• Արտյոմ Լևոնյան
  • MacDonalds-ի հիմնադիր (նու այն Մակդոնալդսի, որ մենք այսօր գիտենք) Ռեյ Կրոկը ամերիկյան համալսարաններից մեկում հանդիպման ժամանակ մտնում է սրահ և դիմելով ուսանողներին հարցնում է.« Ըստ ձեզ ես ի՞նչ բիզնեսով եմ զբաղվում»։ Դահլիճի արձագանքը լինում է բարձր ծիծաղը։ Կրոկը նույնը հարցը կրկնում է։ Դահլիճից մի քանիսը բղավում են․«Դե ով չգիտի․․․համբուրգեր եք վաճառում»։ Հիմա էլ Կրոկն է ծիծաղում և պատասխանում․«Ոչ, դուք բոլորդ սխալվում եք, ես զբաղվում եմ անշարժ գույքի բիզնեսով»։ Հանդիպումը շարունակվում է։ Մի որոշ ժամանակ անց Կրոկը նորից դիմելով դահլիճին հարցնում է․«Ըստ ձեզ ես ի՞նչ պռոդուկտ եմ վաճառում»։ Դահլիճը կրկին ծիծաղում է և բղավում․«Դե սա հաստատ գիտենք՝ ձեր պռոդուկտը համբուրգերն է, դուք համբուրգեր եք վաճառում»։ Կրոկը կրկին ծիծաղում է ու արձագանքում․«Ոչ, դուք բոլորդ սխալվում եք, համբուրգերը իմ ապրանքն է, բայց իմ պռոդուկտը բիզնես համակարգն է, ես բիզնես եմ վաճառում»։ Կրոկի ստեղծած բիզնես համակարգը, ըստ իս, մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել գերազանցել։ Չնայած նրան, որ Մակդոնալդսը մեզ հայտնի է որպես համբուրգեր վաճառող ֆասթ ֆուդ, սակայն էս մարդու հիմնական եկամուտը ու հիմնական բիզնեսը երբեք չի եղել համբուրգերը։ Այ բիզնես‐հանճարը էսպես ա լինում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10207839264579187 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում առաջին անգամ հաշվել են, թե մեկ ժամի դիմաց միջինում որքան են վարձատրվում տարբեր ոլորտների մասնագետները։ Ցուցանիշները մտածելու տեղիք են տալիս։ Սպասելի էր՝ ամենից շատ վարձատրվում են ծրագրավորողները՝ 5000 քանի դրամ։ Մնացյալ մասնագետները՝ ճարտարագետ, տնտեսագետ, բժիշկ, հաշվապահ, ուսուցիչ և այլն, միջինում՝ մոտ 1200 դրամ, առավելագույնը՝ 1900-ոտ։ Խնդիրն այն է, որ ժամը $4‐ով որևէ նորմալ ֆրիլանս պլատֆորմում կարելի է անել աշխատանք, որը ոչ միայն չի պահանջում մասնագիտական հմտություններ, այլ նաև առհասարակ կրթություն, ավելին՝ նույնիսկ ուղեղը աշխատեցնելու որևէ ջանք։ Իսկ վերը նշված մասնագիտությունների դեպքում (նու բացառությամբ բժիշկների թերևս) կամ, առհասարակ, որևէ մասնագիտական հմտություն պահանջող աշխատանքի դեպքում վարձատրությունը մեկ ժամի դիմաց սկսում է նվազագույնը 8-10 դոլարից։ Բայց առանց գրաֆիկի, որտեղից ուզեք ու ինչքան ուզեք։ Ավելին՝ չի բացառվում, որ լավ արդյունքների դեպքում ձեզ հետ երկարաժամկետ պայմանագիր կնքեն, հրավիրեն աշխատանքի կամ անընդհատ առաջարկեն աշխատանք։ Այսինքն՝ ցանկացած մեկը, որ նույնիսկ մասնագիտական կրթություն չունի, կարող է վաստակել այնքան, որքան, ասենք, նեյրոխիրուրգն ու թույն ճարտարագետը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10207704690054908 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի շատ պրիմիտիվ ու հայտնի փաստեր վերջին շրջանից, թե որքան խորն ու բարեկամական են մեր ԵԱՏՄիստ ու ՀԱՊԿիստ դաշնակիցների հետ հարաբերությունները. 1. Լավրովը որոշեց, որ հանուն Արցախի ու Հայաստանի շահերի կարելի է Թուրքիային ընդգրկել որպես միջնորդ ԼՂ հարցի կարգավորման համար։ 1. ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում եկան Հայաստան, լայաղ չարեցին ԼՂ հիմնախնդրի մասին մամուլի առաջ հայտարարություն անել (հետո բացասական ազդակ ստացան, նոր սկսեցին աջ ու ձախ գրել, որ հայտարարություն են ընդունել) 2. Բելառուսի նախագահը, որ արարողակարգով պետք է Հայաստանի նախագահի հետ մասնակցեր ասուլիսին՝ լայաղ չարեց։  3. Երկրորդ անգամ, ըստ ռոտացիայի, չընտրվեց ՀՀ ներկայացուցիչը որպես ՀԱՊԿ քարտուղար։ 4. Լուկաշենկոն Հայաստանին դեմ տվեց Արևմուտքին՝ դե ֆակտո նորմալ հարաբերությունները վտանգելով ու մեզ ակամա թշնամի սարքելով (պետք է ստիպենք... և այլն, և այլն)։     4. Արցախում քառօրյա պատերազմի ավարտից երկու օր անց Բելառուսը հայտարարեց, որ Բելառուսի ԶՈՒ-ն միայն Բելառուսի համար ա (դե որ քառօրյայի ժամանակ ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր հետույքը չշարժեց, էտ չեմ ասում, չնայած մի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ համակարգի մեջ ենք)։ 5. Քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանը հասկացավ, որ արժի Ադրբեջանում համատեղ ռազմական արդյունաբերություն ստեղծել, վերականգնեց հարաբերությունները Թուրքիայի հետ։ 6. Դե Ղազախստանի՝ մեր նկատմամբ վերաբերմունքը, ոնց որ պերմանենտ հասկանալի ա, որ շատ դրական ա․ փաստեր չեմ բերում։ Պրիմիտիվ, շատ պրիմիտիվ ու հայտնի-հրապարակային բաներ, որոնք ամեն կերպ կարդարացվեն մեր ռուսուլման բարեկամների կողմից: Բայց նույնիսկ նայելով ՀԱՊԿ-ի շրջանակներում հավաքվածների դեմքերին, շարժուձևին՝ կարող ես հասկանալ, թե իրանք ինչպես են վերաբերվում Հայաստանին, ու մեր կողմին էլ նայելով կհասկանաս, թե ինչքան դիսկամֆորտ ա իրանց շրջապատում լինելը: Իհարկե, Ռուսաստանից կտրվելը գին ունի, օրինակ էն գինը, որ վճարեց Վրաստանը, այլապես չէր լինի սեպտեմբերի 3-ը և այլն: Բայց այսպես էլ կարող է ուշ թե շուտ այդ նուն գինը վճարենք: Օրինակ՝ Թուրքիան դառնա բանակցային կողմ, կամ, ասենք, ԼՂ-ի մի քանի շրջան տանք ԵԱՏՄ-ի հովանավորության տակ ազատ տնտեսական գոտու տեսքով կամ ուտոպիա-ՀԱՊԿ-ի հովանավորությամբ: Պետք է հասկանալ, թե ինչպես կտրվել նվազագույն վնասներով ու աշխատել Արևմուտքի հետ ինչ-որ անվտանգության երաշխիքներ ստանալու ուղղությամբ: Պետք չէ թշնամանալ Ռուսաստանի հետ, ուղղակի պետքա գտնել ձև չթշնամանալու կամ լինել իսկապես դաշնակից, այլ ոչ խլելու ու լծակներով խեղդելու համար երկիր: Հիմա հեքիաթի պես ա հնչում, բայց սենց դաշնակիցների հետ կարողա նույնիսկ ամենավատ հեքիաթը վաղը երազանքը թվա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10205949757582693 ...

    Կարդալ ավելին
  • Եկեք այնպես անենք, որ հայերը ոչ մի ուրիշ երկիր չգնան հանգստանալու, ման գալու, ճամփորդելու՝ հանկարծ նոր բան չտեսնեն, նոր մշակույթի հետ չշփվեն, նոր կենցաղ, խոհանոց, կենսակերպ, ճարտարապետություն, բնություն, ուրբանիզացիա, մթնոլորտ չտեսնեն, չզգան: Եկեք: Իսկ ավելի լավ կլինի, որ նենց անենք, որ հայերը իրենց բակից այն կողմ էլ չգնան՝ հանկարծ ուրիշ բան չտեսնեն բացի քուչի բորդյուրից ու դպրոցի շենքի հետևից, որտեղ լավ խփոցիները կերտում են մի ամբողջ մշակութային ու պատմական շերտ: Եկեք: Փողը երկրից դուրս չհանելու փոխարեն առաջարկում եմ մտածել դրսից փողը ներս բերելու մասին, որտև սենց ինքներս մեր մեջ եփվելու էս հավերժ կոչերը հետզհետե տենց մի հատ վատ բանի են բերելու, որ փաբլիք գրելու ա, բայց ես չեմ գրի տենց պռոստը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10205174960373247 ...

    Կարդալ ավելին
  • Մետրոպոլիտենի նոր կայարան ունենալը թույն ու անհրաժեշտ բանա, բայց մինչև էտ առաջարկում եմ մի հատ շատ պրիմիտիվ բան անել: Էն timetable-ի վրա, որ ժամանակը ֆռում ա, սարքել նենց որ ոչ թե ցույց տա թե ինչքան ժամանակա գնացել գնացքը, այլ ինչքան ժամանակից կգա: Որովհետև տենց չգիտեմ էլի..ասենք ինչնա ցույց տալիս? ինչքան եմ ես ուշացել էտ գնացքից??!! Ինչքան ոչ պունկտուալ եմ գտնվել?! Ինչի ես հիմա գնացքում չեմ ու քանի րոպե առաջ կարայի գնացքում լինեի?! Ոնց որ ինքը ինձ ասի այ տենում ես, որ էն բուդկից սիգարետ չառնեիր հիմա գնացքում կլինեիր կամ տենց որ քյաբաբի վերջը չուտեիր հիմա իմ մեջ նստած կլնեիր: ‪#‎տենցոնցորեսիմ‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10204521805404781?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Միակ մարդը ընդդիմությունից, որ էսօր իր հնարավորությունները ճիշտ ա գնահատում, զգում ա քաղաքական իրավիճակը, real politik-ով ա զբաղված ու չի մասնակցում արդեն մի տեսակ ծիսական դարձած սելֆիա-ֆեյսբուքային բողոքի ակցիաներին Նիկոլ Փաշինյանն ա ու ինքը միակն ա, էս պահի դրությամբ ընդդիմությունից, որ պատրաստվում ա 2017-ի ընտրություններին ու եթե պատրաստվի, ապա լուրջ հայտ կարա ներկայացնի.. Հասկացել ա, որ հիստերիզմը, որով էկավ քաղաքական դաշտ՝ ՀԱԿ-ի հետ ընդամեն տռամպլին էր, հիմա ժամանակնա քաղաքականությամբ զբաղվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.levonyan/posts/10204076793479761?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն