• Էկոնոմիկան թվերով
  • 2017 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի արտահանման կառուցվածքում իր դիրքերն է ամրացրել ՌԴ-ն, որին բաժին է ընկնում արտահանման կառուցվածքի 21.6 տոկոսը: Նշենք, որ երեք տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 19.6: Ինչ վերաբերում է մնացածին, ապա ընհանուր արտահանման ուղղության մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ անդամ պետություններին: Ինչ վերաբերում է Հայաստանից ընդհանուր արտահանման շուրջ 5.9 տոկոսին, ապա այն բաժին է հասել Իրաքին, 5 տոկոսը` Չինաստանին, իսկ ահա 2.9 տոկոսը` Իրանին: Այլ երկրներին բաժին է ընկնում արտահանման կառուցվածքի 47 տոկոսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=231418920684722&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական «ռմբարկուները» Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է տնտեսական աճի 5,7 տոկոսանոց աճ: Այստեղ գումարային առումով առաջատար երեք ճյուղերը գրանցել են հետևյալ ցուցանիշները: Արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 12,9 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությանը՝ 12,1 տոկոսով: Դրանից զատ առաջատարների շարքին է միացել ծառայությունների ոլորտը, որտեղ արձանագրվել է երկնիշ աճ՝ 10,1 տոկոսի չափով: Վերը նշված երեք ճյուղերի ծավալները դրամական արտահայտմամբ կազմել են համապատասխանաբար 485, 685 և 409 մլրդ դրամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=225894977903783&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ արտահանման ծավալները այս տարվա առաջին չորս ամիսներին կազմել են 608 մլն դոլար: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017-ի աճը կազմել է 16,1 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 15,1 տոկոսով: Դրամական առումով այն կազմել է 1 մլրդ 689 մլն դոլար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=223709181455696 ...

    Կարդալ ավելին
  • Խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում Հայաստանում նախատեսվում է կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ։  Սպասվում է, որ առաջին փուլը կանցկացվի Գեղարքունիք մարզում, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ Արևային կայանների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ներկայումս մի շարք ընկերություններ հետաքրքրված են այս ուղղությամբ Հայաստանում ներդրում կատարելու հնարավորությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216417852184829&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված արդյունքների համաձայն՝ Հայաստանի 2017 թվականի առաջին երեք ամիսների առևտրաշրանառությունը կազմել է 1 մլրդ 246 մլն 837 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված արդյունքները՝ 17,4 տոկոսով: Այժմ տեսնենք, թե որ երկրների հետ է Հայաստանը մտել առավել խոշոր գործարքների մեջ: Ինչպես և սպասելի էր, արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 360 մլն 891,8 հազար դոլարի առևտրաշրջանառություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18,2 տոկոսով: Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 116 մլն 723,6 հազար դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավել է 23,8 տոկոսով: Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է, որի հետ այն կազմել է 62 մլն 80,7 հազար դոլար՝ ավելանալով 26,6 տոկոսով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=211796595980288&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Չնայած ձմռան ամիսների ոչ բարենպաստ եղանակային պայմաններին, այնուամենայնիվ, այս տարին լավ է դասավորվում գյուղատնտեսության համար: Սպասվում է, որ ծիրանի բերքը այս տարի կլինի առատ: Այդ մասին են փաստում Արագածոտնի մարզում: Ինչ վերաբերում է Արմավիրին, ապա Հացիկ գյուղում ակնկալում են 3000 տոննա բերք: Առատ բերքի պատճառներից մեկը գործող կարկտակայաններն են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=206768153149799 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում մեկնարկել է արևային էլեկտրակայանների կառուցման նոր փուլ: Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ Արևային էլեկտրակայանների կառուցման համար նախատեսվում են ներդրումների իրականացում տարբեր մարզերում, որոնց արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը: Ուստի և արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի նպատակն է լինելու ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=206386999854581 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականը Հայաստանի տնտեսության համար առանձնահատուկ էր նրանով, որ հնարավոր եղավ արտահանման դրական ցուցանիշը հասցնել 20 տոկոսի: Դրամական գնահատմամբ՝ նախորդ տարի արտահանումը Հայաստանից կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար: Աճը հիմնականում պայմանավորված էր պատրաստի արտադրանքի արտադրության և արտահանման ավելացմամբ: Այս տարվա առաջին երկու ամիսները պաշտպանում են այն թեզը, որ նախորդ տարվա գործընթացը ունի շարունակական միտում: Այլ կերպ ասած՝ վերը նշված ժամանակահատվածում արտահանումը ևս արձանագրել է 20,1 տոկոսանոց աճ, որը դրամական գնահատմամբ կազմել է 273 մլն դոլար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=200464720446809&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաքում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը: Այդ կառույցի նպատակն է պահպանել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը: Այսպիսով՝ Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Անդամակցության շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար, ինչը խթան կհանդիսանա հանրության և ներդրողների վստահության բարձրացման համար: Հետաքրքիր է, որ Հայաստանի անդամակցության օրերին կասեցվել է Ադրբեջանի մասնակցությունը ԱՃԹՆ-ին, որը միացել էր կառույցին դեռևս 2003 թվականին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=187789358381012 ...

    Կարդալ ավելին
  • Հաշվի առնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Շինարարության ճյուղում գները նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 3.9 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև գյուղատնտեսական ոլորտում, որտեղ արտադրողների իրացման գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով։ Գնանկում է արձանագրվել նաև գյուղարտադրության միջոցների գնման ինդեքսում, որտեղ այն հունվարին կազմել է 6.3 տոկոս: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=180857029074245&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն