• Հովիկ Աբրահամյան
  • ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները: 2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն: Այս պահին նպատակահարմար չեմ համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2029568857064689&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր դարձել է 60 տարեկան: Իր տարեդարձը նա տոնել է ռեստորանում՝ զավակների ու թոռների միջավայրում: Ֆեյսբուքյան իր էջում կառավարության նախկին ղեկավարը կիսվել է լուսանկարով, որտեղ 8 թոռների հետ է: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով: Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1663791830309062&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանն այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Լեռնային Ղարաբաղը՝ մայիսյան Եռատոնը, ինչի առթիվ սրտանց շնորհավում եմ բոլորիս: Տասնամյակներ առաջ Հայրենական մեծ պատերազմում հռչակված նացիզմի դեմ պատմական հաղթանակը կերտվել է նաև շուրջ 600 հազար հայորդիների խիզախության գնով: Փառք ու պատիվ մեր պապերին ու հայրերին: Ճակատագրական զուգադիպությամբ 25 տարի առաջ նույն օրը մեր հերոսները նոր սխրանքի հաղթական ելքն են ազդարարել. 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատներին հաջողվեց ազատագրել Շուշին՝ «Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիայի ու Արցախյան հերոսների վճռական քայլերի ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ: Այսօր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Մեծ հպարտությամբ ենք այսօր վայելում հաղթական բանակի նոր սխրանքները։ Մեր խոնարհումն ու խնկարկումը հերոսաբար ընկածների, անհայտ կորածների, վետերանների, արցախյան հերոսամարտի քաջերի հիշատակի առաջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1487689557919291&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ հայրենակիցներ, 20-րդ դարի ոճրագործության` առաջին Ցեղասպանության արդյունքում բնաջնջվեց մի ողջ ժողովուրդ, կանխամտածված սրի քաշվեց հայ ազգի մտավորականությունը, ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ: Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց: Գաղթի ճանապարհը` որպես փրկության փարոս հռչակած հայերը, ցրվեցին աշխարհով մեկ` յուրաքանչյուրն իր գենետիկ հիշողության մեջ պահպանելով հայրենազրկության դառը ցավն ու կարոտը: Այսօր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է պայքարը Ցեղասպանության փաստի ճանաչման ​շուրջ: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը։ Գործընթացը շարունակվում է չնայած Թուրքիայի ժխտմանն ու այդ ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքին: Մեզ համար կարևոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է: Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում: Այսօր պայքարի, բայց նաև խոնարհման օր է: Մենք գլուխ ենք խոնարհում 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1470602579627989&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին
  • Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության:   Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1426090780745836&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին
  • Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1377180972303484&id=203473279674265 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն