլ թիկնապահները հապճեպ նրան էվակուացնում են, իբր մահափորձի վտանգ զգալով։ Սրա շտաբում, երևի Յանոկովիչի փիարշիկներն են աշխատում, Յանուկն էլ այսպիսի կոմիկ «մահափորձերի» էր ենթարկվում, նման կերպարներ են...)))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10205988704511711 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին 30-40 տարիների ԱՄՆ պատմություն իմացողներ, ի՞նչ կերպ է անցնում մի նախագահից մյուսին անցնող պռոցեսը: Ընտրություններից առաջ, հետո և նոր կաբինետ ձևավորելու պռոցեսի ընթացքում, հնարավոր է՞ հապաղում արտաքին քաղաքականության ու ռազմական հարցերում: Եղել ե՞ն դեպքեր, երբ նոր կաբինետ ձևավորելու ընթացքում, ԱՄՆ որևե տարածաշրջանում իրադրություն է աչքաթող արել: Մեր տարածաշրջանի շտապողները, կարծես ամերիկյան ընտրությունների հարցը, նույնպես հաշվի են առել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10205382095466864 ...

    Կարդալ ավելին
  • Էրդողանի փրկությունը Պուտինը չէ, այլ նրան խաբելն ու երկրորդ нож в спину ն հասցնելն է, դա է Արևմուտքի հանձնարարությունը և նա այն չկատարելու տարբերակ չունի: Եթե Ռուսաստանը սանկցիաների տակ մի քանի տարի կարող է ապրել, ապա Թուրքիան նույնիսկ ամիսներ ապրել չի կարող: Համոզված եմ, Պուտինն էլ իր հերթին Էրդողանին խորտակելու հանձնարարություն է ստանձնել, նույն Արևմուտքի և Իսրաելի կողմից: Ուկրաինական կուտն ուտողը, ինչ կուտ ասես կուտի... продажный против продажного Պարսիկներին նման խաղերի մեջ քաշելու փորձերը, առողջ ծիծաղ են առաջացնում: Восток дело тонкое Петруха... . спокойно товарищи армяне Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10205357540333001 ...

    Կարդալ ավելին
  • Պուտինն ու Էրդողանը հանդիպելու են օգոստոսի 9 ին, Սանկտ Պետերբուրգում։ Կենացները քաղցրանում են, մեզանից մաքսիմալ միասնություն ու սթափություն է պահանջվում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10205306690821795 ...

    Կարդալ ավելին
  • Հող հանձնել-չհանձնելու ծիրին մեջ, մի հարց ունեմ: Կարող էք այդ հարցին չպատասխանել, բայց հարցից փախչել չի ստացվի: Ի՞նչ էք անելու հողը, ինչու՞ էք հող ուզում: Համոզված եմ, պատասխանների մեծ մասը լինելու է 'մեր պապական հողերն են', 'պատմական Հայաստանն է'... 20 տարի է, այդ հողերը մեր տնորինության տակ են, ի՞նչ էնք արել, ի՞նչ ենք ստեղծել այդ հողերի վրա, բացի նրանից, որ մի քանի գեներալ-բասմաչներ այդտեղից թալան են արել ու ցորեն ցանել... Լավ, թողնենք Աղդամը, վերադառնանք Հայաստան: 90 ականներին, երբ հհշական խեղկատակները հողի սեփականաշնորհում նախաձենեցին, գյուղացիների մեծ մասը ինքնամոռաց մտան այդ պռոցեսի մեջ: Շատ շատերին հարց էր տրվում, ի՞մչ ես անում հողը, պատասխանը մեկն էր, 'մեր պապերի խողն ա, թող ըլնի': Հետո ի՞նչ արեցին այդ պապական խողերի հետ, դրանց զգալի մասը հիմա խոպան է: Ում տարածքով խողովակ էր անցնում, նոր տերը քանդեց հողից հանեց ու վաճառեց դրանք, ում տեխնիկա հասավ, դառավ գյուղի գլխին պատուհաս, անասնագլխաքանակն էլ մորթեցին կերան: Հիմա այդ նույն գյուղացուն խնդրես վերադարձնել, կամ վաճառել խոպան հողը, պապերի գինը կդնի վրան: Գյուղական հողերի սեփականանաշնորհմանը զուգահեռ և նույն ոճով ընթացան արդյունաբերության ավերումն ու քաղաքային տարածքների խլումն ու ապականումը... Այդպես չէ՞ հայեր, թե՞ թուրքերը, ռուսներն ու եվրեները դա արեցին... Նույն ռուսները, ցամաքի 25 տոկոսը զբաղեցրել ու փնթի տարածքի են վերածել, դրան գումարած, աբխազական դրախտը, որ նույնպես ավերված տարածք է դարձել: Օր ու գիշեր թուրքին հայհոյում էք, քոչվոր թուրք Չինաստանից հասել է մեր տարածաշրջան, ճանապարհին գրավելով ու թալանելով, բայց հետագայում, այդ բոլոր տարածքներում նորմալ կյանք է ընթացել:Կիպրոս է գրավել, հունական հատվածից ոչ պակաս վիճակում է հիմա: Թուրքահպատակ, Արևմտյան Հայաստանն ավելի բարվոք չէ՞ր, քան այսորվա Հայաստանի ցանկացած տարածք, ազատագրված տարածքները չէ, համեմատեք հայաստանյան ցանկացած մարզի, գյուղի ու քաղաքի հետ: Ամենուր փնթիություն է, բացիթող վիճակ ու քարուքանդ: Հիմա հող ենք ուզում, արյունով պաշտպանում ենք, արյունն էլ դարձնում ենք 'հող չտալու' գլխավոր արգումենտ: Այդպես չի հայեր, դա մոլորություն է: Հողը աստծու պարգև է, որի վրա մարդ արարածը պիտի ստեղծագործի, մշակի այն, հողի վրա կյանքի ու բարեկեցության համար պայմաններ ստեղծի: 'Պապերի խողն' ու 'արյունը' ինքնանպատակ հո չի՞: Վերջապես, հողը գրավվում են դրանից օգուտ ստանալու համար, գենոֆոնդը ընդլայնելու համար, ու՞մ է պետք խոպան հողը, ասեք խնդրեմ: 20 տարում տարբեր երկրներ տասնապատիկ աճ են գրանցել, դեմոգրաֆիկ ու տնտեսական ոլորտներում, օրինակները շատ են: Բայց մենք, 20 տարում գրավվածն էլ խոպան թողեցինք, եղածն էլ: Էսպես չի կարելի, ոչ բարոյական տեասկետից, ոչ էլ ռեալ ռեսուրս ունենք՝ տասնամյակներով 'պապական խողերը' պահելու համար: Կյանքը պայքար է, չե՞ս մշակում, ուրեմն կխլեն ձեռքիցդ և ուրիշները կմշակեն հողդ:  Սուտ հայրենասիրություն խաղալն իրեն սպառել է, ՄՈՌԱՑԵՔ հայ գրականությունն ու հայոց պատմությունը, մեր գրականության մեծ մասը կործանանրար է, խեղկատակություն, գեղջկական գիր, որոնցում, բացի հայրենասիրական երգերից, ապրելու ոչ մի 'ֆորմուլա' չկա: Եվ սերնդե սերունդ, դպրոցից սկսած այդ սփամը լցվում է երեխաների գլուխները, այդ պատճառով, տարրական հարցերի պատասխան չունենք: Ի՞նչ է հողը, ինչու՞ ենք ապրում էս հողի վրա... Արդյունքում, 20 տարի, ազատագրումից մինչ օրս հողի բազար ենք անում աշխարհի հետ, առանց ամաչելու, առանց հողի ու կյանքի արժեքն իմանալու: Բոլորս էլ գիտենք, ասել ու ասում են, որ այդ տարածքները բուֆերային են, մի օր պիտի վերադարձնենք, 'Ղարաբաղի ստատուս' կոչված ապուշության դիմաց: Հիմա ոմանք զարմանում ու վրդովվում են, նոր՞ իմացաք այդ մասին... Հող հանձնելով մեր հարցերը չեն լուծվելու, եթե ապրելու ճիշտ 'ֆորմուլա' չունես, Գլենդեյլի հողն էլ թողեն հույսիդ կվերածես խոպանի, Փարիզինն էլ, Թիֆլիսինն էլ... Այնպես որ, այսպես շարունակել չի կարելի, պիտի հայրենասիրական լոլոները դնենք մի կողմ և հասկանանք ինչ ենք ուզում և ինչի համար... Լավ եղեք և միիիի քիչ անկեղծ, գրողը տանի...))) Ամեն ինչ շա՜տ հեշտ է, լուծումները շատ պարզ, մենակ թե, հանգիստ թողեք պապերին ու թուրքերին, խնդիրը մեր մեջ է:))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10205117456811063?notif_t=close_friend_activity¬if_id=146667585287407 ...

    Կարդալ ավելին
  • Համոզված եմ, որ մեր երկրում ավելի շատ հայրենասեր մարդիկ կան, քան ասենք Ամերիկայում, Ֆրանսիայում, կամ Գերմանիայում։  Բայց արի ու տես, ոչ ահռելի Ռուսաստանն է «հայրենասիրությամբ» զարգանում, ոչ էլ մեր պստլիկ Երկիրը։ Սրա վերջը փակուղին է... Դատելով ֆեյսբուքյան տերմինոլոգիայից, մեր հասարակությունը բաղկացած է դավաճաններից, թուրքերից, թուրքանման հայերից, անապահովներից, ազգանվերներից ու հերոսներից, իսկ թե որոնք են այս կատեգորիաներից շատ, որոնք քիչ` դա հայտԸնի չէ։ Գիտնական, երգիչ, լրագրող, պարուսույց, խոհարար, բոլոր չինովնիկները՝ իրենց կանանց հետ, ուսուցիչներն ու տաքսիստները, պոետներն ու առևտրականները, բոլորը «հայրենասիրություն» են քարոզում... Սիմուլյանտների մի հոծ բազմություն։ Ձև լիներ, «հայրենասիրությունը» կվերածեին ապրանքի, մեծածախ ու փոքրածախ կվաճառեին կրպակներում ու մոլերում, սեղանիկների վրա ու դեղատներում... Հայրենասիրությունը, ոչ նպատակ է, ոչ միջոց, ոչ էլ հանգրվան, սիրելի հայրենասերներ։ Առ հասարակ, ՍԵՐ բառը, ցանկացած բառի հետ «խաչասերելուց» ֆալշոտ բան է ստացվում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10204941675376637?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463775465 ...

    Կարդալ ավելին
  • Մարդկային աշխարհում, ամենա թանկ բանը՝ մարդու կյանքն է, մարդու իրավունքն ու ազատությունն է։ Հայրենասիրությունը էմոցիոնալ վիճակ է, հայրենասիրության վրա հույս մի դրեք, հայրենասիրությամբ երկիր չեն կառուցում։ Ամեն ինչ սկսվում է մարդուց։ Ցանկացած մարդ, ուզում է ապրել նորմալ կյանքով, նորմալ երկրում։ Թե չէ քոքել եք հայրենասիրական երգերն ու ճառերը, հերոս ու դավաճան եք խաղում։ Մի կողմ դրեք էս տերմինալոգիան ու անկեղծ խոսեք մարդու մասին, դա ոչ ամոթ է, ոչ էլ էգոիզմ։ Ի դեպ, լավ ու վատ հայրենիքներ էլ լինում են, լավ հայրենիքում, մարդկանց զգալի մասը լավ, ապագայի հանդեպ հավատով է ապրում, օրենքով պաշտպանված է ապրում։ Իսկ վատ հայրենիքներում, մարդիկ դժբախտ ու անպաշտպան են։  Եվ գլուխ չարդուկեք «հայրենիքն ու ծնողներին» չեն ընտրում մանկական երգաշարանով... Հայրենիքի լավն ու վատը՝ հնությամբ չի որոշվում, պատմությունն էլ հանգիստ թողեք։ Հենց էս էմոցիոնալ աղմուկն անջատենք, կենտրոնանանք ՄԱՐԴՈւ վրա, խնդիրներն ու նպատակները ավելի կհստականան, պարզ և էֆեկտիվ լուծումներ ի հայտ կգան։ Վշտի ծով սարքել, մեջը լողում ենք։  Մեռած հերոսներ, մեռած երազանքներ, դավաճաններ ու տխմար աֆորիզմներ։ Էս հերոսը սենց ա ասել, Տիգրան մեծը նենց ա ասել, կարծես մի մեծ գերեզմանոցում է ապրում ազգը, հո դուք գիժ չե՞ք, մարդիկ։ Սա մասսայական պսիխոզի է նման... Եվ վերջ ի վերջով, կեղծ է էս ամենը, ֆալշ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10204931024270366 ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն, մեր ազգի մի ստվար հատված, այդպես էլ չի հասկանում, թե ինչով ենք մենք տարբերվել ու պիտի տարբերվենք հարևան ցեղերից... Մարդը մերկ է ծնվում, անկախ սեռից ու ազգուցյունից, դա նորմալ է, կգա ժամանակ՝ սեքսիզմը այն աստիճան կմարի, որ առաջադեմ մարդիկ հանգիստ տկլոր կշրջեն փողոցներով։ Մեր կռիվը հարևան ցեղերի հետ, հենց քաղաքակրթական է, մենք շարիաթի ազգ չենք ու չենք լինի։ Մեր ազգի հարատևության գաղտնիքը, հենց դրա մեջ է։ Հակառակ դեպքում, կլինեինք աֆղանացու, կամ թուրքի պես, ման կգայինք փարաջեքով, բիձա տարիքում էլ կնության կառնեինք 13 տարեկան երեխեքի։ Ոչ մեկի ազատությունը օրենքից դուրս սահմանափակել չի կարելի։ Պատերազմի մեջ ենք, դա է առաջին գերխնդիրը։  Կորչի քյարթը, շարիաթի հետ, մերկ մարմնի դեմ կռիվ մի տվեք...) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10204857893842151?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14623830408 ...

    Կարդալ ավելին
  • Մեր պաշտոնյաներին շատ հայհոյեցինք, հող հանձնելու մասին արած ելույթների համար, բայց մյուս կողմից, այդ հայտարարությունները շատ օգտակար են, դրանք հատկապես վտանգավոր են Ալիևի համար։ Ադրբեջանցիների 99% ը ուրախությամբ կողմ կլինի, 5 չե, նույնիսկ 2-3 շրջանի դիմաց ճանաչել Արցախը և խաղաղ ապրել հայերի հարևանությամբ։ Իսկ ստացվում է, որ հայկական իշխանությունը, վաղուց պատրաստ է հանձնել ամբողջ 5 շրջան, իսկ Իլհամը ապուշի պես, միլյարդավոր դոլլարների զենք է գնում, այն ինչ, կարելի էր ռանց զոհերի՝ այդ շրջանները ետ վերցնել և այդ փողերով ամբողջովին վերականգնել։ Հիմա Ալիևը ահռելի միջոցների ու զոհերի գնով, չի ստանում ոչինչ։ Մեր քարոզչությունը՝ այս թեմայով, շա՜տ նուրբ մեսիջներ պիտի հղի ադրբեջանական սոցիումին ... Ինչևէ, հետաքրքիր է տարբեր ռակուրսից նայել դեպքերին ու կյանքին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10204818629260561 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն