• Աղվան Վարդանյան
  • Նիկո՞լ Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սևեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ: Ընտրարշավին ո՛չ իրեն, ո՛չ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել, չեզոք-ուշադիր հետևել ենք: Մեկ էլ հանկարծ երեկ Նիկոլը մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը երևում է՝ 12-13 իր շրջիկ խումբը: Անցյալ շաբաթ ՀԼՔ-ն ստացել է ի՛ր պատվերով կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Դաշնակցության՝ անցողիկ շեմից շատ բարձր ցուցանիշը Նիկոլին հայտնի է: Մտածենք՝ ինչո՞ւ է ակնհայտ այլ բան ասում: Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաև հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասևեռումով տառապում: Ոչինչ, որ պարբերաբար քաղաքացիներից դրամահավաք կազմակերպող (իբր մեզ փող որտեղից) ՀԼՔ-ն վճարովի եթերից օգտվել է 520, ՀՅԴ-ն՝ 298 րոպե, ոչինչ, որ քարոզչության թանկ հաճույք Billboard-ների թվով ՀՀԿ-ից հետո (200) երկրորդ տեղում է (170), ոչինչ, որ այդ թիվն անգամ ԲՀԿ-ից 31-ով է ավելի, իսկ Դաշնակցությունից՝ 93-ով: Ինձ հետաքրքրում է՝ ինչու է այսքան դյուրագրգիռ դարձել Նիկոլ Ք-ն և ինչ է ուզում Դաշնակցությունից: Չգիտեմ՝ իջևանցի իր նախնիները կոմունի՞ստ, թե՞ դաշնակցական են եղել: Բայց գիտեմ` ելք կա: Ու ելքը Դաշնակցությունն է: Հ.Գ. ՀԼՔ-Հանրապետություն, Լուսավոր, Քաղաքացիական: Աղվան Վարդանյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghvanv/posts/1099394486872400 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն