• «ԵԼՔ» դաշինք
  • ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական միության խորհրդի կողմից հրապարակված Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը, #ԵԼՔ ԴԱՇԻՆՔՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար: #ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։ #ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը: Երևան, 24 հոկտեմբեր Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/yelqdashinq/photos/a.245201699264222.1073741829.223011978149861/366855540432170/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ավագանու որոշման մի շարք նախագծեր, այդ թվում՝ փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ելք» խմբակցությունը: Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին: Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին միաձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվափոխությունը նպատակահարմար չեն համարում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ: Միայն մեկ դեպքում էր, երբ ՀՀԿ ներկայացուցիչներիցչորսը հրաժարվեցին նախապես որոշված քվեարկության տրամաբանությունից և ձեռնպահ մնացին Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագծին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այս դիրքորոշմամբ ՀՀԿ անդամները փորձում են խուսափել սույն թվականի մայիսի 14-ին իրենց տրված մանդատն իրացնելու պատասխանատվությունից, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովի համար՝ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, փորձ անելով հետաձգել հանրային լուրջ հնչեղություն ստացած հարցի լուծումը: «Ելք» խմբակցության անդամները նաև արձանագրեցին, որ ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը չէր ուսումանսիրել առաջարկված նախագծերի հիմնավորումները` պարզապես ենթարկվելով խմբակցության` նախապես որոշված մարտավարությանը նախագծերը տապալելու ուղղությամբ: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում հանրային կարծիքի վերհանման մեխանիզմները քննարկելու վերաբերյալ՝ մասնավորապես տեղական հանրաքվե իրականացնելու միջոցով, որը որպես հանրային կարծիքի արտահայտման միջոց ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Այժմ նախագծերը պետք է օրակարգում ներառվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ համաձայն «Երևան քաղաքի կանոնակարգն ընդունելու մասին» Երևանի ավագանու որոշման 20-րդ, 22-րդ, 27-րդ հոդվածներով սահմանված կարգով: ...

    Կարդալ ավելին
  • ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը. 1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: 2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազաթիվ ահազանգեր: 3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն և ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ: 4. Ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է: 5. ԵԼՔ դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում և ընդհանրապես միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ:   6. ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց և դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին: 7. ԵԼՔ դաշինքը իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և խոսելու է նրանց անունից: ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության: ԵԼՔ դաշինք 04.04.2017 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1811915879128799 ...

    Կարդալ ավելին
  • Հայտարարություն Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը: Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/yelqdashinq/posts/253290395122019 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն