• Կարեն Վերանյան
  • Սեպտեմբերի 1-ին Սոչիում կկայանա Պուտին-Ալիև հանդիպումը. Հասկանալի է, որ կքննարկվեն արցախյան հիմնախնդիրը, տարածաշրջանային էներգետիկ վերջին զարգացումները. Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է Խաչատուրովի գործի և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցերը, որոնք նույնպես կլինեն քննարկման օրակարգում` միգուցե ոչ հրապարակային. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2223093627921239&id=100006618695607¬if_id=1535707119182568 ...

    Կարդալ ավելին
  •   Ադրբեջանցիները փորձում են օգտվել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունից և ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ում, ընդհուպ մինչև կառույցին անդամակցություն։ Հարևան երկրում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցի բարձրացումը նաև պայմանավորված է Խաչատուրովի շուրջ եղած միջադեպով։ Կարծես թե ռուսները դեմ չեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2211310155766253&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Օբյեկտիվորեն վերցրած` ժողովրդի շրջանում Քոչարյանի վարկանիշը ցածր էր քաղաքականություն վերադառնալու համար։ Դժվար էր պատկերացնել երկրորդ նախագահի` քաղաքականություն վերադարձի այլ տարբերակ, քան նրա կալանավորումը։ Սա ուղղակի լավ մատուցված նվեր էր։ Այս ամենով հանդերձ՝ այն, ինչ տեղի է ունենում երկրի ներքին քաղաքական դաշտում, արդեն բնականոն և սպասելի գործընթաց է, որտեղ ձևավորվում են քաղաքական նոր բևեռներ, նոր թիմեր` հին ու նոր քաղաքական դեմքերով, աստիճանաբար հստակեցվում են նոր խաղի կանոնները։ Երկիրը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ու պայքարը թեժ է լինելու` տեղեկատվական, քաղաքական այլ ուղղություններով, և դա քաղաքական օրինաչափություն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2208003052763630&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս ներկայացվեց Իսրայելի պաշտպանության նախարարության Սպառազինությունների տեխնոլոգիական միջոցների հետազոտման և զարգացման վարչության մասնագետների կողմից մշակված «Սոցիալական ցանցերում հակասեմականության դրսևորումների հայտնաբերման համակարգ»-ը (Anti-semitism Cyber Monitoring System)։ Համակարգը հնարավորություն է տալիս հետևել սոցիալական ցանցերի «անցուդարձին», հայտնաբերել հակասեմական բնույթի հրապարակումների քանակը, տարածող խմբերին՝ ըստ տեղաբաշխման երկրի կամ երկրների։  Ներկայումս համակարգն աշխատում է քառալեզու տարբերակով (անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն), հետագայում կհամալրվի այլ լեզուներով ևս։  Նախորդ ամսվա ընթացքում համակարգը հայտնաբերել է շուրջ 409 հազ. հակասեմական բնույթ կրող ինտերնետային հաղորդագրություն, որոնք գրվել են 30 հազ. օգտատերերի կողմից։  Հակասեմական բնույթի ինտերնետային հաղորդագրություններ շատ են արձանագրվել հատկապես Դնեպրում, Բուխարեստում, Լոնդոնում, Փարիզում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2074197649477505&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ԱԹՍ-ից ականանետի արկ: Միամտություն է կարծել, որ Ալիևը փոխելու է իր ձեռագիրը. Հիշեցնեմ, որ միջադեպը հաջորդեց Կրակովում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերին հաջողվեց որոշակի առարկայական պայմանավորվածություններ ամրագրել սահմանին վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ. Այս քայլով Ադրբեջանի իշխանությունները մեսիջ են ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և հայկական կողմին առ այն, որ նշյալ պայմանավորվածություններն ըստ էության չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը. Եվս մեկ անգամ նշեմ, որ սահմանային միջադեպերի կանխման լավագույն միջոցը և երաշխիքը ՀՀ և Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացումն է. Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2071566256407311&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Իրանում ցույցերի ընթացքում հնչեցված կոչերը վերահաստատում են այն փորձագիտական տեսակետը, որի համաձայն ցույցերի կազմակերպման գործում զգալի է արտաքին հետքը.  Մասնավորապես հնչեցին հակառուսաստանյան, Իրանում շահի իշխանության վերականգնման կոչեր. Հիշեցնեմ, որ շահի իշխանության շրջանում և հատկապես 20-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում ամենահաջողված ռազմավարական դաշինքը Իրան-Իսրայել տանդեմն էր` ԱՄՆ հովանու ներքո.  Կա փորձագիտական բավական տարածված գնահատական, ըստ որի ներկայում Իսրայելը փորձում է Իրանի հարցում շարժվել ոչ այնքան հակամարտության, որքան երկխոսության վերականգնման ճանապարհով. Նշեմ նաև, որ դրան ընդառաջ որոշակի մեսիջներ կան նաև իրանական կողմից. Որքանով կռեալիզացվի այդ հնարավությունը կողմերի միջև երկխոսության հաստատման գործում, կախված է երկու երկրների ղեկավարությունների քաղաքական կամքից և այն հանգամանքից, թե որքանով կհամընկնեն այս փուլում կողմերի շահերը կամ կհամընկնեն արդյոք առհասարակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2065334307030506&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս շվեյցարական SGS ընկերությունը Վրաստանի կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել Հարավային Օսիան` Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհային միջանցք օգտագործելու հնարավորության մասին. Պայմանագրի համաձայն շվեյցարական ընկերությունն իրականացնելու է բեռների մոնիթորինգը.  Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումն ինքնին խոսում է նախ ՌԴ և Վրաստանի միջև երկխոսության վերականգնման` կողմերի քաղաքական կամքի առկայության մասին` անկախ առկա քաղաքական նշանակության տարաձայնություններից` տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ. Պայմանագիրը լավ հնարավորություն է ստեղծում հատկապես Հայաստանի համար` Վերին Լարսում ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում օգտվելու Հարավային Օսիայի այլընտրանքային տարածքով բեռնափոխադրումների իրականացման հարցում. Կարելի է ենթադրել, որ Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը ստորագրելու այս կարևոր համաձայնագիրը, որը մեծ նշանակություն ունի ինչպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Վրաստանի տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից, ինչպիսի լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում. Վերջինիս իշխանությունները դեռ առիթներ կունենան համաձայնագրի հետ կապված իրենց մտահոգությունները 'կիսելու' Վրաստանի ղեկավարության հետ. Համաձայնագրի ստորագրումը դասական օրինակ է այն բանի, որ չնայած հակամարտությունների կարգավորման հարցերում կողմերի սկզբունքային հակասություններին, դրանք չպետք է խոչընդոտեն տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին. Սա լավ օրինակ է Բաքվի իշխանությունների համար գնալու նման ճանապարհով, քանի որ դրան չկա այլընտրանք. Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2058604394370164&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Երուսաղեմի շուրջ ծավալվող զարգացումներում ուշագրավ է հատկապես Իրանի դիրքորոշումը։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունն առաջին հայացքից տրամաբանորեն պետք է լրջորեն անհանգստացներ հե՛նց պաշտոնական Թեհրանին, քանի որ Իրանը այն բացառիկ պետություններից է, որը Իսրայել պետության և հրեության հարցում հանդես է գալիս ամենաարմատական դիրքերից՝ չճանաչելով առհասարակ Իսրայել պետության գոյությունը։ Սակայն փաստն այն է, որ ի տարբերություն Թուրքիայի, իրանական կողմն առայժմ սահմանափակվում է բավական զուսպ, զգուշավոր և ոչ այնքան աղաղակող հայտարարություններով։ Ստամբուլում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրների արտակարգ գագաթնաժողովին նույնպես իրանական կողմը սահմանափակվել է Թրամփի հայտարարության առնչությամբ արաբական-մուսուլմանական երկրների դիրքորոշմանն իր աջակցությունը հայտնելու հայտարարությամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2054171161480154&id=100006618695607¬if_id=1513229055062327 ...

    Կարդալ ավելին
  • Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) 13 կին զինծառայողներ ներկայում անցնում են տանկիստ հրամանատարների դասընթացներ։ ԻՊԲ պատմության մեջ առաջին անգամ, դասընթացներն ավարտելուց հետո նրանցից ոմանք կդառնան տանկային անձնակազմի հրամանատարներ։ Ինչպես նշում են երկրի պաշտպանական ոլորտի պատասխանատուները, սա իրենից ներկայացնում է պիլոտային մի նախագիծ, որով նախատեսվում է առաջիկայում ստեղծել ամբողջությամբ կանանցով համալրված տանկային անձնակազմեր։ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2033515390212398&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հրապարակած հիմնական կետերը ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ և ՌԴ միջև հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը և թերևս ոչ ավելին. Դրանք ըստ էության չեն կարող ունենալ որևէ լուրջ և հեռանկարային ազդեցություն հակամարտության կարգավորման հարցում` մի քանի հիմնական պատճառներից ելնելով. 1. Նախ` Հոգլանդի հրապարակած կետերը արտահայտում են արցախյան հիմնախնդրի կարգավորման միայն ամերիկյան մոտեցումը, ինչն արդեն դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից.  2. Հիմնական կետերը հրապարակվեցին Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման ֆոնին և իր բովանդակությամբ ունեին ադրբեջանական կողմի շահերին համահունչ շեշտադրումներ. Այստեղից կարելի է ենթադրել, որ այդ վերը հիշատակված հանդիպումը կամ միգուցե հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի օրակարգը մտահոգության առիթ են եղել Վաշինգտոնում. 3. Նախքան հիմնական կետերի հրապարակումը դեռևս ս.թ. օգոստոսի առաջին կեսին նույն Հոգլանդը հարցազրույց էր տվել Ամերիկայի ձայն ռադիոկայանին, որում անդրադարձել էր արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերի նախաձեռնման անհրաժեշտության, ռազմական բախումների հնարավորության նվազեցման հարցերին. Նկատենք, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցում շահագրգռված է հիմնականում հայկական կողմը` ի տարբերություն Ադրբեջանի, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ հանաձայնությունները. Ասել է թե, Հոգլանդի հարցազրույցի և հրապարակած կարգավորման հիմնական կետերի միջև շոշափելի են շեշտադրումների տարբերությունները, ինչը խոսում է կամ հարցազրույցի համատեքստում ամերիկյան կողմի որոշակի սպասելիքների չարդարացման, կամ ռուս-ամերիկյան հարաբերությունների` հակասությունների ու շահերի բևեռացման նոր փուլ մտնելու մասին. 4. Չմոռանանք, որ սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվում է հերթական հանդիպումը, որի նախաշեմին թե ամերիկյան, թե ռուսական կողմը ձգտում է ամրապնդել իր դիրքը և հանդիպումից առաջ ունենալ հնարավորինս շահեկան և նպաստավոր իրավիճակ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2007142542849683&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն