Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արման Թաթոսյան
  • Իշխանությունների ցինիզմը ահավոր նյարդայնացնող ա, էն որ սաղի համար ամեն ինչ շատ էլ լավ ա, բա սենց էլ պետք ա լիներ, ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում... Բայց դրան արդեն սովորել ենք: Ինձ ավելի շատ զարմացնում ա էն մարդկանց կոչերը, ովքեր հստակ ոչ մի սցենար չունեն կամ դրա մասին նորմալ չեն խոսում, ոչ մի ռեալ քայլ չեն անում, բայց կոչ են անում չհիասթափվել, չարտագաղթել, որովհետև մի քանի տեղ հնարավոր ա եղել ձայները պահել, ուստի 2017-ին կամ 2022-ին էդ մի քանի հոգին կարելի ա դարձնել մի քանի հազար ու հաղթել ընտրություններում:  Ախպեր, հոպ հլը, դուք չգիտեմ ոնց եք ձեր գլխի ճարը տենում կամ ում վրա եք հույս դնում, որտեղից եք ֆինանսավորվում կամ փող աշխատում, բայց էդ մի քանի հազար հոգին էսօր հիմնականում շատ լուրջ խնդիրներ ունեն ու ձեր հնարավորությունները չունեն, որ մի քանի տարի էլ սպասեն ու օդի մեջ հույսեր փայփայեն, թե լավ ա լինելու: Ու էս ամեն ինչը ունի շատ պարզ բացատրություն, դու կամ մնում ես ու ավելի էս խրվում էս ճահիճի մեջ, կամ դառնում ես տեռորիստ ու ամենայն հավանականությամբ բռնվում կամ մեռնում, կամ դեմքիդ պադոշ ես քաշում ու դառնում ես իրանց նման, մի 2 կոպեկ փող ես աշխատում, կամ էլ թքում ես ամեն ինչի վրա, դիպլոմներդ, գիտելիքներդ, փորձդ ու քաղաքացիական բարձր գիտակցությունդ դնում ես թևիդ տակ, գնում ես ստեղից թեկուզ ասենք Խանտիմանսիյսկ ու սկսում ես ինչ-որ ալկաշ հարուստի համար կիրպիչից դոմիկ սարքել, գլուխդ պահել:  Մի տարի առաջ ընկերներիցս մեկը արտագաղթելուց առաջ ասեց ախպեր, կներեք, բայց ես հույսով կամ խոստումներով չեմ կարում տուն հաց տանեմ կամ կոմունալ մուծեմ, ուր մնաց ավելի լուրջ բաների մասին մտածեմ: Ասածս ինչ ա, կամ հստակ ու ամբողջական սցենար առաջարկեք, կպնենք գործի, կամ էլ թարգեք էդ դեկլարատիվ հայտարարություններն ու կոչերը, չզարմանաք, որ երեկ տեղամասերում կռիվ տվողները որոշ ժամանակ հետո գնան Հայաստանից ու ամեն ինչ զրոյից սկսեք, 500 հոգի մարդ հավաքեք, ամեն ընտրության ժամանակ ասեք բան չմնաց, հեսա մյուսին դառնալու ենք մի քանի հազար ու կրելու ենք... Ու տենց ամեն 5 տարին. Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10205312884449651 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ