• Մհեր Հակոբյան
  • Չէէ, ախպեր, էն չի... Նայում եմ Արցախյան հերոսամարտի մասին հերթական ֆիլմն ու ինձ չի լքում արհեստականության մի ինչ որ զգացում՝ չի համոզում, չի համոզում, էլի... լեննականցին լեննականցու ակցենտի անհաջող նմանակումա անում, սցենարն արհեստականա, կցկտուր, չես ջոգում ով ովա, սաղ խառնվում են իրար սիրելով ու չսիրելով, կռիվները արհեստական են, Շուշին չկա... Ու էլի սենց բաներ՝ պարտադիրա, որ Արցախյան հերոսամարտին նվիրված բոլոր ֆիլմերում հերոսները մեռնեն? Չեմ հասկանում, ինչ հիվանդագին մի մոտեցում է, մենք ուզում ենք երջանիկ, հաղթական վերադարձած տղերքի մասին ֆիլմեր նայել, ոչ թե հերոսական ու... լացկան... և դժբախտ վերջով: Հա, զոհվել են, ընկել են ընտիրները, բան չունեմ ասելու, բայց ֆիլմը կոչված է մասսա տանել լավն ու բարին, պայծառն ու հերոսականը, օրինակ ծառայել - արդեն արցախյանի մասին երկրորդ ֆիլմն է, որ հերոսը մահանում է, հա, որ տասնյակ ֆիլմեր ունենայինք երջանիկ ավարտով ու մի երկուս սենց՝ բան չէի ասի, բայց սենց՝ երկու ֆիլմ ու երկուսում էլ հերոսը մահանում է... որ ինչ? Մեկ էլ ես մի բան չեմ հասկանում՝ ինչու են արդեն երկրորդ ֆիլմում արցախյանին մեկնող գլխավոր հերոսները... փախած՝ մեկը ոստիկանից, մյուսը կյանքից, մեկը անհաջող ու երևի թե հանցագործ, մյուսը՝ կոմպլեքսների գերի - հա, լավ, Դուշման Վարդանը կամ Պետոն տենց են եղել, Ասկոլկեն տենցա եղել, տո կարգին, էս տղերքի մասին ֆիլմ հանեք ու... հերիքա լացեք, հերիիքա, մենք հաղթել ենք! Օֆֆֆ, եսիմ է, տեսնես մի օր արցախյանի մասին մի կարգին, լիամետրաժ ֆիլմ կնայեմ? Թե չե նման ֆիլմերը, ոնց որ, անվստահ իրենց հաջողությանը, զուտ հերոսներին սպանելով են ձգտում հանդիսատեսից էմոցիա պոկել ու ֆիլմին դրական կարծիք ապահովել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher.hakobyan.777/posts/1427358740632335 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին