• Կարեն Կարապետյան
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ համաձայնագրին նշել է, որ այն շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար:  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։ Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ»,- գրել է վարչապետը: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի զբոսաշրջային տեսաարխիվի բովանդակությունը՝ ավելի քան 15 ժամ չմշակված կադրերը, կբավականացնեն, որպեսզի ստեղծվի և առաջխաղացվի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Ահա մի փոքր հատված։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ:Ինչպես հայտնում է FBH.am-ը , նա Ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նշելով. «Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարություններին ու անհաղթահարելի թվացող մարտահրավերներին՝ 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»: ...

    Կարդալ ավելին
  • Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։ Շնորհավորում եմ, Henrikh Mkhitaryan ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Karen.Karapetyan/photos/a.212621345473872.51925 ...

    Կարդալ ավելին
  • Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/Karen.Karapetyan/posts/1336503593085636 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Karen.Karapetyan/posts/1315595495176446 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:  Վարչապետն ընդգծել է, որ նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա: Ներկայացնելով ձեռնարկված քայլերը` վարչապետը հայտնում է, որ  նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ: Բանակցությունների արդյունքում վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։  Այսպիսով, մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից: ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն: Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:  Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո:  Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:  Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Karen.Karapetyan/posts/1289828747753121 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում: Սիրով Ձեր՝ Կարեն Կարապետյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Karen.Karapetyan/photos/a.212621345473872.51925 ...

    Կարդալ ավելին
  • Մեր թիմի աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները։ Տարբերությունը գնահատելու համար համեմատենք 2017թ․ հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները 2016թ․ նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Մասնավորապես տեսանելի են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ 47% աճ, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 3 անգամ։ Մյուս ցուցանիշները՝ ստորև․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Karen.Karapetyan/photos/a.212621345473872.51925.128108877258453/1281924885210174/?type=3&theater   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն